հայկական ինտերնետ և IT զարգացումներ 2010

Armenian Websites

2010-ն արդեն ավարտվել է, իսկ անցյալ տարվա ընթացքում հայկական ինտերնետային աշխարհը լեցուն էր բազմաթիվ իրադարձություններով, որոնք մեծ հետք կթողնեն հայկական ինտերնետի և ՏՀՏ ոլորտի հետագա զարգացումների վրա:

2010-ը հայկական ինտերնետային ոլորտի համար կարելի է համարել բուռն զարգացման, ինչպես նաև` նախորդ տարվա զարգացման և մասսայականացման տրամաբանական շարունակությունների տարի:

Հայկական ինտերնետը 2010-ին շարունակվեց ծավալվել` ընդգրկելով հազարավոր նոր օգտվողների, նորաստեղծ նախագծերի, կայքերի և ռեսուրսների: Չի կարելի չնկատել, որ ինտերնետիզացիան ևս շարունակեց աճել արդեն ավելի մեծ ծավալներով, ինչի մասին խոսում են անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ միջոցառումները և իրադարձությունները:

Սկսենք հայկական ինտերնետային ռեսուրսներից.

Հայկական ինտերնետը 2010-ին հարստացավ բավականաչափ հետաքրքիր, թեմատիկ վեբ-կայքերով, նորությունների ռեսուրսներով և բլոգներով: Մասնավորապես պետք է նշել ՏՀՏ ոլորտի նորությունների մի քանի կայքերի ի հայտ գալը, որոնցից են օրինակ.

  • PCNews.am
  • ArmeniaMobile.net
  • ITTrend.am
  • e-Armenians.com
  • ITArmenia.net

Հայկական ցանցում այս տիպի ռեսուրսների շատացումը կարող է խոսել միայն այդ ոլորտի հանդեպ հետաքրքրության բարձրացման մասին, ինչը մեղմ ասած` ողջունելի է:

Սոցիալական ցանցեր

Հայաստանում դեռևս «համադասարանցիների» սոցիալական ցանցը գտնվում է առաջին հորիզոնականում (Տես նաև սոցիալական ցանցերի աշխարհի քարտեզը) և դեռ երկար կմնա այդ դիրքերում, քանի որ մյուս հանրահայտ սոցիալական ցանցում` Facebook-ում Հայաստանցիների թիվը կազմում է դեռ մոտավորապես 100.000 օգտվող:

Հայկական ցանցում ևս, ինչպես և ամբողջ աշխարհում, շարունակվեց սոցիալական մեդիա ոլորտում (մասնավորապես` սոցիալական ցանցերում) հայ օգտվողների շարունակական ակտիվությունն ու աճը, որը մեզ մոտ արտահայտվում է առավելապես одноклассники.ру և Facebook.com սոցիալական ցանցերում հայ օգտվողների ակտիվությամբ:

Ռուսական одноклассники.ру սոցիալական ցանցում, ըստ վերջերս հրապարակված տվյալների, այժմ արդեն Հայաստանից գրանցված են ավելի քան 800.000 օգտվողներ: Մի կողմ թողնելով մեր վերաբերմունքն այս սոցիալական ցանցի հանդեպ, հարկավոր է նշել, որ այս թիվը բավականին լուրջ ցուցանիշ է Հայաստանում ինտերնետի հանդեպ հետաքրքրվածության առումով, քանի որ 800.000-ը կազմում է Հայաստանի բնակչության համարյա 25%-ը, իսկ չափահասների` մոտ 40%-ը:

Հայաստանում դեռևս «համադասարանցիների» սոցիալական ցանցը գտնվում է առաջին հորիզոնականում (Տես նաև սոցիալական ցանցերի աշխարհի քարտեզը) և դեռ երկար կմնա այդ դիրքերում, քանի որ մյուս հանրահայտ սոցիալական ցանցում` Facebook-ում Հայաստանցիների թիվը կազմում է դեռ մոտավորապես 100.000 օգտվող:

Հայաստանցիների շրջանում նկատվում է ակտիվություն նաև միկրոբլոգային հարթակներում, այնպիսիք, ինչպիսիք են հանրահայտ Twitter-ը, որը մեկ տարվա ընթացքում ունեցել է 1000%-ից ավելի աճ, Tumblr-ը, որից օգտվողների թիվը ևս Հայաստանում աճում է, և հայկական միկրոբլոգային համակարգը` Armenix.com-ը:

Միջոցառումներ

2010-ը բավականին և աննախադեպ հարուստ էր ՏՀՏ ոլորտին և ինտերնետային ինդուստրիային նվիրված միջոցառումներով:

2010-ը հագեցած էր այնպիսի ավանդական և իր տեսակով նոր միջոցառումներով, որոնց անցկացումն ու մասսայականությունը կարող են խոսել հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և մասսայականացման մասին:

Սակայն հատկանշական է, որ 2010-ի ՏՀՏ միջոցառումները ընգրկեցին ոչ միայն ՀՀ-ն, այլ նաև հայկական երկրորդ հանրապետությունը` Արցախը, որտեղ 2010-ին աննախադեպ քանակով միջոցառումներ և իրադարձություններ եղան` կապված ՏՀՏ ոլորտի հետ:

2010-ը հագեցած էր այնպիսի ավանդական և իր տեսակով նոր միջոցառումներով, որոնց անցկացումն ու մասսայականությունը կարող են խոսել հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և մասսայականացման մասին:

Անցած տարում իր պարբերական հանդիպումները շարունակեց IT-ակումբը: IT ակումբի հանդիպումներին քննարկվեցին և ներկայացվեցին բազմաթիվ նորարարություններ, հայկական ինտերնետային և ՏՀՏ ոլորտին վերաբերվող թեմաներ և նախագծեր (տես հետևյալ նշումով` IT Club meeting): IT ակումբը, բացի ավադական հանդիպումներից, 2010-ին CAPS-ի օժանդակությամբ կազմակերպեց նաև արտագնա հանդիպում-ֆորում Ծաղկաձորում, որին մասնակցեցին IT ակումբի մոտ 40 ակտիվ մասնակիցներ:

2010-ի ամռանը ՆեոՄեդիա թիմի կողմից կազմակերպվեց NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների շարքը, որի շրջանակներում ՆեոՄեդիայի անձնակամը, ինչպես նաև ոլորտի այլ մասնագետներ անցկացրեցին սեմինարներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

2010-ի միջոցառումներից հիշարժան էր նաև հունիսի 4-ից 6-ը տեղի ունեցած Երևանյան բարքեմփ 2010-ը (Barcamp Yerevan 2010): Սա արդեն երկրորդ բարքեմփային միջոցառումն էր, որը կազմակերպվում էր Երևանում, որը հագեցած էր բազմաթիվ կարճ ներկայացումներով և քննարկումներով: ՀԻշեցնենք նաև, որ Բարքեմփ Երևան 2010-ին մասնակցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

BarCamp Artsakh 2010

Բարքեմփ Արցախ 2010

Եվ ահա, Ստեփանակերտում և Շուշիում անցյալ տարի` 2010թ. օգոստոսի 10-13-ին, տեղի ունեցավ Արցախյան բարքեմփ 2010-ը, որին մասնակցեցին մեծաթիվ մասնակիցներ և’ Երևանից և’ Արցախից: Barcamp Artsakh 2010-ը կազմակերպվել էր Արցախի մշակույթի նախարարության հովանավորությամբ, որն իր տեսակով առաջինն էր արցախյան ՏՏ կյանքում:

Ստեփանակերտում տեղի ունեցավ նաև ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումի արտագնա միջոցառումը, որին մասնակցեցին բազմաթիվ հայ գործարարներ և ոլորտի մասնագետներ:

Տարեվերջին հայկական ինտերնետային ոլորտը ականատես եղավ հայկական վեբ-կայքերի առաջին մրցանակաբաշխությանը, որը կազմակերպվել էր SPMS, Circle.am և Orange Armenia-ի կողմից: ArmNet Awards 2010-ի շրջանակներում տեղի ունեցավ նաև ArmNet Conference 2010-ը, որին հրավիրված էին մի քանի հյուրեր արտասահմանյան ՏՏ և ինտերնետային ոլորտի ընկերություններից (Opera Software, Vkontakte.ru, RuTube):

Հայկական ՏՏ ոլորտի 2010 միջոցառումների ավարտն ազդարարեցին երկու միջոցառումներ` Աղվերանում տեղի ունեցած ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը (IT leaders meeting-forum, Aghveran 2010)` նվիրված Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի զարգացմանը և Armenian e-content awards ավանդական մրցանակաբաշխությունը:

Այլ իրադարձություններ

2010-ին հայկական ՏՀՏ ոլորտի նշանակալից իրադարձություններից էին նաև Ֆեյսբուքյան հայկական սեգմենտում լոկալ գովազդային կամպանիաների հնարավորությունը, որը թույլ տվեց բազմաթիվ հայ գովազդատուներին գովազդել իրենց ապրանքներն ու ծառայությունները օրեցօր ակտիվացող հայկական Ֆեյսբուքում:

2010-ին հայկական ինտերնետն ունեցավ իր առաջին հայկական միկրոբլոգային ծառայությունը` Armenix անվանումով: Հայկական ինտերնետն հագեցավ նաև Գուգլյան հայերեն թարգմանիչով, իսկ հայկական եթերում հայտնվեցին երկու ՏՀՏ ոլորտին վերաբերող հաղորդումներ. Interactive հեռուստանախագիծը և Հայ Վեբեր ռադիոնախագիծը:

2010-ի այլ հատկանշական իրադարձություններից էին նաև Համահայկական ստարտափ հիմնադրամի (PASF) և GTUG (Google technology User Group Armenia) հայաստանյան խմբի ստեղծումը:

Այլ նշանակալից իրադարձություններից կարելի է նշել Հայաստանում «i-տեխնոլոգիաների» հետ օգտվողների մասսայական «ծանութությունը» Հայաստանում ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Օրանժ Հայաստանի կողմից սկսեցին վաճառվել iPhone սմարթֆոններ և Google Android օպերացիոն համակարգով աշխատող HTC սմարթֆոններ:

Ասյպիսին էր անցյալ տարին հայկական էլեկտրոնային և ՏՀՏ աշխարհում, որն ինչպես տեսնում ենք խիստ հագեցած էր իրադարձություններով և նորամուծություններով: Իսկ թե ինչպիսին կլինի 2011-ը, դժվար չէ կռահել….

Վարդան Պապիկյան, iReport.am



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *