Հայկական միկրոբլոգինգ 2010

Armenian microblogging

2010-ն աչքի ընկավ սոցիալական ցանցերում հայ օգտվողների անսպասելի և ողջունելի ակտիվությամբ:

Հատկապես կարևոր է նշել սոցիալական ցանցերում հայատառ բովանդակության մեծացման հանգամանքը և սրտի խորքում հույս ունենք, որ շուտով լատինատառ հայերեն (տրանսլիտ) մտքերը կվերանան համացանցից:

Հայատառ բովանդակության մեծացման գործում շատ կարևոր դեր է ունեցավ նաև 2010-ի ապրիլ ամսից համացանցում գործող և այսօր արդեն բավական տարածում ունեցող առաջին հայկական միկրոբլոգային համակարգը` Արմենիքսը (www.Armenix.com): Այն, հանդիսանալով հանրահայտ twitter-ի և facebook-ի միքսված տարբերակը, պատրաստված ամբողջովին հայերեն լեզվով, գրավեց բամաթիվ հայ օգտվողների ուշադրությունը և սիրվեց նրանց կողմից:

Armenix.com հայկական միկրոբլոգային համակարգը 2010թ.-ի ապրիլ ամսից իր ծառայություններն է առաջարկում հայ ինտերնետ-օգտվողներին

2010-ի ապրիլ ամսվա ընթացքում արդեն գտնվելով բետա-տեստավորման փուլում` համակարգի օգտվողներն ունեցան մոտ 900 գրառում և 25 000-ից ավելի էջադիտումներ:

Համակարգի ադմինիստրացիայի կողմից անընդհատ ընդունվում էին առաջարկներ` համակարգում նոր հնարավորությունների և նոր ֆունկցիաների ավելացման վերաբերյալ, որոնք քննարկվում էին հենց Արմենիքսցիների կողմից` արմենիքսում, որից հետո միայն տվյալ ավելացումները կատարվում էին:

Հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին ենթարկվելով ֆունկցիոնալ փոփոխությունների` Արմենիքսը ներկայացավ պատրաստի տարբերակով` ունենալով սկզբնականի համեմատ բամաթիվ նոր հնարավորություններ, մասնավորապես` API, որը թույլ էր տալիս այլ կայքերից օգտագործել արմենիքսյան որոշ տվյալներ` պահպանելով համակարգի անվտանգությունը:

Armenix.com Armenian microblogging service screenshot

Արմեիքս - հայկական առաջին միկրոբլոգային համակարգ (Armenix.com)

2010 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Արմենիքսցիների առաջին օֆֆլայն հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին համակարգին վերաբերող մի շարք հարցեր և միաձայն որոշվեց նման հանդիպումները դարձնել պարբերական:

Միայն 2010 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում համակարգը գեներացրեց շուրջ 2000 գրառում` իր 250 օգտվողների կողմից և ունեցավ 35 000-ից ավելի էջադիտումներ (միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում):

Միայն 2010 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Արմենիքսի բազայում ավելացավ 3500-ից ավելի գրառում, իսկ գրանցվածների թիվը հասավ 350-ի:

Այս պահի դրությամբ համակարգն ունի 380-ից ավելի օգտվողներ, որոնց կողմից գեներացվել են 11 000-ից ավելի գրառումներ:

Ունենալով միայն մեկ չգրված կանոն, այն է` «Հայերեն մտքերը` հայատառ», Արմենիքսյան հայերեն գրառումների 90%-ից ավելին հայատառ են: Որոշ լատինատառ մտքեր և մեկնաբանություններ ցանցում այնուամենայնիվ կան, որի պատճառը բջջային հեռախոսներից շատերի մեջ հայերեն տառերի ցուցադրման և օգտագործման անհնարինությունն է, որի պատճառով համակարգի օգտվողներն իրենց բջջային հեռախոսներից ստիպված են լինում գրել տրանսլիտով:

Արմենիքս միկրոբլոգային համակարգում այժմ նաև հասանելի են և կիրառության մեջ են հայատառ հաշթեգերը (#hashtags), որը թույլ է տալիս միկրոբլոգային ռեսուրսում տարածել հայատառ ակտիվ նշումներ:

Հայկական միկրոբլոգային համակարգը վերջերս գործարկեց նաև օգտվողների անձնական բեյջերի հնարավորությունը, որի շնորհիվ ցանկացած օգտվող կարող է ստանալ իր Միկրոբլոգային հաշվեհամարի հոսքի փոքրի բեյջը և տեղադրել այն իր բլոգում կամ կայքում:

Արմենիքսը, հանդիսանալով առաջին հայկական միկրոբլոգային համակարգը, առաջին հայացքից գրավում է հայ միկրոբլոգինգի, սոցիալական ցանցերի և վիրտուալ շփման սիրահարներին: Ուստի եթե Դուք դեռ չեք գրանցվել Արմենիքսում, ապա ժամանակ է…

Մնացեք կապի մեջ:

Վարդան Գրիգորյան, օրիգինալ հրապարակումը` iReport.am



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *