Google PageRank-ի վերակենդանացում

Google World

Google ընկերությունը համարյա մեկ տարի ընդմիջումից հետո` 2011թ. հունվարի 21-ին, այնուամենայնիվ որոշել է թարմացնել կայքերի PageRank տվյալները:

Հիշեցնենք, որ տարբեր աղբյուրների համաձայն, Google ընկերությունը որոշել էր հեռացնել PageRank Checker գործիքը իր Google Webmaster Tools հանգույցից:

PageRank թարմացումը խիստ հարաբերական է տեղի ունեցել. Այլևս առաջվա նման մեծ քանակությամբ կայքերի չեն տրվել PR ցուցանիշներ, իսկ այն կայքերը, որոնց PR ցուցանիշը բարձրացել է, ապա` փոքր քայլերով: Ինչպես ցույց է տվել այսօրվա իմ վերլուծությունը, այն կայքերը, որոնք ստեղծվել են վերջին 3-4 ամիսների ընթցքում և եթե ոնւյնիսկ ունեցել են բավականաչափ թարմացումներ, ապա PR ցուցանիշի փոփոխություն չեն ունեցել` մնալով զրոյական հորիզոնականի վրա: Բավականին շատ են կայքերը, որոնք ընդհանրապես չեն ունեցել PageRank փոփոխություն:

PageRank-ը վերակենդանանում է

PageRank-ը վերակենդանանում է

Սա վկայում է այն մասին, որ Google-ն առաջվա պես մտադիր չէ բաշխել «վստահության թվեր», երբ համեմատաբար նորաստեղծ կայքերը, ինդեքսացվելով գուգլ որոնողական համակարգի կողմից, հերթական PR-թարմացման ժամանակ ստանում էին որոշակի PR ցուցանիշներ` հաճախ ունենալով նույնիսկ մեկ ամսվա պատմություն:

Միևնույն ժամանակ, Google-ն այս անգամ ցուցաբերել է «զգուշավորություն»` մեծմասամբ չավելացնելով և չպակասեցնելով նախկինում արդեն PR ցուցանիշներ ունեցող վեբ-կայքերի տվյալները և դրանով ևս ցույց տալով, որ հարկավոր է բավականաչափ աշխատել` համակարգի կողմից «ուշադրության արժանանալու» համար:

Եվ առհասարակ, վերջին 6 ամիսների խոսակցություններն ու վերլուծությունները, ինչպես նաև հունվարի 21-ի PR թարմացումը ցույց են տալիս, որ Google-ն այնուամենայնիվ այլևս մեծ նշանակություն չի տալիս PageRank-ին որոնողական համակարգերում որոնողական արդյունքների դասակարգման համար (search ranking on SERP):

Այս ամենն իր հերթին մեծ վերադասավորում է մտցնում համաշխարհային ցանցում, քանի որ նախկինում օպտիմիզատորների կողմից իրականացվող մասսայական link-exchange-ներն ու link building գործընթացներն այլևս այնքան էական չեն լինի Google որոնողական համակարգում կայքերի առաջխաղացման տեսանկյունից:

Ի հարկե, ինտերնետում հետադարձ հղումների գործոնը կմնա իր բարձրության վրա, սակայն ոչ` հետադարձ հղումներ ապահովող (դոնոր) կայքերի PageRank-ի տեսանկյյունից, այլ ելնելով համացանցում ընդհանուր վստահության գործոնից և հետադարձ հղումներում բանալի բառերի օգտագործումից:

Ամեն դեպքում, Google ընկերության հերթական PageRank թարմացումը, որին աշխարհում արդեն նույնիսկ չէին էլ սպասում, տեղի ունեցավ: Այժմ արդեն բոլոր կայքերի հեղինակները, վեբմաստերներն ու օպտիմիզատորները, որոշակի վերլուծություններից հետո, կարծում եմ կսկսեն նոր մոտեցումներ ցույց տալ համաշխարհային ոստայնում կայքերի առաջխաղացման և նոր որակյալ բովանդակության ստեղծման ուղղությամբ:

Վարդան Պապիկյան | iReport.am



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



4 կարծիք to Google PageRank-ի վերակենդանացում հոդվածի վերաբերյալ

Խնդրում ենք մեկնաբանությունները թողնել ՀԱՅԱՏԱՌ: Նախապես շնորհակալություն:

  1. Trender says:

    Գուգլի կողմից PageRank թարմացումներն ամենայն հավանականությամբ դեռ կշարունակվեն 2011-ին: Այն հնարավոր է փոխարինվի ավելի կատարելագոծված ռանկավորման համակարգով կամ ներկայանա միքսված տարբերակով..

  2. Zhora says:

    Շնորհակալություն

  3. […] հանկարծակիի բերեց ամբողջ աշխարհի վեբմաստերներին… http://trends.am/2011/01/google-pagerank-2011/ … Այն նորից որոշակի հույսեր տվեց, թե հնարավոր է, որ PR […]

  4. Շնորհակալություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *