Ցանցի լեզուն` հայերեն, բայց ոչ հայատառ

Armenian internet in Armenian language

Այն, որ հայկական ցանցը մեծամասամբ ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել մի մտքի հետ, այն է` ստեղնաշարի վրա հայերեն տառեր գոյություն ունեն և կարելի է նույնիսկ հայատառ գրել, արտահայտվել ու մեկնաբանել, փաստ է, որն արձանագրել կարելի է ամեն րոպե` լինելով օն-լայն հայաշատ որևէ սոցիալական ցանցում:


Հայերեն տրանսլիտով գրողների թիվը կոնկրետ հաշվել դժվար է, սակայն ուշադիր լինելով սոցիալական ցանցերում կատարվող գրառումներին, մոտավորապես կարելի է նշել 60-70% ամենօրյա տրանսլիտերացիոն գրառումներ և մեկնաբանություններ: Դժվար է նաև միանշանակ ախտորոշել, թե որն է այս երևույթի հիմնական կամ գլխավոր պատճառը: Շատերը նշում են, որ տրանսլիտ հայերենով գրելն արդեն դարձել է սովորություն` վաղ շրջանից այդ տեսակով գրառումներ անելու հետևանքով, շատերն էլ նշում են, որ տրանսլիտ հայերենով գրելն ավելի հեշտ է և կարիք չի լինում անընդհատ որոշակի գործողություններ անել ստեղնաշարի վրա, կամ փնտրել հայերեն տառերը` մի քանի տող բան գրելու նպատակով: Կան շատերը, որոնք շեշտում են, թե տրանսլիտ հայերենով գրելու դեպքում ուղղակի խուսափում են հայերեն քերականական և այլ սխալներից, նշվում են նաև փաստեր, որ հայատառ գրառումները գեղեցիկ չեն նայվում: Նշված բոլոր փաստարկներն հավաքելով մեկ զամբյուղի մեջ, կարելի է բնորոշել մեկ ձևով` չեն կարող արդարացում լինել:

Հայատառ բովանդակությունն ու հայկական ինտերնետում կատարվող գրառումները ֆիլտրման կարիք ունեն, որի գործընթացին պետք է մասնակցեն բոլորը` արդյունքին որքան հնարավոր է արագ հասնելու նպատակով…

Հայերեն տրանսլիտային պիկն է համարվում մի քանի հայկական պոպուլյար վեբ-կայքերի գոյությունը, որոնք հիմնականում պարունակում են ակումբային, «գլամուր», ժամանցային նորություններին վերավերող բովանդակություն: Այդ կայքերի անունները ևս մեկ անգամ չեմ նշի` ավելորդ գովազդից խուսափելու նպատակով, չնայած համոզված եմ, որ մեծամասնությունը կհասկանա, թե որոնց մասին է խոսքը գնում:

translit Armenian translit Armenian translit Armenian

Արձանագրել փաստը` հայկական ինտերնետը ողողված է տրանսլիտով, և ոչինչ չանել, նույնպես սխալ եմ համարում: Թողնե՞լ, որպեսզի ամեն ինչ կատարվի ինքնաբերաբար` ժամանակի ընթացքում տրանսլիտասերներին դարձնելով նորմալ հայերեն գրող մարդիկ: Այդ տարբերակով ստիպված պետք է լինենք սպասել մինչև 2040թ. և ավելին, կամ ընդհանրապես համակերպվել հայկական ինտերնետի աբսուրդային շքեղությանը և ժամանակի ընթացքում բոլորով սկսել գրել տրանսլիտ հայերենով` դառնալով մեկ հասարակության մաս: Այս տեմպերով և այսպիսի տրանսլիտասեր դիմադրողականության պայմաններում մենք դժվար թե մի քանի տարի անց ունենանք գոնե 80-90%-անոց հայատառ, թեկուզ ոչ այնքան գրագետ գրառումներ և ցանցային բովանդակություն:

Ի դեպ, քիչ չեն դեպքերը, երբ տարբեր ընկերությունների, պետական և ոչ պետական հաստատությունների պաշտոնական էլեկտրոնային փոստերից ստացվում են տրանսլիտ հայերենով գրված նամակներ, որոնց մասին մեկնաբանություններ թողնելն ուղղակի ավելորդ է…

Վերջին շրջանում շատ են եղել դեպքերը, երբ սոցիալական ցանցերում (մասնավորապես Facebook-ում) տրանսլիտ հայերենն արդարացնելու համար որոշ մարդիկ մարտեր են վարել` անվանելով հայատառ գրող և հակատրանսլիտային կոչեր անող մարդկանց ձևականությունների հետևից ընկած, անգրագետ և այլն…

Տրանսլիտ հայերենով հրապարակված գովազդային հայտարարություն Facebook սոցիալական ցանցում

Տրանսլիտ հայերենով հրապարակված գովազդային հայտարարություն Facebook սոցիալական ցանցում

Տրանսլիտային առաջխաղացումն հասել է նաև կոմերցիոն մեդիային, երբ գովազդներն են արդեն ցանցում կատարվում տրանսլիտով, որի վառ օրինակն է ներկայացնում ներդրված պատկերը:

Մեկ այլ որակի մասին ևս պետք է նշել. ի՞նչ են որոնում հիմնականում հայկական ցանցում հայ օգտվողները: Խոսքը վերաբերում է թեթև ոճի և առօրեական որոնումներին, այլ ոչ կոնկրետ ուղղվածության կամ մասնագիտական: Հատկանշական է, որ ցանցային կյանքում ակտիվ օգտվողների մի ստվար զանգված պարբերաբար որոնումներ է կատարում` փորձելով գտնել արդյունքներ` հենց նույն ցանցում օգտագործման նպատակով: Խոսքը գնում է «ստատուսների» մասին:

Այսպես, մի փոքր վիճակագրություն ArmFeeds.com հայկական բլոգների ագրեգատոր համակարգից, որտեղ այցելությունների մի մեծ մաս բաժին է ընկնում «ստատուսաորոնումների» արդյունքներին:

«statusner, «գեղեցիկ ստատուսներ», «humorayin statusner», «հայերեն ստատուսներ», «հումորային ստատուսներ» և նպանատիպ հարցումներով այցելությունների թիվը ոնորողական համակարգերից ամսեկան անցնում է 1000-ը: Ուշադրության է արժանի նաև որոնողական համակարգերում կատարվող տրանսլիտ հարցումների քանակը, որը բնավ չի զիջում հայատառ հարցումների քանակին: Ուրեմն որոնում ենք այնպես, ինչպես մտածում և արտահայտվում ենք, այն է` տրանսլիտերեն:

asuytner lezvi masin - տրանսլիտ հայերենով որոնումներից կատարված այցելություններմեկ շաբաթվա ընթացքում (ArmFeeds.com)

asuytner lezvi masin - տրանսլիտ հայերենով որոնումներից կատարված այցելություններ մեկ շաբաթվա ընթացքում (ArmFeeds.com)

Հայկական ցանցում որոնողական հետաքրքիր տվյալների շարքում կարելի է դասել նաև հայկական ասույթների, ասացվածքների և պատմվածքների որոնումները կրկին տրանսլիտ տարբերակով` «hayeren asacvacqner», «asuytner lezvi masin» և այլն:

Համաձայն եմ, որ այսօր համացանցում տենդենցների պիկում ընկած են հենց համացանցին վերաբերող բովանդակային իմաստները` ստատուսներ, ասույթներ, արագ և հեշտ գրալեաձև – տրանսլիտ և նման այլ բաներ, որոնք այնքան անհրաժեշտ են տարբեր մարդկանց` իրենց էջերն հարստացնելու և գեղեցկացնելու, արտահայտվելու և ինքնահաստատվելու համար: Եվ այդ ամենի հետ, աբսուրդ լինելով հանդերձ, արդեն համակերպվել ենք և ինքներս շարժվում ենք այդ համատեքստի հետ հանդուրժողականության մտթնոլորտում. ի՞նչ կարող ես անել, երբ ցանցից օգտվողների մեծ մասին այդ է հետաքրքիր – ոչինչ…

Ժամանակին նույն խնդրի առաջ է կանգնած եղել նաև ռուսական ինտերնետը, որտեղ ևս մի ստվար զանգված գրառումներ էր կատարում տրանսլիտ ռուսերենով: Սակայն ժամանակի ընթացքում տրանսլիտ ռուսերենն, որպես այդպիսին, ուղղակի վերացավ համացանցից և այժմ շատ հազվադեպ կարելի է հանդիպել որևէ ռուս օգտվողի կողմից արված տրանսլիտ ռոսերեն գրառում:

P.S. համոզված եմ, որ կարճ ժամանակ անց այս էջի այցելությունները կմեծանան հենց ստատուսներ, հայերեն ստատուսներ, գեղեցիկ ստատուսներ որոնողական հարցումների հետևանքով :) Նախապես խորապես ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր հանգամանքների բերումով և շատ կարևոր որոնումներից հետո կհայտվեն այստեղ և չեն գտնի որևէ օգտակար ստատուս և չեն հարստացնի իրենց բովանդակությունն առանց այն էլ բովանդակաշատ հայկական ինտերնետում…

Գուցե հայատառ բովանդակության պահանջա՞րկն է, որ կկարողանա իջեցնել լատինատառ հայերենի տոկոսը հայկական ինտերնետում, կամ գուցե արդեն ժամանակն է հետևողական լինել կրթական համակարգերում` վաղ շրջանից սովորեցնելով գրել հայատառ նաև համակարգչի առաջ: Չէ՞ որ ոչ միայն շարադրություններն ու ստուգողականներն են, որ պետք է գրվեն հայերեն և որոնց վերաբերյալ որոնողական համակարգերում պետք է կատարվեն հարցումներ: Համացանցն է, որ արտացոլում է իրական կյանքի մակարդակը մեր հասարակությունում: Գուցե և դա՞ պետք է ի ցույց դնել բոլոր ոլորտների պատասխանատուներին, որն էլ իր հերթին մի փոքր օգտակար կլինի այս հարցերում…

Այս ամենն ուղղակի անդրադարձ էր հայկական ցանցին և հայատառ բովանդակության այսօրվա վիճակին, որով բնավ չեմ ցանկանում վիրավորել որևէ մեկին, և ոչ էլ խորհուրդ կտայի անել այդպես: Եթե ունեք ձեր մոտեցումը, կամ կառաջարկեիք տարբերակ, թե ինչպես արագ ձերբազատվել լատինատառ հայերենից, արտահայտվեք:


Միացիր Trends.am-ին նաև Facebook սոցիալական ցանցում: Այցելիր www.facebook.com/armtrends և սեղմիր LIKE կոճակը:



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



10 կարծիք to Ցանցի լեզուն` հայերեն, բայց ոչ հայատառ հոդվածի վերաբերյալ

Խնդրում ենք մեկնաբանությունները թողնել ՀԱՅԱՏԱՌ: Նախապես շնորհակալություն:

  1. Ruben says:

    Es ogtagortcum em iPad. Hognel em latinakan tarerov grelutc. Karox eq ognel haykakan fonter ev stexnashar texadrel iPad-i vra.

    • Հրաչյա says:

      Ինձ մոտ էլ է նույն խնդիրը, խնդրում եմ եթե հնարավորություն կա հայատառ ստեղնաշար տեղադրել Ipad-ի մեջ, անպայման ասեք էլի :Ճ Նախապես շաաաատ շնորհակալություն:

  2. Գուցե և լինեն iPad-ի համար լուծումներ, պետք է փնտրել! Լուծումը գտնելու դեպքում, անձամբ անպայման կհրապարակեմ

  3. Mica says:

    Knereq eli, bayc karcum em chapazancvac e shat es hodvacum ամեն ինչ, yev mi ban el…հերիք չի՞ ձեր բնորոշմամբ ակումբային, «գլամուր» կայքերին քննադատել..ոնց որ թե համայն հայոց լեզվի աղճատման մեջ Կամոբլոգնա մեղավոր..էլ-օու-էլ… mi hat TELEVIZ@R miacreq eli…vortex baracioren xujan, quchi barapashara…isk TV-n aveli metz azdecutyun uni hastat!!
    իսկ Ձեր կողմից բարձրացված հարցը ինչու-չէ, կարեվոր է, բայց մի հատ նայեք վիրտուալ աշխարհից դուրս, «պայծառ», qyartu, odnoklassniki genaration eritasardutyan@, ev porceq irakan kyanqi xndirnerin IRAKAN lucumner tal, vor shoshapeli ardyunq lini…tars koxmic eq harcin motenum… porceq nenc anel, vor irakan poxocnerum qayleluc eritasard txaner,axjiknerin nayeluc knereq ankexcutyan hamar mardu sirt chxarni miayn iranc gexo, rabiz tesqic…
    Իսկ եթե ամեն դեպքում անդրադառնում եք ինչ-որ պրոբլեմի, ապա՝ գոնե լուծում առաջարկեք, ԻՐԱԿԱՆ, արդյունավետ լուծում…

    պ.ս. շատ նենց hayrenaser, hayatar grox mardik kan, vor lav el mtnum en “glamourayin kayqer” u havesov el galis en “glamurayin” party-neri :))))

    • Սոնյա Մսրյան says:

      Միկա ջան, գիտեմ մեկնաբանությունդ մեծամասամբ Վարդանին է ուղղված, բայց եթե թույլ տաս մի երկու խոսք ասեմ էս թեմայի ու քո մեկնաբանության մասին:
      Նախ սկսենք լատինատառերից:
      Անձամբ իմ համար տեսողական խնդիրներ է առաջացնում լատինատառ գրած տեքստերը, բացի նրանից որ շատ դժվարությամբ եմ կարդում, ստիպված եմ լարվել ու միտքը միշտ չի, որ ճիշտ եմ ընկալում: Բայց դա շատ փոքր լոկալ խնդիր է, անցած լինի: Կարևոր հարցը հայերեն գրելու կուլտուրան է: Երբ երկար ժամանակ գրում ես լատինատառ առանց մտածելու ուղղագրության, կետադրության ու նման հարցերի մասին, սկսում եմ մոռանալ իմացածդ ու սովորել սխալ գրելաոճին: Բացի այդ, երբ գրում ես հայատառ, գոնե գիտակցում ես, որ տեքստը շարահյուսական առումներով գոնե պետք է հայերենին մոտ ինչ-որ բան լինի, չեմ ասում կատարելապես ճիշտ:
      Համաձայն եմ մեր ադնակլասնիկային ու քյառթու իրականության հետ, բայց արի համաձայնվի, որ Վարդանը, ով էս փոստի հեղինակն է ոնց ես հասկացա, բոլորովին էլ պատրավոր չէ պայքարել դրանց դեմ: Ինչ եմ նկատել էս վերջին շրջանում: Երբ ինչ-որ չակերտավոր հայերասիրական նախաձեռնություն է անում (չակերտավոր` իմաստով քիչ թե շատ հայրենասիրական, այլ ոչ թե սուտի հայրենասիրական), միշտ էլ հայտնվում եմ մարդիկ, որ ասում են` էս մեկը թողած, ընկել եք եսիմ ինչերի հետևից: Բայց փաստ է, որ նախաձեռնողը բոլորովին էլ պարտավոր չէ ամեն ինչի դեմ պայքարել: Եկեք վերջապես հարգենք դիմացինի ինչ-որ նախաձեռնություն, եթե դա իսկապես տեղին է և ճիշտ: Իսկ իմ կարծիքով հայատառ գրել քարոզելը ամենատեղին բանն է, որ կարող է այսօր օնլայն տիրույթում քարոզվել:
      Ինչ վերաբերում է վեբ-կայքերին, ուղղակի անիմաստություն է իրենց մոտ գրել լատինատառ, երբ կարող են հեշտությամբ հայատառ գրել: Այս հարցում Վարդանի հետ միանշանակ համաձայն եմ: Շատ ավելի ճիշտ կլինի, եթե այս դաշտը օրենսդրությամբ կարգավորվի, իսկ մեր օրենքները ինչ-որ շատ են կաղում…

  4. Անձամբ ես այս խնդրի լուծման ինչ-որ տարբերակ առաջարկում եմ – բովանդակություն ստեղծողներն ու սոց. ցանցերում ակտիվ մարդկանց կողմից հենց հայատառ հայերենն օգտագործելն է, որը ինչ-որ չափով կուղղորդի մյուսներին ևս անցնել հայատառի…

    տարբերակները շատ կարող են լինել, բայց դա մի կամ մի քանի հոգով իրականացնելը դժվար է, պետք է համակարգված գործողություններ, կամ գոնե խմբային..

    իսկ “գլամուրային” կյանքի վերաբերյալ մեկնաբանություններից կխուսափեմ :)

    TV-ների ազդեցության մասին լիովին համաձայն եմ, բայց դե քանի որ այստեղ խոսքը գնում էր ինտերնետի, ինտերնետ-հասարակության ու ինտերնետային բովանդակության մասին, TV-ներին չեմ անդրադարձել:

    P.S. հաջորդ համարներով նաև կանդրադառնանք TV-ներին:

  5. Սոնյա says:

    Վարդան ջան, ես քեզ սեփական փորձով կարող եմ ապացուցել, մեր լատինատառ մասսային հայատառ գրելը սովորացնելը շատ անշնորհակալ գործ է: Ես անձամբ մի քանի անգամ մեկը տասներկուսի դեմ ձևաչափով օնլայն պատերազմներ եմ վարել հայատառ գրելաոճը պաշտպանելու համար, բայց խոստովանեմ, մեր երիտասարդները շատ ագրեսիվ են հայատառ գրելու կոչերի հանդեպ, ու հիմա ես խուսափում եմ նման միջոցառումներ անել: Խնդիրը պետք է ուրիշ կերպ լուծել…

    • Ամբողջությամբ հասկանում եմ քեզ Սոյնա ջան: Պատերազմելն իրոք որ, անիմաստ բան է և ես ինքս էլ անթիվ անգամ հանդիպել եմ բավականին չոր – տրանսլիտամոլ մտածելակերպով մարդկանց, ում հետ զրուցելն ու առավել ևս` ինչ-որ բան բացատրելն 100%-անոց ժամանակի կորուստ է…
      Ես արդեն սկսել եմ կարծել, որ ընդհանրապես կարիք չկա պայքարելու այդ ամենի դեմ… եթե ազգը սիրում է դա, ուրեմն արժանի է դրան…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>