Ուշադի’ր կարդացեք հուշարձանների շրջակայքի վահանակների ինֆորմացիան

Բարի գալուստ Քարահունջ

Միգուցե և դուք գտնեք մյու’ս թյուր ինֆորմացիան…

Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանի պատմական հուշարձանների շրջակայքում տեղադրված ինֆորմացիոն վահանակները աչքի են ընկնում բազում պատմագիտական սխալներով: Լուրերը, մասնավորապես, առնչվում են Տաթևի և Հաղպատի վանական համալիրների, նաև “Զորաց քարեր” (Քարահունջ) պատմամշակութային արգելոց-թանգարանի շրջակայքում տեղադրված վահանակների բովանդակությանը:

Այս ինֆորմացիայի հավաստիության ճշգրտման արդյունքում պարզվեց, որ հայկական պատմական հուշակոթողների շրջակայքում վահանակների տեղադրմամբ զբաղվում է «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (ԱՄԱՓ) հասարակական կազմակերպությունը: «ԱՄԱՓ» կազմակերպության նախագահ ազգությամբ ամերիկացի  Ռիչարդ Նայի տեղեկացմամբ, անհնար են նման սխալների գոյությունը:

Քարահունջի մասին ինֆորմացիոն վահանակը

Քարահունջի մասին ինֆորմացիոն վահանակը

Վերջինիս հաղորդմամբ` վահանակներում տեղադրվող ինֆորմացիան վերցված է հանրագիտարաններից և անցնում է «Իկոմոս» միջազգային կազմակերպության Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի փորձագետների «ձեռքով»:
Այս ամբողջից զատ, վահանակների ինֆորմացիան հավաստաիացվում է նաև Մայր Աթոռ սբ. Էջմիածնի համապատասխան խնդրով զբաղվող գրասենյակի կողմից:

«Մենք ուզում ենք, որ մեր ժառանգությունը պահպանվի, որ հավաստի ինֆորմացիա տեղադրվի վահանակներում, մենք պահանջում ենք` մասնագետները զբաղվեն այս հարցով»,- բարձրաձայնում է Հայաստանի պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը:

Խնդրի վերաբերյալ խոսեցինք նաև «ԱՄԱՓ»-ի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Իսահակյանի հետ: Վերջինս տեղեկացմամբ` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը լոկ հովանավորում է Հայաստանի կրթական, մշակութային, կրոնական և այլ ոլորտների ճանաչմանը միտված ծրագրերը, նաև «ԱՄԱՓ»-ի առաջարկած այս ծրագիրը, սակայն կազմակերպությունը ի զորու չէ ունենալ այդ բոլոր ծրագրերի իրականացման գործընթացը վերահսկող խմբեր:

Քարահունջի մասին առաջին գրավոր տեղեկությունը տալիս է Ստեփանոս Օրբելյանը (13-14-դդ-ում): Ըստ այդ հիշատակության` հուշարձանի անունը Քարունջ (Քարահունջ) է

Քարահունջի մասին առաջին գրավոր տեղեկությունը տալիս է Ստեփանոս Օրբելյանը (13-14-դդ-ում): Ըստ այդ հիշատակության` հուշարձանի անունը Քարունջ (Քարահունջ) է

Վահե Իսահակյանը կրկին անհնար համարեց որևէ սխալի առկայություն, սակայն հասարակության շրջանում, սոցիալական ցանցերում և բլոգներում կային բազում կարծիքներ, հավաստիացումներ, ըստ որոնց` վերը նշված մշակութային կոթողները` հատկապես Հաղպատի վանական համալիրի ցուցանակի հուշակոթողը վերագրված է որպես ադրբեջանական պատականելիության:

Karahunj (Karahunge)

Karahunj (Karahunge)

Քարահունջի շրջակայքում 2009թ-ին տեղադրված ցուցատախտակի վրա ևս բացարձակ անհիմն տեղեկատվություն կա, ըստ որի` Քարահունջը, այսինքն Զորաց Քարեր անվանումն ունի թուրքական ծագում (Ղոշուն Դաշ): Իրականում Քարահունջի մասին առաջին գրավոր տեղեկությունը տալիս է Ստեփանոս Օրբելյանը (13-14-դդ-ում): Ըստ այդ հիշատակության` հուշարձանի անունը Քարունջ (Քարահունջ) է, իսկ «Զորաց Քարեր» կամ «Զորաքարեր» անունը առաջացել 18-19դդ-ում»: Քարահունջի ցուցանակի թյուր ինֆորմացիան այս պարագայում անժխտելի է: (տես լուսանկարում)

Մնում է հուսալ, որ հասարակության շրջանում բարձրացած այս աղմուկը կունենա իր դրական արձագանքը` ցուցատախտակներում համապատասխան ճշգրիտ փոփոխություններ կատարելու նպատակով: Չնայած և’ «ԱՄԱՓ»-ը, և’ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պնդում էին նմանատիպ սխալների անհնար լինելը, բայց փաստերն այս պարագայում անժխտելի են: «ԱՄԱՓ»-ը և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը վաղ թե ուշ պետք է, որ հանգեն սեփական գործելաոճում համապատախան փոփոխություններ մտցնելու գաղափարին` հնարավորինս զերծ մնալու համար հայաստանյան մշակութային կոթողները զբոսաշրջիկներին թյուր կերպ ներկայացնելուց:

Իսկ հայ զբոսաշրջիկներին մնում է միայն առավել զգոն լինել հուշարձանների շրջակայքի ինֆորմացիոն վահանակների բովանդակությանը ծանոթանալիս:

Լուսանկարները վերցված են ArmenianMonuments.org, Qarahunj.livejournal.com, Armcamping.com կայքերից:

Միացիր Trends.am-ին նաև Facebook սոցիալական ցանցում: Այցելիր www.facebook.com/armtrends և սեղմիր LIKE կոճակը:





Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



14 կարծիք to Ուշադի’ր կարդացեք հուշարձանների շրջակայքի վահանակների ինֆորմացիան հոդվածի վերաբերյալ

Խնդրում ենք մեկնաբանությունները թողնել ՀԱՅԱՏԱՌ: Նախապես շնորհակալություն:

  1. Heghine says:

    Որջունելի սկիզբ է շատերիս հուզող և մինչ օրս համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող մեր պատմամշակութային հուշարձանի` ԱՍՌՂԱԴԻՏԱՐԱՆԻ մասին փաստերի տրամադրման: Հուսով եմ, որ այն կլինի շարունակական, ավելի մանրամասն և ի վերջո կստիպի գոնե մեզ` հայերիս չբավարարվել ԿՑԿՏՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ և ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ հայտարարություններին հավատալով, ու ձեռնամուխ կլինենք Քարահունջի վերաբերյալ ԻՍԿԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ստնալուն:

  2. Մարիամ says:

    Հեղինե ջան, հատուկ քե’զ և բոլոր ա’յս հարցով հետաքրքրվողների և սկանդալային անիմաստ իրավիճակներից նյարդայնացող մարդկանց համար—- Trends.am- ի հաջորդ համարներում ձեզ կներկայացնեմ Քարահունջի և վերջին թյուր ինֆորմացիաների մասին հոդվածներ….

    Սպասեք ավելի’ն:ՃՃՃՃ

  3. Haika says:

    Angragitutyun,cavoq ayl kerp hnaravor che meknabanel ays amen@!Mardik finansavorum en,te teseq menq ajakcum enq ays kam ayn cragrin,bayc bacardzakapes chen hetaqrqrvum,te ur en gnum irenc poxer@ ev vonc en dranq ogtagorcvum.Lav eq anum,vor finansavorum em,bayc ete dzez baci PR-ic iskapes hetaqrqrum e ayn,inch finansavorum eq,apa kheteveq.Ay nman harceri hamar kareli e miting anel.Sa iskapes mtahogox e

  4. Arxangelo says:

    Ժողովուրդ իսկ դուք միտում չե՞ք տեսնում այն ամեն ինչում: Ի՞նչ գործ ունի ոմն ամերիկացին, որ զբացղվում է Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրով ընդհանրապես

  5. Մարիամ says:

    Հայ հուշարձանագետները և ճարտարապետները մեծ անհնագստություն են ցուցաբերել այդ ամերիկյան կազմակերպության գործունեությունից: Սակայն ոչ ոք նրանց նույնիսկ չի անձագանքում, էն պարզ պատճառով, որ ամերիկյան կազմակերպությունն ու ամերիկացիներն են շահել այդ ծրագիրը, և նրանք պետք է զբաղվեն հայկական հուշարձանների “ճշգրիտ” բնորոշումներով:
    Ցավոք, բացասական իմաստով “միտում” իսկապես, որ կա…

  6. Carahunge says:

    «2009թ-ին տեղադրված ցուցատախտակի վրա բացարձակ անհիմն ակնարկ է արվում, որ Քարահունջը թուրքական ծագում ունի: Իրականում Քարահունջի մասին առաջին գրավոր տեղեկությունը տալիս է Ստեփանոս Օրբելյանը (13-14-դդ-ում): Ըստ այդ հիշատակության` հուշարձանի անունը Քարունջ (Քարահունջ) է, իսկ «Զորաց Քարեր» անունը առաջացել 18-19դդ: Հետագայում սովետական միության տարիներին, երբ հուշարձանի մոտակա գյուղը բնակեցվեց [թուրքերով], նրանք հուշարձանի անունը թարգմանցին «Ղոշուն Դաշ»: Ցուցատախտակում Ստ. Օրբելյանի հիշատակության մասին ոչինչ չի ասվում, իսկ «Զորաց Քարեր» եւ «Ղոշուն Դաշ» անուների ծագումը հակառակ է մեկնաբանված»:

    մինչեւ օրս տեր ենք կանգնել Քարահունջին նույնիսկ զենքի դեմ դուրս գալով պաշպանել ենք գանձագողերից ու հիմաել ամեն գնով կպաշպանենք մեր գանձը ներքին եւ արտաքին թշնամիներից
    http://www.Carahunge.com
    http://www.Uxhtasar.com

    Ակադեմիկոս Հերունու Օգնական
    Գուրգեն Վարդանյան

    • Zwhrab says:

      Viva sel-ի այս նախաձեռնությունը գովելի է: Սակայն չպետք է մոռանալ, որ նրանց ինֆորմացիան տրամադրում է մշակույթի նախարարությունը: Ոչ ճիշտ ինֆորմացիան ամենուր է և տպավորություն է ստեղծվում, թե դա դիտավորություն է կամ էլ բացարձակ անգրագիտության արդյունք:

  7. ասյա says:

    …ինձ առավել զայրացնում է այն փաստը, որ ցուցանակների վրա նյութերը տեղադրվում են նաև օտար լեզուներով ու շատ դեպքերում ես մի բան եմ ներկայացնում տուրիստներին (ի դեպ հանրագիտարանից կամ Քրիստոնյա Հայաստան գրքից), իսկ իրենք մեկ այլ բան են ընթերցում վահանակների վրա… դե արի ու բացատրի, որ էդ հսկայական վահանակի «պաշտոնական» տեքստերում սխալ տեղեկություններ կան…

    • Հարգելի Ասյա, պայքարը նաև դրա դեմ է, ինչու միայն օտարալեզու տեղեկատվություն.. այս խնդրին նույնպես անդրադարձ կլինի:

  8. այո, սխալները պետք է ուղղել և լավ է` հիմա, քան թե ավելի ուշ, կամ երբեք…

  9. Carahunge says:

    «Քարահունջ» Աստղադիտարան

    Երևանից 200կմ հեռավորության վրա, Սիսիան քաղաքի մոտ գտնվում է նախապատմական մի հսկա մոնումենտ, որն առաջին հերթին բացառիկ է նրանով, որ միմիայն այնտեղ կարելի է միաժամանակ տեսնել մենհիրներ, դոլմեներ, կրոմլեխ, կուռգաներ և կիկլոպյան ամրոցի մնացորդներ:
    Հուշարձանի մասին առաջին գրավոր հիշատակությունը արել է պատմիչ Ստեփանոս Օրբելյանը (13-14-րդ դդ.): Ըստ այդ հիշատակության` հուշարձանի անունը Քարունջ (Քարահունջ) է: 18-19-րդ դարերում հուշարձանը ստացել է «Զորաց Քարեր» անունը (գրաբարում «զօր» նշանակում է «օր», այսինքն` օրերի քարեր, օրացույց քարեր):
    Հնագիտական պեղումներ կատարվել են միայն հուշարձանի հարակից դամբարաններում` Մ. Հասրաթյանի, Օ. Խնկիկյանի կողմից: Պեղումների ընթացքում հայտնաբերվել են բրոնզե զարդեր, հայելիներ, կավե տարատեսակ իրեր, այլ առարկաներ: Պեղումների արդյունքում դամբարանները թվագրվել են 3-2 հազարամյակներին:
    Բայց հուշարձանի գլխավոր առանձնահատկություն հանդիսացող մենհիրները (ուղահայաց կանգնեցված քարերը) և նրանց շրջակայքը չեն պեղվել:
    Հուշարձանում կա 0,5-3 մետր բարձրության, մինչև 10 տոննա կշիռ ունեցուղ 222 մենհիր, որոնցից 84-ն իրենց վերին մասում ունեն 4-5սմ տրամագծով անցքեր:

    Որոշ հնագետներ գտնում են, որ անցքերը բացվել են, որպեսզի քարերը տեղափոխելու ժամանակ դրանցից պարաններ կապեին և քաշեին, սակայն դա անհնար է, որովհետև անցքերն արված են քարերի վերին մասում և, եթե դրանցից քաշեին` անցքի մասը կջարդվեր: Կան քարեր, որոնց անցքերը կիսատ են բացված: Դա վկայում է այն մասին, որ քարերը տեղափոխվել, տեղադրվել են և հետո դրանց վրա անցքեր են բացվել: Որոշ «հայ հանճարեղ» հնագետներ էլ կարծիք են հայտնել, որ այդ անցքերից ձիեր են կապել. դա բացարձակ հիմարություն է:
    Հուշարձանի աստղագիտական նշանակության մասին առաջինը ենթադրություն է արել Օնիկ Խնկիկյանը, 1984թ.-ին:

    1994, 1995, 1996, 1997, 1999, 2001 թվականերին Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի (ԳԱԱ) ակադեմիկոս Պարիս Հերունին իր անձնական միջոցներով կազմակերպել է գիտարշավներ, որոնց ընթացքում կազմվել է հուշարձանի մանրամասն տոպոգրաֆիական քարտեզը, չափվել է Քարահունջի աշխարհագրական դիրքը (լայնությունը` 39*34, երկայնությունը` 46*01, ծովի մակարդակից բարձրությունը` 1770մ), տեղանքի մագնիսական շեղման անկյունը, հորիզոնին գտնվող լեռնաշղթաների անկյունային բարձրություներy` 360* ազիմուտների համար, չափվել են քարերի բոլոր անցքերի ուղղվածությունները, ազիմուտի և տեղի անկյունները, կատարվել են նաև այլ չափումներ: Կազմվել է 222 մենհիրների լիակատար կատալոգ` քարերի չափերի ու վիճակի մասին նկարագրությամբ: Կատարվել է արևի և լուսնի ծագելու, մայր մտնելու և կուլմինացիայի ֆոտոֆիքսում:

    Քարահունջ աստղադիտարանը բաղկացած է հետևյալ մասերից. կենտրոնական շրջան, հյուսիսային թև, հարավային թև, հյուսիս-արևելյան քարուղի, լարագիծ, որը հատում է շրջանը, նաև` առանձին կանգնած քարեր:

    Կենտրոնական շրջանը կազմված է 40 քարից (կենտրոնական շրջանի քարերն անցքեր չունեն): Շրջանի կենտրոնում գտնվում է 7×5 քառակուսիմետր չափերով (նույն չափերը ունի Գառնու տաճարը) գետնափոր կառույց, որը ծառայել է, որպես տաճար կամ պաշտամունքային դամբարան:

    Հյուսիսային թևը ձգվում է կենտրոնական շրջանից դեպի հյուսիս: Այն բաղկացած է 80 քարից, որոնցից 49 ունեն անցքեր: Թևի երկարությունը 136 մետր է:

    Հարավային թևը ձգվում է կենտրոնական շրջանից դեպի հարավ: Այն բաղկացած է 70 քարից, որոնցից 26 ունեն անցքեր: Թևի երկարությունը 115 մետր է:

    Հյուսիս-արևմտյան քարուղին ձգվում է կենտրոնական շրջանից և ուղղված է արևի ծագման կետին` ամառային արևադարձի օրը (նույն կետին նայող քարուղի կա նաև Անգլիայի Սթոունհենջում): Քարուղին բաղկացած է 8 քարից, որոնցից 2 ունեն անցքեր, երկարությունը 36 մետր է:

    Լարագիծը հատում է կենտրոնական շրջանը և` որպես հյուսիսային թևի շարունակություն, միացնում այն հարավային թևին: Լարագիծը բաղկացած է 20 քարից, որոնցից 6 ունեն անցքեր:
    Կան նաև 5 առանձին կանգնած քարեր, որոնցից 1 ունի անցք: Հնարավոր է, որ առանձին կանգնած քարը, ինչպես Սթոունհենջի կրկնաքարերը, օգտագործվել են որպես նշանառության հատիկ:
    Ակադեմիկոս Հերունին հայտնաբերել է բազմաթիվ քարե աստղագիտական գործիքներ:

    Կա 17 քար` արևը դիտելու համար, ներառյալ արեւածագի #65,161,187 քարերը` ամառային արևադարձը դիտելու համար, #97,98,100 քարերը` ձմեռային արևադարձը դիտելու համար, արևամուտի #52,99 քարերը` ամառային արևադարձը դիտելու համար, #108,169,177 քարերը ձմեռային` արևադարձը դիտելու համար, #40,55,63,64,67,79 քարերը` գարնան և աշնան գիշերահավասարի օրերին արևածագի ու արևամուտի պահը դիտելու համար: Կա 14 քար` լուսինը դիտելու համար:

    Ակադեմիկոս Հերունին Քարահունջի տարիքը հաշվել է 4 իրարից անկախ աստղագիտական մեթոդներով`
    1. Արևի և լուսնի ծագելու ու մայր մտնելու ազիմուտների տեղաշարժով,
    2. Աստղերի անցնելը զենիթի կետով,
    3. Աստղերի ծագելու ու մայր մտնելու ազիմուտով,
    4. Աստղերի կուլմինացիաների բարձրությունով:
    Բոլոր մեթոդներով հաշվելու դեպքում էլ Պ. Հերունին ստացել է գրեթե նույն տարիքը` 7500 տարի մեզնից առաջ:
    Քարահունջի տարիքը հաշվել է նաև Եվրասիական Աստղագիտական Միության նախագահ Ն. Գ. Բոչկարյովը, որը մասնակցել է 2001 թվականին ակադեմիկոս Հերունու կազմակերպած գիտարշավին: Ըստ Պրոֆեսոր Բոչկարյովի հաշվարկների` Քարահունջը 7000-8000 տարեկան է:
    1999 թ-ի փետրվարին ակադեմիկոս Հերունին Քարահունջի վերաբերյալ իր բոլոր ուսումնասիրություններն ուղարկել է հնագույն մոնումենտների աստղագիտական մեթոդներով թվագրման խոշորագույն մասնագետ Ջ. Ս. Հոուկինսին: Պրոֆեսոր Հոուկինսը ստուգել է հայ ակադեմիկոսի կատարած հաշվարկները և համաձայնել դրանց հետ` շեշտելով, որ Քարահունջը շատ նմանություններ ունի Անգլիայի Սթոունհենջի և Իռլանդիայի Քալենիշի հետ:

    1994թ-ի գիտարշավի ժամանակ Քարահունջում հայտնաբերվեց 3 քարից կազմված մի աստղագիտական գործիք, որը մինչ այսօր կատարում է իր ֆունկցիան: Գործիքը բաղկացած է #60,62,63 քարից: #60,62 քարերի անցքերn ունեն տարբեր անկյուններ, բայց նրանց 2-ի միջից էլ երևում է #63 քարի գագաթը: Վերջինիս գագաթն այնպես է տաշված, որ #62 քարի անցքից գագաթը դիտելու դեպքում ամբողջ տարվա մեջ միայն գիշերահավասարի օրը` մարտի 21-ին, ուղիղ կեսօրին, հնարավոր է տեսնել արևը: Հետաքրքիր է նաև, որ #62 քարի անցքի ուղղվածությունը դեպի #63 քարի գագաթ կազմում է 39,5 աստիճան անկյան ուղղահայացի նկատմամբ, այսինքն` նունքան, որքան տեղի աշխարհագրական լայնությունը:

    Այսպիսով, այս գործիքի միջոցով հնարավոր է եղել (30” ճշտությամբ) չափել տեղի աշխարհագրական լայնությունը նաև 2 վայրկյան ճշտությամբ մարտի 21-ին (տարվա իրական սկիզբը): Այս, ինչպես նաև այլ գործիքներ, Քարահունջում վկայում են այն մասին, որ միջնադարյան Եվրոպայից շատ հազարամյակներ առաջ Հայաստանում իմացել են, որ տարին բաղկացած է 365+0,25 օրից, նաև` երկրի գնդաձևության մասին:
    Հնարավոր է, որ #63 քարն օգտագործվել է նաև որպես օրացույց, արեգակնային ժամացույց:
    «Քարահունջ» նշանակում է «խոսող քարեր» (հունջ-հնչյուն): Քարահունջի անունից են ծագում Անգլիայի «Սթոունհենջ», Ֆրանսիայի «Քարնակ», Իռլանդիայի «Քալենիշ» անունները (բոլորն էլ հնագույն երկնադիտարաններ են, Քարահունջից տարիքով ավելի փոքր): Հնագույն անգլո-սաքսոնական ժամանակագրության գրքում (8-րդ դար) գրված է` «Անգլիայի (Բրիտանիայի) առաջին բնակիչները բրիտներն են, որոնք եկան Արմենիայից»:
    Շատ հետաքրքիր է, որ Անգլիայի Սթոունհենջից մինչևԵգիպտական բուրգեր և մինչև Քարահունջ գրեթե նույն հեռավորությունն է:
    Մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը հայտնաբերել է, որ Քարահունջի քարերի դասավորվածությունը կրկնում է կարապի (անգղի) համաստեղության աստղերի դասավորվածությանը: Նույնատիպ թևերի բացվածք ունի Արևմտյան Հայաստանում` Պորտասարում (Գյոբեգլի Թեպե), հայտնաբերված նախապատմական աստղադիտարանի քանդակներից մեկի վրա պատկերված անգղը:
    Քարահունջից մոտ 25 կիլոմետր հեռու, ծովի մակարդակից մոտ 3500 մետր բարձրության վրա կա հրաբխային լիճ, որի ափին կան բազմաթիվ ժայռապատկերներ` հիմնականում կենդանիներ, կենցաղի և որսի տեսարաներ, բայց այնտեղ կա նաև մի պատկեր, որտեղ պատկերված են տղամարդ, կին, ծառ` վրան պտուղ, և օձ: Կինը բռնել է պտուղը:

    Գուրգեն Վարդանյան
    carahunge@mail.ru
    374 98 307030
    374 91 415540

  10. Խորին շնորհակալություն տեղեկատվության տրամադրման համար: Դա ինձ մեծապես կօգնի:

  11. Carahunge says:

    խնդրեմ եթե ելի ինչոր բանով կարողանամ ոգնել ուրախ կլինեմ

  12. Կդիմեմ ձեզ: Կարդացեք նաև այս հոդվածը. “Ադրբեջանը հուշարձանների ամենամյա վերականգման համար հատկացնում է 90 մլն դոլար, Հայաստանը` 1 մլն դոլար”

    http://trends.am/2011/03/armenian-monuments-preservation/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *