Ադրբեջանը հուշարձանների ամենամյա վերականգման համար հատկացնում է 90 մլն դոլար, Հայաստանը` 1 մլն դոլար

Աղջոց

Ամեն տարի Ադրբեջանը պատմական հուշարձանների վերկանգման գործընթացին հատկացնում է ավելի քան 90 մլն դոլար, մինչդեռ հայկական կառավարության տրամադրած գումարը չի հասնում նույնիսկ 1 մլն դոլարի:

Ծայրահեղ անմխիթար և մտահոգիչ` Հայաստանի պատմական հուշարձանների ներկայիս իրավիճակը միմիայն այսպես կարելի է բնորոշել:

Հուշարձանների զգալի մասը գտնվում է վթարային վիճակում, որոնց թվում նաև միջազգային նշանակություն ունեցող այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են` Գառնիի ձորի Աղճոց վանքը, Հավուց թառը, Դսեղ գյուղի մոտ գտնվող Բարձրաքաշ սբ.Գրիգոր վանական համալիրը.. այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Այս հուշարձանները ամբողջովին դուրս են մշակութային և տուրիզմի շրջանառությունից, մինչդեռ ողջ աշխարհը` որպես զբոսաշրջության լավագույն գրավական, օգտագործում է նախևառաջ մշակութային հուշակոթողների` որպես տվյալ երկրի բրնեդ կիրառելու գործիքը:

«Գոյություն ունի եվրոպական մի կառույց, որի հուշարձանների պահպանության և վերականգման բաժնում ամեն երկիր տեղեկատվություն է տալիս, թե տարեկան որքան գումար է հատկացնում հուշարձանների վերակագնման համար, և ինչպես է վարում այդ քաղաքականությունը: Հայաստանի անունը նույնիսկ չի նշվում այնտեղ»,- նշում է Հայաստանի պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմանյանը:

Բարձրաքաշ

Բարձրաքաշ

Հուշարձանների վերականգման համար Ադրբեջանն ամեն տարի հատկացնում է 90 մլն ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանում հուշարձանների պահպանության համար տրամադրվող գումարը նույնիսկ 1 մլն դոլար չի կազմում: Ըստ ասոցիացիայի նախագահի, օրինակ Մեծ Բրիտանիան ամենաշատ գումարն է տրամադրում հուշարձանների վերականգման գործին` մոտ 600 մլն ԱՄՆ դոլար* (Տես աղյուսակը): Հայաստանը տրամադրում է մոտավորապես 700 հազար ԱՄՆ դոլար:

Ճարտարապետը առավել քան համոզված է` այդ գումարով կարելի է տարեկան ընդամենը 1 հուշարձան վերականգնել: «Սա ուղղակի ծիծաղելի է թիվ է»,- նշում է ասոցիացայի նախագահը:
Ֆրասիան եվրոպական այն երկրներից է, ուր ամեն տարի այցելում է ավելի քան 60 մլն տուրիստ: Այս թիվը պայմնավորված է այն հանգամանքով, որ ֆրանսիական կառավարությունը հուշարձանների պահպանման խնդրին հատկացնում է մոտ 400 մլն եվրո:

Բելգիան, որը տարածքով գրեթե հավասար է Հայաստանին, տարեկան 102 մլն եվրո է տրամադրում արդեն վերականգնված հուշարձանների պահպանությանը: Հունաստանը հուշարձանների պահպանման համար տրամադրում է 266 մլն, իսկ Էստոնիան, որը ներկայումս 1,4 մլն բնակչություն ունեցող երկիր է` 3 մլն եվրո:

Համեմատական աղյուսակ

մի շարք Եվրոպական պետությունների կողմից Պատմական Հուշարձանների
պահպանմանը տրամադրվող գումարների.

Երկրի անվանում Տրամադրվող գումար/միլիոն €/ Բնակչություն Տարածք/կմք/ Պետ. բյուջեիտոկոսը
1. Իսպանիա 1.526 մլն 46.662.000 504.782 0.6%
2. Գերմանիա 1.200 մլն 82.046.000
3. Ֆրանսիա 408 մլն 65.000.000 675.417
4. Մեծ Բրիտանիա 622/440/ մլն 60.940.000 244.101
5. Բելգիա 102 մլն 10.415.000 30.528
6. Հունաստան 266 մլն 11.260.000 131.940 0,5%
7. Էստոնիա 3 մլն 1.355.000 45.226
8. Ադրբեջան 90/87/ մլն 8.178.000 86.600 0,8%
9. Հայաստան 0,7/0,8 մլն 3.150.000 29.800 0,03-0,04%
Աղյուսակը տրամադրվել է Գագիկ Սողոմոնյանի կողմից

Եվ բոլորովին պատահական չէ, որ առաջատար տուրիզմի երկրները տարեկան հարյուրավոր միլիոն եվրո են տրամադրւմ իրենց Հուշարձանների պահպանման և օգտագործման համար:

«Օրինակ` Ֆրանսիան, որպես հակակրիզիսային միջոցներ ներարկել է հուշարձանների բնագավառը 2009 թ-ին 140 միլիոն եվրո, որպեսզի ավելացնի աշխատատեղերը այդ բնագավառում, ինչպես նաև ամրապնդի իր` առաջնորդի տեղը աշխարհում, ընդունելով տարեկան մոտ 65 միլիոն տուրիստ: Կամ Իսպանիան, որը ընդունում է տարեկան 49 միլիոն տուրիստ և զբաղեցնում է պատվավոր 2-րդ տեղը աշխարհում` ունենալով նպատակ` էլ ավելի զարգացնել այդ ցուցանիշը, ներդնում է Հուշարձանների պահպանման համար 1 միլիարդ 420 միլիոն եվրո», – վրդովված բարձրաձայնում է Գագիկ Սողոմանյանը:

Վերոնշյալ տվյալները հանգեցնում են այն եզրակացությանը, որ հայկական հուշարձանների պահպանությունն ու վերականգնումը բարձիթողի վիճակում են, մինչդեռ կառավարությունը անըդնմեջ բարձրաձայնում է Հայաստանում զբոսաշրջությունը գերակա ճյուղ հռչակելու մասին` դոփելով նույն տեղում:

Աղջոց Սուրբ Ստեփանոս վանք

Աղջոց Սուրբ Ստեփանոս վանք

Հուշարձանների մեծամասնության վթարային վիճակը վկայում է այն մասին, որ մեր ազգային մշակութային ժառանգության պահպանումը և օգտագործումը չի համարվում պետական քաղաքականության առաջնահերթ գործունեության ոլորտ: Դա այն ժամանակ, երբ տուրիզմի ոլորտի զարգացումը համարվում է առաջնահերթ բնագավառ: «Մի պահ մոռացել ենք, որ տուրիզմի ինդուստրիայի զարգացման ամենակարևոր հումքը հանդիսանում է տվյալ երկրի պատմամշակութային Հուշարձանները»,- նշում է ասոցիացիայի նախագահը:

Պատմամշակութային ոլորտի բոլոր բարեփոխումները հնարավոր կլինի իրականացնել, եթե ստեղծվի հուշարձանների պահպանմամբ և օգտագործմամբ զբաղվող առանձին պետական մարմին: «Մենք առաջարկում ենք կառավարությանը ուսումնասիրել հնարավորությունը ստեղծելու Պատմական Հուշարձանների Պահպանման և Օգտագործման Կոմիտե` իրեն հատկացված համապատասխան բյուդջեով, որը կկազմի պետական բյուդջեի առնվազն 0.5 %»,- հավելում է ճարտարագետը:

Այս Կոմիտեն հնարավորություն կունենա մշակելու և իրականացնելու հուշարձանների պահպանման և օգտագործման քաղաքականությունը Հայաստանում, ինչպես նաև կոորդինացնելու և ղեկավարելու այդ բնագավառի հետ կապված բոլոր անհրաժեշտ աշխատանքները` ներգրավվելով բոլոր փորձառու մասնագետներին:

Bardzrakash St. Grigor Monastery, Armenia

Բարձրաքաշ Ս.Գրիգոր վանք

Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը իրենց պատրաստակամությունը արտահայտեցին համագործակցելու հուշարձանների վերականգնման բնագավառում, մասնավորապես` հուշարձանների գլխավոր ճարտարապետների ինստիտուտի ստեղծման, հուշարձանների վերականգնման գիտանախագծային, գիտաարտադրական աշխատանքների իրականացման, հուշարձանների մոնիթորինգի անցկացման ուղղությամբ: Կողմերը պետք է իրականացնեն նաև բնագավառի մասնագետների վերապատրաստմանն ու բնագավառի օրենսդրության կատարելագործմանն ուղղված ծրագրեր:

Հայաստանի պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների ասոցիացիան լիովին պատրաստակամ է իրականացնել հուշագրում առկա կետերը, եթե իհարկե նախարարությունը շահագրգռված լինի ամբողջապես աշխատել նրանց հետ:

«Եթե կառավարության կողմից ամեն տարի տրամադրվի գոնե 10 մլն դոլար, ապա ես ձեզ խոստանում եմ, որ տարեկան 10 վերակնգնված հուշարձան կունենա Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակում է ճարտարագետը:



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



2 կարծիք to Ադրբեջանը հուշարձանների ամենամյա վերականգման համար հատկացնում է 90 մլն դոլար, Հայաստանը` 1 մլն դոլար հոդվածի վերաբերյալ

Խնդրում ենք մեկնաբանությունները թողնել ՀԱՅԱՏԱՌ: Նախապես շնորհակալություն:

  1. Sargis says:

    es karcum em,vor mer mshakutayin kotoxnery irakanum karan darnan hayastani hamar lurj turistakan kentronneri gravakan
    bayc mer karavarutyuny bavavar ushadrutyun chi dardznum

  2. Մարիամ says:

    Հենց այդ իսկ խնդրին է անդրադառնում հոդվածն ամբողջապես:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *