Մամլո (ց)տեսություն կամ հայկական մամլո ստերեոտիպներ

Armenian press

Անգլիացիների մասին գոյություն ունեցող ստերեոտիպներից մեկի համաձայն` շարքային անգլիացին «կոտելոկ» գլխարկով, գծավոր կոստյումով, փակած հովանոցով մարդ է, ձեռքին, որպես կանոն` թերթ, հիմնականում «Թայմս»: Ինչևէ, տեղափոխվենք Հայաստան:

Այստեղ, ցավոք, ոչ այդպիսի ստերեոտիպ է եղել երբևէ, ոչ էլ գոնե դրա տնազը: Ավելին` շատ հետաքրքիր է հասարակության վերաբերմունքը թերթ ընթերցող մարդկանց նկատմամբ, բացառությամբ, կարելի է ասել, ծեր տատիկ-պապիկների, որոնք «դե բան ա էլի, զբաղվում են»: Շատ ժամանակ թերթ ընթերցող երիտասարդը միայն ծաղրի կարող է արժանանալ: Բայց պետք է նշել նաև, որ այն դեպքում, երբ այդ նույն երիտասարդն ընթերցեր նույն թերթի էլեկտրոնային տարբերակը` ոչ մի խնդիր. եթե ինտերնետի բազմազան ռեսուրսներից թերթ ընթերցելն է ընտրել` լավ է: Ստացվում է` տարօրինակ է վերաբերմունքը ոչ թե թերթ ընթերցելու երևույթի, այլ թերթի` տպագիր կամ էլեկտրոնային, լինելու հանդեպ:

Երևանյան մամուլի կրպակ

Երևանյան մամուլի կրպակ

Մի փոքր այլ է ամսագրերի հարցում: Այս դեպքում շատ մարդիկ ուշադրություն էլ չեն դարձնում, թե ով ինչ ամսագիր է կարդում: Սակայն այստեղ, ինչպես թերթի դեպքում, քիչ են ընթերցողները, նամանավանդ` մշտական:

«Ոչինչ էլ չի վաճառվում: Նախկինում շատ ավելի լավ էր, հիմա վաճառք չկա», – ասում է Երևանի կրպակներից մեկի վաճառողն ու հավելում, որ պատճառը մարդկանց` գումար չունենալու մեջ է: «Իհարկե, կան մարդիկ, որ մի բան էլ պակաս կուտեն, բայց իրենց ամսագիր է, թերթ է` կգնեն: Սակայն այդպիսի մարդկանց մատների վրա կարելի է հաշվել»: Չվաճառված ամսագրերի համարները հետ են ուղարկվում, այս դեպքում խնդիր առաջացնելով խմբագրության համար: Վերջ ի վերջո, որքան կարելի է արտադրել անարդյունք:

Այս դեպքերում որոշ ամսագրեր, հիմնականում ոչ այդքան ծանոթ հասարակությանը, ունեն իրենց մշակված տակտիկան` բարեհամբյուր աղջիկները զանգահարում են տարբեր մարդկանց ու իրենց ամսագիրն ու հերթական համարի թեմաները ներկայացնելուց հետո տեղեկացնում, որ այն կարելի է ձեռք բերել` մնալով տանը և ընդամենը վճարելով ամսագրի համար: Այսպես, «ժամկետնանց» ամսագրերն էլ իրենց տերերին են գտնում: Դեռ լավ է, եթե ամսագրի ժամկետը մեկ կամ գոնե երկու ամիս է անցել: Երևանում գրանցված դեպքերից կան այնպիսիները, երբ այդպես զանգահարելով և խաբելով մարդկանց, վերջիններիս 2010 թվականին բերել են 2007 թվականի համար: Բացի սա, խմբագրությունը խաբել է նաև թեմաների առումով, որոնք այդքան էլ չեն համապատասխանել հեռախոսազրույցի ընթացքում ներկայացված թեմաներին:

Այս մեթոդով չառաջնորդվող ամսագրերն էլ, ստացվում է, միայն վնաս են կրում իրենց գործից: Բայց իրականում, վնասն այս ամենով չի եզրափակվում: Դրա պատճառներից է նաև ինտերնետն ու դրանում տեղ գտած տեղեկատվությունը, որը շատ մարդկանց համար թե ամսագրերը, թե թերթերը երկրորդական աղբյուր է դարձրել: «Շատ մարդիկ նախընտրում են հենց նույն ամսագրային նյութը փնտրել ու կարդալ ինտերնետում, այլ ոչ թե գումար տալ և գնել», – բացատրում է կրպակի վաճառողը: Թեև բոլոր թերթերն ու ամսագրերը չեն, որ ունեն իրենց էլեկտրոնային տարբերակը, բայց յուրաքանչյուր համարում տեղ գտած տեղեկատվությունը կարելի է հեշտությամբ գտնել համացանցում ու նույնիսկ ամսագրում կամ թերթում ներկայացված մեկ նյութի փոխարեն կարդալ մի քանիսը:

ամենավաճառվող ամսագրերի շարքում առաջինն է «Yes»-ը, նրան հաջորդում են «Լիզա»-ն, «Օտդոխնի»-ն

ամենավաճառվող ամսագրերի շարքում առաջինն է «Yes»-ը, նրան հաջորդում են «Լիզա»-ն, «Օտդոխնի»-ն

Կրպակների վաճառողների մեծամասնության հավաստմամբ ամենավաճառվող թերթերն են` «Հայկական ժամանակ»-ը, «Չորրորդ իշխանություն»-ն ու «Հրապարակը», ամենավաճառվող ամսագրերի շարքում առաջինն է «Yes»-ը, նրան հաջորդում են «Լիզա»-ն, «Օտդոխնի»-ն: Քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող կրպակներից մեկի վաճառողի ասելով` «միակ վաճառվող բանն է «Yes» ամսագիրը», որի հանդեպ առավել ուշադիր են 15-25 տարեկան աղջիկները: Թե վերը նշված թերթերի բովանդակությունն ու դրանով` մարդկանց հետաքրքրվածությունն ինքնին խնդիր կամ որևէ անհասկանալի բան իր մեջ չի պարունակում, մի մեծ անհասկանալի երևույթ է ամենավաճառվող ամսագրի բովանդակությունն ու հենց մնացած բոլոր ամսագրերի շարքում առաջնային լինելու փաստը: Մի թե սա է հայկական „ամսագրերի ամսագիրը“ կամ ամսագրի արժանի օրինակ:

Միևնույն ժամանակ գրեթե անհույս վիճակում են գտնվում այնպիսի ամսագրեր, ինչպիսին, օրինակ “Գրական Հայաստան»-ն է, որը, զրկվելով պետական հովանավորությունից, այժմ գոյատևում է Գրողների միության անդամների և, կարելի է ասել, ուսանողների շնորհիվ: Նրանք, տեղեկանալով ժամանակակից գրականության “անցուդարձը» ներկայացնող գրեթե միակ ամսագրի և դրա խնդիրների մասին, անդամագրվում են մեկ տարով` վճարելով ընդամենը 500 դրամ:

Կրպակների վաճառողների մեծամասնության հավաստմամբ ամենավաճառվող թերթերն են` «Հայկական ժամանակ»-ը, «Չորրորդ իշխանություն»-ն ու «Հրապարակը», ամենավաճառվող ամսագրերի շարքում առաջինն է «Yes»-ը, նրան հաջորդում են «Լիզա»-ն, «Օտդոխնի»-ն:

Վերջին ժամանակաշրջանում քաղաքի կրպակների թիվը կտրուկ աճեց: Դա, իհարկե, արվեց որոշ կազմակերպությունների և կոնկրետ մարդկանց շնորհիվ ու հետապնդեց մի քանի նպատակներ, սակայն փաստ է` դրանց թիվն ավելացավ և այժմ հայ և արտասահմանյան մամուլի հետ ծանոթանալու համար քաղաքացիները կարող են ամեն կանգառում գտնել դրա համար անհրաժեշտ կրպակ: Սակայն որքանով այդ բոլոր կրպակներն այժմ պետք են կամ հետաքրքրում են հասարակությանը, եթե մինիմալ գումարով հեռախոս լիցքավորելու այդ կրպակների կողմից տրամադրվող ծառայությունը մի կողմ դնենք: Քանի մշտական ընթերցող ունի այս կամ այն թերթը կամ ամսագիրը, քանի նյութ է, որ իսկապես կարող է ստիպել քաղաքացուն հաջորդ անգամ էլ գնել այդ նույն թերթը/ամսագիրը:

Որպես այս բոլոր հարցերի պատասխան կարելի է բերել քաղաքացիների խոսքերը, որոնցից քչերն են նշում գոնե մեկ թերթ կամ ամսագիր, որի մշտական ընթերցող են, կամ որն ընդհանրապես հետաքրքիր է նրանց: Իսկ ամենասկզբում խոսքն ինչ-որ ստերեոտիպների մասին էր գնում…


Մասնակցեք նաև մեր հարցմանը:
կարող եք միաժամանակ ընտրել մի քանի տարբերակ: Շնորհակալություն:

Իսկ դուք ի՞նչ եք նախընտրում կարդալ

View Results

Loading ... Loading ...

Միացիր Trends.am-ին նաև Facebook սոցիալական ցանցում: Այցելիր www.facebook.com/armtrends և սեղմիր LIKE կոճակը:



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



1 կարծիք Մամլո (ց)տեսություն կամ հայկական մամլո ստերեոտիպներ հոդվածի վերաբերյալ

Խնդրում ենք մեկնաբանությունները թողնել ՀԱՅԱՏԱՌ: Նախապես շնորհակալություն:

  1. suso says:

    ամսագրեր ,բայց ավելի շատ օն -լայն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *