Քարահունջ` չօգտագործվող բրենդ (մաս առաջին)

Welcome to Karahunj

«Եկեք չընկնենք սենսացիաների հետևից, սա ազգային արժեք է, ուրեմն պահենք ու պահպանենք այն»:

Վերջին շրջանում հատկապես հայկական սոցիալական ցանցերում հայ պատմամշակութային կոթողներից ամենաարծարծվողը Քարահունջն է կամ Զորաց քարերը: Վերջինս դիտարկվում և քննարկում է ամենատարբեր տեսանկյուններից, նույնիսկ հայտնվում թեժ աբսուրդ տեղեկատվության տարածման կիզակետում:

Ցավոք, հայկական Սթոունհենջը (Stonehenge), ինչպիսին, որ Քարահունջը անվանել է Պարիս Հերունին, այժմ թյուր քննարկումների կենտրոնում է, նույնիսկ գիտական աշխատանքներ են գրվում Քարահունջի` որպես հնագույն աստղադիտարան հանդիսանալու գաղափարի մերժման, անվանական մերժման, և առհասարակ հուշակոթողի` «զրոյական արժեք»-ի պնդման վերաբերյալ, փոխարեն հպարտություն զգալու, որ ապրում են մի երկրում, որն առաջինն է աշխարհում և ո’չ միայն հնագույն աստղադիտարան ունենալու հարցում:

Karahunj (Armenian Stonehenge), Armenia

Քարահունջ, Հայաստան

Եվ առհասարակ, հուշակոթողը հանրության լայն զանգվածների շրջանակում պատմական կոթող ներկայացվելու, ներգնա և արտագնա տուրիզմի լավագույն պրոպագանդա լինելու փոխարեն, ներկայումս սարսափելի ծայրաստիճան թյուր ինֆորմացիայի կրողն է:

Խոսքը ինտերնետային որոշ կայքերի մասին է, որոնք վերջին ամիսների ընթացքում սոց. ցանցերում սին «գիտական» աշխատանքների քարոզով են տարված, և փորձում են այդ ինֆորմացիան տարածելու համար հետևորդներ գտնել, ինչը, ցավով պետք է նշել, հաջողվում է նրանց: Այս մարդիկ փաստորեն հակասում են իրենք իրենց` սեփական անձին փորձելով համոզել ինֆորմացիայի հավաստիությունը :

Հարցի առնչությամբ հայ բլոգերներց մեկը նշում է, որ «գիտական աշխատանքի հեղինակը իր կարիերան կեղտոտեց, և ամեն բան պետք է անի այդ սև բիծը իր վրայից հանելու համար»:
/http://lernci.livejournal.com/234391.html/

Karahunj - Armenian Stnonehenge

Karahunj - Armenian Stnonehenge

Փորձեցինք Մշակույթի նախարարությունից տեղեկանալ` ինֆորմացվա՞ծ են արդյոք նրանք այս վերջին քննարկումներից, և առհասարակ, տեղյա՞կ են նման գիտական աշխատանքների հրապարակման և պրոպագանդման մասին:

 

Ցավով պետք է հայտնել, որ և’ Մշակույթի նախարարությունը, և’ Հնագիտության ինստիտուտը անտեղյակ էին այս ամենից, և մեծ զարմանքով խնդրում էին իրենց ինֆորմացիա տրամադրել վերոնշյալի մասին:

«Եկեք չընկնենք սենսացիաների հետևից, սա ազգային արժեք է, ուրեմն պահենք ու պահպանենք այն»,- ցավով նշում է հնագետ, դեռևս 1971 թ.-ին Քարահունջում շարունակաբար պեղումներ, ուսումնասիրություններ կատարած Օնիկ Խնկիկյանը:

Հնագետի կոչը իրականում տեղին է արված` նկատի ունենալով վերջին անիմաստ իրադարձությունները:
Հ.Գ. Իսկ մեր կայքը պարզապես կոչ է անում` «Եկեք ամեն հնարավոր կերպ քարոզենք հայկական արժեքների, բրենդ հանդիսացող երևույթների մասին, ի ցույց աշխարհի` հպարտատանք նրանով, ինչ ունենք, և ամենակարևորը, պահպանենք մեր մշակութային հուշարձանները»:

Հիշեցնենք, որ ….

Karahunj - the antique observatorium in Armenia

Քարահունջ - Զորաց Քարեր

Քարահունջը կամ Զորաց քարերը գտնվում է Սիսիանից 3 կմ հեռավորության վրա: 1994 և 1995 թվականներին Ռադիոֆիզիկական չափումների ինստիտուտի տնօրեն, աստաղաֆիզիկոս, ակադեմիկոս Պարիս Հերունու գլխավորությամբ կատարված հետազոտությունները ապացուցեցին` Քարահունջի` աշխարհի հնագույն աստղադիտարան լինելու փաստը: Երեք հեկտար տարածքում զարմանալիորեն ճշգրիտ դասավորված հսկայական քարերից շատերն ունեն անցքեր, որոնք օգտագործվել են աստղային դիտարկումների համար:

Այդ հինավուրց շինությունը ծառայել է որպես արևի Աստծո տաճար, հնագույն ճշգրիտ աստղադիտական սարք: Կառուցվել է 6000 տարի առաջ և գործածվել 4000 տարվա ընթացքում, անգամ մինչև քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանը: Պարիս Հերունին Քարահունջը անվանում է հայկական Սթոունհենջ: Համեմատելով աստղադիտարանի քարերը նմանատիպ շինությունների հետ` Քալենիշը Շոտլանդիայի հյուսիսում (մ.թ.ա. 187թ.), Քարնակը Ֆրանսիայի հյուսիսում (մ.թ.ա. 1876թ.) և Նյու-Գրենջը Իռլանդիայում (մ.թ.ա. 2500-2400թթ.,) Հերունին եկել է այն եզրակացության, որ աստղագիտության մշակույթի սկզբնաղբյուրը եղել է Հայաստանը:

շարունակելի…

Լուսանկարները վերցված են ArmCamping.com, Qarahunj.livejournal.com և ArmenianMonuments.org ինտերնետային ռեսուրսներից:





Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները