Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ գովազդը բիզնեսի առաջխաղացման համար առաջին գործոններից է: Գովազդն է, և հենց ճիշտ կազմակերպված գովազդային արշավներն են, որ ստեղծում են կատաղի մրցակցություն բիզնեսի բոլոր ճյուղերում` հասնելով կազմակերպությունների ներքին օղակների առողջ աշխատանքի, կատարելագործման և ինովացիոն մտածելակերպի առաջացմանը:
Վերջինս էլ իր հերթին բերում է հենց բուն բիզնես ոլորտի զարգացմանն ու դրական իմաստով մուտացիային:

պարզագույն ցուցանակ

Շաուրմայի ախորժակ "վառող" ցուցանակ
Սակայն Երևանյան միջավայրում մենք հիմնականում տեսնում ենք պարզունակ գովազդային-հայտարարությունների տիպային տարբերակները, որտեղ առանձնապես պետք չէ մարքետինգային մտածելակերպ` ստանալու պարզունակ գովազդային պաստառ կամ բաններ, որը թողնված է փողոցով շտապող հասարակության բազմաբնույթ խավերի «անուշադիր ուշադրության» քմահաճույքին… Խոսքը գնում է Երևան քաղաքում գովազդային բաններների մասին, որոնք ամենուր են, ամեն քայլափոխի, ցանկացած թաղամասում, մեծ ու փոքր չափերով:

Գովազդային Երևան. մեկ կադրում` ավելի քան 10 գովազդային ինֆորմացիա...

Գիշերային գովազդային բաններները Երևանում

Գովազդի հնարավորություններ ունի նաև յուրաքանչյուր կանգառ..

գովազդ` առանց մեկնաբանության...

անթիվ գովազդային տեքստեր...

"Տաքսային" շարժական գովազդ - վերջին նորամուծություններից Երևանում
Համեմատաբար վերջերս Երևանում սկսեցին երևալ գովազդներ նաև տաքսիների, իսկ ավելի վաղ` արդեն ավտոբուսների վրա:

Յուրահատուկ տեսակի գովազդ Երևանում...

Խաչմերուկային գովազդ Երևանում

Սոցիալական գովազդ Երևանյան փողոցներում, որոնք կարող էին ավելի շատ լինել...
Ինչևէ, որքան էլ շատ ու բազմազան են Երևանում գովազդները, գնալով ավելի դժվար է դառնում համապատասխան ինֆորմացիան հասցնել համապատասխան մարդկանց. մարդանց մեծ մասն այսօր գերինֆորմացված է և պետք են գալիս նորանոր տեխնոլոգիաներ` գովազդային տեղեկատվությունը ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում մարդկանց տեսանելի դարձնելու համար…
Իսկ դուք երբևէ ուշադրություն դարձնու՞մ եք շրջակա միջավայրի գովազդներին