Ապրիլի 24-ին և’ կնշենք, և’ կհիշենք…

Armenian Easter

-Քրիստոս հարյավ ի մեռելոց
-Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի…

Այս խոսքերով են ողջունում միմյանց քրիստոնյաները Սբ. Հարության կամ առավել հայտնի Զատիկի տոնին:

Զատիկը՝ Սբ. Հարության տոնը, թե՛ Հին, թե՛ Նոր Կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը:

Այն շարժական է և ամեն տարի նշվում է գարնանային գիշերահավասարին՝ լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը, այսինքն՝ մարտի 22-ից հետո, 35 օրերի ընթացքում այն կիրակի օրը, որը տվյալ տարին հաջորդում է համապատասխան լուսնի լրմանը: Հենց այս պատճառով էլ դեռևս մարտի վերջից բնակչության մեջ խառնաշփոթ սկսվեց: Բանն այն է,որ այս տարի Զատիկի տոնը համընկնում է Հայոց Մեծ Եղեռնի նահատակների  հիշատակի օրվա հետ: Ապրիլի 24-ը, որ ժողովրդի մեջ

Հազարամյակների ընթացքում Զատիկը բազում անգամ նշվել է ապրիլի 24-ին:Մեծ Եղեռնից հետո սա առաջին համընկնումն է, հաջորդը կլինի 2095 թվականին: Այս տարին առանձնանում է մեկ համընկնումով ևս: Ողջ քրիստոնյա աշխարհը` թե Կաթոլիկ եկեղեցին, թե Ուղղափառ եկեղեցիները և թե Հայ Առաքելական եկեղեցին միևնույն օրն են նշում Ս. Հարության տոնը:

արմատացել է որպես սգի և տխրության օր, դժվարությամբ ընկալվեց որպես տոնական օր: Այստեղից էլ սկսվեցին պտտվել շշուկներ այն մասին, որ Զատիկի օրը փոխվելու է կամ հավկիթները չեն ներկվելու: Այս շշուկներին վերջ դնելու համար Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից և ամենատարբեր հոգևոր կառույցներից բազում հոգևորականներ հանդես եկան հերքող հայտարարություններով:

Զատիկ նշանակում է զատվել, անջատվել: Այսինքն` Հարությամբ Քրիստոս անջատվեց, զատվեց Իր մարմնից: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան,  յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Եկեղեցին չի խրախուսում ձվերը ներկել տարբեր գույներով

եկեղեցին չի խրախուսում ձուն բազմագույն ներկելու այսօրյա միտումները: Այն պետք է լինի ներկված կարմիր գույնով

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:Այս պատճառով եկեղեցին չի խրախուսում ձուն բազմագույն ներկելու այսօրյա միտումները: Այն պետք է լինի ներկված կարմիր գույնով, իսկ որպես գունանյութ պետք է օգտագործվի սոխի կեղևը,որը նույնպես իր մեջ խորհուրդ է կրում:Սոխը արցունք է բերում, իսկ արցունքը նշան է սգի,տառապանքի, զղջման: Սեղանին չամչով փլավ է դրվում, որը նույնպես խորհուրդ ունի: Քրիստոս կանչում է բոլորին, բայց ոչ բոլորն են արձագանքում այդ կանչին: Բրինձը խորհրդանշում է կանչվածներին, իսկ չամիչը՝ նրանց, ովքեր արձագանքել են այդ կանչին: Քանի որ տոնին նախորդում է Մեծ Պահքի երկարատև շրջանը, սեղանին պետք է դնել թեթև սնունդ` ֆիզիկապես և հոգեպես չճնշվելու համար:

Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Սբ. Պատարագ: Այս տարի թերևս միակ տարբերությունը կլինի այն,որ ամսի 24-ին` Զատկի տոնին Մեծ Եղեռնի նահատակների հոգեհանգստի պատարագ չի մատուցվի, այն կկատարվի երկուշաբթի օրը`մեռելոցին:<<Զատիկը հարության և նոր կյանքի տոնն է և խորհրդանշական կարելի է համարել համընկնումը: Թեև դա տոմարական հաշվարկի հետ է կապված և պատահական բնույթ ունի: Զատիկը հարության տոնն է, ցեղասպանությունը նահատակության օրն է:Պետք է հիշենք մեր զոհերին,բայց և նշենք մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի հարությունըև վստահ լինենք,որ մեր նահատակված ազգակիցներն էլ հարություն պիտի առնեն>>,- նշում է քահանան:

Հազարամյակների ընթացքում Զատիկը բազում անգամ նշվել է ապրիլի 24-ին:Մեծ Եղեռնից հետո սա առաջին համընկնումն է, հաջորդը կլինի 2095 թվականին: Այս տարին առանձնանում է մեկ համընկնումով ևս: Ողջ քրիստոնյա աշխարհը` թե Կաթոլիկ եկեղեցին, թե Ուղղափառ եկեղեցիները և թե Հայ Առաքելական եկեղեցին միևնույն օրն են նշում Ս. Հարության տոնը:

հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիրը Ծիծեռնակաբերդում

հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիրը Ծիծեռնակաբերդում

<<Հայք>>  հայրենասիրական ակումբի անդամ Գարո Մաձոնյանը, որպես առաջին պարտականություն, պատրաստվում է գնալ Ծիծեռնակաբերդ և իր պարտքը կատարել անմեղ զոհերի առաջ, որից հետո կգնա եկեղեցի, կմասնակցի տոնակատարությանը և ընտանիքի հետ կնշի Զատիկը. <<Տիրոջ կամքով այս օրը զուգադիպեց և պետք է 2 պարտականությունն էլ հավուր պատշաճի կատարել: Մեր հայերին մաղթում եմ համբերություն: Այնպես, ինչպես ջարդերից հետո դիմացան և գոյատևեցին, այդպես էլ հիմա պետք է դիմանան և սպասեն թշնամու պատժին>>:
Ժողովրդի այս տարվա  խուճապը, այն է` տոնել, թե սգալ, չկիսեց Արսեն Սահակյանը, քանի որ նրա համար այս հարցը բարձրացել է դեռևս 32 տարի առաջ: Արսենը ծնվել է ապրիլի 24-ին: Այն, թե ինչ օր է ծնվել, նա հասկացել է 10 տարեկանում ու այդ օրվանից չի սիրում իր ծննդյան օրը և աշխատում է տանը չլինել: Նույնիսկ հիշում է մանկության տարեդարձներից մեկը, երբ հարևանուհին, չիմանալով, որ տարեդարձ են նշում, եկել է և վիճել այդ օրով բարձր երաժշտություն լսելու համար: Չնայած այս ամենին`Արսենը ապրիլի 24-ը սգի օր չի համարում. <<Կարծում եմ, որ ողբալով որևէ բան փոխել հնարավոր չէ: Ընդհակառակը` պետք է ամեն կերպ` տարբեր միջոցառումներով ու ազգայինի ցուցադրությամբ երևանք աշխարհին, որ տեսնեն, որ ամեն ինչից զատ մենք կանք, ապրում ենք ու շարունակում արարել>>:

Ամեն տեսակի զուգադիպություններից զատ, մեր օրն ու մեր որոշումները կախված է միմիայն մեզնից: Քրիստոնյայի  պարտքի զգացումն, հարգանքն ու խոնարհումը մեր անմեղ  նահատակների հիշատակի առաջ պետք է լինի ամեն հայ քրիստոնյայի մեջ`անկախ օրից ու ժամանակից:



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *