Հենդմեյդ. “մերն օրիգինալ է”…

Գտնված երազ

“Փոքր բաներ, որոնց օգնությամբ մեծ ժպիտներ ենք քամում սթրեսախեղդ հասարակության մշտազբաղ դեմքերից”…

Վերջին շրջանում սոցիալական հարթակներում, կայքերում, բլոգներում և, ինչու չէ, օֆ-լայնում հաճախակի է հայտնվում “Hand Made” տերմինը` որոշ մարդկանց անունների կողքին կամ որևէ ընկերության, նախաձեռնության մասին պատմող համատեքստում: Անգլերենից թարգմանաբար այս տերմինը նշանակում է “ձեռքով պատրաստած”, ինչն արդեն իսկ ասում է երևույթի ինչ լինելու մասին: Այդ իրերի “առք-վաճառքի” հիմնական հարթակը սոցիալական կայքերն են, որտեղ մարդիկ կարող են պայմանավորվել իր գնելու կամ պատվիրելու համար: Մի քանի տարի առաջ “թափ առած” այս երևույթն արդեն բավականին տարածում է գտել Հայաստանում:

“Ուրախ եմ, որ հենդմեյդ տենդենցը աճում է Հայաստանում, ու, կարծում եմ, մենք մեր հերթին նպաստել ու նպաստում ենք այդ տենդենցի աճին, քանի որ բազմիցս կիսվել ենք այլոց հետ մեր գործունեության հատկապես հաճելի պահերի մասին, նույնիսկ ինկատի առնելով այն փաստը, որ Հայաստանում մարդիկ սիրում են իրար հետ այս կամ այն կերպ մրցակցության մեջ մտնել”, – նշում է “Smart Crafts” /թարգմանաբար Ոգեզարդ/ արվեստների ու արհեստների միջազգային նախաձեռնության համահիմնադիր և ադմինիստրատոր Վահագն Վարդումյանը:

ձեռագործ կիթառ

Իսկ թե ինչու այս ոլորտն այսքան հեշտ և արագ զարգացում ունեցավ, պարզաբանում են իրենք ոլորտի մարդիկ` Մարիաննա Փահլևանյանն, ավելի ճանաչված որպես Մանանա, Սոնա Բարոյանը` “Volna Hand Made” խմբի երեք անդամներից մեկը, և մի փոքր առաջ նշած Վահագն Վարդումյանը. “Հենդմեյդ իրերն օրիգինալ են` դրանում է հաջողության հիմնական գրավականը”:

Հենդմեյդեր լինելու համար պարտադիր չէ մասնագիտությամբ նկարիչ կամ դիզայներ լինել, միակ անհրաժեշտ բանն հենց օրիգինալ մտածելակերպն է, որի արդյունքում էլ ստեղծվում են շուկայում տեղ գտած իրերից կտրուկ տարբերվող ու շուկային նոր շունչ հաղորդող իրեր: Հենդմեյդերները կարողանում են որսալ մարդկանց այս կամ այն ոլորտի նախասիրություններն ու պատրաստել այդ նախասիրությունները բավարարող իրեր:

MananArt

MananArt - http://mananart.blogspot.com

Այսպես` “Volna Hand Made” բրենդի ամենավաճառվող ապրանքն է էլեկտրոնային կիթառի տեսքով կուլոնը: “Դե, շատերն են հիմա կիթառի սիրահար: Շատ է վաճառվում նաև “Love is” ապրանքանիշի մաստակների հանրահայտ տիպերի պատկերներով օղերը”, – ասում է Սոնան: Իդեպ, “կիթառ” կուլոնները շուտով կվաճառվեն Երևանի երաժշտական խանութներից մեկում, որի ղեկավարությունն համաձայնել է համագործակցել այս խմբի անդամների հետ:

Վահագն Վարդումյանի ձեռքի աշխատանքներից կա մեկը, որի մասին ոգևորությամբ են խոսում շատերը: “Գտնված երազ” մուլտֆիլմի իրերն եմ շատ սիրում”, – խոստովանում է այդ մարդկանցից մեկը` ինքը հենդմեյդեր Մարիաննա Փահլևանյանը:

Պետք է նշել նաև մի փաստ` հենդմեյդերներից գրեթե ոչ ոք այս ոլորտում մրցակից որպես էդպիսին չի տեսնում: Իրար ավելի շատ ոչ թե մրցակիցներ, այլ գործընկերներ են անվանում: Մարիաննան վերջին շրջանում այս ոլորտում օր-օրի շատացող մարդկանց մասին ասում է. “Իհարկե, երբեմն լինում է, որ մարդիկ սկսում են զբաղվել այս գործով առանց գործից գլուխ հանելու, անորակ բաներ են ստացվում, բայց հիմնականում ոլորտի մարդկանցից յուրաքանչյուրն էլ իր տեսակի մեջ օրիգինալ ու հետաքրքիր է”: Ագրեսիվ վերաբերմունք չկա նույնիսկ ինչ-որ գաղափարների “գողության” դեպքում` անգամ այս դեպքում իրերը տարբերվում են, ամեն մեկը յուրովի է պատրաստում:

MananArt

MananArt (c) http://mananart.blogspot.com

Հենդմեյդերներից յուրաքանչյուրն այս ոլորտում առանձնացնում է մի մասնագետի, ում աշխատանքներն առավել օրիգինալ ու տպավորիչ են: “Ընկերուհիս ասում ա “դու ես ամենալավը”: Ես էլ նույնն իր մասին եմ ասում”, – անկեղծանում է Վահագն Վարդումյանը: – “Մի քիչ տարօրինակ կարող է հնչի, բայց ախր իսկապես ահավոր հաճելի է միասին սարքելը էդ փոքր բաները, որոնց օգնությամբ էդպիսի մեծ ժպիտներ ենք քամում սթրեսախեղդ հասարակության մշտազբաղ դմքերից: Իսկ եթե ավելի լուրջ` ապա ինքս հավանում եմ Բիայնա Մահարիի, Հասմիկ Սողոմոնյանի և այլոց գործերը: Դե շատ են անունները: Բոլորն էլ իրենց շրջապատն ինտենսիվ գեղեցկացնելով են զբաղված: Ինչպես չհիանալ նման տենդենցներով ու մարդկանցով”:

MananArt

MananArt handmade

Գեղեցկացնելն ու օրիգինալացնելն իր հերթին, բայց հենդմեյդ-ը նաև լավ  վաստակելու միջոց է, սակայն այստեղ էլ դժվարություններ կան. “Ամենադժվարը տարբեր մարդկանց հետ “լեզու գտնելն” է: Մարդիկ կան, որ ինչ-որ բան են գնում, մի քանի օր հետո զանգում ու հայտնում, որ ուզում են վերադարձնել, քանի որ “նկարի վրա այլ տես ուներ տվյալ իրը, իրականում այլ տես ունի”: Կամ իրենց ճաշակով պատվեր են կատարում, իսկ երբ այն պատրաստ է, հրաժարվում են գնել”, – ասում է Սոնան:

Չնայած այս դժվարությունների, “հենդմեյդությունն” անչափ հաճելի գործ է, հաճելի ինչպես չորսբոլորը գեղեցկություն և օրիգինալություն սփրող, այնպես էլ այդ գեղեցկությունից ու օրիգինալությունից օգտվող մարդկանց համար: Մնում է հավելել` սա շուկայի առաջարկն է, այլ առաջարկների շարքում: Ընտրողը Դուք եք…



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



2 կարծիք to Հենդմեյդ. “մերն օրիգինալ է”… հոդվածի վերաբերյալ

Խնդրում ենք մեկնաբանությունները թողնել ՀԱՅԱՏԱՌ: Նախապես շնորհակալություն:

  1. Marinka says:

    shaaaaaaaaaatttt em havanel gitarikner@,shat vorakov u akkuratniy ashxatanq e,mnaca& bolor gor&erin el em &anot Volnayi shat jashakov en u original,erexeq molodec ,tak derjat,plankan misht etqan bardzr paheq)

    • ինձ բախտ վիճակվեց այսօր այդ աշխատանքներից մեկը ստանալ նվեր` որպես լրագրող մի լա~վ ֆոտոխցիկ /վզնոց, կուլոն/ ստացա… ))) Սոնային լիքը շնորհակալություններ :)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *