Առաջին հայկական միկրոբլոգային համակարգը դարձավ մեկ տարեկան

Armenix

“էս ի՜նչ քիչ ենք :Ճ լիքը “որակով” “կայֆ” մարդիկ կան, լիքը ընկերներ ես ձեռք բերում”…

Որպես լիդ որոշեցի վերցնել ամենաակտիվ օգտվողների քսանյակից Դավիթ Ավետիսյանի խոսքերը, որոնք արտահայտում են զարմանալի երևույթ (ի դեպ իրականում էդպես է)` համակարգում գրանցված համեմատաբար քիչ թվով մարդիկ կան, որոնցից ավելի քիչ թվով մարդիկ են ակտիվ, բայց լավ մարդիկ ու լավ ծանոթությունները շատ են, լի~քը…

Այս երևույթը որպես համակարգի դրական կողմերից մեկը, հաճախ ամենադրական կողմ, նշվում է օգտվողներից շատերի և անգամ ադմինիստրատորների կողմից: “Ամենադրական կողմը, որ լսել ու ինքս եմ համարում` լավ մարդկանց հետ ծանոթանալու հնարավորությունն է: Ոչ միայն օգտվողների, այլ նաև մեր` ադմինիստրատորների համար: Ստեղծելուց չէինք մտածում, որ այսպիսի բան կարող է լինել: Իրականում նման ծանոթությունները շատ-շատ են”, – նշում է համակարգի

Ստեղծվելով ընդամենը մեկ տարի առաջ, միկրոբլոգը հասցրել է գրավել իր ուրույն տեղը հայկական ինտերնետ-ռեսուրսների շարքում և հասնել որոշակի մակարդակի: Արմենիքսն ունի իր առաքելությունը, այն բազմիցս է նշվել և համընկնում է համակարգի նպատակի հետ. …Ստեղծվելու պահից մինչև հիմա ամենամեծ առաքելությունն է հայկական բովանդակության ավելացումն ինտերնետում

հիմնադիր-ադմինիստրատորներից մեկը` Վարդան Պապիկյանը: Որպես ամենադրական կողմ հաճախ նշվում է նաև համակարգում տիրող անչափ ջերմ և ուրախ մթնոլորտը:

Համակարգը ստեղծելուց, ինչպես պարզվեց, շատ բաներ էին այլ կերպ պլանավորված, շատ սպասելիքներ չարդարացան, եղան անսպասելի վերելքներ: “Սկզբում կարծում էի, որ արագ կաշխուժանա, բայց պարզվեց, որ Հայաստանում քիչ է հետաքրքրությունը միկրոբլոգային համակարգերի հանդեպ: Հետո աստիճանաբար, երբ թվիթերը սկսեց զարգանալ, նույն ուղղությամբ զարգացավ նաև Արմենիքսը: Սպասումներն արդարացան 90%-ով: Ավելի մեծ ակտիվություն էինք սպասում, բայց հնարավոր չէր, որ Հայաստանում միանգամից ակտիվություն լիներ”, – նշում է հիմնադիր-ադմինիստրատորներից Վարդան Գրիգորյանը: Անսպասելի, բայց և ուրախալի երևույթի մասին պատմում է Վարդան Պապիկյանը. “Ինչ մտածում էինք անել` տացվել է լրիվ ուրիշ բան: Ստացվել է  ոչ այնքան միկրոբլոգային համակարգ, որքան “community”: Այսինքն և միկրոբլոգային համակարգ, և շփվելու շատ լավ միջավայր”:

Հայկական միկրոբլոգային համակարգ ստեղծելու միտք ադմինիստրատորներն ունեցել են դեռ 2009 թվականի վերջին: 2010-ի մարտ ամսի կեսերին պրոյեկտն արդեն պատրաստ էր, իսկ 2010 ապրիլի 16-ին, IT Club-ի թվով տասնվեցերորդ հանդիպմանը, միկրոբլոգն առաջին անգամ ներկայացվեց մարդկանց: Համակարգն ի սկզբանե ունեցել է համացանցում  հայկական, հայատառ բովանդակության ավելացման նպատակը, որն անփոփոխ է մինչ այժմ: “Հայերեն

Արմենիքսի պրեենտացիան IT ակումբի 16-րդ հանդիպման ժամանակ..

Արմենիքսի պրեենտացիան IT ակումբի 16-րդ հանդիպման ժամանակ..

մտքերը` հայատառ”  նշանաբանով առաջնորդվելով, արմենիքսցիները փորձում են նպաստել այս խնդրի լուծմանը` տրանսլիտից հայատառ արագ և գրագետ անցմանը: Ի դեպ, միկրոբլոգի հայկական լինելն ու հայատառ բովանդակություն պարունակելը օգտվողների կողմից ներկայացված համակարգի մյուս դրական կողմերն են:

Ամենաակտիվ 20 օգտվողների միջև անցկացված հարցման արդյունքում պարզվեց, որ բացասական կողմերը քիչ են: “Միակ վատն այն է, որ շատ ժամանակ է խլում”, – նշում են Վահագն Քեշիշյանն ու Արամ Հակոբյանը, իսկ Դավիթ Ավետիսյանն ու Տիգրան Պետրոսյանը բողոքում են “Blok list”-ի բացակայությունից և հույս հայտնում, որ մոտ ապագայում այդ արդեն կգործի: Դրական կողմերից են` ադմինիստրատորների մշտական ներկայությունն ու արագ աշխատանքը, արձագանքելը, յուրաքանչյուր փոփոխության դեպքում միասին քննարկելը, խմբերի ստեղծումը եւ մարդկանց մի գաղափարի շուրջ հավաքելը և այլն:

Ստեղծվելով ընդամենը մեկ տարի առաջ, միկրոբլոգը հասցրել է գրավել իր ուրույն տեղը հայկական ինտերնետ-ռեսուրսների շարքում և հասնել որոշակի մակարդակի: Արմենիքսն ունի իր առաքելությունը, այն բազմիցս է նշվել և համընկնում է համակարգի նպատակի հետ. “Ստեղծվելու պահից մինչև հիմա ամենամեծ առաքելությունն է հայկական բովանդակության ավելացումն ինտերնետում: Մինչև հիմա հայկական ցանցային բովանդակության 80% տրանսլիտ բովանդակություն էր, ինչը շատ վատ է: Հիմա Արմենիքսի միջոցով փորձում ենք ավելացնել հայատառ բովանդակությունը, ինչը, մեր կարծիքով, ստացվում է”, – նշում  է Վարդան Գրիգորյանն ու ավելացնում, որ վերջերս Add This միջազգային համակարգին միանալը որոշ չափով բերել է միկրոբլոգին միջազգային համբավ: Վարդան Պապիկյանն իր հերթին նշում է մեկ ուրիշ փաստ. “Ինտերնետի տեսանկյունից դա /առաքելությունը/ բովանդակության տարածումն է: Եթե նայենք որոնողական համակարգերի աչքերով` յուրաքանչյուր գրառում 3-4 րոպե անց արդեն ինդեքսացված է google-ի կողմից”:

Ապրիլի 17ին Friends ակումբում արմենիքսցիները տոնեցին համակարգի տարեդարձը

Ապրիլի 17ին Friends ակումբում արմենիքսցիները տոնեցին համակարգի տարեդարձը

Արմենիքսի օգտվողների քանակն արդեն հասել է հազարի` հազարերորդ օգտվողը գրանցվել է ապրիլի տասնվեցի առաջին ժամերին:

Ապրիլի 17ին Friends ակումբում արմենիքսցիները տոնեցին համակարգի տարեդարձը: Պետք է նշել, որ սա արմենիքսցիների առաջին offline հանդիպումը չէր: Սկսած սեպտեմբեր ամսից համակարգի օգտվողները կազմակերպում և անցկացնում են ամենամսյա հանդիպումներ, որոնց ընթացքում կարող են անել առաջարկներ, քննարկել համակարգի “լավն ու վատը”, ինչպես նաև մտորել ապագա անելիքների մասին: Այդպիսի հանդիպումներից մի քանիսի ընթացքում ակտիվ օգտվողներին են հանձնվել արմենիքսյան շապիկներ, այցեքարտեր և սկավառակներ:

Վերջում մնում է ավելացնել ամենաակտիվ օգտվողներից China-ի, նույն Թերեզա Թոքմաջյանի` ինչպես կգնահատեք Արմենիքսի գործունեությունը հարցին հնչած պատասխանը` “Տասից ինը. Էն մեկն էլ` որ ավելի ու ավելի լավ դառնալու տեղ ունենա”:



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



4 կարծիք to Առաջին հայկական միկրոբլոգային համակարգը դարձավ մեկ տարեկան հոդվածի վերաբերյալ

Խնդրում ենք մեկնաբանությունները թողնել ՀԱՅԱՏԱՌ: Նախապես շնորհակալություն:

  1. Tigran says:

    Ուղղակի շատ լավ պոստ:Հիանալի էր գրված:Ու մի բան էլ իմացա, որ մենակ ես չեմ ուզում այդ ֆունկցիան:D :Շարմաղ ջան շատ լավ էր ստացվել, քեզ էլ շնորհակալություն սենց լավ գրելու համար:

  2. Շարմ ջան շատ լավն էր :Ճ կայիֆ գրել ես ;Ճ իսկ ես չէի էլ սպասում որ խոսքերս սենց կգնահատես 😉

  3. շնորհակալ եմ, ժողովուրդ :)

  4. Կեցցե Արմենիքսը~ :)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *