Քարահունջ` չօգտագործվող բրենդ (մաս երկրորդ)

3.Carahunge

«Եկեք չընկնենք սենսացիաների հետևից, սա ազգային արժեք է, ուրեմն պահենք ու պահպանենք այն»:

Նախորդ շաբաթ անդրադաձել էինք Քարահունջի շուրջ ինտերնետային կայքերում տարածված թյուր ինֆորմացիայի վերլուծմանը: Նշենք, որ Քարահունջի մասին հոդվածները շարունակական են լինելու, մեր կայքը պարբերաբար անդրադառնալու է այս խնդրին: Այս շաբաթ Քարահունջը ներկայացնում ենք որպես բրենդ` ինչպես է ընկալվում այն ներկայումս, և, թե իրականում ինչպես պետք է ընկալվի:

Հոշակոթողը հայկական ամենախոշոր չկիրառավող լավագույն բրենդներից մեկն է:

Չօգտագործվող բրենդ – Ինչու՞

Նախորդ հոդվածներից մեկում ներկայացրել էինք տվյալներ, թե արտասահմանյան որ երկիրը որքան գումար է հատկացնում հուշակոթողները` որպես տուրիզմի գրավականներ օգտագործելու համար:

Հայաստանը, որ իր հնագույն մշակութային կոթողներով աշխարհի շատուշատ երկրներին ոչնչով չի զիջում, չի կիրառում PR այս գործիքը: Մինչդեռ կառավարության կողմից անըդմեջ հայտարարվում է` Հայաստանը տուրիստական կենտրոն ստեղծելու գաղափարները: Նկատելի փոփխությունները քիչ են:

Karahunj - The antique observatorium in Armenia

Karahunj - The antique observatorium in Armenia

Փորձեցինք Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանալ` այս տարվա բյուջեում Քարահունջին առնչվող որևէ կետ կա արդյոք, սակայն` անարդյունք: Երկար որոնումներից հետո նախարարությունը կրկին մեզ չկարողացավ տրամադրել որևէ տեղեկատվություն վերոնշյալի մասին` ուղղորդելով մեզ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»:

Այստեղից սակայն կրկին դժվարացան ընդամենը 5 րոպե տրամադրել հարցերին պատասխանելու համար` հավելելով, որ «..շատ են զբաղված, կզանգահարեն մի քանի օրից»: Նրանք այդպես էլ չզանգահարեցին:

Տեղեկացնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2010 թ. դեկտեմբերի 2-ի որոշմամբ` «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է 50 հեկտար, այն փոխադրվել հատուկ պահպանվող հողերի կատեգորիա և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին` «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում ընդգրկվելու նպատակով։

Քարահունջը տուրիստական կենտրոն – ի՞նչ է անհրաժեշտ

Քարահունջ

Քարահունջ կամ Զորաց Քարեր

Նշենք, որ հուշարձանի մասին առաջին հիշատակությունը արել է Ստեփանոս Օրբելյանը 10-11 դդ., եւ, ըստ այդ հիշատակության, հուշարձանի անունը Քարահունջ է: Զորաց քարեր անունը առաջացել 18-19 դդ.-ում, հայ բնակչության շրջանում երկու տարբերակներն էլ տարածված են, իսկ տեղանքի բնակիչները կիրառում են նաև Դիք-դիք քարեր անվանումը:

Հուշակոթողի ճիշտ և սխալ անվանումների շուրջ բազում տարաբնույթ կարիքներ կան: Սակայն չանդրադառնանք դրանց վերլուծմանը, առանց այդ էլ, այսօր և հատկապես այս հարցի շուրջ` բոլորն են բանասեր և պատմաբան:

Քարահունջը կամ Զորաքարերը մեծ բրենդ է հայկական տուրիզմի համար: Սակայն այսօր Քարահունջ-բրենդի քարոզը լիովին բացակայում է. գոյություն չունի ոչ ԶԼՄ ուշադրություն, ոչ էլ համապատասխան տուրիստական կազմակերպությունների կողմից շահագրգրվածություն վերոնշյալի ուղղությամբ:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը տեղեկացրեց, որ Քարահունջը չի մտնում այն ժամանակաշրջանի հուշարձանների մեջ, որում նա ուսումնասիրություններ է կատարում, սակայն հարցի առնչությամբ նշեց,- “Ժամանակ կանցնի, գուցե ինչ-որ բան փոխվի”:

Ներգնա տուրիզմ

Զորաց Քարեր - Քարահունջ - Zorats Karer - Karahunj

Զորաց Քարեր - Քարահունջ

Հայաստանում ներգնա տուրիզմով զբաղվող գործակալությունները որևէ վիճակագրություն չունեին Քարահունջ այցելությունների վերաբերյալ:

«Արեգ Տուր» – շատ քիչ
«Արմեն Տուր» – բացառիկ դեպքեր
«Տրիումֆ Տուր» – 2 տարվա ընթացքում ոչ մի դեպք, միայն Տաթև
«Business way» – 1-2 մարդ (1 տարվա տվյալ)
Ցանկը կարելի է շարունակել…

Պետական վիճակագրական տվյալներ`…. ոչինչ չգտանք…

Հայաստանում գոյություն ունեցող «Տուրիզմի զարգացման գործակալության» ինֆորմացիոն կենտրոնից տեղեկացրեցին, որ իրենք Քարահունջ այցելությունների ստատիստիկա չունեն` հավելելով, որ գործակալութունն այժմ լուծարման մեջ է, չի կարող որևէ ինֆորմացիա տամադրել:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչությունից տեղեկացրեցին, որ որևէ վիճակագրություն Քարահունջ տուրիստական այցելությունների թվաքանակի վերաբերյալ նրանք չունեն:

Վարչության աշխատակից Արթուր Լալայանը տեղեկացրեց, որ իրենց վարչությունը անում է ուսումնասիրություններ, թե Հայաստանի որ տեսարժան վայրն են մարդիկ այցելում հատկապես, բայց քանակային տվյալ կրկին դժվարացավ մեզ տրամադրել:

«Մեր վարչությունը զբաղվում է հուշարձանների պաշտպանությամբ, վերականգնմամբ, բայց ոչ տուրիստական զարգացման ծրագրերով: Այն, ինչ մենք անում ենք, պետք է նպաստի տուրիզմի զարգացմանը, բայց մենք կոնկրետ չենք մշակում ծրագրեր` զարգացնել տուրիզմը այնտեղ, այլ ուղղակի վերականգնում, պահպանում ենք հուշակոթողները, որը և պետք է նպաստի տուրիզմի զարգացմանը»,- հավելեց վաչության աշխատակիցը:

Անուշադրություն

Երկար ջանքերից հետո հանգեցինք պարզ մի ճշմարտության. Քարահունջը այժմ ծայրաստիճան անուշադրության է մատնված: Նույնիսկ Հայաստանի բնակիչները չեն այցելում այդ հուշակոթող, էլ ինչ կարելի է ասել արտերկրից տուրիստական այցերի մասին:

Անգլիական Սթունհենջը հայտնի է ողջ աշխարհին: Համատարած անուշադրությունը փաստում է, որ հայ հասարակության

Քարահունջ - Զորաց քարեր

մեջ շատ քչերին է մտահոգում այն փաստը, որ հայկական Սթոունհենջը, որի անգլիականից հին լինելու փաստը ապացուցված է, դուրս է նույնիսկ ներգնա տուրիզմով զբաղվող կազմակերպությունների ցանկերի միջից:

Միթե խնդիրը կրկին հայ ժողովրդի մենթալիտետում է: Եկեք թողնենք այս կարծրատիպը, մարկեթինգային նույնիսկ «սակավ» գիտելիքներ ունեցող մարդիկ կհավաստեն, որ պետք չէ սպառողին մատուցել, այն ինչ ինքն է պահանջում, պետք է սպառողին ուղղորդել, փոխել նրա ցանկությունները, նոր հետաքրքիր առաջարկություններով հանդես գալ, և կձևավորվի ճաշակը, հավատացեք:

«Մեր զբոսավարները հավաստի ինֆորմացիայի կարիք ունեն…»

Զբոսաշրջությունը Քարահունջում զարգացնելու համար հնագետ Օնիկ Խնկիկյանը առաջարկում է. «Առաջին հերթին պետք է սկսել լուրջ ուսումնասիրություններ կատարել Քարահունջում, աստագիտական ուսումնասիրություններ, մեր գիդերը կարիք ունեն հավաստի տեղեկատվության, պետք է նաև հնագիտական պեղումներ սկսել»:

Հնագետը գտնում է նաև, որ կա միայն ճանապարհային խնդիր այնտեղ գնալու համար: «Կարելի է ասֆալտապատել և վերջ:» Եվ ի վերջո Օնիկ Խնկիկյանը առաջարկում է հարենական ԶԼՄ-ներին սթափեցնելու կոչ անել, ըստ նրա` չորրորդ իշխանությունը հզոր ուժ է, պետք է այն սկսի գլխավոր պրոպագանդան:

Զորաց քարեր - Քարահունջ

Եվ վերջում դեռևս 1971 թ.-ին Քարահունջում շարունակաբար պեղումներ, ուսումնասիրություններ կատարած հնագետը հավելեց. «Եկեք չընկնենք սենսացիաների հետևից, սա ազգային արժեք է, ուրեմն պահենք ու պահպանենք այն»:

Հնագետի կոչը իրականում տեղին է արված` նկատի ունենալով վերջին անիմաստ իրադարձությունները:

Հ.Գ. Մեր կայքը կրկին կոչ է անում` «Եկեք ամեն հնարավոր կերպ քարոզենք հայկական արժեքների, բրենդ հանդիսացող երևույթների մասին, ի ցույց աշխարհի` հպարտատանք նրանով, ինչ ունենք, և ամենակարևորը, պահպանենք մեր մշակութային հուշարձանները»:

Լուսանկարները տրամադրել է www.carahunge.com կայքը



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



6 կարծիք to Քարահունջ` չօգտագործվող բրենդ (մաս երկրորդ) հոդվածի վերաբերյալ

Խնդրում ենք մեկնաբանությունները թողնել ՀԱՅԱՏԱՌ: Նախապես շնորհակալություն:

  1. Artak says:

    Apres Mariam jan :)

  2. Շնորհակալ եմ հոդվածն ընթերցելու համար, և խնդրում, հնարավորության դեպքում, կարծիքները հայատառ թողնել:

  3. Հայկա says:

    Ուզում եմ շնորհակալություն հայտնել նյութի հեղինակին այս թեմային շարունակաբար անդրադառնալու համար:Կարդում ես ու հասկանում,որ իսկապես մասնագետ է աշխատել նյութի վրա:Շնորհակալություն եմ հայտնում,քանի որ ցավոք սրտի մեր լրագրողների բացարձակ մեծամասնությունը չի լուսաբանում ազգային մեծ նշանակություն ունեցող այս թեման:լավ կլիներ, որ մյուս լրագրողները օրինակ վերցներին նյութի հեղինակից և անդրադառնային շատ կարևոր այս հարցին:Շատ մասնագիտական էր նյութը ներկայացված, շնորհակալ եմ:

  4. Հայկանուշ ջան, շնորհակալ եմ հոդվածների ընթերցանությանն ու քննարկումներին մշտապես մասնակցելու համար:
    Խոստանում եմ շարունակական դարձնել այն թեմաները, որոնց անդրադառնում եմ:

  5. Vahagn Herouni says:

    cavali e bayc past
    uzum em dzec texekacnel vor 2009 tvakanin Anerikanaheri mi xumb patrastvum ein mot 500.000$ nerdrum katarel Carahungeum` tangaran, chanapar ev usumnasirutyuner(pexumner) bayc………
    nayev uzum ei texekacnel vor Gurgen Vardanyan@ unei tarekan ktrvachqov Carahunge ayceluneri vichakagruyun@ shat manramasn ayceluneri @st amisneri ev @st azgutyuneri bazanumov

  6. Շնորհակալ եմ ինֆորմացայի տրամադրման, նաև հոդվածի ընթերցանության համար:
    Գուրգեն Վարդանյանը Քարահունջի վերաբերյալ կարևոր տեղեկատվություն տրամադրել է ինձ, բայց վիճակագրական տվյալներից տեղեկացված չեմ, կփորձեմ դրանց նույնպես տեղեկանալ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *