«Վերակենդանացնենք Մաշտոցի այգին» քաղաքացիական նախաձեռնությունը կիրակի օրը` ապրիլի 17-ին, Մաշտոցի այգում կազմակերպել էին “Արևածագ” բնապահպանական փառատոնը` այգուն նոր շունչ հաղորդելու նպատակով:
Փառատոնն ընգրկում էր նկարչական մրցույթ երեխաների համար, գրաֆիտիի մրցույթ, խաղեր երեխաների համար (օղակ, գնդակ, պարան, պլաստիրին), օրիգամի պատրաստելու արվեստը, հեծանիվ քշելու դասընթաց, երիտասարդները կիթառ էին նվագում, և իհարկե, հայ ազգային երգուպարի ճանաչման լավագույն նպատակով պարային համարներով ներկայացավ նաև «ԿԱՐԻՆ» ազգագրական երգի-պարի համույթը:
Այս ամբողջը իհարկե գեղեցիկ տոնական տրամադրություն էր ստեղծել «վերակենդանացման» ճանապարհին գտնվող Մաշտոցի այգում` փուչիկներ, վազվզող երեխաներ, գունազարդ գետին..
Առաջարկում ենք նկարների միջոցով դուք էլ դառնաք այս միջոցառման վիրտուալ մասնակիցը:

"Արևածագ" - Երևան, 17 ապրիլի 2011

"Արևածագ" - Երևան, 17 ապրիլի 2011

"Արևածագ" - Երևան, 17 ապրիլի 2011
Միանշանակ կարող ենք ասել` անձրևը խոչընդոտ չեղավ.. գույները պայծառ էին:

"Արևածագ" - Երևան, 17 ապրիլի 2011

"Արևածագ" - Երևան, 17 ապրիլի 2011

"Արևածագ" - Երևան, 17 ապրիլի 2011

"Արևածագ" - Երևան, 17 ապրիլի 2011
Փառատոնի կազմակերպիչները որոշ ժամանակ առաջ այս այգում թեյախմություն էին կազմակերպել` կրկին մարդկանց ուշադրությունը այգու հանդեպ մեծացնելու նպատակով: Նրանք կարծում են, որ այգին իսկապես լավ է նախագծված , կանաչապատ է, միայն պակասում են աղբաններն ու նստարանները:

"Արևածագ" - Երևան, 17 ապրիլի 2011

"Արևածագ" - Երևան, 17 ապրիլի 2011

"Արևածագ" - Երևան, 17 ապրիլի 2011

"Արևածագ" - Երևան, 17 ապրիլի 2011

"Արևածագ" - Երևան, 17 ապրիլի 2011

"Արևածագ" - Երևան, 17 ապրիլի 2011

"Արևածագ" - Երևան, 17 ապրիլի 2011

"Արևածագ" - Երևան, 17 ապրիլի 2011
Փառատոնը փակվեց երեկոյան թեյախմությամբ: