«Նախընտրում եմ կարդալ ինտերետում». բայց թե ինչ, սա է խնդիրը

Նախընտրում եմ կարդալ ինտերնետում...

<Իսկ Դուք ինչ եք նախընտրում կարդալ>  հարցմանը մասնակցած մարդկանց (Մինչև 2011թ. ապրիլի 23-ի տվյալներով) գերակշիռ մասը` 80%, նախընտրում է մամուլի ինտերնետ տարբերբերակն, այլ ոչ ավանդականը: Եվ մինչդեռ մնացած բոլոր պատասխանները մանրամասնում են կարդացածի պարունակությունը (մասնագիտական, հայկական օրաթերթ, ժամանցային ամսագիր), մամուլի ինտերնետային տարբերակի կողմնակիցների ճաշակն անհայտ է մնում: 

100 մարդկանցից ընդամենը մեկն է, որ ընդհանրապես չի կարդում` ոչ թերթ, ոչ էլ ամսագիր: Սա <Իսկ Դուք ինչ եք նախընտրում կարդալ> հարցման ամենափոքր ցուցանիշն է (1%): Այս ցուցանիշն, իհարկե, կապված է հարցման օնլայն տարբերակի հետ: Եթե այն անցկացվեր Երևանյան փողոցներում, մամլո հանդեպ անտարբեր մարդկանց ցուցանիշը շատ

Եթե փորձել կապել կրպակներում ստացված տեղեկությունն ամսագրերի և թերթերի մասին հարցման արդյունքների հետ, կարելի է եզրակացնել, որ մամուլի ավանդական տարբերակի վաճառքն ապրում է իր ոչ այնքան հուսադրող ժամանակներն, այնինչ մամուլն ինտերնետում զարգանում է օր-օրի

ավելի մեծ կլիներ, քանի որ համացանցի հետ կապ ունեցող մարդիկ, որոնք էլ այս հարցման մասնակիցներն են, այսպես թե այնպես ժամանակ առ ժամանակ գործ են ունենում այս կամ այն թերթի, ամսագրի օնլայն տարբերակի և դրանում տեղ գտած նյութերի հետ, անգամ եթե չեն աշխատում տվյալ ոլորտում, այլ պարզապես սոցիալական ցանցերից են օգտվում: Իսկ համացանցից չօգտվող մարդիկ առօրյայում քիչ դեպքերում է, որ հետաքրքրություն են ունենում մամլո հանդեպ:

Հարցմանը մասնակցած մարդկանց գերակշիռ մասը` 80%, նախընտրում է մամուլի ինտերնետ տարբերբերակն, այլ ոչ ավանդականը: Այստեղ էլ կարելի է ներկայացնել վերը նշված պատճառը. օր-օրի շատանում են ինտերնետից օգտվող մարդիկ, իսկ համացանցում կան համարյա բոլոր թերթերի և ամսագրերից շատերի ինտերնետ տարբերակները, որոնք ընթերցելը նախ` ավելի մատչելի է: Համացանցում մեկ թերթ ընթերցելուց կարելի է անցնել մյուս թերթին կամ գտնել ավելի

Եթե փորձել կապել կրպակներում ստացված տեղեկությունն ամսագրերի և թերթերի մասին հարցման արդյունքների հետ, կարելի է եզրակացնել, որ մամուլի ավանդական տարբերակի վաճառքն ապրում է իր ոչ այնքան հուսադրող ժամանակներ...

վաղ հրապարակված նյութերը, և այս ամենը րոպեների գործ է: Բացի այս, օնլայն թերթերից և ամսագրերից շատերն անցել և անցնում են մուլտիմեդիա բաժինների վրա հիմնական շեշտը դնելուն, ինչն ավելի է գրավում մարդկանց ուշադրությունը և անհնարին է մամլո ավանդական տարբերակի դեպքում:

Հայկական ժամանցային և ռուսական ժամանցային ամսագրերին ձայն տված մարդկանց թիվն հավասար է` 6%: Հիշեցնենք, որ հարցմանը կից հոդվածում նշել էինք մի քանի ամսագրեր, որոնք, մամուլի կրպակների վաճառողների պնդմամբ, ամենավաճառվողներն են: Դրանք են`հայկական երիտասարդական <Yes>-ն ու կանանց համար նախատեսված ռուսական <Օտդոխնի> և <Լիզա> ամսագրերը: Սրանք, իհարկե, դժվարությամբ կարելի է դասել ժամանցային ամսագրերի շարքին, բայց երբեմն դրանք ունենում են ժամանցային նյութեր:

Հարցման արդյունքների վիճակագրական պատկերը ըստ 2011թ. ապրիլի 23-ի արդյունքների

Հարցման արդյունքների վիճակագրական պատկերը ըստ 2011թ. ապրիլի 23-ի արդյունքների

Կրպակների վաճառողների ներկայացրաց վաճառվող ամսգրերի շարքում բացակայում էին մասնագիտական թերթեր/ամսագրեր կամ գոնե մեկ բիզնես ամսագիր, այնինչ համացանցում այս տիպի մամուլին նախընտրություն տված մարդկանց ցուցանիշներն համեմատաբար երկրորդ և չորրորդ տեղերում են` 20%, 9%:

Կրպակների վաճառողների մեծամասնության հավաստմամբ ամենավաճառվող թերթերն են` <Հայկական ժամանակ>-ը, <Չորրորդ իշխանություն>-ն ու <Հրապարակը>: Հարցման արդյունքում հայկական օրաթերթերին նախընտրություն տված մարդկանց ցուցանիշն երրորդ տեղում է 18% ձայներով: Վերը նշված թերթերն ունեն ինչպես ավանդական, այնպես էլ ինտերնետային տարբերակներն, ինչն ապահովում է ընթերցողների մեծ զանգված թե համացանցում և թե դրա սահմաններից դուրս:

Եթե փորձել կապել կրպակներում ստացված տեղեկությունն ամսագրերի և թերթերի մասին հարցման արդյունքների հետ, կարելի է եզրակացնել, որ մամուլի ավանդական տարբերակի վաճառքն ապրում է իր ոչ այնքան հուսադրող ժամանակներն, այնինչ մամուլն ինտերնետում զարգանում է օր-օրի: Բացառություններ, իհարկե, լինում են:

#Մամլո (ց)տեսություն կամ հայկական մամլո ստերեոտիպներ# հոդվածում մեջբերվում էին հայկական մամլո երևանյան կրպակներից մեկի վաճառողի խոսքերը, որը պնդում էր` վաճառք չկա, ստացված թերթերից, ամսագրերից մեկ-երկուսն է վաճառվում (բացառություն են կազմում վերև նշված ամենավաճառվող թերթերն ու ամսագրերը), <մնացածը հետ ենք ուղարկում խմբագրություն>: Մի քանի օր հետո, իսկ օրը չորեքշաբթի էր, տվյալ կրպակում վերջացել էին շաբաթ օրերին լույս տեսնող <Վենեռա> հայկական շաբաթաթերթի ստացված բոլոր օրինակները: Թերթն, ինչպես նշված է առաջին էջում, շեշտը դնում է ժամանց և ծանոթություններ բաժինների վրա: Այնինչ էջի ամենավերին մասում տեղ գտած <Ոչ մի հայ միայնակ թող չմնա: Թող լինի ընտանեկան ջերմություն և ներդաշնակություն> արտահայտությունն ու դրա կողքին պատկերված պարկած մերկ աղջիկը մտորելու մի փոքր տեղիք են տալիս շաբաթաթերթի <ինչ> լինելու մասին: Բայց այս թերթի ամբողջ տիրաժը սպառվել էր, այն դեպքում, երբ գրական, գիտական, մասնագիտական և այլ ուղղվածության թերթերն ու ամսագրերը հետ են ուղարկվում խմբագրություն:

Եվ գուցե այսքանից հետո անհրաժեշտություն է առաջանում բացել հարցման արդյունքում ամենաշատ ձայները հավաքած “նախընտրում եմ կարդալ ինտերնետում” պատասխանի փակագծերը…

Ի՞նչ եք կարդում ինտերնետում

View Results

Loading ... Loading ...


Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



1 կարծիք «Նախընտրում եմ կարդալ ինտերետում». բայց թե ինչ, սա է խնդիրը հոդվածի վերաբերյալ

Խնդրում ենք մեկնաբանությունները թողնել ՀԱՅԱՏԱՌ: Նախապես շնորհակալություն:

  1. suso says:

    նախընտրում եմ կարդալ մասնագիտական հոդվածներ և գրքեր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *