Իսկ քո անունն ի՞նչ է… անունը գծագրում է մարդու ճակատագիրը

Անունը ծրագրում է մարդու ապագան...

Յուրաքանչյուրս ծննդյան իսկ պահից իր անունը լսում է միլիոնավոր  անգամներ, այն մեր մշտական ուղեկիցն է դառնում ողջ կյանքում:

Խորհրդային ժամանակաշրջանում ապրած մարդիկ լավ են հիշում այն  դեպքերը, երբ նորածիններին անվանակոչում էին տարօրինակ անուններով` ի պատիվ այս կամ այն երևույթի:

Լենուղի, Մելս, Դիզինտերիա…

Օրինակ լենինյան դրոշը կարևորելով` մարդուն կոչել են Լենդրոշ, Մելս անունը դրել են` ի պատիվ Մարքս, Էնգելս, Լենին, Ստալին քառյակի, լենինյան ուղին կարևորվել է Լենուղի անվան ընտրության ժամանակ: Եղել են նույնիսկ դեպքեր, երբ ծնողներն իրենց երեխային անվանակոչել են Դիզինտերիա, Գալանտերիա, Կանալիզացիա և այլ` մարդուն ոչ հատուկ, խիստ տարօրինակ անուններով:

Այս երևույթը, ի ուրախություն մեզ, այսօր արդեն անցյալում է: Հայաստանյան ծննդատներից  նորածինները դուրս են գրվում հիմնականում հայկական անուններով:

Երիտասարդներն ասում են, որ ծնողներն իրենք պետք է որոշեն երեխայի անունը

Երիտասարդներն ասում են, որ ծնողներն իրենք պետք է որոշեն երեխայի անունը...

Միտումը, որ գոյություն ունի բնակչության հստակ զանգված, որն արդեն կարևորում է  իր երեխայի անվան ճիշտ ընտրությունը, առավել քան նկատելի է:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այժմ երեխաներին անվանակոչում են հիմնականում հայկական անուններով: Իգական սեռի փոքրիկ ներկայացուցիչները անվանակոչվում են Մանե, Միլենա, Անի անուններով, իսկ արական սեռի փոքրիկ, բայց միևնույն ժամանակ ուժեղ ներկայացուցիչները` Նարեկ, Դավիթ, Գոռ անուններով:

Ձեզ ենք ներկայացնում Ազգային վիճ. Ծառայության (ԱՎԾ)  տրամադրած տվյալները 2010 թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսների կտրվածքով, ըստ որի Հայաստանում  2010-ին ծնվել են 20.924 աղջիկ, 23.886-ը` տղա:

Աղջիկներ

1. Մանե
2. Միլենա
3. Անի
4. Անահիտ
5. Էլեն

Տղաներ

1.Նարեկ
2. Դավիթ
3. Գոռ
4. Էրիկ
5.Արման

«Անունը գծագրում է մեր ճակատագիրը»

«Միայն անունը և ազգանունը տառերի տեսքով փոխարինվում են թվերի, թվերը գումարվում են իրար, գտնում այն ելակետային թիվը և գումարվում հոգու թվին, ստացվում է կոդը: Եթե այդ գումարումը, այդ բանաձևով ստացված թիվը անհաջող թիվ է, ճակատագրի վրա բացասական ներգործություն է ունենում, որովհետև կոդը դրա միջոցով է որոշվում: Իսկ եթե դրական է լինում, ուրեմն դրական կլինի, և կյանքի ամբողջ ընթացքում դա նկատելի է:

Երբ փոխում են անուն-ազգանունը, նույնիսկ մի տառի փոփոխություն է տեղի ունենում, ճակատագրի վրա բոլորովին նոր ազդեցություն է ունենում, այնպես որ ժխտել հնարավոր չէ»,- անվան կարևորությունն է ներկայացնում աստղաբան, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը:

Մեզանում արմատավորված ավանդապաշտության համաձայն երեխաներին հաճախ կոչում ենք անցավորների, կամ լավագույն դեպքում կենդանի տատիկ-պապիկների անուններով

Մեզանում արմատավորված ավանդապաշտության համաձայն երեխաներին հաճախ կոչում ենք անցավորների, կամ լավագույն դեպքում կենդանի տատիկ-պապիկների անուններով

Հոգեբան Սեյրան Ամիրյանը անվան ընտրությունը բացատրում է հոգեբանական տեսանկյունից. «Ժամանակ կար, որ ասում էին` անունը նրա ճակատագիրն է: Գիտությունը ուրիշ կերպ է նայում անվան հարցին: Անունն ինչ-որ ձևով շաղկապվում է նրա կեցվածքի, ընտանիքի, նրա գերդաստանի ավանդույթների, ծնողների հետ: Շատ դեպքերում մարդը նեղվում է, որ իր անունը ճիշտ չեն արտասանում, այ սա է հոգաբանորեն ճնշում նրան»:

Թոռը դառնում է պապի անվանակիրը, թոռնուհին ` տատի:

Մեզանում արմատավորված ավանդապաշտության համաձայն երեխաներին հաճախ կոչում ենք անցավորների, կամ լավագույն դեպքում կենդանի տատիկ-պապիկների անուններով: Թոռը դառնում է պապի անվանակիրը, թոռնուհին ` տատի:

Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը կարծում է, որ այս պարագայում երեխան անմիջական կրողն է դառնում տվյալ մարդու ճակատագրի. „Եթե հոր կողմից է մահացած անձը, ապա սա պահպանվում է, անունը կա, հոգու թիվը կա, եթե ծննդյան տվյալները` ամիսն ու օրը գումարելուց հետո ստացվի նույն թիվը, ինչ-որ մահացած մարդունն է եղել, ապա ճակատագիրը նույնը կլինի”,- հավաստիացնում է աստղաբանը:

Սակայն այսօր նկատվում է այս հնամենի սովորության հակադարձ երևույթը: Երիտասարդներն ասում են, որ ծնողներն իրենք պետք է որոշեն երեխայի անունը` առանց որևէ ճնշման և հակված չեն հավատալ, թե անունն ազդում է մարդու ճակատագրի վրա:

Անունս Հասմիկ է…

 Երբ փոխում են անուն-ազգանունը, նույնիսկ մի տառի փոփոխություն է տեղի ունենում, ճակատագրի վրա բոլորովին նոր ազդեցություն է ունենում

Երբ փոխում են անուն-ազգանունը, նույնիսկ մի տառի փոփոխություն է տեղի ունենում, ճակատագրի վրա բոլորովին նոր ազդեցություն է ունենում

„Անունս Հասմիկ է, շատ եմ սիրում իմ անունը, գիտեմ, որ ծաղկի անուն է: Չեմ կարծում, որ անվան ընտրությունը կարող է փոփխություններ առաջացնել մարդային ճակատագրերի գծագրման հարցում”,- նշում է Հասմիկը:

„Շատ անուններ մերը չեն, ազգային չեն, օրինակ ես Ամիրյան եմ, Ամիր եղել է պապիկիս անունը` գյուղի տերն ու տնօրենն է եղել: Մենք կարող ենք այսպես ամեն անուն ստուգաբանել, բայց արդյոք պետք է մեզ”,- ասում է հոգեբան Ամիրյանը:

Յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս մի նոր բան ասելու, ինչ-որ բան այս աշխարհում փոխելու համար: Իսկ թե ինչ կլինի մարդու անունը, այդքան էլ էական չէ: Մարդն ինքն է կերտում սեփական ճակատագիրը, և ինքն է որոշում ապրելու իր նպատակները: Սակայն պետք չէ մոռանալ, որ յուրաքանչյուրս սկսած ծնված պահից լսում է իր անունը: Գեղեցիկ կլինի, որ այն բարեհունչ և իմաստավորված լինի:



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



2 կարծիք to Իսկ քո անունն ի՞նչ է… անունը գծագրում է մարդու ճակատագիրը հոդվածի վերաբերյալ

Խնդրում ենք մեկնաբանությունները թողնել ՀԱՅԱՏԱՌ: Նախապես շնորհակալություն:

  1. Shahane says:

    isk inch kaseq nran,erb mard@ mankuc boxoqum e,vor ir anun@ sxal en @ntrel,ev inqn iren anun e dnum,vor ev iren bnutagrum e,ev mec hajoghutyun e berum?

  2. Կասեմ այն, որ այդ մարդը ճիշտ որոշում է կայացրել, բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:
    …Իսկ աստղաբանական տեսանկյունից դա մեկնաբանվում է որպես սխալ երևույթ, քանի որ, ըստ այդ գիտության, մարդը, իր անունը փոխելով, փոխում է նաև իր համար գծագրված, սահմանված կյանքի ուղին..))

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *