Օտար(երկրացի)ները Երևանում

Iranians enjoy holidays in Yerevan

Պարսկական Նովրուզն ու զանգվածային այցելությունը դեպի Հայաստան մնացին ետևում: Այսօր արդեն քչացել են Երևանը ողողած իրանցիների խմբերը:

Իրանցիները եկան, տոնեցին, ոմանք գոհ`կրկին վերադառնալու հույսով, իսկ ոմանք էլ`գուցե սա վերջին այցն համարելով հեռացան, բայց հայերի մեջ առաջացրած աժիոտաժը դեռ եռում է: Սոցիալական ցանցերում և բլոգերում անզսպելի էմոցիաները արտահայտելու,հոգու պարտքն հայրենիքին տալու կամ էլ պարզապես ամբոխից ետ չմնալու համար շատ հայ երիտասարդներ կիսում էին ընկերների հետ իրենց կարծիքներն ու նկատած առվելություններն ու թերությունները մեր երկրի բյուջեն 15 միլլիոն դոլլարով (ըստ iranahayer.com կայքի տվյալների) հարստացրած իրանցիների մասին:

Տարին տարվա վրա պատասխանատու մարմիններն ու մենք ինքներս, ուժերի ներածին չափով, փորձում ենք մեր երկիրը դարձնել հաճելի վայր օտարերկրացիների համար: Հայերը դարեր ի վեր համարվել են հյուրասեր ազգ, և հիմա էլ առաջին բնորոշումը, որ տալիս են հայերին օտարազգերը հենց հյուրասիրությունն է:

Tourists in Yerevan city (c) Photo-Week.net

Արտասահմանցի զբոսաշրջիկները` Երևանում: Լուսանկարը (c) Photo-Week.net

Սակայն  վերջին դեպքերը ցույց են տալիս, որ հյուրեր ընդունելու ու, առավել ևս, նրանց հանդուրժելու հարցում, դատելով շրջանառվող խոսակցություններից, բոլորս չէ, որ բարեհաճ ենք: Չնայած այս փաստին` տուրիստների համար Հայստանը մնում է սիրելի վայր, իսկ հայերը`հյուրասեր ու ջերմ ազգ:

Հայաստանում տուրիզմի զարգացման հաջողություն կարելի է համարել այն փաստը, որ Հայաստան օտարազգիները  գալիս են ոչ միայն տեսնելու, հիանալու և գնալու, այլև… մնալու` սովորելու և աշխատելու համար:

Այն, թե ինչ կարծիքի ենք այս մասին մենք` հայերս, հայտնի է բոլորին  կամ գոնե կարելի է պատկերացնել` դատելով հեղինակային կարծիքների` աջ և ձախ սփռումից, երբ տեսնում ենք որևէ «մեզնից տարբերվող կամ մեր` նորմալ մարդու մասին ունեցած պատկերացումից դուրս» արարածի:

Իսկ ի՞նչ կարծիքի են օտարազգիները մեր,մեր երկրի ու իրենց հանդեպ մեր վերաբերմունքի մասին:

Օտարազգիները,որպես կանոն,մեր երկիր գալիս են սովորելու,կամավորական աշխատանքների և մի փոքր զանգվածն էլ` իրենց բիզնեսը զարգացնելու համար:

Iranian tourists in Yerevan

Իրանցի զբոսաշրջիկները` Երևանում (c) tert.am

Երևանի Պետական Բժշկական Համալսարանում սովորող հնդիկ ուսանողների մասին գիտեն բոլորը:Նույնիսկ շատերը սրամտում են, թե Աբովյան փողոցի այդ հատվածով անցնելու համար պետք է հնդկերեն իմանալ: Այնուամենայնիվ, նրանց ներկայությանը հայերն արդեն սովորել են ու միգուցե դա է պատճառը, որ պակասել են նրանց ետևից հնչող ծաղրանքն ու տհաճություն արտահայտող մեկնաբանությունները: Գուցե հայերի այս «բարյացկամ» վերաբերմունքն է պատճառը, որ մեզ հետ զրուցած հնդիկները` Ալիս Սայնը, Ռահուլ Մորանն ու Աչաննա Չաուհան դրական կարծիք ունեն հայերի ու Հայաստանի մասին:

Ալիս. «Հավանել եմ հայերին,նրանք շատ սիրալիր են:Չեմ սիրում հայկական խոհանոցը:»

Ռահուլ. «Հայերը բարի ու ընկերասեր են, թեև ոմանց մեջ նկատել եմ գոռոզություն: Շատ եմ սիրում ձեր երկիրը, բնությունն ու եղանակը, չեմ սիրում ուտելիքը:»

Աչաննաշ. «Այստեղ եղանակն ու մարդիկ շատ ջերմ են ու գեղեցիկ: Հատկապես սիրում եմ հայ տարեցներին, նրանք հյուրասեր են ու ջերմ սրտով: 2008 թվականից Հայաստանում եմ ու դեռ չեմ կարող նշել մի բան, որը չեմ հավանում:»

Հայաստանը օտարազգիների ապրելու համար հարմար երկիր է, թե ոչ հարցին հնդիկները թեև պատասխանեցին այո, բայց նաև նշեցին, որ այստեղ կա լեզվի խնդիր և, բացի այդ, Հայաստանում ապրելը  թանկ հաճույք է:

Կամավորական աշխատանքների համար գերմանացի Մակուս Հաթմանը Հայաստան է գործուղվել  2010 թվականի սեպտեմբերին: Մեր հարցերին Մակուսը պատասխանեց անկեղծ, ըստ այդմ էլ` և′  ուրախացնելով մեզ, և′ ապշեցնելով….

Զբոսաշրջիկները` Երևանում, անձրևի տակ..

Զբոսաշրջիկները` Երևանում, անձրևի տակ.. (c) Photo-Week.net

Մակուս Հաթման. «Հայաստանում կամավոր եմ նշանակվել մեր կազմակերպության կողմից: Ներկայումս խնդիրներ չունեմ Հայաստանում: Հավանում եմ մարդկանց և բնությունը, բայց կարծում եմ, որ Երևանը կեղտոտ և չխնամված քաղաք է: Չեմ կարծում նաև, որ Հայաստանը հարմար երկիր է օտարերկրացիների ապրելու համար: Հայերին նմանեցնում եմ թուրքերի հետ: Ասածս պետք չէ դրական կամ բացասական ընդունել: Պարզապես Գերմանիայում շատ եմ շփվել թուրքերի հետ ու որոշակի նմանություն եմ տեսնում: Իմ երկրի ու Հայաստանի տարբերությունները հսկայական է, նույնիսկ թվարկել հնարավոր չէ:»

Ազգությամբ հնդիկ Վ.Ն.-ն (խնդրել է չհրապարակել անունը) թեև դեռ 23 տարեկան է, բայց իր բիզնեսի զարգացման համար արդեն դուրս է եկել իր երկրի շուկայից ու մտել  միջազգային շուկա: «Անկեղծ ասած Հայաստանի անունը անգամ չէի լսել, երբ եկա Վրաստան աշխատելու: Վրաստանում գործս հաջողության չհասավ և ընկերս ասաց, որ կարող եմ փորձել Հայաստանում: Այդպես հոկտեմբերից Հայաստանում եմ աշխատում ու գործերս լավ են առաջ գնում»,- պատմում է Վ.Ն-ն:

Հայերի մասին նա միանշանակ ոչինչ ասել չի կարող. կարծում է, որ և′ լավերը կան, և′ կոպիտները: Ամեն դեպքում Հայաստան գալու առաջին շրջանում փորձել է դառնալ նրանցից մեկը, բայց որոշ դեպքերից հետո հասկացել է, որ դա անհնար է, որ ինքը իրոք օտար է ու չի կարող լինել մեկը հայաստանցիներից: «Մի անգամ անցնում էի Երևանի փողոցներից մեկով, որտեղ մի խումբ տղաներ էին կանգնած: Նրանք իմ հասցեին վատ բառեր ասեցին, ես էլ պատասխանեցի նրանց, ինչի արդյունքում հայտնվեցինք ոստիկանատանը: Այստեղ երիտասարդները սկսեցին մեղադրել ինձ, թե դուք`հնդիկներդ,հերիք

Iranian tourists in Yerevan

Iranian tourists in Yerevan

չէ` մեր աղջիկներին եք տանում, նաև գալիս և տիրանում եք մեր աշխատանքին: Ես նրանց բացատրեցի, որ իմ բիզնեսի  շնորհիվ այսօր ավելի քան 40 հայ ընտանիք օրվա հաց ունի: Եթե դուք դեմ եք, ես կարող եմ գնալ և Հայաստանում կավելանա ևս 40 գործազուրկ: Այդ շրջանում ծրագրում էի Հայաստանում բացել 250 աշխատատեղով գործարան, այդ դեպքից հետո դադարեցրի ծրագրերս»:

Լեզվի հարցում Վ.Ն-ն չի նեղվում: Բիզնեսում օգնում է ընկերը, ով արդեն տասնչորս տարի է Հայաստանում, իսկ առօրյայի համար սովորել է որոշ բաներ` թվերը, հասցե բացատրելը և թերևս ամենադժվարը` շփումը տաքսու վարորդների հետ: Ազգային և կրոնական պահանջների հետ կապված որևէ խնդիրներ չունի, քանի որ կրոնական պատկանելիություն էլ չունի. աթեիստ է:

Հ.Գ.Վ.Ն.-ն թեև զբոսնել չի սիրում, բայց մեզ հետ զբոսնեց, խոստովանեց, որ Հայստանում փնտրում է նաև իր երկրորդ կեսին, փորձեց հասկանալ «թարգել» բառի թարգմանությունը և մի փոքր էլ բողոքեց իրանցիների շատությունից. «Երևանում այս օրերին ավելի շատ իրանցի եմ տեսնում , քան հայերի» :)



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



7 կարծիք to Օտար(երկրացի)ները Երևանում հոդվածի վերաբերյալ

Խնդրում ենք մեկնաբանությունները թողնել ՀԱՅԱՏԱՌ: Նախապես շնորհակալություն:

  1. Jerry says:

    Բայց գոնե երկրի բյուջեն կլցվի…

  2. Ինչպես էլ որ արտահայտվի, միևնույն է, կարծում եմ, որ ինչ-որ կերպ օգուտ տալիս է, այլ հարց է, թե` ում ավելի շատ…

  3. nauman sheikh says:

    go0d tourisim im also thinking to go at yerven

    • wow, we have readers from other countries also! Welcome, Nauman jan. How you read all this armenian text? կամ եթե հայերեն հասկանում եք, մեկնաբանությունն ինչու եք անգլերեն գրել: Հետաքրքիր է պարզապես :)

  4. Armine says:

    Shat lav er vor nyuti hamar erkar ashxatanq er tarvel. Vortexic el karoxacel es edqanin xosacnes)))

  5. nauman sheikh says:

    i know little bit armenian because i have a friend over there which is the writer of this article that is sirarpi she teaches me well about armenia..:) so shnohakaltyun to her

  6. Sirarpi says:

    :) thank u Nauman for reading and posting comment.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *