70.000 դրամ, փոխարենը` ամեն ինչ

Փնտրում եմ աշխատանք...

27-ամյա Հեղինեն մասնագիտությամբ երաժիշտ է: Մասնագիտությամբ աշխատել է մի քանի ամիս. աշխատավարձը քիչ էր ծախսերը հոգալու համար: Արդեն մեկ տարի է Հեղինեն աշխատանք է փնտրում: «Առաջին հայացքից աշխատանք փնտրելու հնարավորությունները շատ են` հեռուստացույցով, թերթերով, ինտերնետով հայտարարություններ, աշխատանքի տեղավորման գործակալություններ, սակայն սրանցից քչերն են հավաստի»:

Հեղինեն վերջիններիցս ընտրել է աշխատանքի տեղավորման գործակալությունները և դիմել մի քանիսին:

Գործակալությունների դրական կողմն այն  է,  որ պայմանագրի շրջանակներում հաճախորդին առաջարկում են մի քանի տարբերակներ, որոնցից ընտրելու հնարավորությունը մեծանում է, սակայն  այս գործընթացի մեջ հայտնված մարդիկ բազմիցս համոզվել են, որ գտնվում են անժամանակ սպասումի մեջ: Հոգեբանական ճնշումն ավելի է մեծանում գործատուների հետ հանդիպման ընթացքում:

Չորս բաղադրատարրերը, որոնք պետք են այսօր աշխատանք գտնելու համար. կրթություն, համառություն, համբերատարություն և զիջելու պատրաստակամություն..

Հեղինեն արդեն սովորել է այդ բարդ գործընթացում նյարդերը թուլացնել և ամեն ինչ  թեթև տանել: «Դժվար է աշխատանք գտնելը, այն էլ` քեզ հարմար: Երբեմն ստիպված ես լինում գնալ սկզբունքներիդ դեմ: Այդ ամենին գումարվում է գործատուի անկիրթ վերաբերմունքը աշխատանք փնտրողի նկատմամբ»: Հեղինեն հաճախ է հանդիպում տարօրինակ պահանջներով գործատուների, ովքեր, օրինակ, հարցնում են թե նա քանի տարի է ապրում Երևանում  և լսելով պատասխանը, ասում, որ իրենց հարմար չէ: Այս ընթացքում նա գտել է այն չորս բաղադրատարրերը, որոնք պետք են այսօր աշխատանք գտնելու համար. կրթություն, համառություն, համբերատարություն և զիջելու պատրաստակամություն: Սիրելով հանդերձ իր մասնագիտությունը` նա, այնուամենայնիվ, երիտասարդներին խորհուրդ է տալիս լավ ուսումնասիրել աշխատաշուկան, հետո ընտրել մասնագիտություն:

«Գործատուները շատ պահանջկոտ են` բարետես արտաքին, կրթություն, փորձ, երկար աշխատաժամեր, լեզուների, համակարգչի իմացություն և այս ամենի դիմաց ընդամենը 70000 դրամ»

«Գործատուները շատ պահանջկոտ են` բարետես արտաքին, կրթություն, փորձ, երկար աշխատաժամեր, լեզուների, համակարգչի իմացություն և այս ամենի դիմաց ընդամենը 70000 դրամ»

Նույն խորհուրդը երիտասարդներին տալիս է  նաև երևանյան աշխատանքային գործակալություններից մեկի աշխատակից Լիլիա Կիրակոսյանը: Գործակալությունը, որտեղ աշխատում է Լիլիան, համագործակցում է մի շարք ընկերությունների հետ, ինչպես նաև` այլ աշխատանքային գործակալության հետ, որպեսզի մեծացնեն  աշխատանք գտնելու հավանականությունը: Այն փաստը, որ շատ են դրամաշորթությամբ զբաղվող գործակալությունները, Լիլիային բնավ չի զարմացնում: «Կան իհարկե, ես էլ գիտեմ: Ինքս էլ մինչև այստեղ աշխատելը հանդիպել եմ նման գործակալությունների: Սակայն պետք չէ միանշանակ ասել, թե գործակալությունը բացվում է խաբելու համար: Հաճախ դրան բերում է տարածքի վարձավճարի կուտակված պարտքը կամ նմանատիպ այլ բան»:

Այսպիսի իրավիճակի է հանդիպել Արփինեն դեռևս մեկ տարի առաջ: Գործավարի աշխատանքի համար Երևանի Կենտրոն համայնքում տեղակայված թափուր աշխատատեղերի համար անցկացվող մրցույթի գրասենյակում Արփինեին դիմավորել են ժպիտով, մանրամասն ներկայացրել պայմանները և որոշակի փաստաթղթեր ձևակերպելու համար գանձել 2000 դրամ գումար: «Մեկ շաբաթ հետո էլեկտրոնային նամակ ստանալով գնացի նույն հասցեով: Ներս մտնելով` ինձ թվաց հասցեն եմ շփոթել, բայց քիչ անց հասկացա, որ ոչ, նույն վայրում եմ, պարզապես այստեղ արդեն գրասենյակ չկար: Այդպես էլ չկարողացա գտնել նրանց»: Այդ օրվանից  Արփինեն հույսը կտրել է նմանատիպ գործակալություններից, որպեսզի գործ չգտնելու դիմաց նաև գումար չկորցնի:

Գործ գտնելու այլընտրանքային ճանապարհ է ընտրել նաև իրավաբանի երիտասարդ օգնական  Արմինեն: Գործակալություններում նյարդեր ու գումար վատնելու  փոխարեն Արմինեն դիմել է առաջին իսկ պատահած իրավաբանական գրասենյակ և մեկ ամիս փորձաշրջան անցնելուց հետո ընդունվել աշխատանքի: Կարծում է, որ գործատուի հետ անմիջական  հանդիպումը ավելի արդյունավետ է և  պակաս նյարդայնացնող:

«Գործատուները շատ պահանջկոտ են` բարետես արտաքին, կրթություն, փորձ, երկար աշխատաժամեր, լեզուների, համակարգչի իմացություն և այս ամենի դիմաց ընդամենը 70000 դրամ»

«Գործատուները շատ պահանջկոտ են` բարետես արտաքին, կրթություն, փորձ, երկար աշխատաժամեր, լեզուների, համակարգչի իմացություն և այս ամենի դիմաց ընդամենը 70000 դրամ»

Գործակալությունները հավաստիացնում են, որ  հայտեր շատերին են տալիս: Ինչ-ինչ պատճառներով չեն հարմարվում: Գործակալության աշխատակիցների խոսքերով դա հատուկ է աշխատանք փնտրողներին, որոնք նախնական հայտում նշում են, որ ցանկացած պայմանի համաձայն են, սակայն հետո հրաժարվում են: Եթե աշխատանք փնտրողների այսպիսի վարքը զարմացնում է, ապա գործատուների պահանջները զայրացնող  են: «Գործատուները շատ պահանջկոտ են` բարետես արտաքին, կրթություն, փորձ, երկար աշխատաժամեր, լեզուների, համակարգչի իմացություն և այս ամենի դիմաց ընդամենը 70000 դրամ»,- նշում է Լիլիան:

Ցանկացած գործակալություն հաճախորդին առաջարկում է պայմանագիր հագեցած մի շարք պարտականություններով և իրավունքներով: Պայմանագրի գոյությունը հաճախ վստահություն է ներշնչում հաճախորդին, որ իրեն հույս է տալիս, թե խաբվելու դեպքում կարող է որոշակի պահանջներ ներկայացնել գործակալությանը: Պարզելու համար, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, խնդրեցինք իրավաբանին աչքի անցկացնել երևանյան մի գործակալության պայմանագիր: Պայմանագրին ծանոթանալուց  հետո իրավաբանը բերեց մի շարք թերություններ, որոնց պատճառով պայմանագիրը պետք է համարվի անվավեր և հետևաբար չի ունենա իրավական ուժ:

Աշխատանքի գործակալությունները մեր քաղաքում աճում են` ինչպես սունկը անձրևից հետո, առաջարկում տարբեր պայմաններ, նույնիսկ` անվճար ծառայություններ: Քաղաքացիներին մնում է լինել աչալուրջ և հետևողական` ցանկալի աշխատանքին հասնելու համար:


Միացիր Trends.am-ին նաև Facebook սոցիալական ցանցում: Այցելիր www.facebook.com/armtrends և սեղմիր LIKE կոճակը:



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *