DJ-ը արտիստ է

DJ Life

Այսօր համացանցում և հատկապես սոցիալական ցանցերում հաճախ են հանդիպում DJ մակագրությամբ անուններ: Սակայն բավական է մի փոքր ուսումնասիրել և պարզ է դառնում,որ այդ անունները ոլորտի հետ կապ չունեցող, միայն այդ մասին լսած և անունով գայթակղված անձինք են: Այս թեմայի, DJ-ության ու այս ոլորտում սեփական գործունեության մասին զրույց նորաբաց Opera կոմպլեկսի  DJ, «Clubnik Production»-ի DJ և ներկայացուցիչ DJ Donz-ի ( Արսեն Բեկեչյանի) հետ:

-Այսօր բոլոր նրանք, ովքեր կարողանում են երկու երաժշտություն միացնել իրար, իրենց DJ են հռչակում: Իրականում ի՞նչ ասել է DJ-ություն:

-DJ-ն արտիստ է: Ես DJ համարում եմ այն մարդուն, ով ինքն է ստեղծում երաժշտություն և ունի երաժշտական լսողություն: Այսօր Երևանում շատացել են «անսլուխ» DJ-ները: Կարաոկեներում կամ ստրիպ ակումբում համակարգչով երաժշտություն միացնելը դեռ DJ-ություն չի, որ  անունը միացնես անվանդ ու քեզ DJ կոչես:

DJ Donz

DJ Donz

-Կարիերադ սկսել ես 2007 թվականին սիրողական դասընթացներից: Հետագայում ավելի պրոֆեսիոնալ մասնագիտացում անցե՞լ ես:

Ես ինքնուս DJ եմ: Իմ երազանքն է եղել դառնալ կայացած DJ և մատուցել մարդկանց որակով, ճաշակով և օրիգինալ երաժշտություն: Իսկ պրոֆեսիոնալ մասնագիտացում ստացել եմ իմ կոլեգա մեծ տարիքով DJ-ներից, որոնց կողմից հետագայում ստացել եմ գովաբանություններ իմ գործի վերաբերյալ:

-Մասնագիտությամբ բժշկական տեխնիկ ես: Երբևէ զբաղվե՞լ ես քո մասնագիտությամբ կամ պատրաստվում ես զբաղվել:

-Ես զբաղվում եմ իմ մասնագիտությամբ: Մինչև հիմա սովորում եմ և կատարելագործում այն: Ուզում եմ իմանալ ավելին բժշկական տեխնիկայի մասին և մտադրություն ունեմ  ապագայում բացել սեփական ընկերություն, որը կզբաղվի բժշկական սարքավորումների վերանորոգմամբ:

Արսենը նվագում է Երևանի լավագույն ակումբներում, ինչպես նաև Երևանի և Հայաստանի տարածքում կազմակերպվող բացօթյա տոնախմբություններին և մինչ օրս էլ ստանում է բազմաթիվ հրավերներ արտերկրից` մասնկացելու տարբեր երկրներում կայանալիք միջոցառումներին: Նվագել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Tochka, Kami, Aftershock, Giza (Astral) Regal, Gaudi, Night Lightes, Opera…և այլն, ինչպես նաև անհատական խնջույքներին:

-Ինքդ երաժշտական կրթություն ունե՞ս:Եվ արդյոք դա անհրաժեշտ է DJ-ին:

-Ես որոշակի  երաժշտական դասընթացներ եմ անցել ընկերոջս մոտ: Այսինքն` կարևորագույն դասընթացներից մի քանիսը,որոնք վերաբերվում են կոնկրետ երաժշտություն ստեղծելուն: Իմ կարծիքով երաժշտություն ստեղծելու համար կարևոր են ֆանտազիան, լսողությունն ու ճաշակը: Իսկ երաժշտական կրթությունը պարտադիր չէ, բայց ցանկալի է, քանի որ ավելի հեշտացնում է գործը:

-Մի քանի բառով կբնորոշե՞ս մերօրյա ակումբային հասարակությանը:

-Ակումբային երաժշտությունը գնալով զարգանում է և նույնը կարող եմ ասել  հասարակության մասին: Այսօր կան ինչ-որ փոքր ընկերական խմբեր, որոնք գալիս են ակումբ ոչ թե աղջիկների համար, այլ կոնկրետ լսելու ճաշակով երաժշտություն: ցավոք նրանց թիվը քիչ է: Հիմնականում հասարակությունը չի հասկանում էլեկտրոնային երաժշտությունից և ակումբային երաժշտություն է համարում pop և rap  երաժշտությունը, որը ընդհանրապես կապ չունի house-ի հետ:

Այն ակումբը, որն ինձ հրավիրում է միջոցառման, պետք է ապահովի իմ անվտանգությունը, ունենա DJ վահանակ` Pioneer 800, 1000 կամ 2000, երաժշտության հզորությունը մինիմում 5-7 կվտ...

-Կա՞ն որևէ չափանիշներ,որոնք անհրաժեշտ են, որպեսզի DJ Donz-ը մասնակցի որևէ միջոցառման:

 

-Չափանիշներ կան: Այն ակումբը, որն ինձ հրավիրում է միջոցառման, պետք է ապահովի իմ անվտանգությունը, ունենա DJ վահանակ` Pioneer 800, 1000 կամ 2000, երաժշտության հզորությունը մինիմում 5-7 կիլովատտ:

-Համագործակցո՞ւմ ես այլ ստեղծագործողների հետ:

-Համագործակցում եմ  արտասահմանի իմ գործընկերների հետ, ովքեր ներկայացնում են տարբեր  լեյբլներ (labels) և սպառում են իրենց երաժշտությունը տարբեր ինտերնետ շուկաներում:

-Պատրաստվում ես թողարկել առաջին ձայնասկավառակը: Կարծում ես Հայաստանում կա՞  այն զանգվածը, որը կվճարի ակումբային երաժշտության համար:

-Ձայնակավառակը դեռ առաջինն է և կլինեն շատ ալբոմներ: Այն չեմ թողարկում, որ Հայաստանում գնեն կամ ոչ: Այն նախատեսված է ինտերնետային տարբեր շուկաներում վաճառքի համար:

DJ Donz-ը ներկայացնում է “CLUBNIK” Production-ը (www.clubnik.am), որը զբաղվում է բազմաժանր երեկույթների, միջոցառումների կազմակերպմամբ (այդ թվում նաև բարեգործական), շոու բիզնեսի վերջին նորությունների լուսաբանմամբ, և այլն:

Ո՞րն ես համարում այս արվեստի բարձրակետը:

DJ-ության մեջ բարձրակետեր գոյություն չունեն: Ինձ համար երաժշտությունը ամեն օր նորացվող և թարմացվող երևույթ է և հետևաբար ամեն օր կարելի է նոր մի բան ստաղծել կամ միքսել:

Ամեն DJ ունի իր ոճը: Չեմ ընդունում, երբ երաժշտությունից չհասկացող մարդիկ քննադատում են DJ-ին: Չեմ ընդունում «DJ-ը վատն է»  արտահայտությունը: Պարզապես պետք է ասել «DJ-ի երաժշտությունը իմ ճաշակով չէ», որովհետև ամեն մարդ ունի երաժշտական իր ճաշակը և իր ձևով է ընկալում երաժշտությունը:



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *