Ժամկետանց ապրանքը կամ գնում են, կամ այն գնում է… գյուղեր

shopping in supermarket

Քաղաքակիրթ առևտրի պայմաններում  պիտանելիության ժամկետն անցած ապրանքը պետք է ետ վերադարձվի ընկերությանը: Այսօր քիչ թե շատ այդպիսի առևտրով են զբաղվում և վերը նշված կետին  են հետևում մայրաքաղաքային և քաղաքային խանութները: Ապրանքի ետ վերադարձումը պայմանավորվում է նրանով, որ սահմանված ժամկետից հետո տվյալ ապրանքը կորցնում է իր որակական հատկանիշները, և կարող է վտանգել սպառողի առողջությունը, իսկ որոշ դեպքերում` նաև կյանքը:

<<Սննդամթերքի համար կարևոր անվտանգության ցուցանիշ է համարվում պիտանիության կամ պահման ժամկետը, որը հաշվվում է պատրաստման  թվականից: Նշվում է օրը, ամիսը,տարին: Նույն կերպ նշվում է պիտանիության ժամկետի  ավարտի թվականը:

Սպառողի խախտված իրավունքները վերականգնելու միջոցներից մեկը հաշվիչ դրամարկղային մեքենայի կտրոնն է (ՀԴՄ), որը հիմնական ապացույցն է տվյալ վաճառակետից տվյալ արժողությամբ գնում կատարելու մասին: Այն պահանջելը, օրենքից իրազեկ և տեղեկացված լինելը կարող է ազատել ավելորդ անհանգստությունից և ապահովել քաղաքակիրթ առևտուրը թե սպառողի, թե վաճառողի համար:

Եթե մթերքի  պիտանիության ժամկետը 3  ամսից  ավել է, ապա  թույլատրվում է  նշել  միայն  ամիսը  և տարին: Այս դեպքում  պիտանիության  ժամկետի  վերջ է  համարվում  պիտակի  վրա  նշված  ամսվա  առաջին  օրը:  Եթե  պիտանիության  ժամկետը  մեկ օրից  պակաս  է, այսինքն  ժամերով  է հաշվվում, ապա  մակնշումը  կատարվում է  հետևյալ  կերպ` պիտանի է 10 ժամվա ընթացքում:  Արտադրողը  կարող է  նշել  նաև պահման  ժամկետը հետևյալ  կերպ` պահման ժամկետը  մինչև (օրը, ամիսը կամ տարին): Պահման ժամկետը հաշվում  են  արտադրման  օրվանից>>: Այս մասին  նշվում է Սպառողների ազգային ասոցիացիայի պաշտոնական կայքում:

Դատելով սրանից անգամ պահպանման  ժամկետի  անցնելուց  ժամեր հետո  ապրանքը  պետք է  դուրս  հանվի  շրջանառությունից   ու  առաջին  հերթին` վաճառքից: Սակայն  այն  հարցին, թե  ինչ  է   սպասվում  խանութից  դուրս  հանված  ժամկետնանց  ապրանքին, այնքան  ցանկալի  պատասխանը, թե  ապրանքը  գործածությունից  դուրս  է  գալիս, մենք  ցավոք չլսեցինք: Սննդային ապրանքների առաքիչը (հասկանալի պատճառներով  չներկայացավ)  տվեց  տխրեցնող,  բայց  սպասելի  պատասխան. <<Գինը  իջեցվում է և տարվում գյուղեր  վաճառելու>>:

որոշ  վայրերում  ապրանքների ժամկետը  անցնելուց հետո  այն առաջարկվում է  սպառողին  իջեցված գներով

որոշ վայրերում ապրանքների ժամկետը անցնելուց հետո այն առաջարկվում է սպառողին իջեցված գներով

Կոտայքի մարզի գյուղերից մեկի միակ խանութում ժամկետանց ապրանքների առկայությունը խանութի տիրուհուն և վաճառողուհուն  չի էլ  անհանգստացնում: Այն հարցին , թե ինչու են վաճառում ժամկետանց ապրանք, նա անհոգ  դեմքով պատասխանում է. <<Գյուղացիները չեն բողոքում, էլ ձեր ինչ  գործն  է>>: Իսկ երևանյան կրպակներից մեկի վաճառողը ի պատասխան նրա , որ <<Ձեր վաճառած  ապրանքի ժամկետն անցած է>>, տարօրինակ առաջարկ արեց. <<Իսկ դուք ժամկետին մի նայեք>>:

Հենց այսպես են  վարվում  շատ  քաղաքացիներ: Չեն հետևում  ժամկետին, վստահում են  վաճառողին կամ,  որ  ավելի  վատ է, իմանալով  հանդերձ  ժամկետի  անցած  լինելու  մասին`  գնում  են  ապրանքը: Նմանատիպ երևույթները  նույնիսկ մտել են  առևտրային  քաղաքականության մեջ. որոշ  վայրերում  ապրանքների ժամկետը  անցնելուց հետո  այն առաջարկվում է  սպառողին  իջեցված գներով  և սա  անգամ  այնպիսի  սննդամթերքի  համար, ինչպիսիք  են կաթնամթերքը  և  ծովամթերքը: Նորություն չէ  նաև այն  փաստը, որ հաճախ  վաճառողները  համագործակցում  են  ապրանքի  տիրոջ հետ  և  փոխադարձ  շահերով  փոխում … ամսաթվերը:

Արգելվում է ապրանքի վաճառքը սահմանված պիտանելիության ժամկետի ավարտից հետո

Ըստ ՀՀ օրենսգրքի Սպառողների պաշտպանության մասին օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի. Արգելվում է ապրանքի վաճառքը սահմանված պիտանելիության ժամկետի ավարտից հետո

Բարեբախտաբար այսօր ավելացել են նաև սպառողները, որոնք  գնված  ապրանքի վրա առաջինը  ուշադրություն են  դարձնում  ժամկետին:

Ըստ  ՀՀ  օրենսգրքի  Սպառողների պաշտպանության մասին օրենքի 6-րդ հոդվածի  4-րդ կետի.

– Արգելվում է ապրանքի վաճառքը սահմանված պիտանելիության ժամկետի ավարտից հետո:

Բայց եթե այնուամենայնիվ դարձել եք, ապրանքի տիրոջ անբարեխիղճ վերաբերմունքին, վաճառողուհու խորամանկության  կամ ձեր իսկ անուշադրության  զոհը, և գնել եք ժամկետնանց ապրանք, ապա  այս դեպքում  ՀՀ  օրենսգրքի  Սպառողների  իրավունքների պաշտպանության  մասին  օրենքի  16-րդ հոդվածը  նախատեսում է.

– Եթե սպառողին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, ապա նա կարող է պահանջել.

ա. թերությունների անհատույց վերացում

բ. գնման գնի համաչափ իջեցում

Իսկ նույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն.

– Սպառողին պատճառված վնասները ենթակա են հատուցման լրիվ չափով`չհաշված սույն օրենքով կամ պայմանագրով սահմանված տուգանքը:

Սպառողի խախտված  իրավունքները վերականգնելու միջոցներից մեկը հաշվիչ դրամարկղային մեքենայի կտրոնն է (ՀԴՄ), որը հիմնական ապացույցն  է  տվյալ  վաճառակետից տվյալ արժողությամբ գնում  կատարելու մասին:  Այն պահանջելը, օրենքից  իրազեկ և տեղեկացված լինելը կարող է ազատել  ավելորդ անհանգստությունից և  ապահովել   քաղաքակիրթ առևտուրը  թե  սպառողի, թե վաճառողի  համար:



Միացիր Trends.am-ին նաև Facebook սոցիալական ցանցում: Այցելիր www.facebook.com/armtrends և սեղմիր LIKE կոճակը:

Դուք նայում ե՞ք ապրանքի ժամկետին

View Results

Loading ... Loading ...





Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *