Բարև, ես Մանանան եմ….

mananart-01

Թանգարանային բուռն օրվա միջնամասում երեկ` մայիսի 14-ին, կայացավ  Մանանայի (Մարիաննա Փահլևանյան) անհատական ցուցահանդեսը:

«Նկարչությամբ միշտ եմ զբաղվել, բայց պրոֆեսիոնալ նկարչության դասերի անցած տարվանից եմ հաճախում»:

Մանանայի ցուցահանդեսը ներառում էր 11 գրաֆիկական աշխատանքներ և 8 մոմակալներ, որոնք ձեռքի աշխատանքներ են:

Շուրջ կես տարի է, ինչ Մանանան զբաղվում է «հենդմեյդով» (handmade- ձեռագործություն). «Հենդմեյդի պրոֆեսիոնալ հասկացությունը ես չեմ պատկերացնում` ինչպես է լինում: «Հենդմեյդը» այն է, երբ, ինչ-որ բան դուրդ գալիս է, ու դու սկսում ես անել, ուղղակի սկսել եմ նրանից, որ ընկերներիս համար ինչ-որ բաներ եմ սարքել, որը հետագայում վերածվեց փոքրիկ բիզնեսի, բիզնեսը` որպես էդպիսին եկամտաբեր չէ, ուղղակի ձեռքի հետ վաճառվում է»,- ժպիտով պատմում է Մարիաննան:

Մանանան նաև նշում է, որ ցուցահանդեսը հատուկ նպատակային իմաստ չունի, սրանով նա իր առաջին քայլն է անում այս ասպարեզում.   «Ապագան ցույց կտա այս ամենի շարունակականությունը, բայց սրանով ես իմ շատ հիմնավոր քայլ եմ դնում, ասում եմ` բարև, ես Մանանան եմ»,-  զրույցի վերջում ավելացնում է Մարիաննա Փահլևանյանը:

Իսկ մենք նշենք, որ հրաշալի է, երբ  հայ իրականության մեջ տեսնում ես մարդկանց, ովքեր զբաղվում են իրենց սիրելի գործով, նախասիրությունները դարձնում մասնագիտություն:

Հուսանք, որ Մանանան իր սիրելի ասպարեզում ապագայում ձեռք կբերի բազում հաջողություններ, իսկ մեր կայքը սիրով կանդրադառնա դրանց:

Ցուցահանդեսի պատկերավոր մասին եկեք ցանոթանանք` ֆոտոշարքին հետևելով:



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



1 կարծիք Բարև, ես Մանանան եմ…. հոդվածի վերաբերյալ

Խնդրում ենք մեկնաբանությունները թողնել ՀԱՅԱՏԱՌ: Նախապես շնորհակալություն:

  1. Ani says:

    Մշտապես ողջունում եմ տաղանդավոր մարդկանց,այն մարդկանց,ովքեր ունեն ձգտումներ,երազանքներ, որոնցով շնչում է իրենց հոգին, եւ որոնց միտքը մշտապես թռիչքի մեջ է:Անչափ լավ տպավորություններ ունեմ թեկուզ փոքրիկ,բայց և շատ բարի ու գեղեցիկ այս ցուցահանդեսից,որի հեղինակին շատ սիրում եմ:
    Իմ շատ սիրելի ՄԱՆԱՆԱ ջան,և իսկապես որ`ԴԵՂԻՆ (Արևի) ԳՈՒՅՆԵՐՈՎ ՄԱՆԱՆԱ,իմ լավագույն բարեմաղթանքներն եմ ուղղում քեզ այս ասպարեզում և ոչ միայն:!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *