«Վերևներում» հաճելի է, բայց…

Adore-701 RE-7

Բնական կեցվածքի խաթարում, ողնաշարային բջիջների ճնշում, գլխացավեր և նույնիսկ բացասական անդրադարձ գլխուղեղի աշխատանքի վրա.սրանք խնդիրների այն քիչ մասն են, որոնք հանդիսանում են հայտնի «զոհերը» գեղեցկության հասնելու ճանապարհին:

Թեև բրիտանացի գիտնականների հետազոտությունները պարզել են, որ տղամարդիկ գրեթե ուշադրություն չեն դարձնում այն բանին, թե կինը կրունկով է, թե առանց դրա, բայց մեր զրուցակից հայ տղամարդիկ նշեցին, որ այնուամենայնիվ նրանք նկատում և գնահատում են կանանց ոտքերը, իսկ բարձրակրունկները նրբացնում ու գեղեցկացնում են դրանք…

Մինչ աղջիկները ժամանակ, գումար և, որ ամենակարևորն է, առողջություն չեն խնայում ձեռք բերելու և կրելու համար բարձրակրունկ կոշիկներ, դրանք էլ իրենց հերթին շատ կարճ ժամանակահատվածում վնասում են առողջությունը` սկսած ոտնաթաթի խնդիրներից մինչև գլխուղեղը և նյարդային համակարգը:

    3-6սմ-ին սովորելու համար ժամանակ է պետք, իսկ 6-15սմ-ին սովորել հնարավոր չէ...

3-6սմ-ին սովորելու համար ժամանակ է պետք, իսկ 6-15սմ-ին սովորել հնարավոր չէ...

Բարձրակրունկ կոշիկները, ինչպես նորաձևության մեջ գրեթե ամեն ինչ, ի հայտ են եկել Ֆրանսիայի և նորաձևության մայրաքաղաք Փարիզում: Միայն թե այս անգամ դրանք նախատեսված են եղել ոչ այնքան գեղեցկության, որքան հարմարավետության համար: Ամեն ինչ սկսվել է փողոցների կեղտոտությունից: Չսալահատակված փողոցներն անցնելու և չկեղտոտվելու համար հնարագետ կոշկակարները մտահղացան բարձրակրունկ կոշիկները`լավագույն տարբերակը ոտքը գետնից բարձր պահելու համար: Ընդ որում սկզբնական շրջանում դրանք նախատեսված են եղել և կանանց, և տղամարդկանց համար: Ավելի ուշ կրունկներով կոշիկ հագնելը միայն տղամարդկանց արտոնությունն էր և միայն շատ ավելի ուշ տղամարդիկ մի կողմ դրեցին բարձրակրունկները և հագան սովորական  կոշիկներ, իսկ կանայք հավատարիմ մնացին բարձրակրունկներին:19-րդ դարի վերջին բարձրակրունկները դուրս հանվեցին արխիվից և Փարիզից տարածվեցին աշխարհով մեկ:

Բարձրակրունկ կոշիկները, ինչպես նորաձևության մեջ գրեթե ամեն ինչ, ի հայտ են եկել Ֆրանսիայի և նորաձևության մայրաքաղաք Փարիզում

Բարձրակրունկ կոշիկները, ինչպես նորաձևության մեջ գրեթե ամեն ինչ, ի հայտ են եկել Ֆրանսիայի և նորաձևության մայրաքաղաք Փարիզում

Հայաստանում դրանց տարածումը առավել մեծ է և նկատելի: Օտարերկրացիների` Հայաստանում տեսած զարմանալի երևույթների ցուցակում հայ աղջիկների բարձրակրունկներով շրջելու հանգամանքը առաջին շարքում է: Այն, որ բարձրակրունկները գերակշռում են հայ աղջիկների կոշիկների մեջ, վկայում են նաև մեզ հետ զրուցած մի քանի կոշկակարներ, ովքեր ամեն անգամ մի նոր զարմանք են ապրում նոր բարձրության հանդիպելով: Դրանք մաս են կազմում հայ աղջիկների երեկոյան, բայց առավել հաճախ առօրյա, ուսումնական, աշխատանքային և նույնիսկ հանգստի համար նախատեսված հագուկապի: Բացի մեր շուրջը հանդիպող բազում օրինակներից` դրանում կարելի է համոզվել նաև խանութներում արված հարցումներից: «Մեզ մոտ ամենաբարձր կրունկը 15սմ է, որն էլ ամենաշատ պահանջարկն է վայելում, քանի որ այս սեզոնին այդ բարձրությունը նորաձև է: Ձմռան սեզոնին նախընտրելի չափսը 10սմ-ն է: Իսկ ամենացածր կրունկը մեզ մոտ 4սմ-ն է»,- նշում է երևանյան կոշիկի հայտնի խանութներից մեկի աշխատակցուհին:

Ըստ մասնագետների 2-3սմ կրունկը բնականին ամենամոտ բարձրությունն է և չի հոգնեցնում  ու չի ցավեցնում ոտքերը: 3-6սմ-ին սովորելու համար ժամանակ է պետք, իսկ 6-15սմ-ին սովորել հնարավոր չէ: Բացի այդ ոտքի թաթը  վերջնական ձևավորվում է  20-23 տարեկանում: Այդ պատճառով հաճախակի և 6սմ-ից բարձր  կրունկներով կոշիկներ խորհուրդ է տրվում հագնել 23 տարեկանից հետո: Հայ աղջիների բուռն վրդովմունքը մեղմելու համար պետք է նշել, որ այս ամենը չի նշանակում, թե բարձրակրունկներ հագնել պետք չէ: Բժիշկ-օրթոպեդները խորհուրդ են տալիս բարձր կրունկ հագնել ամսվա մեջ 2-3անգամ, այն էլ ոչ ավելի քան 4-5 ժամ: 2-4սմ կրունկը նույնիսկ անհրաժեշտ է  ուղիղ, ձիգ և կանոնավոր քայլվածքի և սլացիկ կառուցվածքի համար:

մեր զրուցակից հայ տղամարդիկ նշեցին, որ այնուամենայնիվ նրանք նկատում և գնահատում են կանանց ոտքերը, իսկ բարձրակրունկները նրբացնում ու գեղեցկացնում են դրանք

մեր զրուցակից հայ տղամարդիկ նշեցին, որ այնուամենայնիվ նրանք նկատում և գնահատում են կանանց ոտքերը, իսկ բարձրակրունկները նրբացնում ու գեղեցկացնում են դրանք...

Թեև բրիտանացի գիտնականների հետազոտությունները պարզել են, որ տղամարդիկ գրեթե ուշադրություն չեն դարձնում այն բանին, թե կինը կրունկով է, թե առանց դրա, բայց մեր զրուցակից հայ տղամարդիկ նշեցին, որ այնուամենայնիվ նրանք նկատում և գնահատում են կանանց ոտքերը, իսկ բարձրակրունկները նրբացնում ու գեղեցկացնում են դրանք: Իսկ աղջիկ զրուցակիցներից քչերն են առանձնացնում  կոշիկները`ըստ անհրաժեշտության և առիթի: Նրանք, ովքեր նախընտրում  են տափակ կոշիկներ, գրեթե միշտ կրում են այդպիսիք, իսկ «կրունկասեր» աղջիկները միշտ և ամենուր դրանցով են: Այս աղջիկների մոտ, ըստ ավստրիացի գիտնականնների ուսումնասիրությունների, աքիլլեսյան ջիլերը 13տոկոսով ավելի կարճ են`ի տարբերություն մյուս կանանց: Կախվածությունը բացատրվում է նրանով, որ մկանների մի խումբ իր վրա է վերցնում մեկ այլ խմբի աշխատանքը և ժամանակի ընթացքում սկսվում է կրճատվել: Այս ամենը պատճառ է դառնում մի շարք հիվանդությունների`սկսած երակների լայնացումից մինչև արթրիդներ և արթրոզներ:

Նմանատիպ խնդիրներից զերծ մնալու համար մասնագետները խորհուրդ են տալիս հագնել հարմարավետ, որակով կոշիկներ, տափակ և բարձրակրունկ կոշիկները հագնել հաջորդաբար և կատարել համապատասխան վարժություններ մկանների լարվածությունը մեղմելու համար:

Իսկ գեղեցիկ քայլվածք փորձեք ստանալ հնարավորինս ցածր կրունկներով և հավատալ էվոլյուցիոն հոգեբանության մասնագետ բրիտանացի դոկտոր Նիք Նեյվի հայտարարությանը. «Տղամարդը նույնիսկ չի կարողանում տարբերել` կինը կրունկով է, թե ոչ» : )



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *