Անկախության օրվան` «անկախ» ժպիտներ

Անկախության օրվան` «անկախ» ժպիտներ

Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման օրն է:

Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց 1918թ-ի մայիսի 28-ին, Թիֆլիսում, «Հայկական ազգային խորհրդի» կողմից:

Այս օրը օրացույցում ոչ աշխատանքային է, և Երևանի ու Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպվում են զանազան միջացառումներ` տոնական տրամադրությունն ըստ հարկի ապահովելու համար:

Վերջիվերջո, մենք ունենք անկախ Հայաստան, ուրեմն եկեք ուրախանանք հավուր պատշաճի և կարևորը` լիաթոք J)

Տոնի նախօրեին` երեկ, Հյուսիսային պողոտայում կազմակերպվեց Հայաստանում ամենաբազմամարդ պարային ֆլեշմոբը: Շուրջ 100-ից ավելի ուսանողներ պարում էին և նվիրում անցորդներին “անկախ” ժպիտներ:

Անկախության օրվան` «անկախ» ժպիտներ

Անկախության օրվան` «անկախ» ժպիտներ

“Պահպանվել են ֆլեշմոբի իրական և դասական կանոնները, այն է` հասարակությունը նախապես չի իմանում միջոցառման մասին, չի գալիս այն դիտելու, պարզապես անցորդների ու այդ պահին ականատեսների, և հենց իրենց` մասնակիցների համար է այն իրականացվում”,- պատմեց ֆլեշմոբի կազմակերպիչներից Հայկ Մամիջանյանը:

Անկախության օրվան` «անկախ» ժպիտներ

Անկախության օրվան` «անկախ» ժպիտներ

Ֆլեշմոբը նվիրված էր առաջին հանրապետության անկախության օրվան, կազմակերպել էր ՀՊՃՀ /Պոլիտեխնիկի/ Ուսանողական Խորհուրդը:

Անկախության օրվան` «անկախ» ժպիտներ

Անկախության օրվան` «անկախ» ժպիտներ

Նշենք, որ պարային ֆլեշմոբը անցկացվում էր Ինգա և Անուշ Արշակյանների “Մենք ենք, սարերը մեր” երգի երաժշտական ուղեկցությամբ: Հանրապետության Հրապարակի “ամենահյուսիսային” պողոտան հայկական պար էր պարում` “մեր վեհ սարերով շրջապատված”:

Անկախության օրվան` «անկախ» ժպիտներ

Անկախության օրվան` «անկախ» ժպիտներ

Հետաքրքիր բեմադրություն, պարող անցորդներ, և ամենակարևորը` ֆլեշմոբը Երևանին նվիրեց  անթիվ “անկախ” ժպիտներ… :)

 



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *