Նոր մեդիա, նոր հնարավորություններ

Նոր մեդիա, նոր հնարավորություններ...

Նոր մեդիա աշխարհ

Այն ամենից, ինչից ծնվեց նոր մեդիան, այժմ այնքան էլ այդ ոլորտի մաս չի ընդունվում…

Նոր մեդիա անվանումն ու երևույթն առաջացան, երբ թվային աշխարհում ի հայտ եկան այնպիսի գործիքներ, որոնք կարողանում էին կրել և տարածել ինֆորմացիա:

Նոր մեդիան շատ հաճախ նույնացվում է սոցիալական մեդիայի հետ, սակայն ընդհանուր առմամբ, դա այնքան էլ այդպես չէ: Նոր մեդիայի շրջանակներն ի սկզբանե ընդգրկում էին թվային կրիչների բոլոր տարբերակները` մեդիա բովանդակության թվային կրիչները, որոնք ի հայտ եկան 20-րդ դարի վերջում:

Ի վերջո, նոր մեդիա և սոցիալական մեդիա տերմիններն ունեն մեկ ընդհանրություն` երկուսն էլ հիմնված են թվային տեխնոլոգիաների վրա և գործում են թվային աշխարհում:

Այդպիսով նոր մեդիայի մեջ ներառվեցին սկզբնական շրջանում ձայնային և տեսա թվային կրիչները, էլեկտրոնային գրքերը, ինտերնետային ԶԼՄ-ները, էլեկտրոնային խաղերը

Այդպիսով նոր մեդիայի մեջ ներառվեցին սկզբնական շրջանում ձայնային և տեսա թվային կրիչները, էլեկտրոնային գրքերը, ինտերնետային ԶԼՄ-ները, էլեկտրոնային խաղերը

Նոր մեդիա տերմինն առաջացավ այն ժամանակ, երբ ավանդական մեդիա կրիչներին, թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, եկան փոխարինելու նորերը` համակարգչային և ինտերնետային կրիչները:

Այդպիսով նոր մեդիայի մեջ ներառվեցին սկզբնական շրջանում ձայնային և տեսա թվային կրիչները, էլեկտրոնային գրքերը, ինտերնետային ԶԼՄ-ները, էլեկտրոնային խաղերը, էլեկտրոնային փոստային ծառայությունները, տեսա և ձայնային սկավառակները:

Սակայն ժամանակի ընթացքում նշված տրանսֆորմացված մեդիա կրիչներն սկսեցին նույնպես նույնացվել ավանդական մեդիա կրիչների հետ, իսկ նոր մեդիային մնացին այնպիսի տեղեկատվական կրիչներ, որոնք պարունակում են ինտերակտիվություն, հասարակության լայն շերտերի ինտեգրացիա, արագ ինֆորմացիայի ստացման, տարածման և փոխանակման հնարավորություն և այլն:

Գլոբալիզացիան և նոր մեդիան

Ինչպես նշում է իր տեսության մեջ Ռասսել Նյումանը (W Russell Neuman), նոր մեդիա տեխնոլոգիաները տալիս են հետևյալ հնարավորությունները.

  • Փոքրացնում են աշխարհագրական հեռավորությունների նշանակությունը:
  • Թույլ են տալիս բավականաչափ մեծացնել կապերի թիվն ու ակտիվացնել կոմունիկացիաները:
  • Թույլ են տալիս լիովին օգտագործել կոմունիկացիոն ինտերակտիվության հնարավորությունները:
  • Թույլ են տալիս հաստատել կապեր, որոնք հարաբերականորեն մինչև վերջին ժամանակներս մասամբ հնարավոր չէին կամ ընկած էին բոլորովին այլ որակի և հարթության վրա:
  • Ինչպես նաև թույլ են տալիս մի քանի անգամ մեծացնել կոմունիկացնիաների արագությունը:

Նոր մեդիայի կայացման գործում ամենամեծ նշանակությունն ունի ինտերնետն ու ինտերնետային տեխնոլոգիաների հիման վրա ստեղծվող բազմաթիվ գործիքները:

Նոր մեդիա տերմինն առաջացավ այն ժամանակ, երբ ավանդական մեդիա կրիչներին, թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, եկան փոխարինելու նորերը` համակարգչային և ինտերնետային կրիչները:

Կարելի է ասել, որ նոր մեդիա կրիչների զարգացումն ուղղակիորեն համեմատական է գլոբալիզացիայի առաջընթացին, որը աշխարհագրական սոցիալական սահմաններ բոլորովին չի ճանաչում: Նոր մեդիայի հնարավորություններն, այնպես, ինչպես գլոբալիզացիայի էությունը, կրճատում են տարածությունն ու սոցիալական սահմանափակումներն ամբողջ աշխարհում` թույլ տալով ցանկացած վայրից, ցանկացած ժամանակ ինտեգրվել տարաբնույթ խմբերի և մասնակցել հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող իրադարձություններին:

Նոր մեդիայի ևս մեկ կարևոր նշանակություններից է ինֆորմացիոն հոսքերի անսահմանափակությունը` այնքան, որքան ֆիզիկական անձը կարող է մաքսիմալ ստանալ և հաղորդել որոշակի ժամանակամիջոցում:

Սոցիալական մեդիա և ինտերակտիվություն

Ինչպես արդեն վերևում նշել էի, սոցիալական մեդիան ժամանակակից կյանքում հանդիսանում է նոր մեդիայի կորիզը, որն անմիջականորեն գործում է ինտերնետային տեխնոլոգիաների հնարավորությունների հիման վրա:

Ինտերակտիվությունը դարձել է նոր մեդիա հասկացության հիմնային մասը, որը հնարավոր է դարձել ամբողջ աշխարհից ինտերնետին միանալու հնարավորություն ունեցող միլիոնավոր մուտքային կետերի հաշվին:

Ինտերակտիվությունը դարձել է նոր մեդիա հասկացության հիմնային մասը

Ինտերակտիվությունը դարձել է նոր մեդիա հասկացության հիմնային մասը

Ինչ է ասել` սոցիալական մեդիա. User Generated Content – օգտվողների կողմից ստեղծվող բովանդակություն, այսինքն, այն բովանդակությունը համացանցում, որը ստեղծվում է սովորական ինտերնետ օգտվողի կողմից, այլ ոչ` լրատվամիջոցի կամ լրատվության այլ աղբյուրի: Հենց այս տերմինն է, որն հիմնովին ասոցացնում է նոր մեդիան, որպես ժամանակակից մեդիա ոլորտ, որտեղ առաջնային նշանակություն ունեն սովորական ինտերնետ օգտվողներն ամբողջ աշխարհից:

Վիթիփեդիան սոցիալական մեդիայի մասին ասում է հետևյալը.

Սոցիալական մեդիա – տերմին, որը կարելի է կիրառել ցանկացած վեբ-կայքի կամ ծառայության, որը թույլ է տալիս ինտերնետ օգտվողներին համագործակցել, շփվել, կիսվել տեղեկատվությամբ կամ մասնակցություն ունենալ այլ սոցիալական ակտիվությանը:

Սոցիալական մեդիայի շարքին են դասվում այնպիսի գործիքներ և հարթակներ, ինչպիսիք են սոցիալական ցանցերը, բլոգները, վիքի-ռեսուրսները, միկրոբլոգներն ու միկրոբլոգային հարթակները, ֆորումներն ու նրանց համարժեք միավորները, մեդիա և հղումների փոխանակման ռեսուրսները և այլն: Ի տարբերություն ամբողջական նոր մեդիա հասկացության, որում ներառվում են նաև էլեկտրոնային փոստերը, DVD և CD կրիչները, վեբ-կայքերը, 3D տեխնոլոգիաները, սոցիալական մեդիան հենց այն ինտերակտիվ միջավայրն է, որն իրականում ահռելի ծավալներով ինֆորմացիոն հոսք է ապահովում ամեն վայրկյան: Ահա և այս պատճառով է, որ սոցիալական մեդիան շատերի կողմից համարվում է հենց նույն նոր մեդիան կամ նրա կորիզը:

Սոցիալական մեդիայի ի հայտ գալուն և զարգացմանը նպաստեցին web 2.0 տեխնոլոգիաները, որոնք էլ հենց ապահովում են բովանդակության տարածման, ստացման, զարգացման և աճի ինտերակտիվությունը:

Սոցիալական մեդիայի ի հայտ գալուն և զարգացմանը նպաստեցին web 2.0 տեխնոլոգիաները

Սոցիալական մեդիայի ի հայտ գալուն և զարգացմանը նպաստեցին web 2.0 տեխնոլոգիաները

Սոցիալական մեդիան, այդպիսով, թույլ է տալիս ցանկացած ինտերնետ օգտվողի դառնալ «մինի մեդիա», ընդ որում, շատ դեպքերում` նույնիսկ առանց պատկերացում կազմելու այդ մասին: Մասնակցելով որևէ քննարկման սոցիալական ցանցերում, կատարելով մեկնաբանություն, գրելով որևէ տեքստ, կամ հրապարակելով տեսանյութ կամ լուսանկար` մենք ինքնաբերաբար մասնակիցն ենք դառնում սոցիալական մեդիա լրատվության հոսքի:

Սոցիալական մեդիան սակայն պարտադիր չէ դիտարկել միայն անհատ օգտվողի տեսանկյունից, քանի որ այն արդեն հասցրել է իր բազմաֆունկցիոնալությամբ գրավել միլիորնավոր կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, բիզնեսների, որոնք նույնպես, տարբեր նպատակներով ինտեգրված են սոցիալական մեդիա հարթակներին և կիրառում են նրա գործիքները:

Սոցիալական մեդիան` մեդիա օգնական

Որքան էլ որ սոցիալական մեդիան իր ինտերակտիվությամբ և դինամիկ բնույթով գրավիչ է լրատվություն ստանալու և հաղորդելու համար, միևնույն է ավանդական մեդիայի դերն ու նշանակությունը մեր կյանքում մնում է իր բարձր դիրքերի վրա: Այդ իսկ պատճառով, այնպիսի ավանդական մեդիա միջոցներ, ինչպիսիք են ռադիոն, հեռուստատեսությունը, տպագիր կամ էլեկտրոնային մամուլը, այժմ կարիք ունեն օգտագործելու նաև նոր մեդիայի տված հնարավորությունները:

Սոցիալական մեդիա գործիքներն, այսպիսով, դառնում են ժամանակակից կյանքում ավանդական մեդիաների ուղեկցող մասերը, առանց որոնց արդեն դժվար է պատկերացնել որևէ արդյունավետ լրատվական, տեղեկատվածակ և հասարակության հետ կապերի աշխատանք:

Ավանդական մեդիայի ինտեգրացիան նոր մեդիային, մասնավորապես` սոցիալական մեդիային, թույլ է տալիս բարձր մրցակցության պայմաններում բարձրացնել իրենց դիրքերը կամ հետ չմնալ լսարանի թվով` օգտագործելով սոցիալական մեդիա գործիքների հնարավորությունները: Այս միջոցով լրատվությունը հասանելի է դառնում սովորական ինտերնետ օգտվողին այն հարթակներում, որտեղ մարդը սովոր է անց կացնել իր ժամանակը, շփվել ընկերների հետ, կատարել աշխատանք, մասնակցել զվարճանքների և այլն:

Արդեն նորություն չէ, երբ սոցիալական ցանցերում հանդիպում ենք որևէ լրատվամիջոցի, կամ ռադիո նախագծի պաշտոնական էջը, նորություն չեն նաև ավանդական մեդիա միջոցների պաշտոնական բլոգները, որտեղ նոր մեդիային համապատասխան ձևով ներկայացված են նույն լրատվությունը և մեդիան` ամբողջությամբ:

Սոցիալական մեդիա գործիքներն, այսպիսով, դառնում են ժամանակակից կյանքում ավանդական մեդիաների ուղեկցող մասերը, առանց որոնց արդեն դժվար է պատկերացնել որևէ արդյունավետ լրատվական, տեղեկատվածակ և հասարակության հետ կապերի աշխատանք:

Ստացվում է այնպես, որ ավանդական մեդիայի կողմից հրապարակված լուրը նույնպես կարող է ցանցում տրանսֆորմացիայի ենթարկվել` շարժվելով նոր մեդիայի ինտերակտիվության օրենքներով

Ստացվում է այնպես, որ ավանդական մեդիայի կողմից հրապարակված լուրը նույնպես կարող է ցանցում տրանսֆորմացիայի ենթարկվել` շարժվելով նոր մեդիայի ինտերակտիվության օրենքներով

Ստացվում է այնպես, որ ավանդական մեդիայի կողմից հրապարակված լուրը նույնպես կարող է ցանցում տրանսֆորմացիայի ենթարկվել` շարժվելով նոր մեդիայի ինտերակտիվության օրենքներով, դառնալով բազմաթիվ մեկնաբանություններով հարուստ տեքստ, ինչպես նաև, այն կարող է տարածվել հենց նույն ինտերնետ օգտվողների կողմից` բերելով նոր լսարանի հոսք, որն էլ վերջիվերջո ցանկացած լրատվական նախագծի ցանկությունն է:

Քաղաքացիական լրագրություն

Նոր մեդիան, որպես այդպիսին, իր հնարավորթյուններն է “առաջարկում” նաև քաղաքացիական լրագրության առումով:

Ինչպես արդեն վերևում նշել եմ` ինտերնետ օգտվողի կողմի կատարված մեկնաբանությունը, լուսանկարի, տեքստի կամ տեսանյութի հրապարակումն արդեն իսկ սոցիալական մեդիա հոսքի մի մասնիկն է կազմում: Սոցիալական մեդիան հենց այս տիպի բովանդակությունների հիման վրա էլ կայացել է որպես առանձին ինդուստրիա:

Ստացվում է այնպես, որ ցանկացած անձ կարող է օգտագործել սոցիալական մեդիայի հնարավորությունները` ցանկալի տեղեկատվությունն ինչ-որ զանգվածների հասցնելու, գովազդային համ PR նպատակներով կիրառելու համար:

Քաղաքացիական լրագրության համար ամենահարմար հարթակներն են բլոգները և միկրոբլոգները, որոնցից ստացվող տեղեկատվությունը բազմաթիվ անգամներ արագ է և շատերն այն համարում են ավելի անաչառ և օբյեկտիվ:

Շատ դեպքերում որևէ իրադարձությունների մասին ամենաարագ ինֆորմացիոն աղբյուր է եղել twitter Միկրոբլոգային համակարգը, որտեղ մի քանի րոպեի տարբերությամբ հրապարակվել են որևէ իրադարձության մասին մանրամասն տեղեկություններ, որից օգտվել են հենց նույն հանրահայտ լրատվամիջոցները:

Նախաձեռնություններ

Քիչ չեն քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք կայացել են ու գործում են հիմնականում սոցիալական մեդիա ռեսուրսների հնարավորություններով:

Ինտերակտիվ, արագ ինֆորմացիոն հոսքի պայմանները ամենահարման հնարավորություններն են տալիս քաղաքացիական, հասարակական, քաղաքական նախաձեռնությունների ստեղծման համար, ինչն էլ արդեն լայնորեն կիրառվում է տարբեր երկրներում:

Սոցիալական մեդիան, փաստորեն, նպաստում է նաև տարատեսակ հասարակություններում քաղաքացիական խմբերի, հասարակական կարծիքների կենտրոնացմանն և նպատակների իրականացմանը: Սակայն այն պետք է դիտարկել միայն որպես օգնականի տեսանկյունից, այլ ոչ բազային միջավայրի:

Նոր մեդիա. Բիզնես հարթակ

Սոցիալական մեդիան լայն հնարավորություններ է բացել նաև տարատեսակ բիզնես գործունեությունների համար: Այն թույլ է տալիս կիրառել հաճախորդ-սպասարկող համակարգային նոր մոտեցումներ` բիզնեսի առաջխաղացման, տեսանելիության և զարգացման համար:

Սոցիալական մեդիան լայն հնարավորություններ է բացել նաև տարատեսակ բիզնես գործունեությունների համար: Այն թույլ է տալիս կիրառել հաճախորդ-սպասարկող համակարգային նոր մոտեցումներ

Սոցիալական մեդիան լայն հնարավորություններ է բացել նաև տարատեսակ բիզնես գործունեությունների համար: Այն թույլ է տալիս կիրառել հաճախորդ-սպասարկող համակարգային նոր մոտեցումներ

Ինչպես ավանդական մեդիաներն, այնպես էլ ավանդական հաճախորդ-սպասարկող մոտեցումներն այլ հարթության վրա են ի տարբերություն նոր մեդիա ոլորտում ծավալվող գործունեությունների: Այստեղ պոտենցիալ հաճախորդին գտնելն առաջին հերթին ավելի հեշտ է և արագ: Իսկ ժամանակակից կյանքում կյանքի ռիթմն այնքան է արագացել, որ ինֆորմացիոն ավելցուկի պատճառով մարդկանց մեծամասնությունը խոսափում է ինքնուրույն փնտրել որոշակի տեղեկատվություն, որի դեպքում ինֆորմացիան ինքն է գտնում համապատասխան թրախին կամ թիրախային խմբերին:

Սոցիալական մեդիան մեծամասամբ կամ ամբողջությամբ թույլ է տալիս լուծել այս խնդիրը և ցանցային հնարավորությունների ճիշտ կիրառման դեպքում ցանկացած գործունեության տեղեկատվությունը կարող է հասնել պոտենցիալ սպառողներին շատ ավելի մեծ հարաբերակցությամբ, քան այլ` ավանդական ինֆորմացիոն կրիչների օգտագործման դեպքում:

Հաճախորդ-սպասարկող նոր մոտեցումներն առաջին հերթին վերաբերվում են տվյալ երկու խմբերի հարաբերությանը նոր միջավայրում, որտեղ հիմնականում առկա չեն պաշտոնական իրավիճակներն ու այլ ֆորմալ երևույթներ: Այս դեպքում է, երբ հաճախորդը կարող է ուղիղ կապ հաստատել ինչ-որ ընկերության գլխավոր տնօրենի կամ մենեջերի հետ` խուսափելով շատ կոմունիկացիոն խնդիրներից, որոնք կարելի է հանդիպել առօրյա իրական կյանքում:

Ամենակարևոր հանգամանքներից է այն, որ հաճախորդն առանց սահմանափակումների սոցիալական մեդիայում կարող է կարծիք թողնել բիզնեսի, բրենդի կամ հասարակական-քաղաքական գործունեության վերաբերյալ, որը պարտադր չէ լինի միայն դրական:

Շատ բիզնեսներ վաղուց օգտագործում են սոցիալական մեդիայի այս հնարավորությունը, որն արդյունավետությամբ չի զիջում ոչ մի այլ մարքետինգային տարբերակների, եթե ակցիան արված է ճշտությամբ:

Շատ բիզնեսներ վաղուց օգտագործում են սոցիալական մեդիայի այս հնարավորությունը, որն արդյունավետությամբ չի զիջում ոչ մի այլ մարքետինգային տարբերակների, եթե ակցիան արված է ճշտությամբ:

Մեդիա վիրուս

Հետաքրքիր է նոր մեդիայի հնարավորությունները դիտարկել նաև մեդիա վիրուսային տեսանկյունից: Սա այն դեպքն է, երբ բոլորովին չնախատեսված կամ նախապես մտածված կերպով ցանցում է հայտնվում որևէ նորույթ, լուր, ապրանքի կամ ծառայության մասին կարծիք, որը կարճ ժամանակամիջոցում տարածվում է այլ ինտերնետ օգտվողների կողմից` ունենալով հետադարձ հղումների մեծ ծավալներ:

Այսպես զարգացող տարբերակներ կարելի է տեսնել համացանցում ինչպես տեքստի, այնպես էլ տեսանյութի կամ գրաֆիկական պատկերի տեսքով:

Շատ բիզնեսներ վաղուց օգտագործում են սոցիալական մեդիայի այս հնարավորությունը, որն արդյունավետությամբ չի զիջում ոչ մի այլ մարքետինգային տարբերակների, եթե ակցիան արված է ճշտությամբ:

Վարդան Պապիկյան, ՆեոՄեդիա ընկերություն (www.neomedia.am), հոդվածը հրապարակվել է “Անալիտիկոն” վերլուծական ամսագրի 2011թ. 4-րդ համարում – http://analyticon.org/news/2011-05-03-516



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *