Հեռուստատեսությունը` նաև երեխաների համար. մի՞ֆ, թե՞ իրականություն

Մանկանան հեռուստածրագրերի պակաս...

6 ժամ սերիալ եթերում և ոչ մի րոպե` հատկացված երեխաներին: Եթերում շատանում է էրոտիկան, պակասում է մանկական բովանդակությունը: Ինչումն է կայանում հեռուստաալիքների դաստիարակչական ֆունկցիան:

2011թ. հունվարի 20-ին իր գործունեությունը դադարեց Հայաստանի միակ մանկական ալիքը` Հայրենիքը

2011թ. հունվարի 20-ին իր գործունեությունը դադարեց Հայաստանի միակ մանկական ալիքը` Հայրենիքը

2011 թվականի հունվարի 20-ին իր գործունեությունը դադարեց Հայաստանի միակ մանկական ալիքը` Հայրենիքը: Դրանով կարծես թե ավելի պարզ բացատրվեց այն, որ երեխաաներին ոչ ոք չի ընկալում որպես ակտիվ լսարանի լիիրավ մաս և որ հեռուստատեսությունն ավելի ու ավելի է հեռանում իր նախնական և հիմնական ֆունկցիաներից: Հայրենիքը միակ ալիքն էր, որ ամբողջ եթերն ուղղել էր դաստիարակչական նպատակին: Եթերը կազմում էին հին և նոր հայկական և արտասահմանյան արտադրության մուլտֆիլմեր, ֆիլմեր, դասական երաժշտություն, մանկական հաղորդումներ: Սա միակ ալիքն էր, որ մատուցում էր <<հայրենիք>> հասկացողության մաքուր, ճիշտ տարբերակը, ինչն անհրաժեշտ է երեխաների համար:

Մուլտֆիլմեր

Հեքիաթ ասվածը, ցավոք, շատ երեխաների համար ասոցացվում է միայն հեքիաթների գրքի հետ, քանի որ արդեն երկար ժամանակ է` հեռուստատեսությունն հրաժարվել է այս տեսակի երևույթին տրամադրել եթերային ժամանակ...

Մուլտֆիլմեր, իհարկե, ցուցադրվում են որոշ այլ ալիքներով ևս, սակայն դժվար է դա վերագրել այդ ալիքների` դաստիարակչական նպատակ ունենալուն: Նախ` առաջնային համարվող և բարձր ռեյտինգ ունեցող մի քանի ալիքներ, որոնց թվում` Հ1, Արմենիա, Երկիր Մեդիա, ընդհանրապես մուլտֆիլմեր չեն ցուցադրում, իսկ կրթական կամ դաստիարակչական ուղղվածության հաղորդումներ կամ չկան, կամ կան, բայց, Հ1-ի <<Հայ ասպետ>>-ի օրինակով, ուղղված են դպրոցական տարիքի երեխաների համար, այն էլ` բարձր դպրոցական: Ստացվում է` եթերային ժամանակի ոչ մի րոպե` հատկացված երեխաներին: Փոխարենը` եթերային ժամանակի (24 ժամ, իսկ պոտենցիալ եթերային ժամանակի դեպքում` 8:00-01:00` 17 ժամ) մոտավորապես չորսուկես ժամն հատկացված է սերիալներին, մոտ մեկուկես ժամ էլ` <<Կյանքի կարուսել>> հաղորդմանը, որը ոչ պակաս սերիալ է: Այսինքն` 17 ժամից 6 հատկացված է սերիալներին կամ սերիալանման հաղորդումներին, իսկ Արմենիա հեռուստաալիքի դեպքում` մոտավորապես 9-10 ժամ:

Մնացած ալիքների դեպքում` յուրաքանչյուրն օրեկան գոնե մեկ անգամ հեռարձակում է մուլտֆիլմեր, իսկ Շողակաթ, ԱՐ, Երևան, ATV հեռուստաալիքների եթերում բացի մուլտֆիլմերից հայտնվում են նաև մանկական որոշ հաղորդումներ:

Ալիքներից յուրաքանչյուրի դեպքում մուլտֆիլմերի <<առաջին սեանսը>> անհասկանալի պատճառով առավոտյան 8:00-ից 13:00 ընկած ժամանակահատվածում է հայտնվում եթերում

Ալիքներից յուրաքանչյուրի դեպքում մուլտֆիլմերի <<առաջին սեանսը>> անհասկանալի պատճառով առավոտյան 8:00-ից 13:00 ընկած ժամանակահատվածում է հայտնվում եթերում

Ալիքներից յուրաքանչյուրի դեպքում մուլտֆիլմերի <<առաջին սեանսը>> անհասկանալի պատճառով առավոտյան 8:00-ից 13:00 ընկած ժամանակահատվածում է հայտնվում եթերում: Անհասկանալի, քանի որ առավոտյան երեխաները մանկապարտեզ և դպրոց են գնում, իսկ դասերը դպրոցներից շատերում առաջվա 9:00-ի փոխարեն սկսվում են 8:30 կամ 8:40: Հետևաբար` դժվար թե առավոտյան 8:00 երեխաները նստեն հեռուստացույցի առջև և մուլտֆիլմ դիտեն, իսկ 13:00-ից առաջ ընդհանրապես անիմաստ է մուլտֆիլմ ցուցադրել, քանի որ դա դպրոցականների հիմնական զբաղվածության ժամանակահատվածն է: Մանկապարտեզների դեպքում` երեխաներն ազատ են 17:00-ից հետո: Այստեղ հարց է առաջանում` ինչ նպատակով են ցուցդրվում այս ժամերին մուլտֆիլմերը: Կարելի է արդյոք ենթադրել, որ սա դաստիարակչական ֆունկցիայի ձևական կատարում է…

Մյուս խնդիրը մուլտֆիլմերի ընտրությունն է: Հիմնականում եթերում են հայտնվում նույնատիպ ժամանակակից անհասկանալի սյուժեներով, հերոսներով և ասելիքով մուլտֆիլմեր, որոնք շատ ժամանակ չեն էլ թարգմանվում հայերեն, և երեխաները

հայ երեխաները ծանոթ չեն հայկական հին և նոր մուլտֆիլմերին, որոնք, անկախ քանակից կամ որակից, իմաստալից են, բարի և ամենակարևորը` մանկական

հայ երեխաները ծանոթ չեն հայկական հին և նոր մուլտֆիլմերին, որոնք, անկախ քանակից կամ որակից, իմաստալից են, բարի և ամենակարևորը` մանկական

չեն հասկանում դրանց իմաստը: Բացի դրանից, հայ երեխաները ծանոթ չեն հայկական հին և նոր մուլտֆիլմերին, որոնք, անկախ քանակից կամ որակից, իմաստալից են, բարի և ամենակարևորը` մանկական: Երբեմն եթերում են հայտնվում մուլտֆիլմեր, որոնք սարսափ են ներշնչում անգամ տարիքով մեծ մարդկանց: Կարևոր է նաև այն, թե ինչ հերոսներ են ներկայանում մուլտֆիլմերում, քանի որ շատ ժամանակ երեխաները ձգտում են նմանակել այս կամ այն ֆիլմի կամ մուլտֆիլմի հերոսին: Այստեղ խնդիրն այնքան մեծ չէ` հիմնականում հերոսները բարի, խելացի և ուժեղ են ներկայացվում, սակայն պետք չէ մոռանալ, որ գլխավոր հերոս դեռ չի նշանակում միակ հերոս: Մյուս հարցը` անվանումներ, անուններ, որոնք հանդիպում են մուլտֆիլմերում կամ հերոսների անուններն են: Այսպես, հայ երեխաների, մասնավորապես տղաների կողմից շատ սիրված մի մուլտֆիլմի մեջ հանդիպում է մի հերոս, որի անունն է Մակընթացություն: Իհարկե, երբ մի բան անհասկանալի է, օգնության են հասնում ծնողները, բայց այս դեպքում դժվար թե նրանք ի զորու լինեն ինքներն հասկանալ:

Հեքիաթ ասվածը, ցավոք, շատ երեխաների համար ասոցացվում է միայն հեքիաթների գրքի հետ, քանի որ արդեն երկար ժամանակ է` հեռուստատեսությունն հրաժարվել է այս տեսակի երևույթին տրամադրել եթերային ժամանակ: Իսկ հիմա` մանկական ֆիլմերի մասին, եթե էդպիսի բան ընդհանրապես կա հայ իրականության մեջ: Ամեն դեպքում` կար Հայրենիք հեռուստաալիքի ժամանակ: Մանկական ֆիլմերը մուլտֆիլմերից ոչ պակաս անհրաժեշտ ու կարևոր են երեխաների

Երեխաները յուրաքանչյուր տեսակի լրատվամիջոցի լսարանի մի մաս են կազմում, և նրանց պետք է ուշադրություն դարձվի նույնքան, որքան լսարանի մյուս ներկայացուցիչ-խմբերին, և նույնիսկ ավելի լուրջ վերաբերմունք ու ուշադրություն է անհրաժեշտ. լրատվամիջոցներն ընտանիքի, դպրոցի և հասարակության հետ մեկտեղ երեխաների դաստիարակողն և կրթողն ե

համար, դաստիրակչական ֆունկցիան կատարելու գործում, սակայն հայկական ալիքներից գրեթե ոչ մեկ այս երևույթին մեծ կամ գոնե ինչ-որ նշանակություն չի տալիս: Իսկ նման ֆիլմերը շատ են: Դրանցից մեծ մասն ընկերության, դպրոցական կյանքի մասին են, ինչպես նաև ֆանտաստիկ տեսակի պատմություններ ներկայացնող ֆիլմեր, ինչն անչափ հետաքրքիր է լինում երեխաների համար: Իսկ հիմա, գուցե դա <<Հրեշտակների դպրոց>>-ն է: Միայն թե հարց է առաջանում` այդ ֆիլմի որ մասն է մանկական:

Այս տեսակի ֆիլմերի մասին հիշատակելուց հետո բացվում է մի նոր խնդիր` եթերային խոսք, ինչն ավելի մեծ կարևորություն

Այսօրվա եթերը, ցավոք, չի փայլում գրագիտությամբ, սակայն դա ամենամեծ խնդիրը չէ: Որքան ժամանակ է` սկսել են շատ օգտագործվել ժարգոնային բառեր և ինչն է ամենասարսափելին` հայհոյանքներ

Այսօրվա եթերը, ցավոք, չի փայլում գրագիտությամբ, սակայն դա ամենամեծ խնդիրը չէ: Որքան ժամանակ է` սկսել են շատ օգտագործվել ժարգոնային բառեր և ինչն է ամենասարսափելին` հայհոյանքներ

է ստանում երեխաներին քիչ թե շատ վերաբերվող հաղորդումների, ֆիլմերի և մուլտֆիլմերի դեպքում: Այսօրվա եթերը, ցավոք, չի փայլում գրագիտությամբ, սակայն դա ամենամեծ խնդիրը չէ: Որքան ժամանակ է` սկսել են շատ օգտագործվել ժարգոնային բառեր և ինչն է ամենասարսափելին` հայհոյանքներ: Հայհոյանքն ու ժարգոնը ինչ որ չափով թույլատրելի են ուշ ժամերին հեռարձակվող ֆիլմերում և հաղորդումներում, սակայն ոչ մի դեպքում` ցերեկային ժամերին, երբ հավանական հեռուստադիտողների շարքում ամենահվանական զանգվածը երեխաներն են: Այստեղ պետք է նշել մեկ կետ էլ` բաց և էրոտիկ տեսակի տեսարանները, որոնք շատացել են այսօրվա սերիալներում և օր-օրի շատանում են, իսկ էրոտիկան ավելի ու ավելի <<խորանում>>:

Իհարկե, ամեն բան չէ, որ վատ է: Այսպես, ողջունելի են հեռուստաալիքներից նրանք, որոնք մուլտֆիլմերը թարգմանում են, ներկայացնում են հայկական մուլտֆիլմեր, մանկական ֆիլմեր, հաղորդումներ և այլն: Սակայն դրանք քիչ են, հեռուստաալիքներից ոչ մեկի դեպքում չի նկատվում մանկական լսարանի հանդեպ ունեցած պատասխանատվությունը կամ այդ պատասխանատվության լրջության աստիճանը: Հայ հասարակության զգալի մասն արդեն ունի արբանյակային հեռուստատեսություն` շատ թվով և տարատեսակ բնույթի ալիքներով, հնարավորություններով: Այս տեսակի հեոուստատեսության մի շարք ալիքներ լիովին մանկական են` մուլտֆիլմեր, ֆիլմեր և հաղորդումներ, սակայն այդ ամենի մեջ չկա հայկական արտադրության կամ հայկական խոսքի գոնե որոշ չափ:

Երեխաները յուրաքանչյուր տեսակի լրատվամիջոցի լսարանի մի մաս են կազմում, և նրանց պետք է ուշադրություն դարձվի նույնքան, որքան լսարանի մյուս ներկայացուցիչ-խմբերին

Երեխաները յուրաքանչյուր տեսակի լրատվամիջոցի լսարանի մի մաս են կազմում, և նրանց պետք է ուշադրություն դարձվի նույնքան, որքան լսարանի մյուս ներկայացուցիչ-խմբերին

Երեխաները յուրաքանչյուր տեսակի լրատվամիջոցի լսարանի մի մաս են կազմում, և նրանց պետք է ուշադրություն դարձվի նույնքան, որքան լսարանի մյուս ներկայացուցիչ-խմբերին, և նույնիսկ ավելի լուրջ վերաբերմունք ու ուշադրություն է անհրաժեշտ. լրատվամիջոցներն ընտանիքի, դպրոցի և հասարակության հետ մեկտեղ երեխաների դաստիարակողն և կրթողն են: Այս դեպքում, վերը նշված բոլոր կետերից հետո, պետք է մտածել, ինչ դաստիարակություն և կրթություն են ստանում երեխաները:

Հ.Գ. Այս հոդվածն ամենևին Հայրենիք հեռուստաալիքի գովազդ չի հանդիսանում և այդ նպատակով չէ գրված:


Միացիր Trends.am-ին նաև Facebook սոցիալական ցանցում: Այցելիր www.facebook.com/armtrends և սեղմիր LIKE կոճակը:



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *