Վերնիսաժ. մեկ բառ, հազար խնդիր

yerevan-vernisage-2011

«Երբ քո դեմքը կեղտոտ է, այն չես գցում կամ թափում, այլ լվանում ես երեսդ, որ ճիշտ ու մաքուր ներկայանաս»:

Վերջին ժամանակահատվածում չեն դադարում խոսկցությունները Վերնիսաժի և կառավարության տարբեր տեսակի որոշումների շուրջ:

Սկզբում խոսվում էր այն մասին, թե Վերնիսաժում արգելվում է միայն կանաչ տարածքներ զբաղեցնող տաղավարների առևտուրը, հետո աղմուկ բարձրացավ Վերնիսաժի փակման մասին: Այս ամբողջի ընթացքում բարձրացվեցին ինչպես արվեստագետներին և նրանց աշխատանքին, Վերնիսաժի ընդհանուր տեսքին և առևտուր անցկացնելու պայմաններին, այնպես էլ այս վայրի` Հայաստանի  և նամանավանդ Երևանի համար ունեցած նշանակությանը վերաբերվող հարցեր:

Վերնիսաժն իրականում չի օգտագործվում այնպես, ինչպես պետք է օգտագործվի, և մինչ այդ` չի ներկայացվում այնպես, ինչպես պետք է ներկայացվի...

Վերնիսաժն իրականում չի օգտագործվում այնպես, ինչպես պետք է օգտագործվի, և մինչ այդ` չի ներկայացվում այնպես, ինչպես պետք է ներկայացվի...

«Վերնիսաժյան վերջին իրադարձությունները կամ ուշադրությունը Վերնիսաժի նկատմամբ սկսվեց քաղաքապետի բարեկարգումներից, որոնք վերաբերվում էին Երևանի կանաչ տարածքներին, ինչն անդրադառնում էր նաև Վերնիսաժին: Սակայն երբ բարձրացավ աղմուկը, մենք ներկայացրեցինք մեզ հուզող հարցերը, որ արդեն կուտակվել էին», – ասում է այս առիթով բողոքի ակցիայի ակտիվիստներից մեկը, Վերնիսաժի արվեստագետ, Նկարիչների միության անդամ Մերուժան Խաչատրյանը: – «Բոլորն արդեն զզվել են էդ անտարբեր ու հանդուգն վերաբերմունքից արվեստագետների նկատմամբ»:

Մերուժանի խոսքն առաջին հերթին վերաբերվում է երեք կարևորագույն խնդրիրներին` կապված արվեստագետների աշխատանքի պայմանների հետ:

  1. Ծածկ
  2. Սանիտարահիգիենիկ վիճակ: «Տարիներ շարունակ Վերնիսաժում չի եղել մի նորմալ զուգարան: Եղել է ինչ-որ նման ստից բան, որտեղ իրենք էլ (վարձակալները կամ մնացածը) իրենց կանանց թույլ չէին տա մտնել»:
  3. Սակագնային քաաղաքականություն: Անհիմն ձևով բարձրացվում է տաղավարի վարձի գինը: Կամ մեկի մոտ մնում է անփոփոխ, մյուսի մոտ`  բարձրացվում կրկնակի: «Վերնիսաժի վարձակալը կամ տնօրինությունը, հանդիսանալով էս վայրի, որպես այգու, վարձակալ, որն իրականացնում է տոնավաճառի գործունեություն, ոչ մի պայմանագիր կամ իրավական հիմք ունեցող փասթաթուղթ չունի աշխատողներից ոչ մեկի հետ: Ըստ դրա ես գտնում եմ լրիվ անօրինական ընդհանրապես գումար վերցնելը»:

Վերնիսաժի արվեստագետների մի խումբ քաղաքապետարանի առևտրի վարչությունում ներկայացրել են իրենց պահանջներն ու 331 ստորագրությամբ դիմում-բողոքը, որն ընդունվել է, իսկ վերջիններիս խոսք է տրվել դիմումը ներկայացնել քաղաքապետին և ընթացք տալ գործին: «Քաղաքապետն արել է հրահանգ, և այդ հրահանգն իրականացվում է շատ անկանոն»:

Վերջին աղմուկ-աղաղակի մեջ լսվում էր նաև Վերնիսաժն ընդհանրապես փակելու կամ այլ վայր տեղափոխելու մասին լուրը...

Վերջին աղմուկ-աղաղակի մեջ լսվում էր նաև Վերնիսաժն ընդհանրապես փակելու կամ այլ վայր տեղափոխելու մասին լուրը...

Այս խնդիրների կողքին կան էլի խնդիրներ: «Վերնիսաժն արվեստի օջախ է: Այդպես է եղել և գնահատվել միշտ, բոլոր ժամանակներում: Վերնիսաժ նշանակում է ավարտուն նկարի ցուցադրություն (բառացի թարգմանություն ֆրանսերենից): Սկզբում Վերնիսաժը եղել է հասարակական կազմակերպության նման մի բան, սակայն վերջին ժամանակներում Վերնիսաժը վերածվել է տոնավաճառի և որպես տոնավաճառ գրանցվել անգամ պետական մարմինների կողմից»: Այս պատճառով չի իրականացվել սելեկցիա, թե ով և ինչ պետք է վաճառի այստեղ: Դրա հետևանքն այն է, ինչ տեսնում ենք այսօր. արվեստի գործերի կողքին վաճառվում են սովորական երկաթներ, շուն ու կատու, և անգամ ներքնաշորեր:

Վերնիսաժը մեծ դեր ունի նաև հայաստանյան տուրիզմի գործում: …արդեն զբոսաշրջության կոնտեքստում պետք է նշել, որ Վերնիսաժն այսօր մոտիկ է բոլոր հյուրանոցներին, իսկ դա արդեն նշանակություն ունի: Լինելով զբոսաշրջիկների ամենասիրված վայրերից մեկը, որտեղ նրանք կարող են ծանոթանալ հայկական կոլորիտին, մշակույթին և ձեռք բերել տարբեր տեսակի հուշանվերներ, Վերնիսաժը, այդուամենայնիվ, օտարերկրացիների վրա լավ տպավորություն գործելու համար կարևորվում է ոչ միայն այդտեղ վաճառվող իրերի տեսակետից

Վերջին աղմուկ-աղաղակի մեջ լսվում էր նաև Վերնիսաժն ընդհանրապես փակելու կամ այլ վայր տեղափոխելու մասին լուրը: Մերուժանի խոսքով, քաղաքապետի վերջին այցելության ժամանակ նրան այս թեմայով հարց է տրվել, վերջինս էլ պատասխանել է, որ նման բան չի լինի, որ բոլորն էլ շահագրգռված են Վերնիսաժի հենց այս տեղում մնալով: «Կան բաներ, որոնք քաղաքի կենտրոնական մասում վաճառելը չարժի, բայց Վերնիսաժը Երևանի դեմքն է իր ամենալավ իմաստով, միշտ գեղեցիկ, զբոսաշրջիկների համար հրապուրիչ վայր, հայկական էթնիկ մշակույթը ներկայացնող մի կենդանի օրգանիզմ: Կարծում եմ` Վերնիսաժը երբեք չպետք է այստեղից տեղափոխվի այլ տեղ, որովհետև սա, էլի եմ նշում, Երևանի դեմքն է, իսկ երբ քո դեմքը կեղտոտ է, այն չես գցում կամ թափում, այլ լվանում ես երեսդ, որ ճիշտ ու մաքուր ներկայանաս», – ասում է Մերուժանը: Դրա համար, արվեստագետի կարծիքով, պետք է զտել Վերնիսաժը. թողնել միայն արվեստագործներին և ձեռագործներին, իսկ հագուստ և երկաթեղեն, ինչպես նաև այլ, արվեստի հետ կապ չունեցող իրերի վաճառքով զբաղվող մարդկանց, տեղափոխել համապատասխան վայրեր:

Վերնիսաժը մեծ դեր ունի նաև հայաստանյան տուրիզմի գործում: Մի փոքր վերևում նշվեց, որ Վերնիսաժը չպետք է տեղափոխել այլ վայր: Շարունակելով այս թեման արդեն զբոսաշրջության կոնտեքստում պետք է նշել, որ Վերնիսաժն այսօր մոտիկ է բոլոր հյուրանոցներին, իսկ դա արդեն նշանակություն ունի: Լինելով զբոսաշրջիկների ամենասիրված վայրերից

Պետք է օգտագործել այս վայրի պոտենցիալն ու ստեղծված “բրենդը”, որ դեռևս պահվում է զբոսաշրջիկների հոսքի մեջ

Պետք է օգտագործել այս վայրի պոտենցիալն ու ստեղծված “բրենդը”, որ դեռևս պահվում է զբոսաշրջիկների հոսքի մեջ...

մեկը, որտեղ նրանք կարող են ծանոթանալ հայկական կոլորիտին, մշակույթին և ձեռք բերել տարբեր տեսակի հուշանվերներ, Վերնիսաժը, այդուամենայնիվ, օտարերկրացիների վրա լավ տպավորություն գործելու համար կարևորվում է ոչ միայն այդտեղ վաճառվող իրերի տեսակետից: «Զբոսաշրջիկները միշտ էլ սիրով են գալիս, կիսվում տպավորություններով: Բայց պատկերացրեք իքներդ, թե քանի անգամ ինձ մոտեցել ու հարցրել են` «Կներեք, իսկ Ձեր պետքարանը որտեղ է»: Դե արի ու բացատրի, որ պետքարան չի»…

Մոտեցումն է սխալ Վերնիսաժի հանդեպ: Մերուժանը մի պարզ օրինակ է բերում: Մեր քաղաքի հուշանվերների սալոններում ապրանքի 90% հենց այստեղի, Վերնիսաժի, արվեստագետների գործերն են: Իսկ վերաբերմունքն այդ սրահին և այդտեղ ապրանք գնելուն տեղի և օտարերկրացի հասարակության կողմից լրիվ ուրիշ է: «Ինչու», – զայրանում է Մերուժանը: – «Ինչու եթե սալոնատիրոջն, ով կարող է 3-4 անգամ ավելի թանկ գներով վաճառել այդ իրերը, կդիտարկեն որպես քաղաքակիրթ մշակութային առևտուր իրականացնող, իսկ Վերնիսաժում առևտրով զբաղվող նույն արվեստագետին, ով էլ մատակարարում է այդ սալոնները, կդիտարկեն որպես կոպիտ ասած փալանչի, Վերնիսաժն էլ` քրչի բազար»:

Վերնիսաժն իրականում չի օգտագործվում այնպես, ինչպես պետք է օգտագործվի, և մինչ այդ` չի ներկայացվում այնպես, ինչպես պետք է ներկայացվի, իսկ պոտենցիալն անչափ մեծ է թե ճիշտ ներկայացվելու և թե ճիշտ օգտագործվելու համար: Գլխավոր խնդիրը կարծես թե լուծված է` այս վայրից Վերնիսաժը չի տեղափոխվելու, մնում է միայն պայքարել դրա պայմանների լավացման և հասարակության կողմից ճիշտ ընկալման համար: Իսկ այս երկու կետից շատ բան է կախված:

«Պետք է մշակութային միջոցառումներ կազմակերպել, կապ հաստատել բոլոր հյուրանոցների հետ, բաժանել բուկլետներ: Մի խոսքով` բարձր մակարդակով պրոմո-արշավ անել այս վայրը: Սա կնպաստի նաև այն հավատը ներշնչելուն, թե վարձակալները չեն աշխատում միայն սեփական գրպաններն ուռացնելու, այն էլ օդի մեջ, ուղղությամբ»:

Պետք է օգտագործել այս վայրի պոտենցիալն ու ստեղծված «բրենդը», որ դեռևս պահվում է զբոսաշրջիկների հոսքի մեջ

Պետք է օգտագործել այս վայրի պոտենցիալն ու ստեղծված «բրենդը», որ դեռևս պահվում է զբոսաշրջիկների հոսքի մեջ

Վերը նշված բոլոր խնդիրներն ու հարցերը վկայում են այն մասին, որ հսկայական աշխատանք կա այդ ուղղությամբ իրկանացնելու: Պետք է հասկանալ ու բացատրել մնացածին Վերնիսաժի իրական կշիռն ու դերը Հայաստանի համար, պետք է պայքարել Վերնիսաժում առևտրով զբաղվող մարդկանց աշխատանքային պայմանների լավացման և հասարակության կողմից դրանց ճիշտ ընկալման համար: Պետք է օգտագործել այս վայրի պոտենցիալն ու ստեղծված «բրենդը», որ դեռևս պահվում է զբոսաշրջիկների հոսքի մեջ, սակայն կանհայտանա այս անտարբեր ու «թքած ունեցող» վերաբերմունքից:



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



2 կարծիք to Վերնիսաժ. մեկ բառ, հազար խնդիր հոդվածի վերաբերյալ

Խնդրում ենք մեկնաբանությունները թողնել ՀԱՅԱՏԱՌ: Նախապես շնորհակալություն:

  1. blog.bit.am says:

    ինչպես միշտ այս հեղինակը հիանալի է ներկայացրել ամեն ինչ:Ապրես Շարմաղ ջան,շատ լավա, միշտ սենց շարունակես, ավելի շուտ ավելի ու ավելի լավ լինի : Հետաքրքիր մի քանի բան իմացա նոր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *