Կրթություն ստացած երիտասարդների 56 տոկոսը չի աշխատում իր մասնագիտությամբ

ԵՊՀ3

Հանրապետության 77 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններում (ԲՈւՀ) և 12 մասնաճյուղում 2009/2010 ուսումնական տարում ընդունվել է 26491 (կանայք` 51.9%), սովորել` 114629 (կանայք` 53.4%), ավարտել` 23352 (կանայք` 58.5%) մարդ:

Սրանք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն են մեր ուսումնատենչ ու հատկապես բարձրագույն ուսումը տենչացող հայ հասարակության մասին: Բայց եթե թվերը մի կողմ դնենք ու  փորձենք անցնել երևանյան ուսումնական հաստատությունների կողքով, կարելի է նկատել դպրոցից հոգնած, ԲՈՒՀ-ի մասին ամենավառ պատկերացումներով

Համաձայն «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալների, 2009 թ.-ի մարտի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թվաքանակում երիտասարդների տեսակարար կշիռը կազմում է 21.3% կամ 20.3 հազ. մարդ:

Համաձայն «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալների, 2009 թ.-ի մարտի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թվաքանակում երիտասարդների տեսակարար կշիռը կազմում է 21.3% կամ 20.3 հազ. մարդ:

ընդունելության դիմումները հանձնող պատանիների: Բարձրագույն ուսուցումը վաղուց արդեն պահանջված լինելուց բացի դարձել է նորաձև և ապագան ավելի լուսավոր տեսնելու հույս: Դա են վկայում համալսարան ընդունվողների թվի աճը: Օրինակ` ԵՊՀ-ում  աճը  նկատելի է տարեցտարի` 10050, 10206, 10538, 10624:

Համալսարան ընդունվելու նախկին ու ներկա` ոմանց կողմից հավանության արժանացած, մյուսների կողմից անարդյունավետ համարվող տարբերակները այլ նյութի այլ  թեմա են: Կարևորն այն է, որ դիմորդների մի մեծ մաս հավաքում է անցողիկ նվազագույն միավորներն ու հայտնվում ԲՈՒՀ-ում: ԲՈՒՀ ընդունվածների քանակով հայ երիտասարդության ուսումնատենչության կամ կրթվածության մասին պատկերացում կազմելը հնարավոր ու նաև ճիշտ չէ, բայց  ԵՊՀ-ում քննությունների հանձնման և «դրանք պատվով անցնելու» մասին վիճակագրությունը այս մասին կարող է շատ բան ասել:

Օրինակ` 2009-2010 թվականներին ձմեռային քննության մասնակցել են 10942 ուսանող, որոնցից անբավարար գնահատական են ստացել 491 անվճար համակարգով սովորող ուսանող և 2809-ը` վճարովի: Արդեն ամառային քննությունն հանձնել են 8302 ուսանող, անբավարար գնահատականով` 432-ը

Հոսքը դեպի համալսարաններ ամեն տարի նոր թափ է առնում: Ու ամեն տարի ավելանում են վատ մասնագետները, հետևաբար ցանկալի աշխատանք չգտնողներն ու «երկիրը երկիր չի» կարգախոսով սեփական անգործությունը քողարկողները:

անվճար համակարգից, 2329-ը` վճարովի: Այսինքն ամեն տարի մենք ունենում ենք 2000-ից ավել պոտենցիալ վատ մասնագետներ: Սա այն դեպքում, եթե պոտենցիալ վատ մասնագետների շարքում չդասենք այն բոլոր երիտասարդներին, որոնց ընտրած մասնագիտությունների կողքին թեև գրված է իրենց մասնագիտության համապատասխան աշխատանքը, բայց դրանք կարելի է համախմբել հավաքական անուններով` գործավար, ուսուցիչ և այլն:

Ինչևէ, հոսքը դեպի համալսարան ամեն տարի նոր թափ է առնում: Ու ամեն տարի ավելանում են վատ մասնագետները, հետևաբար ցանկալի աշխատանք չգտնողներն ու «երկիրը երկիր չի» կարգախոսով սեփական անգործությունը քողարկողները: Եվ սա այն դեպքում, որ միջին  մասնագիտությունները կամ ավելի պարզ ասած արհեստները ծերացում են ապրում, այսինքն` դժվար է գտնել 30-ից ցածր տարիքով կոշկակար կամ խառատ:  Պատճառը գուցե միջին մասնագիտական կրթության մասին ինֆորմացիայի պակասը կամ առհասարակ բացակայությունն է: Արտերկրում երիտասարդներից շատերն են ընտրում կրթության այս տարբերակը: Մեզ մոտ անկախացումից հետո միայն վերջին տասը տարիների ընթացքում է նկատվում միջին մասնագիտական կրթական հաստատությունների առկայություն, իսկ վերջին 3-4 տարիներին` աճը:

Հաշվի առնելով պահանջարկը` Մանանայում ուսուցանում են  կար ու ձև, դիզայն, տորթերի ձևավորում, խոհարարություն, վարսահարդարում, դիմահարդարում, մերսում, ոսկերչություն և այլն:

Հաշվի առնելով պահանջարկը` Մանանայում ուսուցանում են կար ու ձև, դիզայն, տորթերի ձևավորում, խոհարարություն, վարսահարդարում, դիմահարդարում, մերսում, ոսկերչություն և այլն:

«Տաթև» կրթահամալիրի «Մանանա» ուսումնական կենտրոնը ստեղծվել է 2000 թվականին: Հաշվի առնելով պահանջարկը` Մանանայում ուսուցանում են  կար ու ձև, դիզայն, տորթերի ձևավորում, խոհարարություն, վարսահարդարում, դիմահարդարում, մերսում, ոսկերչություն և այլն: Կենտրոնը հագեցած է անհրաժեշտ պարագաներով և տեխնիկայով, ինչը հեշտացնում է թե ուսուցման, թե մասնագիտությունը յուրացնելու ընթացքը:

Կենտրոնի մենեջեր և բաժիններից մի քանիսի դասավանդող Կիմայի խոսքերով կենտրոնում տարիքային սահմանափակումներ չկան, բայց  հաշվի է առնվում  երեխայի տարիքը և պատրաստակամությունը, քանի որ կենտրոնում առաջնային նպատակ է լիարժեք մասնագետներ պատրաստելը և ոչ թե առօրյան որևէ զբաղմունքով լցնելը: «Որևէ սահմանափակում չկա:

Աշխատանքի տեղավորման հարցում ևս «Մանանան» ինքն է հանդիսանում  աշակերտ-գործատու կապող օղակը.

Աշխատանքի տեղավորման հարցում ևս «Մանանան» ինքն է հանդիսանում աշակերտ-գործատու կապող օղակը.

Մենք ունեցել ենք աղջիկ, որը  սովորել է ոսկերչություն, կամ տարիքով տղամարդ, որը եկել էր արտասահմանից և սովորեց տորթերի ձևավորում բաժնում: Քիչ չեն նաև այլ, բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած աշակերտները, ովքեր աշխատանք չեն գտել իրենց այս մասնագիտությամբ և փորձում են դա անել այս ճանապարհով»: Աշխատանքի տեղավորման հարցում ևս «Մանանան» ինքն է հանդիսանում  աշակերտ-գործատու կապող օղակը. «Մեր աշակերտների պահանջարկը մեծ է: Զանգահարում են տորթերի արտադրամասից, բանկերից` ոսկերչի համար, և նույնիսկ արտասահմանից` մերսման համար»: Դասընթացները ընթանում են և´ տեսական և´ գործնական ձևաչափով: Ուսման վարձը` 12-30 հազար դրամ:

Բերկուտցիները տասամսյա դասընթացի ընթացքում ուսումնասիրում են տասը մասնագիտական առարկա` հոգեբանաֆիզիկական պատրաստվածություն, ձեռնամարտ, անվտանգության ծառայության կազմակերպում, թիկնապահական գործ, մեքենաների շարասյան տեղափոխում, հակահրդեհային համակարգեր, առաջին բուժօգնություն, էթիկա և այլն:

Բերկուտցիները տասամսյա դասընթացի ընթացքում ուսումնասիրում են տասը մասնագիտական առարկա` հոգեբանաֆիզիկական պատրաստվածություն, ձեռնամարտ, անվտանգության ծառայության կազմակերպում, թիկնապահական գործ, մեքենաների շարասյան տեղափոխում, հակահրդեհային համակարգեր, առաջին բուժօգնություն, էթիկա և այլն:

Գրեթե նույն շրջանում` 2001 թվականին է բացվել «Բերկուտ» թիկնապահական քոլեջը: Նկատելով թիկնապահի մասնագիտության պահանջարկը և առաջարկի բացակայությունը` Երևանի «Գիտակ» համալսարանը վերափոխվել է թիկնապահական քոլեջի: Բերկուտցիները տասամսյա դասընթացի ընթացքում ուսումնասիրում են տասը մասնագիտական առարկա` հոգեբանաֆիզիկական պատրաստվածություն, ձեռնամարտ, անվտանգության ծառայության կազմակերպում, թիկնապահական գործ, մեքենաների շարասյան տեղափոխում, հակահրդեհային համակարգեր, առաջին բուժօգնություն, էթիկա և այլն: Բերկուտ ընդունվելու համար անհրաժեշտ է ճկուն միտք և լավ ֆիզիկական պատրաստվածություն, որոնք էլ հենց ստուգվում են ընդունելության ժամանակ  հարցազրույցի և ֆիզիկական տվյալների ցուցադրման  միջոցով: «Տարիքային երկու խումբ կա: Առաջինը տասնհինգից տասնութ տարեկաններն են, ովքեր  քոլեջից բանակ են գնում որպես պատրաստի հրահանգիչներ և երկրորդը` բանակից վերադարձածները, ովքեր սովորելուց հետո մնում և աշխատում են մեզ մոտ` անվտանգության   ծառայության գործակալությունում և անվտանգություն են ապահովում Երևանի մի շարք

Բերկուտ ընդունվելու համար անհրաժեշտ է ճկուն միտք և լավ ֆիզիկական պատրաստվածություն

Բերկուտ ընդունվելու համար անհրաժեշտ է ճկուն միտք և լավ ֆիզիկական պատրաստվածություն

օբյեկտներում»,- նշում է քոլեջի տնօրեն Վահագն Հարությունյանը: Այս օրերին բերկուտցիները ավարտական քննություններն են հանձնում և սպասում նոր ընդունելության:

Ըստ Երիտասարդների զբաղվածության վիճակագրություն`  կրթություն ստացած երիտասարդների 56 տոկոսը չի աշխատում իր մասնագիտությամբ: 75.5 տոկոսն էլ տանը նստած սպասում է, թե երբ պետությունը իր համար աշխատատեղ պիտի ստեղծի (“Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց”): Համաձայն «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալների, 2009 թ.-ի մարտի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թվաքանակում երիտասարդների տեսակարար կշիռը կազմում է 21.3% կամ 20.3 հազ. մարդ: Գործազուրկների թվաքանակում երիտասարդների տեսակարար կշիռը կազմում է 18.5% կամ 14.0 հազ. մարդ: Տարեսկզբից աշխատանքի տեղավորված 1170 աշխատանք փնտրողից  265-ը երիտասարդներ են:

Այս տվյալները ևս մեկ անգամ մտածելու տեղիք են տալիս, թե արդյոք արժի հարևանաբարեկամական նախանձն հարուցելու կամ ԲՈՒՀ-ի ուսանող կոչվելու համար նվազագույն միավորներով գնալ  համալսարան, թե կարելի է ընտրել ավելի հարմար և ձեռնտու տարբերակ սեփական կյանքը դասավորելու համար:



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *