20-ամյա անկախ Հայաստան, ֆոտո-պատմություն

SDC18821

Հայաստանը ես եմ, դու ես, բոլորս ենք: Սեպտոմբորի 21-ին տոնական տրամադրության ապահովման համար արվել էր հնարավոր ամեն ինչ, իսկ երկրի քաղաքացիներին մնում էր միայն վայելել օրը: Երևանի քաղաքապետարանը նախապես հրապարակել էր  ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի և Էրեբունի-Երևան տոնակատարությունների միջոցառումների ժամանակացույցը:

Դե, ինչպես կարելի է նման տոնական օրով տանը նստել և բաց թողնել այն, ինչ մենք տեսանք: Իսկ մենք կազմել էինք մեր ժամանակացույցը և փորձեցինք տեսնել և նկարել ամենը: Լայն ժտացող մարդիկ, այտերին Հայաստանի դրոշ պատկերած երեխաներ, լիքը փուչիկներ, տարբեր ուղղվածության համերգներ, մի խոսքով հայերը նշում էին իրենց անկախությունը` ըստ արժանվույն:  Այստեղ խոսելու ենք գունեղ պատկերների լեզվով: Իսկ եթե դուք ինչ-որ բան բաց եք թողել, ուրեմն ասեմ, որ մեր ֆոտոխցիկը յուրաքանչյուր կադրն է ֆիքսել , դե գնացինք;)

Օպերային կից Ֆրանսիայի հրապարակ

"Մանկական ներկայացում եմ դիտում Հյուսիսային պողոտայում"

"Իսկ ես ասմունք եմ լսում Սարոյանի արձանի հարևանությամբ":)

"Ես մեր եռագույնն եմ նկարում":)

Երիտասարդը Մարտիրոս Սարյանին է նկարում:)

Իսկ մյուս կողմում նկարում են հենց այդ երիտասարդին:)

"Մենք էլ ենք Հայաստան"

Հայաստանը նաև նրա ստեղծած գրքերն են

Շառլ Ազնավուրի հրապարակ

Պապիկները համակ ուշադրությամբ ջազ են լսում

Համերգին միացան նաև պաշտոնատար անձինք:)

Հայկական հնագույն զգեստների ցուցադրություն, Հյուսիսային պողոտա

Ժամանակակից զգեստների ցուցադրություն, Հյուսիսային պողոտա

Մաշիկներ:)

20-ամյա անկախության տոնին մասնակցում էին օտարերկրացիներ

Շնորհավոր Հայաստանի 20-ամյա անկախությունը:)

Ի դեպ, հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Լիանա Մանուսաջյանին` ինձ մեծապես օգնելու համար :)

 

 



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *