Հայկական ցանց. օգտագործվու՞մ է արդյոք +1 կոճակը… (հարցում)

PlusOne of google

Հայկական ցանցը, ունենալով դինամիկ զարգացման բոլոր հատկանիշները, նույնպես ինտեգրվում է աշխարհում տեղի ունեցող և ամենաակտուալ սոցիալական մեդիա տենդենցներին: Այդպիսի ինտեգրումներից վերջիններից է նաև Google-ի թողարկած +1 կոճակի ներդրումը բազմաթիվ հայկական վեբ-կայքերում, որն ունի իր ուրույն էֆեկտիվությունը ցանցի և Google.com որոնողական համակարգի համար:

Plus One (+1) կոճակն ունի հետևյալ միտքը. Վեբ-կայքերում, որտեղ տեղադրված է Google-ի +1 կոճակը, թույլ է տալիս ինտերնետ օգտվողին “հավանել” (ինչպես facebook-ի LIKE կոճակը) տվյալ վեբ-էջը (web page), որն էլ իր հերթին ունի 2 գործոն: Տվյալ հավանած էջի մասին ինֆորմացիան ուղարկվում է Google-ի որոնողական համակարգին, ինչպես նաև այն գրանցվում է հավանողի (+1 սեղմողի) Google Plus սոցիալական ցանցի +1’s բաժնում (եթե նա գրանցված է նշյալ ցանցում):

Բացի այդ, +1-ն այժմ հնարավորություն է տալիս միաժամանակ մեկ սեղմումով` հավանելուն զուգահեռ, տարածել այդ էջն օգտվողի Google Plus-ի պատին:

Google որոնողական համակարգի կողմից գրանցված +1-ներն ունենում են դրական ազդեցություն այն կայքերի համար, որոնք ստանում են շատ +1-ներ, հետևաբար, ցանկացած վեբմաստերի կամ բլոգերի անհրաժեշտ է ստանալ շատ +1-ներ…

Սակայն հայկական ցանցում, որքան որ ես եմ նկատել, չեմ հանդիպել այնպիսի մի էջ, որտեղ +1-ների թիվն անցի 1-2-ից այն կողմ.. ի հարկե եղել են էջեր, որտեղ նկատելի են եղել +5, +6, բայց` շատ հազվադեպ: Հայկական ցանցում դեռ ակտուալ է մնում facebook-ի LIKE-երը, որոնց թվերն էջերում անցնում են 100-ները նույնիսկ: հետևություն կարելի է անել, որ հայ օգտվողներն դեռևս այնքան սովոր չեն այս կոճակին և հայ վեբմաստերներն ու բլոգերներն էլ իրենց հերթին դեռ շատ անելիք ունեն այս ասպարեզում…

Խնդրում ենք նաև մասնակցել այս հարցմանը.

Դուք սեղմում ե՞ք +1 կապույտ կոճակը հայկական կայքերում, եթե հավանել եք ինչ-որ էջ այնտեղ:

Դուք սեղմում ե՞ք +1 կապույտ կոճակը հայկական կայքերում, եթե հավանել եք ինչ-որ էջ այնտեղ:

View Results

Loading ... Loading ...


Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *