Որքա՞ն ես պատրաստ վճարել բարձրորակ կրթություն ստանալու համար: Կա՞ արդյոք որակյալ կրթություն, թե բուհն ամեն դեպքում ինքնակրթության հրաշալի հնարավորություն է: Իսկ երբևէ մտածե՞լ ես, թե ինչու է արտասահմանում ավելի թանկ սովորելը: Կամ հենց մեզ մոտ, ինչո՞ւ է մի մասնագիտություն ստանալն ավելի թանկ, քան մեկ այլը…
Այս բոլոր հարցերն ու դրանց պատասխանները միայն քեզ համար չեն կարևոր: Արտասահմանում նախորդ դարի 70-ականներին մեծ թափ առավ կրթական մարքեթինգը որպես առանձին ուղղություն: Հենց այդ ժամանակահատվածում էր նաև բուռն զարգանում այսպես ասած հեռակա ուսուցումը՝ որպես ապրանք: Այն ուներ մեծ պահանջարկ, համեմատաբար
էժան էր և որ ավելի կարևոր է լսարաններում երկար ժամանակ անցկացնելու և աշխատանքային պրոցեսից կտրվելու կարիք չկար: Հենց այդ ժամանակ մարքեթինգի այս համեմատաբար նոր ուղղությունը և պահանջված էր, և լուրջ զարգացում ապրեց:
Այսօր Հայաստանում կարծես նույն տենդենցն է: Մեզ մոտ էլ բավական ակտիվ զարգանում է հեռաուսուցումը, և կարիք է առաջացել խթանել այս նոր կրթական ապրանքը:
Հենց այս կարիքն էլ EMPORIUM ամսագրի 5-րդ համարը կրթությանը նվիրելու պահանջ առաջացրեց: Ուրեմն կարդացեք EMPORIUM-ի 5-րդ համարում՝
- կրթությունը որպես ապրանք` պետական բուհեր, թրեյնինգներ, հետբուհական կրթութուն, նախադպրոցական կրթություն.
- առցանց կրթություն,
- գնագոյացում` ինչպես են բուհերը որոշում կրթական ապրանքի գինը,
- համեմատություն առցանց և բուհական խթանման ստրատեգիաները,
- գրքեր գովազդի մասին, որոնք արժե կարդալ,
- գովազդային կրթություն,
- գովազդի հոգեբանության երկու մեթոդոկոգիական,
- ֆլեշմոբը որպես այլընտրանքային գովազդի միջոց,
- հեռուստատեսային հաղորդումների և հայկական ինտերնետ տարածքի կայքերի վարկանիշներ,
- այլ հետաքրքիր ու անհրաժեշտ տեղեկություններ մարքեթինգի և գովազդի ոլորտից:
EMPORIUM ամսագրի 5-րդ համարը կարդալու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել:
3 ամիս – 15.000 դրամ
6 ամիս – 24.000 դրամ
10 ամիս – 30.000 դրամ
Բաժանորդագրվեք և ստացեք բացառիկ հնարավորություն դառնալու EMPORIUM մարքեթինգային ակումբի անդամ, որի շրջանակներում կարող եք մասնակցել փակ երեկույթների, մաստեր կլասների, փորձի փոխանակմանն ուղղված հանդիպումների, սեմինարների և այլն:
Մոսկովյան 24, 1ա
010 56 18 37
www.emporium.am
info@armemporium.com