Մատենադարան. նոր մասնաշենք (ֆոտո-շարք)

DSC00454

Մատենադարանի նոր մասնաշենքի հանդիսավոր բացման արարողությունը կկայանա Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյա տարեդարձի նախօրեին՝ սեպտեմբերի 20-ին: Նորակառույց շենքի նախագծի համար մրցույթ հայտարարվեց դեռևս 1987-88 թթ-ին: Այդ ժամանակ մրցույթում հաղթեց «Հայարդնախագիծ» ինստիտուտի հատուկ ճարտարապետական արվեստանոցում ճարտարապետ Արթուր Մեսչյանի ղեկավարությամբ մշակված նախագիծը: Կառույցի նոր սկսված շինարարական աշխատանքները, սակայն, դադարեցին Սպիտակի երկրաշարժի պատճառով, և միայն 8 տարի անց Մատենադարանի տնօրինությունը հարց բարձրացրեց` վերսկսելու նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: Շինարարությունը կրկին վերսկսվեց 2008 թ-ին:

Մատենադարանի նոր մասնաշենքի հիմնական ֆինանսավորումն իրականացրել է մոսկվայաբնակ գործարար և բարերար Սերգեյ Համբարձումյանը:  Մասնաշենքի կառուցման գլխավոր կապալառուն «Ալբերտ Կարախանյան» ՍՊԸ-ն է:
Նոր մասնաշենքը` 30.5 մետր բարձրությամբ և 11358 քառակուսի մետր մակերեսով, բաղկացած է միմյանցից անջատված 4 հակասեյսմիկ կայաններով: Կառույցը հուսալի է ու թեև գտնվում է 3-րդ կարգի սեյսմիկ գոտում, կարող է դիմանալ անգամ 9 բալանոց երկրաշարժին: Անվտանգության համակարգով զինված պահոցները` ձեռագրատունն ու արխիվը, ունեն առանձին ընթերցասրահներ, առանձին պահոց էլ նախատեսված է թանկարժեք ձեռագրերի համար: Շենքը ունի նաև ձեռագրերի թվայնացման բաժին, վիրտուալ տարբերակների ուսումնասիրման համակարգչային սրահ, դիտահարթակ, ինչպես նաև 220 տեղանոց դահլիճ` ապահովված տեսահամակարգերով 4 լեզվով համաժամանակյա թարգմանությամբ: Ավելի քան 2000 քառակուսի մետր մակերեսով ներքին հարդարման աշխատանքներն իրականացվել են գրանիտով, տրավերտինով ու մարմարով:

Նոր մասնաշենքի շինարարությունը ծրագրի ընդամենը 1-ին փուլն է: 2-րդ փուլում, գլխավոր մասնաշենքի վերակառուցումից հետո, նախատեսվում է այն դարձնել թանգարանային համալիր: 3-րդ փուլում բարեկարգվելու է Մատենադարանի տարածքը, վերակառուցվելու է Մաշտոցի պողոտայից մինչև Մատենադարան ձգվող ճանապարհը, նաև տեղադրվելու են վերելակներ, որոնք ապահովելու են վերին հարթակի կապը ճեմասրահի հետ:

Սա թանկարժեք կտավ է, որը Մատենադարանին նվիրել է հեղինակը` Ռոբերտ Էլիբեկյանը:

Թանկարժեք կտավ է, որը Մատենադարանին նվիրել է հեղինակը` Ռոբերտ Էլիբեկյանը:

Մատենադարանի ընդունարանը` առաջին հարկում:

Մատենադարանի ընդունարանը` առաջին հարկում:

Մատենադարանի ցուցանմուշները ժամանակավոր` մինչև հին շենքի վերանորոգումը/մի երկու տարի/ կմնա նոր շենքում` այս ցուցասրահում:

Մատենադարանի ցուցանմուշները ժամանակավոր` մինչև հին շենքի վերանորոգումը, կմնա նոր մասնաշենքում` այս ցուցասրահում:

 Ավելի քան 2000 քառակուսի մետր մակերեսով ներքին հարդարման աշխատանքներն իրականացվել են գրանիտով, տրավերտինով ու մարմարով:

Ավելի քան 2000 քառակուսի մետր մակերեսով ներքին հարդարման աշխատանքներն իրականացվել են գրանիտով, տրավերտինով ու մարմարով:

220 տեղանոց դահլիճ` ապահովված տեսահամակարգերով 4 լեզվով համաժամանակյա թարգմանությամբ

220 տեղանոց դահլիճ` ապահովված տեսահամակարգերով 4 լեզվով համաժամանակյա թարգմանությամբ

ընթերցասրահը

Ընթերցասրահը

ընթերցասրահը կվերահսկվի տեսախցիկներով, որոնք ֆիքսելու են բոլոր ընթերցասեղանները` նաև խոշոր պլանի հնարավորությամբ:

Ընթերցասրահը կվերահսկվի տեսախցիկներով, որոնք ֆիքսելու են բոլոր ընթերցասեղանները` նաև խոշոր պլանի հնարավորությամբ:

դիտահարթակ

Դիտահարթակ

Նոր շենքը համալրված է նորագույն տեխնիկայով, այդ թվում` մարդատար և բեռնատար վերելակներ, նորագույն գրապահոց և այլն:

Նոր շենքը համալրված է նորագույն տեխնիկայով, այդ թվում` մարդատար և բեռնատար վերելակներ, նորագույն գրապահոց և այլն:

Ձեռագրերի գիտական նկարագրության  բաժնի աշխատակից Խաչիկ Հարությունյանը` աշխատելիս:

Ձեռագրերի գիտական նկարագրության բաժնի աշխատակից Խաչիկ Հարությունյանը` աշխատելիս:

Վարչական մասը:

Վարչական մասը:

 

Լուսանկարները` Սիրարփի Թելիմյանի



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *