Հայաստանի 20-ամյա՞կ, թե՞ դերասանուհու ինտիմ կյանք, ո՞րն է առավել շահութաբեր

You Are Armenia

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը դարձավ 20 տարեկան: 20 տարի առաջ այս օրերը հայ իրականության մեջ հայտնի են որպես հայ ժողովրդի միասնակության լավագույն դրսևորումներից, որի կիզակետը սեպտեմբերի 21-ն էր, երբ հայ ժողովուրդը միաբերան «Այո» ասաց Հայաստանի անկախ հանրապետության ստեղծմանը:

«Անկախության վերականգնման խնդրում հայությունը միակամ էր: Սեպտեմբերի 23-ի նիստում Գերագույն խորհուրդը պաշտոնապես ազդարարեց սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքների մասին և Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: Սրանով ծնունդ առավ Հայաստանի երրորդ հանրապետությունը` որպես Հայաստանի առաջին (1918-1920թթ.) և երկրորդ (խորհրդային` 1920-1991թթ.) հանրապետությունների ժառանգորդ: Մերօրյա Հայաստանի Հանրապետությունը 1918թ. մայիսին ստեղծված հայկական պետականության առանց ընդհատումի շարունակականության իրեղեն ապացույցն է:

Ավելացնենք, որ 2001թ. հուլիսի 24-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով մայիսի 28-ը հաստատվեց որպես «Հանրապետության տոն», իսկ սեպտեմբերի 21-ը` «Անկախության տոն»: Սրանով խնդիրը փակվեց: Չնայած, պետք է նշել, որ օրենքի ընդունումից հետո ևս սեպտեմբերի 21-ի տոնի անվանակոչման վերաբերյալ առաջարկները շարունակվում են…»,- գրում է պատմաբան Համո Սուքիասյանը:

Սա  պատմական անցում, հիմա մի փոքր խոսեմ մինչև անկախության օրը տեղի ունեցած «իրարանցումների», մարդկանց տոնական տրամդրվածության, և հայ մարդու սուր երևակայության մասին…:Ճ

Իրականում. 20-ամյա անկախության ազդարարը թերևս «Հայաստանը դու ես» երգն էր` տեսահոլովակով: Հայկական եթերը լցվեց այս երգով, բայց… մարդիկ, հավանաբար երգը շատ սիրելուց (ամեն դեպքում հակված եմ այսպես մտածելու) սկսեցին այս բառակապակցության շուրջ լեգենդներ հյուսել, Հայաստանը համեմատել ամենատարբեր երևույթների հետ,  իսկ սուր հումոր ունեցող մարդիկ նույնիսկ ասացին. «Մա՛մ, իսկ Հայաստանը շատ վատ բա՞ն է»:

Ֆեյսբուքյան հայկական էջերում յուրաքանչյուր հայ սեփական պարտքն էր կատարում այս արտահայտությամբ «սրտաճմլիկ» ստատուսներ գրել «Ո՞վ, ե՞ս:  Տո, Դու՛ ես Հայաստանը», գրառումներ անել համապատասխան և ոչ համապատասխան խմբերում, և «կես-կատակ կես-լուրջ» հարցեր կազմել` «Ժողովուրդ ո՞նց անենք, որ Ավետ Բարսեղյանը Հայաստանի մասին էլ երգ չգրի»: … Ի դեպ, երգի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երժշ.` Արմեն Մարտիրոսյան:

…Առաջին եկած միտքը, որ հիմա յուրաքնչյուրը կմտածի`  «Էս լրագրողը հաստատ Ավետ Բարսեղյանի PR –ն ` անում»: Ինչ ասեմ, Ավետին իրականում միայն եթերից եմ ճանաչում, իսկ եթե դու հակված ես այդպես մտածելու, ես քեզ չեմ համոզի հակառակը, ավելին, Հայաստանի մասին գրած նրա 2 երգերն էլ`   և՛  «Կարմիր, կապույտ, ծիրանագույն», և՛ «Հայաստանը դու ես» երգերը շատ եմ սիրում:

Պարզապես ուզում եմ, որ յուրաքանչյուր մարդ ասի այն, ինչ մտածում է, իսկ այդ երգից, կարծում եմ, հայ ժողովրդի մեծամասնությունն է ոգևորություն ու դրական լիցքեր ստանում, եկեք չխաբենք ինքներս մեզ, մի՞թե դու էլ ես կարծում, որ Հայաստանը էդքան վատ բան է:

Թողնենք խնդրի այս կողմը. թեմայի շուրջ իմ գրառումը, Ավետ Բարսեղյանի հետ հեռախոսազրույցը և այլ մանրամասներ կարող եք կարդալ իմ բլոգում, իսկ հիմա անցնենք մեկ այլ երևույթի:

Ինչո՞վ է զբաղված հայրենական ԶԼմ-ն այս տոնական օրերին:

«Հայաստանը ես եմ» , «Հայաստանը դու ես» , «20-ամյա Հայաստան». համացանցում  երկար փնտրեցի այս թեմայով հոդվածներ, շատ քիչ բան գտա, լավագույն դեպքում հայկական կայքերը, որ վերջերս մոլախոտի պես են աճում, տեղադրում էին այս օրերին տեղի ունենալիք միջոցառումների ժամանակացույցը, ուրիշ ոչինչ, ոչ մի վերլուծական հոդված, եթերում ոչ մի նոր հաղորդում, լավագույն դեպքում` լուրերում փոքրիկ անդրադարձներ.. ոչինչ չկա՞ ասելու.. Պարզապես մեր ԶԼՄ-ները աննախադեպ երկընտարքնի առջև էին հայտնվել` Հայաստանի 20-ամյա անկախություն, թե դերասանուհու ինտիմ  կյանքի լուսաբանում: Զարմացած եմ, ու խիստ… Որովհետև հայրենասիրությունից խոսող, ամեն պահ էդ պրոպագանդող ԶԼՄ-ները այս օրերին զբաղված էին «հայտնի» դերասանուհու ինտիմ կյանքը լուսաբանելով: Չէ, դա ես չեմ ասում, դա որոնողական համակարգերն են ասում, ուր այդ դերասանուհու անուն-ազգանունը որոնման առաջին տեղում էր կամ  գուցե նաև է: Ինչպիսի չտեսություն, էս դեպքում են ասում, խոսքերն ավելորդ են…

Այս «հետաքրքրաշարժ» թեման էլ թողնենք ու վերադառնանք Հայաստանի ծննդյան տարեդարձին:
Ի դեպ, հայկական ընդդիմադիր ԶԼՄ-ները այսօր կրկին խորը քննադատության ենթարկեցին Հայաստանը, երեկվա բոլոր միջոցառումները, և ոչ մի լուսավոր հանգամանք չնշեցին, որ գուցե կատարվել էր երեկ: Ինչ արած, նրանց գործն էլ դա է:

Իսկ ես պետք է ասեմ, որ երեկ Հայաստանում, և Հայաստանի մարզերում իսկապես խանռավառություն էր տիրում, բոլորը ուրախ էին, երեխաները հրճվանքի մեջ. իսկական տոն: Առաջարկում եմ անցնել այս հղումով` «20-ամյա Հայաստան,  ֆոտոռեպորտաժ»:



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *