SEO. Բիզնեսի զարգացում ինֆորմացիայի փնտրտուքների աշխարհում

Just SEO

SEO-ի գործոնը
Ինչու զարգացնել բիզնեսը ինֆորմացիայի որոնումների դաշտում.

Նախաբան. ի՞նչ է SEO-ն և ի՞նչ կարող է այն տալ բիզնեսին:
Ինֆորմացիայի որոնում, որոնողական համակարգեր, տեղեկատվության գերհագեցած միջավայր:

Որպես նախաբան սույն հոդվածում կփորձեմ մի փոքր պարզաբանել, թե ինչ է իրենից ներկայացնում SEO-ն և’ տեխնիակական, և’ մեդիա տեսանկյունից:

SEO-ի հապավումը բացվում է այսպես` search engine optimization: Հայերեն այն կարճ կարելի է անվանել որոնողական առաջխաղացում, կամ որոնողական համակարգերում առաջխաղացում: Սույն երևույթը վերաբերվում է համաշխարհային ցանցում հզոր դերակատարություն ունեցող որոնողական համակարգերում տարաբնույթ վեբ-կայքերի` բարձր դիրքեր զբաղեցնելու պայմանին և նրանով պայմանավորված` ամբողջ գործընթացին:

Որոնողական համակարգերն արդեն մի քանի տարի համաշխարհային ցանցում` ինտերնետում, կատարում են շատ կարևոր դեր. Նրանք մատուցում են միլիոնավոր որոնումներ կատարող ինտերնետ-օգտվողներին որակյալ և ստուգված ինֆորմացիա: Այդպիսի որոնողական համակարգերից մեզ բոլորիս շատ ծանոթ են Google.com-ը, Yandex.ru-ն, Yahoo.com-ն ու Bing.com-ը, որոնց վրա է դրված միաժամանակ շահավետ և շատ ծանր բեռը` օգտվողների ինֆորմացիոն փնտրտուքներին պատշաճ որակի տեղեկությունների տրամադրումը` ելնելով ինֆորմացիայի որակից:

Ավելի պարզ լեզվով` ինտերնետ-օգտվողը որոնողական համակարգում որոնում է ինչ-որ բառով կամ արտահայտությամբ ինֆորմացիա, որի դիմաց սպասում է կոնկրետ պատասխաններ` վեբ-կայքերի հղումների տեսքով և, որպես կանոն, ստանում է հազարավոր, երբեմն էլ միլիոնավոր էջերի հղումներ որոնողական համակարգի արդյունքների ցուցադրման էջում (search engine results page – SERP): Իսկ ի՞նչն է առավել թանկ այս կյանքում – ինֆորմացիան: Եվ առավել շատ արժեք ունի համապատասխան ինֆորմացիան հասցնել համապատասխան ինֆորմացիայի կարիք ունեցող անձին` թիրախ, որն ինքն է փնտրում Ձեզ…

SEO-ն իրենից ներկայացնում է մեծամասամբ երկարատև գործընթաց, որն ուղեկցվում է վեբ-կայքի բազմաթիվ ներքին և արտաքին աշխատանքներով: Ողջ աշխատանքներն իրենցից ներկայացնում են վեբ-կայքի ինֆորմացիայի օպտիմալացում` ներքին և արտաքին մասերով: Ներքին օպտիմալացումն իրենից ներկայացնում է վեբ-կայքի նավիգացիոն, ձևավորման, ինֆորմացիայի պարզության, կառուցվածքի, բանալի բառերի (keywords), էջերի բացատրությունների և այլ կոմպոնենտների ստանդարտ և ոչ ստանդարտ լուծումներ, որոնք ընդհանուր առմամբ ժամանակի ընթացքում բերում են վեբ-կայքի դիրքի բարձրացմանը որոնողական համակարգերում որոշակի հարցումների համար:

Որոնողական առաջխաղացում. Ցույց տվեք Ձեզ այնտեղ, որտեղ մարդիկ որոնում են…

SEOն` մարքետինգի ժամանակակից ուղիներում.
ինչու՞ դիմել որոնողական առաջխաղացման օգնությանը

Մարքետինգային ժամանակակից գործիքների շարքում SEO-ն կարելի է դասել առավել արդյունավետ աշխատող և առաջնային գործիքների թվում: Այլ հարց է, թե որ երկրների և որ շուկաներում այն ինչ մասշտաբներով է կիրառվում: Ինտերնետային մարքետինգի օգնությանը դիմող որևէ սուբյեկտ չի կարող գործել` առանց SEO-ի կիրառման. այն գուցե կարելի է համարել ժամանակակից մարքետինգի անբաժան կամ վատագույն դեպքում` ցանկալի-անհրաժեշտ գործոն:

Մարքետինգային այս հզոր գործիքն ունի իր յուրահատուկ և անփոխարինելի կողմերը, որոնց նմանն այլևս անհնար է գտնել այլ ինտերնետ-գովազդային ոլորտներում: Ցանկացած բիզնես սուբյեկտ, բնականաբար, փորձում է հասնել իր թիրախին` գնորդին, իսկ նպատակին հասնելու միջոցներն այնքան տարբեր են. ի տարբերություն ավանդական մարքետինգային բոլոր մեթոդների, որոնողական առաջխաղացումը չի պահանջում թիրախին հասնելու ավանդական մեթոդներ, այլ գործում է փաստացի հակառակ տեսքով – թիրախն է հասնում բիզնեսին (առաջարկվող ինֆորմացիային). ի հարկե գործընթացի կայացման համար էլ հենց անհրաժեշտ է ունենալ օպտիմալացված և որակյալ տեղեկատվություն, որը կգնահատվի ինչպես որոնողական համակարգերի կողմից, այնպես էլ ինտերնետ-օգտվողների:

Զուր չեն այն փաստերը, որտեղ նշվում են, որ վերջին տարիներին որոնողական առաջխաղացման վրա կատարվող ծախսերը գնալով աճում են այնպես, ինչպես ավելանում են որոնողական առաջխաղացման միջոցով բիզնես-առաջխաղացմանը դիմող սուբյեկտների թիվն ամբողջ աշխարհում: SEO-ի օգնությանն են դիմել և շարունակում դիմել ինչպես համաշխաչհային գիգանտ կազմակերպություններ, այնպես էլ սովորական փոքր բիզնեսներ, որոնք կարիք ունեն համապատասխան որոնվող բառերով կամ արտահայտություններով հայտնվել որոնողական համակարգերի թոփ-տասնյակներում:

SEO. Աշխատանքային պայմաններ

Որոնողական մարքետինգում ապրող սույն երևույթներն ունեն իրենց յուրահատուկ օրենքները, որոնց էլ հենց խիստ անհրաժեշտ է հետևել. չխաբել որոնողական համակարգին` վեբ-կայքը հարստացնելով բազմաթիվ բանալի բառերով, լինել հասանելի ինտերնետ-օգտվողին` թե’ նավիգացիոն մասով և թե’ ինֆորմացիայի պարզությամբ, կամ ցանցային լեզվով ասած` լինել user-friendy… :) (1)

Երկրորդ կարևոր պայմանը SEO-ում` լինել SEO-friendly (2)` պահպանելով կայքի` մարդկանց համար նախատեսված լինելու փաստը, քանի որ որոնողական համկարգերը բնավ չեն սիրում, երբ վեբ-կայքը պատրաստված է լինում միայն որոնողական համակարգին դուր գալու համար…

Այսպիսով, ժամանակակից ցանցում կա այսպիսի գործոն. Ուզու՞մ ես, որ մարդիկ որոնեն Google-ում “……” և գտնեն քեզ, օպտիմալացրու կայքիդ բովանդակությունը…

Այս իմաստով շատ կարևոր է, որպեսզի վեբ-կայքն ունենա իր հիմնական բովանդակության կոնկրետ, նախապես մտածված միջուկը, որն անվանում են նաև սեմանտիկ միջուկ: Դա այն է, երբ կայքի բոլոր էջերն ունեն իրենց բովանդակությանը, առաջարկներին և սպասելիքներին համապատասխան բանալի բառեր (keywords), էջերի բացատրություններ (page description), էջի համապատասխան բովանդակություն (content), ներքին նավիգացիա (internal navigation), բլոգների դեպքում` գրանշումներ (tags) և այլն: Ճիշտ կլինի նախապես ստուգել, թե որ բառերով են առավել հաճախ փնտրում տեղեկություններ տարբեր որոնողական համակարգերում, որոնք համապատասխանում են նաև Ձեր գործունեությանը, այնուհետև կատարել վերլուծություններ, ստանալ օպտիմալ տարբերակներ և կիրառել նրանք Ձեր կայքի սեմանտիկ միջուկի և բովանդակության համար:

SEO-ն, որպես մարքետինգային գործիք, հիմնականեում կիրառվում է մասնագետ-օպտիմիզատորների կամ որոնողական առաջխաղացման ծառայություններ առաջարկող կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Սակայն դա բնավ չի նշանակում, որ որոնողական առաջխաղացում չեք կարող կատարել հենց Դուք` վեբ-կայքի ղեկավարությունը. ուղղակի դրա համար անհրաժեշտ կլինի ձեռք բերել որոշակի գիտելիքներ, անցնել պրակտիկա, այնուհետև անցնել “բուն գործին”:

SEO-ն աշխարհում. զարգացման տենդենցներ

Քանի որ ոչինչ մեր օրերում, և այն էլ տեխնոլոգիական ոլորտում նույնը չի մնում, այդ թվում նաև որոնողական համակարգերն ու որոնողական տեխնոլոգիաները, ապա փոփոխվում և զարգանում են նաև որոնողական առաջխաղացման հետ կապված ամեն ինչ` մեթոդները, կիրառման միջավայրերը, որոնողական շուկան, SEO-մտածելակերպն ու մարքետինգային “սրսկման” կիրառությունները:

ԱՄՆ շուկայում, որն ամենազարգացածն է ինտերնետային գովազդի և մասնավորապես SEO-ի տեսանկյունից, տարեկան շրջանառվում են միլիարդավոր դոլարներ` վեբ-կայքերի օպտիմալացման, որոնողական համակարգերում բարձր դիրքեր զբաղեցնելու և առհասարակ` էլեկտրոնային մարքետինգի վրա: Սակայն այսպիսի թվերը մեզ չպետք է վախեցնեն. սա բոլորովին չի նշանակում, որ SEO-ն իր բնույթով թանկարժեք գործընթաց է, ընդհակառակը… Համաշխարհային մարքետինգի ոստայններում գոյություն չունի դեռևս այնպիսի տարբերակ, ինչպիսին է որոնողական առաջխաղացումը – առավել հարմար գնագոյացմամբ և մաքսիմալ արդյունավետությամբ` թիրախին հասնելու տեսանկյունից:

Այստեղ ամեն ինչ որոշվում է արդեն վերևում նշված վեբ-կայքի սեմանտիկ միջուկից. Ո՞ր բանալի բառերն են հատկանշական Ձեր վեբ-կայքին: Հենց այդ բանալի բառերի համար էլ պետք է կատարվի կայքի օպտիմալացումը` ներքին և արտաքին միջավայրերում (կայքի ներսում և կայքից դուրս):

Վերջին տարիների ինտերնետ-գովազդային աշխարհի մասին հրապարակվող արտասահմանյան տարեկան վերլուծություններում և վիճակագրականներում լայնածավալ անդրադարձներ են լինում որոնողական շուկաներին և որոնողական մարքետինգի համաշխարհային ծավալներին. այսպիսով, տարեց տարի ավելանում են որոնողական մարքետինգի վրա ծախսվող գումարներն, ինչպես նաև մեծանում է որոնողական մարքետինգի սեգմենտի ծավալը ինտերնետ գովազդային աշխարհում: Ըդհանուր առմամբ, 2010թ.-ին ԱՄՆ շուկայում ինտերնետային գովազդի վրա ծախսվել է $119.6 մլրդ, որի մի մեծ մասը պատկանում է SEO-ին (մոտ 46%): Մոտավորապես նույն պատկերն է Եվրոպական շուկայում, որտեղ մի փոքր ավելի քիչ է SEO-ի ծավալները:

eMarketer վերլուծական ընկերությունն իր հերթին տեսնում է SEO-ի ծավալների տարեկան կայուն 1-2%-անոց աճ, որը նշանակում է, որ որոնողական շուկայում ևս արդեն գոյություն ունի ուժեղ մրցակցություն:

Որոնողական առաջխաղացման շուկան մեծ առաջընթացներ է գրանցում նաև մեր հարևան Ռուսաստանում, որտեղ ևս այն կիրառվում է բավականին մեծ ծավալներով: Այստեղ վեբ-կայքի որոնողական օպտիմալացումը կատարվում է հիմնականում լոկալ որոնողական համակարգի` Яндекс.ru-ի համար, սակայն քիչ դերակատարություն չունի նաև համաշխարհային գիգանտը` Google-ը:

SEO-ն Հայաստանում. Հայաստանյան զարգացման հեռանկարներ

Հայաստանում ինտերնետային տեխնոլոգիաների, էլեկտրոնային մարքետինգի մշակույթի կիրառումն ունի անհամեմատ նոր պատմություն և միայն վերջին 2-3 տարիներին այն ցույց է տալիս փոքր աճ և դինամիկ զարգացման տենդենցներ: Այս է պատճառը, որ հայաստանյան  SEO ոլորտը, ինչպես ամբողջ ինտերնետ-գովազդային մեխանիզմները գտնում են զրոյից մի փոքր բարձր մակարդակում: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ գովազդային մշակույթը մեզ մոտ նոր-նոր կիրառության մեջ է մտնում, սակայն շատ փոքր ծավալներով:

SEOArmenia.net-ի կատարած վերլուծություններով, հայկական ինտերնետ-գովազդային ոլորտը դեռևս առաջ է շարժվում մեծամասամբ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչ սուբյեկտների հաշվին: Հայկական ցանցում շատ հավադեպ են հանդիպում գովազդներ (ցանկացած տեսակի), որոնք պատկանում են ոչ ՏՏ կազմակերպություններին: Եվ միայն վերջերս, հազվադեպ, սակայն հանդիպում են հայկական գովազդներ, որոնք պատկանում են ոչ ՏՏ սուբյեկտների, հիմնականում` կենցաղային ապրանքներ և ծառայություններ և սննդամթերք առաջարկող ընկերությունների կողմից:

Հայկական SEO դաշտում, ընդհակառակը, առավել ակտիվ են ոչ ՏՏ-սուբյեկտները, որոնք արդեն տեղեկացված են SEO-ի հնարավորությունների մասին, որոնց թիվը սակայն մեծ չէ: Իրականում հայկական ցանցում SEO-ի հնարավորություններին են դիմում այն ոլորտի կազմակերպությունները, որտեղ մեծամասամբ առկա է ուժեղ մրցակցությունը և որոնք ունեն հիմնականում կորպորատիվ ուղղվածություն` իրավաբանական, տուրիստական, բիզնես, խորհրդատվական, հաշվապահական, համակարգչային և նման այլ ծառայություններ: Հետևաբար, հայկական շուկաներում նկատվող ցանկացած ուժեղ մրցակցություն իր հերթին բերում է որոշակի ոլորտների` դեպի ինտերնետ և ցանցային տեխնոլոգիաների վրա հիմնված գովազդային արշավների կիրառման:

Նույն տրամաբանությամբ էլ զարգանում է հայկական որոնողական շուկան և SEO-ն: Հայկական տարբեր ոլորտների կազմակերպություններ գնալով ավելի են համոզվում, որ որոնողական համակարգերում ունենալով բարձր դիրք` կարող են ունենալ ավելի մեծ թվով հաճախորդներ և մեծ ծավալներով վաճառքներ:

Մի քանի լոկալ որոնումներ` թվերով:

Google որոնողական համակարգում հետևյալ բառերով և արտահայտություններով կատարվում են հետևյալ քանակով ամսական որոնումներ (Ակտուալ հայկական թեմաներ – օրինակները բերված են հայատառ որոնումների համար).

Հաշվապահություն – 2400
Խորհրդատվություն – 260
Առաքում – 390
Տաքսի – 590
Նոկիա – 170
Երևան – 18.100
Համակարգիչ – 1600
Բջջային հեռախոս – 590
Ապահովագրություն – 1900
Տուրիզմ – 880
Եգիպտոս – 900
Քոբուլեթի – 900
Ավիատոմսեր – 720
Ծաղկաձոր – 1000
Աղվերան – 480

Թվերը բերված են մոտավորապես` Google.com որոնողական համակարգի կողմից:

Գուցե ժամանա՞կն է մտածել հենց այս թեմաներով որոնումների դեպքում լինել որոնողական համակարգերի առաջին տասնյակում: Որոնեք ինքներդ, և եթե չգտնեք Ձեր ոլորտի, առաջարկների մասին տեղեկություն Google.com որոնողական համակարգի առաջին էջում, ապա մտածեք, թե որքան օգտակար կլիներ Ձեզ համար, եթե Դուք այնտեղ լինեիք, քանի որ որոնողական համակարգերում ինֆորմացիա որոնողներն հիմնականում օգտվում են առաջին էջում ցուցադրվող հղումներից…

Վարդան Պապիկյան. ՆեոՄեդիա ընկերություն, SEOArmenia.net նախագիծ

Որոնողական առաջխաղացում - կայքի դիրքերի բարձրացւմ որոնողական համակարգերում - SEOArmenia.net

Վեբ-կայքի որոնողական առաջխաղացման ծառայություններ հայկական և միջազգային ցանցերում: Կայքի դիրքերի բարձրացում որոնողական համակարգերում (Google, Яндекс, Bing…) – www.SEOArmenia.net

[գովազդ]


Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *