Trends.am-ը շարունակում է հրապարակել հայկական ինտերնետային տենդենցներն ուսումնասիրող մոնիտորինգային վերլուծությունները: Մեր 4-րդ մոնիտորինգային հրապարակումով մենք անդրադառնում ենք 2011-ի վերջին երկու ամիսների և 2012-ի սկզբի հայկական ինտերնետային անցուդարձերին:
Հայկական ինտերնետ. տենդենցներ
Նախ, սկսենք նրանից, որ հայկական ցանցը վերջին 3 ամիսների ընթացքում շարունակել է ցուցադրել դինամիկ աճ, որն արտահայտվել է ինտերնետային բոլոր օղակներում: Այս ընթացքում հայկական ցանցի թոփում գտնվող ինտերնետային ռեսուրսները ցուցադրել են հաճախելիության ավելացման աննախադեպ աճ, և առաջին անգամ մենք ականատես ենք լինում զուտ հայկական կայքերի` օրական 100.000-անոց այցելությունների (ըստ circle.am հաշվիչների տվյալների):

Եվ այսպես, հայկական ամենամեծ ինտերնետային վիճակագրականում` Circle.am-ում հունվարի 17-ի տվյալների, գրանցված են 2368 կայքեր, որը 2011 նոյեմբերի 5-ի համեմատ (2269) աճել է համարյա 100-ով, այսինքն մոտ 4%-ով, որն այնքան էլ մեծ չէ: Սա թերևս կարելի է բացատրել Circle.am-ում պարբերաբար կատարվող ֆիլտրացիայի գործոնով:
Ամենից հետաքրքիրը Circle.am-ի “Նորություններ և մեդիա” բաժնի զրոյական շարժն է այս ընթացքում: Սա այն դեպքում, երբ նախորդող ամիսներին այս բաժինն ունենում էր ամենամեծ աճը: Ամենամեծ աճը գրանցել է “Բլոգներ և մարդիկ” բաժինը (+39): Մյուս բաժիններում գրանցվել են համեմատաբար փոքր աճեր: Աճի տենդենցներից հարկ է նշել նաև երեխաների համար նախատեսված ինտերնետային ռեսուրսների աճը հայկական ցանցում, ինչ երևում է նաև Circle.am-ի համապատասխան բաժնում գրանցված նոր կայքերի թվից (աճը նոյեմբերի համեմատ` մոտ 15%):
Չնայած վերջին ամիսների պասիվ բնույթին, այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ բլոգային դինամիկան հայկական ցանցում դեռ մնում է ամենաակտուալների թվում:
Հայկական ԹՈՓ 20
Ինչպես վերոևւմ արդեն նշեցինք, հայկական ցանցը գրանցել է այցելությունների աննախադեպ աճ. Հայկական կայքերի գլխավոր քսանյակում և ցուցակը գլխավորող կայքերի թվում կան այնպիսիք, որոնց օրական հաճախելիությունը հասնում և անցնում է 100.000-ը: News.am հայկական լրատվականի այցելությունները վերջին օրերին արդեն անցնում է 100.000-ի սահմանագիծը: Կտրուկ ավելացել են նաև այլ լրատվական և ժամանցային կայքերի այցելությունների թիվը, որոնց թվում են Regnum, ArmeniaTV, HamovHotov, ShantTV ինտերնետային ռեսուրսները:
«Հայկական միլիոնանոցներ»
Հատկանշական է, Circle.am-ում գրանցված կայքերի թվում կան 6 Կայքեր, որոնց ամսական այցելություններն անցնում են միլիոնի գիծը, որոնք են News.am, Regnum.ru, ArmeniaTV.com, HamovHotov.com, ShantTV.com, Tert.am կայքերը և 1in.am Լրատվականը, որին շատ քիչ է մնում հասնելու միլիոնի սահմանագծին (տես ներքևի ցուցակը): Այսուհետև մենք նաև ուշադրություն կդարձնենք այս հանգամանքին:

Ինչի՞ մասին է խոսում այս ամենը.
Հայկական որոշ կայքեր գրանցում են գերազանց արդյունքներ, որը պայմանավորված է նաև հայ ինտերնետ հասարակության ակտիվությամբ: Հայկական ցանցն այսպիսով գեներացնում է նաև մրցավազք, մասնավորապես լրատվական և ժամանցային էլեկտրոնային դաշտում, որտեղ արդեն հարկավոր է մատուցել առավել որակյալ բովանդակություն` մրցակիցներից ետ չմնալու համար:
Հայկական թրաֆիկ և ինտերնետ-դինամիկա
Circle.am-ի տվյալներով, հայկական ցանցը 2011թ. դեկտեմբեր ամսին ունեցել է հետևյալ արդյունքները.
Ընդհանուր բոլոր կայքերի այցելությունների քանակը` 32.362.000, Բոլոր կայքերի ընդհանուր էջատիդումների քանակը` 114.178.000: Այս թվերից ստացվում է հետաքրքիր պատկեր. 2011թ. նոյեմբեր ամսվա համեմատ դեկտեմբերյան ընդհանուր այցելությունների արդյունքներն ավելացել են 1 Միլիոնով, սակայն ընդհանուր էջադիտումների քանակը պակասել է` նոյեմբերյան 118 միլիոնից հասնելով դեկտեմբերյան 114 Միլիոն արդյունքի: Եվ սա այն դեպքում, երբ հայկական որոշ կայքեր արդեն սկսում էին ցուցադրել առաջընթաց` դեպի միլիոնանոց սահմանագիծ, ինչպես նաև այս ընթացքում ավելացել է Circle.am-ում գրանցված կայքերի թիվը:

Այս ամենը կարելի է վերագրել ամանորյա պասիվությանը և գու նաև Circle.am-ի կողմից կատարված ֆիլտրացիային:
Սոցիալական ցանցեր.
Հայկական Facebook-ը վերջին մեկ ամսվա ընթացքում նորից ունեցել է բարձր աճի ցուցանիշներ. Վերջին 3 ամիսների ընթացքում կազմած նոր գրանցումների թիվը եղել է մոտ 27.000 (+13%): 2012թ. հունվարի 16-ի տվյալներով, Facebook սոցիալական ցանցում Հայաստանից գրանցված են ավելի քան 242.000 օգտվողներ: Հիշեցնենք, որ 2011թ. նոյեմբերի սկզբին հայկական Facebook-ի «բնակչությունը» կազմում էր մոտ 219.ooo: Հայաստանյան Facebook-ի «բնակչությունը» կազմում է Հայաստանի բնակչության 8,7%-ը:
Հայկական Facebook-ի «բնակչության» աճը սակայն չի հանգեցրել Facebook-ում հայկական գովազդի գների բարձրացմանը. Այս պահին հայ ֆեյսբուքյան օգտվողներին գովազդի ցուցադրման արժեքը կազմում է` CPC = $0.16 (նոյեմբեր ամսվա համեմատ` +$0.01): Հիշեցնենք որ 2011-ի սկզբին այն հասել էր մինչև $0.35-ի:
—
Trends.am մոնիտորինգային հաջորդ հրապարակման մեջ կլինեն նաև հատուկ անդրադարձեր հայկական էլեկտրոնային լրատվական ռեսուրսներին և նրանց վիճակագրական տվյալներին:
—
Որոնողական առաջխաղացում հայկական ինտերնետում | Search Engine Optimization in Armenia
Որոնողական առաջխաղացման (SEO) պրոֆեսիոնալ ծառայություններ Հայաստանում, հայկական և համաշխարհային ցանցերում կայքի դիրքերի բարձրացում, սոցիալական մդիա մարքետինգ, կայքի որոնողական վերլուծություն և մոնիտորինգ:
www.seoarmenia.net