Հայկական որոնողական շուկա. ավիատոմսերի որոնումների վիճակագրություն

avia

Ավիատոմսերի վաճառքի և ամրագրման ծառայությունների շուկան վաղուց արդեն տեղափոխվել է օնլայն միջավայր: Հայաստանում ևս այս գործընթացը թեժ փուլում է. Հայաստանում ավիատոմսերի վաճառքները մեծամասամբ կատարվում են էլեկտրոնային տարբերակով:

Ինչպիսի տեսք ունի Google որոնողական համակարգում ավիատոմսերի որոնման շուկան՝ հայկական սեգմենտում: Որոնողական համակարգում Հայաստանից ավիատոմսերի վերաբերյալ կատարվող հարցումների քանակը ամսական կտրվածքով մոտավորապես հավասար է 5000-ի («ավիատոմսեր» տերմինով հիմնական կատարվող հարցումներ), որոնցից են առավել օգտագործվողները.

aviatomser – 2900
ավիատոմսեր – 1300
ավիատոմսերի վաճառք – 210
ավիատոմսերի գներ – 320

Կոնկրետ ուղղությունների համար կատարվող որոնումների հնգյակը Google որոնողական համակարգում ունի այսպիսի տեսք.

erevan-moskva – 9900 (Ենթադրյալ Երևան-Մոսկվա ավիատոմսեր)
erevan-tbilisi – 1900 (Ենթադրյալ Երևան-Թբիլիսի ավիատոմսեր)
erevan-dubai – 480 (Ենթադրյալ Երևան-Դուբայ ավիատոմսեր)
erevan-vienna – 170 (Ենթադրյալ Երևան-Վիեննա ավիատոմսեր)
erevan-praga – 170 (Ենթադրյալ Երևան-Պրահա ավիատոմսեր)

Հատկանշական է նաև, որ կոնկրետ ավիաուղղությունների որոնումները հայատառ տարբերակով չափազանց փոքր թիվ են կազմում, այդ իսկ պատճառով նրանց վիճակագրությունը տեղ չի գտել մեր ցուցակներում:

Ավիատոմսերի օնլայն ամրագրման հայկական ծառայության կողմից (www.aviatomser.com) տված վիճակագրությունն իր հերթին ցույց է տալիս, թե ինչ որոնողական հարցումներով են հիմնականում ավիատոմսեր որոնողները հայտնվում  www.aviatomser.com կայքում (ներկայացնում են 2012 հուլիս ամսվա տվյալները).

aviatomser – 310
ավիատոմսեր – 113
ավիատոմսերի գներ – 38
авиатомсер – 10
aviatomser erevan-moskva – 10
ավյատոմսեր – 8

Այսպիսով, ակներև է, որ հայկական միջավայրում ավիատոմսեր որոնողների մեծամասնությունը տոմսեր է որոնում «aviatomser» և «ավիատոմսեր» հարցումներով, իսկ թե ինչ արդյունքներ է ստանում որոնողը, կարող եք դիտել ինքներդ` www.google.am որոնողական համակարգում որոնելով ավիատոմսեր կամ aviatomser:

© travelnews.am & aviatomser.com



Կարդալ հեղինակի բոլոր հրապարակումները