Շարմաղ Սաքունց հեղինակի հոդվածներ


BookCrossing` դարձնենք աշխարհը մի մեծ գրադարան

bookcrossing armenia

«Գրքասեր մարդիկ համախմբվել են, և նրանց օրեցօր միանում են, նույնիսկ այն մարդիկ, որոնք այդքան էլ կարդալ չէին սիրում»

BookCrossing Հայաստան նախաձեռնությունը սկսվեց Ավ.Իսահակյանի արձանի հարևանությամբ գտնվող նստարաններից մեկի վրա թողնված Ալեքսանդր Կուպրինի պատմվածքների գրքից: Նախաձեռնողներից Ինեսա Սաղեյանը պատմում է. «Շուտվանից լսել էի, բայց վեց ամիս առաջ որոշեցի BookCrossing-ի առաջին գիրքը սարքեմ: Ինտերնետից վերցրեցի լոգոն ու ռուսերենով գրառումները, հետս տարա համալսարան:

Շուշին ընդունեց Barcamp Artsakh 2011 ոչ-կոնֆերանսը

IMG_9599

Սեպտեմբերի 3-4 Շուշիում տեղի ունեցավ Barcamp Artsakh 2011-ը` թվով երկրորդն Արցախում: Barcamp Artsakh 2011 միջոցառումը կազմակերպվել էր ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Հարցման արդյունքների հետքերով. մանկական և ոչ այնքան մանկական կայքերի թոփ

children toys

Trends.am օնլայն շաբաթաթերթն իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր հայ երեխաների անցուդարձին համացանցում, փորձելով վերլուծել հայկական մանկական /և ոչ այնքան մանկական/ կայքերի քանակը, բովանդակությունն ու երեխաների համար օգտվելու հեշտությունը: Այդ նյութում վերլուծել էինք heqiat.am, impoqrik.am և mybaby.am կայքերը և եկել այն եզրակացության, որ ամբողջովին մանկական կայք, ցավոք, չունենք: Փոխարենը` կայքեր քիչ թե շատ մանկական բաժիններով` մուլտֆիլմեր, հեքիաթներ և այլն:

Բարքեմփ է գալու` թեժ է լինելու…

BarCampEVN2011

Հունիսի 4-5 տեղի ունենալիք միջոցառումը` BarCamp-ն, արդեն ակտիվորեն քննարկվում է համացանցում և օֆֆլայն ռեժիմում: Գրանցումը սկսված է , օր-օրի ավելանում են նոր մասնակիցներ, կազմակերպիչներն էլ ներկայացնում են վերջին տեղեկությունները:

ԲարՔեմփը տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի թեմաներով չկոնֆերանս է` ոչ ֆորմալ մթնոլորտում անցնող միջոցառում, ինչն այս դեպքում ապահովում է ազատ քննարկումներ ներկայացված թեմաների շուրջ:

Վերնիսաժ. մեկ բառ, հազար խնդիր

yerevan-vernisage-2011

«Երբ քո դեմքը կեղտոտ է, այն չես գցում կամ թափում, այլ լվանում ես երեսդ, որ ճիշտ ու մաքուր ներկայանաս»:

Վերջին ժամանակահատվածում չեն դադարում խոսկցությունները Վերնիսաժի և կառավարության տարբեր տեսակի որոշումների շուրջ: