Քաղաքային կյանք բաժնի նյութերը


Երևանյան սիրելի այգիներն ու պուրակները (սոց. հարցում)

Haghtanak-park

Երևանում որքան էլ որ դժվար է գտնել զբոսնելու համար հարմար վայրեր, այնուամենայնիվ, դեռ կան մի քանի պուրակներ և զբոսայգիներ, որտեղ հաճելի է անցկացնել ժամանակը, մասնավորապես` ամռան շոգին:

Սույն հարցումով կփորձենք պարզել, թե ո՞ր այգիներն են ավելի մեծ մասսայականություն վայելում մեր քաղաքացիների մոտ:

Իրական թատրոնը` օնլայն տիրույթում

theatre

Մրցանակաբաշխություն, թատերական և այն էլ օնլայն…Նախաձեռնությունը tatron.info առաջին հայկական թատերական պորտալի հիմնադիր և տնօրեն Ֆրունզե Գևորգյանինն է, տևողությունը` փետրվարի 21-ից մարտի 20-ը:

«Քանի որ կայքի մեկ տարին է լրանում, որոշեցինք կազմակերպել առաջին հայկական  թատերական օնլայն մրցանակաբաշխությունը: Մտահաղացումը և կազմակերպումը տևել է մեկ շաբաթ: Կազմվել է հատուկ կազմակերպչական թիմ»,-պատմում է Ֆրունզեն:

«Գիսանե». տասնօրյա թատերական տոն

«Գիսանե» թատերական փառատոնի բացումը Տիկնիկային թատրոնի առջև

Երևանի  Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բակում նոյեմբերի 10-ին անսովոր իրարանցում էր: Թումանյանական Գիքորը, շեքսպիրյան Համլետն ու Օթելլոն և այլ գրական հերոսներ յուրօրինակ ներկայացում էին ցուցադրում բակում և գրավում անցորդների ուշադրությունը: Մարդիկ մոտենում էին, հետաքրքրությամբ նայում ու միմյանց հարցնում. «Ի՞նչ առիթ է»: Ի պատասխան այս հարցին` մեկնարկից րոպեներ անց երկնքից, իսկ տվյալ դեպքում` տիկնիկային թատրոնի տանիքից  իջավ մեռնող և հարություն առնող աստվածուհին` Գիսանեն` «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնի խորհրդանիշը:

BookCrossing` դարձնենք աշխարհը մի մեծ գրադարան

bookcrossing armenia

«Գրքասեր մարդիկ համախմբվել են, և նրանց օրեցօր միանում են, նույնիսկ այն մարդիկ, որոնք այդքան էլ կարդալ չէին սիրում»

BookCrossing Հայաստան նախաձեռնությունը սկսվեց Ավ.Իսահակյանի արձանի հարևանությամբ գտնվող նստարաններից մեկի վրա թողնված Ալեքսանդր Կուպրինի պատմվածքների գրքից: Նախաձեռնողներից Ինեսա Սաղեյանը պատմում է. «Շուտվանից լսել էի, բայց վեց ամիս առաջ որոշեցի BookCrossing-ի առաջին գիրքը սարքեմ: Ինտերնետից վերցրեցի լոգոն ու ռուսերենով գրառումները, հետս տարա համալսարան:

Հայաստանի 20-ամյա՞կ, թե՞ դերասանուհու ինտիմ կյանք, ո՞րն է առավել շահութաբեր

You Are Armenia

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը դարձավ 20 տարեկան: 20 տարի առաջ այս օրերը հայ իրականության մեջ հայտնի են որպես հայ ժողովրդի միասնակության լավագույն դրսևորումներից, որի կիզակետը սեպտեմբերի 21-ն էր, երբ հայ ժողովուրդը միաբերան «Այո» ասաց Հայաստանի անկախ հանրապետության ստեղծմանը: