Trends.am Armenian e-weekly » Հարցազրույցներ

«Հայաստանում զբոսաշրջության ոլորտը գտնվում է միջանցիկ փուլում»
Այսօր ամենուր խոսվում է հայ զբոսաշրջությունից, դրանում առկա թերություններից և, յուրաքանչյուրը իր «սուրբ պարտքն» է համարում դատողություններ և վերլուծություններ անել, թե ինչու են քիչ զբոսաշրջիկներ այցելում Հայաստան, այցելելու դեպքում ինչու են միայն Գառնի-Գեղարդ գնում, և նմանատիպ շատուշատ հետաքրքրաշարժ զբոսաշրջային քննարկումներ` ամենուր և մանավանդ այս սեզոնին:

Մեր կայքը ևս խիստ անհանգստացած է հայկական տուրիզմի զարգացմամբ և պարբերաբար անդրադառնում է զբոսաշրջային միտումներին: Այս անգամ հայկական տուրիզմի զարգացման, դրան խոչընդոտող շատուշատ հարցերի պատասխանների ակնկալիքով ձեզ ենք ներկայացնում հարցազրույց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Զբոսաշրջության ծրագրի տնօրեն Սյուզաննա Ազոյանի հետ:

Հայաստանի կառավարության որոշմամբ զբոսաշրջությունը հռչակվել է երկրի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը...

1. Հայաստանի կառավարության որոշմամբ զբոսաշրջությունը հռչակվել է երկրի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը: Հայաստանում տուրիզմը զարգացման ի՞նչ փուլում է գտնվում:

Հայաստանում առկա է զբոսաշրջային հսկա ներուժ, որն իրացնելու խնդիր կա: Բայց պետք է նաև փաստել, որ բավական շատ գործ արվել է: Այսօր մեր երկրի զբոսաշրջային ներուժն իրացնելու և նոր զբոսաշրջային արդյունքներ ստեղծելու նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն ներկայացրել  է զբոսաշրջային միջանցքների ռազմավարությունը: Համաձայն դրան, Հայաստանը բաժանվել է մի քանի զբոսաշրջային միջանցքների, որոնցում առկա կամ հնարավոր զբոսաշրջային արդյունքները կարելի է համատեղել մեկ ընդհանրական տրամաբանությամբ:

Դրա վառ օրինակն է Հայաստանի զբոսաշրջության հարավային միջանցքը, որը պայմանականորեն բաժանված է 5 գոտիների` կլաստերների` յուրաքանչյուրն իր յուրահատկությամբ: Միջանցքների ռազմավարության շնորհիվ մենք կկարողանանք այսպես ասած «խմբավորել» առաջարկները, դրանք նոր լույսի ներքո ներկայացնել, նոր առաջարկներ ի հայտ բերել, և այս ամենի արդյունքը կլինի ավելի զարգացած զբոսաշրջային ինդուստրիան և ծառայությունների ավելի բարձր մակարդակը:

Հայաստանում ոլորտի զարգացման լուրջ խնդիրներից է բավարար ֆինանսական միջոցների պակասը

Պատասխանն ամփոփելով` կարելի է ասել, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտը միջանցիկ փուլում է գտնվում, որին որպես կանոն հաջորդում է ավելի համակարգված մոտեցումը:

2. Ձեր բնորոշմամբ որո՞նք են այն հիմնական խոչընդոտները, որոնք արգելք են զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում:

Հայաստանում ոլորտի զարգացման լուրջ խնդիրներից է բավարար ֆինանսական միջոցների պակասը: Մենք հակված ենք այն տեսակետին, որ զբոսաշրջիկը Հայաստան չի այցելում ոչ այն պատճառով, որ մեզ մոտ վատն է ենթակառուցվածքը կամ հյուրանոցների ու ավիատոմսերի գինն է բարձր, այլ որովհետև Հայաստանի մասին տեղեկացված չէ:

Հայաստանը յուրահատուկ զբոսաշրջային ուղղություն է, բայց եթե մենք այդ մասին տեղեկատվություն չտարածենք թիրախային շուկաներում, եթե չգնանք և չհանդիպենք դեռևս որոշում չկայացրած զբոսաշրջիկի կամ արտասահմանի զբոսաշրջային օպերատորի հետ, ապա դժվար թե հասնենք արագ արդյունքների:

Իհարկե, մենք մասնակցում ենք և ներկայացնում ենք Հայաստանը համաշխարհային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսների ժամանակ, բայց ոլորտի խթանման համար հատկացվող միջոցները վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ կրճատվել են: Հայաստանը յուրահատուկ զբոսաշրջային ուղղություն է, բայց եթե մենք այդ մասին տեղեկատվություն չտարածենք թիրախային շուկաներում, եթե չգնանք և չհանդիպենք դեռևս որոշում չկայացրած զբոսաշրջիկի կամ արտասահմանի զբոսաշրջային օպերատորի հետ, ապա դժվար թե հասնենք արագ արդյունքների:

3. Անըդհատ խոսվում է հայկական պատմամշակութային կոթողների մասին: Հայաստանի զբոսաշրջային գրավականը միայն հուշակոթողնե ՞րն են:

Հայաստանում առկա է բավական մեծ, սակայն չիրացված զբոսաշրջային ներուժ: Կարծում ենք, որ Հայաստանը կարող է դառնալ ավելի մրցունակ` առաջարկելով զբոսաշրջային բազմազան արդյունքներ: Ապա անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձել այդ արդյունքների վերհանմանը:

Այսօր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն աշխատում է նոր և յուրահատուկ զբոսաշրջային արդյունքների զարգացման ուղղությամբ

Այսօր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն աշխատում է նոր և յուրահատուկ զբոսաշրջային արդյունքների զարգացման ուղղությամբ: Երկրի հարավում մենք ստեղծում ենք արկածային, պատմամշակութային, խոհանոցային, գյուղական, արհեստի զբոսաշրջային արդյունքներ: Համոզված ենք, որ դրանց միջոցով մեր երկիրն ավելի գրավիչ կդարձնենք զբոսաշրջիկների ավելի մեծ և պահանջկոտ խմբերի համար:

4. Վերջերս ինտերնետային կայքերում և բլոգներում հայտնվեցին ինֆորմացիաներ, նկարներ, ըստ որոնց հայկական շատ հուշակոթողների շրջակայքում տեղադրված ինֆորմացիոն վահանակների վրա սխալ ինֆորմացիա է տեղադրված, (Քարահունջի, Տաթևի օրինակներ):

Ի՞նչ եք կարծում, հայկական հուշարձանների վերաբերյալ թյուր ինֆորմացիաների տարածումը որքանով կարող է նպաստել հայ մշակույթի պրոպագանդմանը Հայաստան այցելած զբոսաշրջիկների շրջանակում:

Հիմնադրամին սա որևէ կերպ չի՞ մտահոգում:

Ամենայն հավանականությամբ խոսքը գնում է Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի կողմից տեղադրած վահանակների մասին: Սա մասնավոր ձեռնարկ է: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ մեր տեղեկություններով վահանակների վրա ներկայացված տեղեկատվությունը հաստատվել է Հայ առաքելական եկեղեցու և ՀՀ մշակույթի նախարարության կողմից:

Զորաց Քարերը կամ Քարահունջը մեծ բրենդ է հայ իրականության մեջ, ցավոք չկիրառվող բրենդ

5. Զորաց Քարերը կամ Քարահունջը մեծ բրենդ է հայ իրականության մեջ, ցավոք չկիրառվող բրենդ:

Մրցունակության հիմնադրամի կողմից որևէ ծրագիր կա՞ այս հուշակոթողի հետ կապված, որ գուցե խթան կարող է հանդիսանալ հուշարձանի արժեհամակարգի տարածման համար:

Զորաց Քարերը գտնվում են Հայաստանի զբոսաշրջության հարավային միջանցքում, մասնավորապես` Սիսիանի կլաստերում: Քանի որ այս ողջ ուղղությունը մրցունակության հիմնադրամի ուշադրության կենտրոնում է, իհարկե, Զորաց Քարերի` որպես զբոսաշրջային ուղղության, հետ կապված ծրագրեր կլինեն: Սակայն 2011-ի առաջնահերթությունները Տաթևի կլաստերը և Մոզրովի քարանձավն են:

Տաթևի ճոպանուղու բացումը անցած տարի մեծ զբոսաշրջային «իրարանցում» առաջացրեց

6. Տաթևի ճոպանուղու բացումը  անցած տարի մեծ զբոսաշրջային «իրարանցում» առաջացրեց և‘ Հայաստանում, և‘ երկրի սահմաներից դուրս: 2011-ին ի՞նչ նոր նախաձեռնություններով է պատրաստվում ներկայանալ Մրցունակության հիմնադրամը:

Ակնկալիքներն ու անելիքները 2011-ին շատ են: Տարվա ընթացքում մրցունակության հիմնադրամը շարունակելու է ակտիվ գործողությունները երկրի հարավում, մասնավորապես` Տաթևի կլաստերում, որն ընդգրկում է Տաթևի վանական համալիրը և շրջակա 6 գյուղերը:

Փորձելու ենք նաև իրավական և ինստիտուցիոնալ կառույց ստեղծել այս գոտու համար, որը կհամակարգի հողերի կառավարումը, եկեղեցի-կառավարություն-ներդնող-հասարակություն հարաբերությունները, այլ հարցեր:

2011-ի ընթացքում նախատեսում ենք Մոզրովի քարանձավը վերածել զբոսաշրջային արդյունքի` այն դարձնելով Հայաստանում առաջին զբոսաշրջային քարանձավը: Նաև որոշակի ծրագրեր ենք իրականացնելու Սևանի միջանցքի զարգացման ռազամավարական ծրագրի վերջնականացման ուղղությամբ:

Հարցազրույցը վարեց Մարիամ Աթոյանը, Trends.am

«Տա~շի» կանչել արժի ու արժե 7 հազար դոլար
Մայիս-վայիսը մնաց ետևում: Բոլոր նրանց համար, ովքեր մայիսին խուսափում են հարսանիքից, և համարում դա ամուսնական կյանքի անհաջողությունների պատճառ, հունիսը բացում է հարսանիքներիի սեզոնը:

Սակայն, եթե մայիսին վախերը պայմանավորված են սնոտիապաշտությամբ, ապա հունիսից դրանք ավելի շոշափելի ու նյութական բնույթ են կրում: Արդեն վաղուց «հարսանիք հնարավորությունների սահմաններում» ասվածը չի գործում: Հարսանիքն ունի իր չափանիշները, իր բաղադրատարրերն ու ավանդույթները, որոնք նորապսակներին ի վերջո կանգնեցնում են ընտրության առջև` անել  լիարժեք ու հետևաբար լիԱՐԺԵՔ հարսանիք կամ դա չանել առհասարակ: Հարսանյաց արարողության պատրաստությունը անցնում է պարտադիր մի քանի քայլերով:

Երևանյան հարսանյաց   սրահներից մեկի աշխատակցուհին նշեց, որ նորապսակների ցանկությունները տարբեր են, հետևաբար` գումարային ներդրումն էլ գտնվում է մեծ տատանումների մեջ: «Կան նորապսակներ, որոնք նախընտրում են մինիմալ ծախսեր, այսինքն` հարսի զգեստը 50 հազար դրամ, տարոսիկները ` 500 դրամ ու այդպես էժան գներով, ապա նրանց վերջնական  ծախսը կազմում է մոտ 7000 ԱՄՆ դոլար, դե իսկ ավելի ճոխը նախընտրողներինը` հասնում է միլլիոնների»: Հայուհիների նախընտրությունները հարսանյաց զգեստների հարցում ,ըստ աշխատակցուհու, տարբեր են` պայմանավորված ճաշակից և բյուջեից: «Հիմա նորաձև են նստած զգեստները, սակայն աղջիկներ կան, որ մանկուց երազել են ունենալ ուռած զգեստ և վերցնում են այդպիսին: Նաև գնային տարբերություն կա արդեն հագած և նոր զգեստների գների միջև»:

Երևանի «Մեդեա» գեղեցկության սրահի վարսահարդար Ռուզաննան նշեց, որ նորաձևությունից ու տենդենցներից զատ վարսահարդարը պետք է ուշադրություն դարձնի նորահարսի դեմքի օվալին, տեսքին ու հագուստին: «Աշխատանքի մոդելը ընտրում  է ինքը` նորահարսը կամ նրան օգնում ենք մենք: Մերօրյա ժամանակակից հարսանյաց սանրվածքները ճիշտ են նայվում կիպ հավաքված կոսերով, որոնց մեջ ծածկույթի տակ դրվում է բաբիններ, եթե մազերը նոսր են: Լինում են շատ դեպքեր, որ հարսնացուները նախընտրում են թափված ձև` ֆլյուներով լոկոններ: Հարսնացուների համար գեղեցիկ են դիտվում նաև թարմ լիլիաներով զարդարված սանրվածքները: Գեղեցկության  սրահի ծախսերը կազմում են 10000-20000 դրամ»:

Հարսանեկան արարողության մեջ պսակը ամենակարևոր և առանցքային տեղն է զբաղեցնում; Բայց արի ու տես, որ անգամ պսակի խորհուրդը կատարելու և Աստծո օրհնությունը ստանալու համար անհրաժեշտ է հարսանեկան բյուջեի մեջ մտցնել նաև եկեղեցում հերթագրման համար մուծվող գումարը և 3000-5000 դրամ` Պսակի մասին վկայականը ստանալու համար:

Ռեստորանային ծախսերը տատանվում են ըստ տվյալ ռեստորանի հեղինակության, կարգավիճակի և մակարդակի` աթոռի համար 7000 դրամից մինչև կլորիկ գումարներ

Հաջորդ կարևորագույն կետը հարսանեկան արարողության հարսանյաց սրահն է կամ ավելի պարզ ասած`ռեստորանը: Ռեստորանային ծախսերը տատանվում են ըստ տվյալ ռեստորանի հեղինակության, կարգավիճակի և մակարդակի` աթոռի համար 7000 դրամից մինչև կլորիկ գումարներ: Ռեստորանային ծառայության մեջ են մտնում երաժշտությունը, թամադան,լուսանկարումն ու նկարահանումը և այլ բաներ` կախված «հարսանքավորների» ցանկությունից կամ  ավելի ճիշտ կլինի ասել հնարավորություններից: Հինգամյա աշխատանքային փորձով երիտասարդ թամադա Սպարտակ Գրիշյանը գտնում է ,որ թամադայի իրական պարտականությունը  ամբողջական շոու կազմակերպելն է, ոչ թե միայն կենացներ հնչեցնելը: «Թամադայի պարտականությունների մեջ շատ բան է մտնում. մշտական և աննկատելի կոնտակտը ռեստորանի ամբողջ անձնակազմի հետ, երաժիշտներին անխոս հասկանալը և հասկացնելը և առհասարակ լիարժեք շոու կազմակերպելը, որպեսզի հարսանիքի մասնակիցները ոչ միայն տեսասկավառակի մոնտաժված տարբերակից հաճույք ստանան, այլև բուն հարսանիքից»: Թամադայի հոնորարը, ըստ Սպարտակի, կախված է նրա հայտնիությունից (խաղացած սերիալի վարկանիշից), հեղինակությունից և աշխարհագրական տարածքից: «Եթե մարզերում հնարավոր է գտնել 30000 դրամ հոնորարով թամադա, ապա Երևանում գինը մի քանի անգամ բարձր է»:

Ամենաթանկ հարսանիքը պատմության մեջ համարվում է 2004 թվականին տեղի ունեցած ազգությամբ հնդիկ Վանիշա Միթալի և Ամիթ Բհաթիա Վեդի 5–օրյա  հարսանիքը, որին մասնակցել են 1 միլլիոն հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից: Հարսանիքը տեղի է ունեցել Ֆրանսիայում և միայն գինիների արժեքն եղել է 1.5 միլիոն դոլարից ավել: Ընդհանուր հարսանիքը նորապսակների ծնողներին արժեցել է 60 միլլիոն ԱՄՆ դոլար: Իսկ դարի հարսանիք համարվում է մեկ ամիս առաջ տեղի ունեցած անգլիական թագավորական հարսանիքը, որին ներկա էին 1900 հրավիրյալ և արժեցավ 30 միլլիոն եվրո գումար:

Մանուշակի և Հովհաննեսի հարսանիքը Youtube-ում հայտնվել է Իսկական հայկական հարսանիք անվանումով

Եթե այս հարսանիքները համացանցի ամենա-ների մեջ են հայտնվել իրենց ծախսերի շնորհիվ, ապա Մանուշակի և Հովհաննեսի հարսանիքը  Youtube-ում հայտնվել է Իսկական  հայկական հարսանիք անվանումով: Վերջիններս միմյանց հետ ծանոթացել են Սասուն ազգագրական երգի-պարի համույթում: Սեփական հարսանիքը յուրօրինակ անցկացնելու միտքը վաղուց են ունեցել: Ավելի ուշ`հարաբերությունները լրջացնելուց և հարսանիքի կազմակերպման մասին զրույցների ժամանակ պարզել են, որ ունեն նույն պատկերացումներն ու երազանքները: «Մերօրյա հարսանիքների հետ համեմատած տարբերությունները շատ էին: Սկսած տարոսիկներից, որոնք պարկեր էին` լցված հայկական ընտանիքի ամրությունը խորհրդանշող  ընկույզով, նռով և ցորենով, երաժշտությունը, հարս ու փեսայի ձիով գնալը, ձիուց ընկնելը և այլն»: Մանուշակի և Հովհանեսսի հարսանյաց արարողությունը անցել է ըստ ընդունված արարողակարգի` փեսան հարսին վերցրել է հայրական տնից, գնացել են եկեղեցի, այնուհետև փեսայի տուն: «Միտքը ամբողջովին մերն էր: Նույնիսկ տարոսիկների, մոմերի, բաժակների և զամբյուղների ձևավորումն էինք մենք արել: Քույրիկներս մեկ շաբաթում ամեն բան ավարտին հասցրեցին: Երկուսս էլ ուզում էինք տարազ հագնել, փորձեցինք համադրել ժամանակակից զգեստի սպիտակ դետալների հետ: Ի դեպ, զգեստների ձևավորումն էլ էինք մենք արել»:

«Չէ,ավանդապաշտ չենք, Ավանդական հարսանիքի ժամանակ հարսը փեսայի տան մոտ դժվար թե պարեր, իսկ ես պարել եմ»

Մանուշակը կարծում է, որ ավելի ավանդական կլիներ ամեն ինչ, եթե եղանակը չխանգարեր հարսանիքը դրսում անել: Իրենց ավանդապաշտ ևս չի համարում մեկ պարզ պատժառով. «Չէ,ավանդապաշտ չենք, Ավանդական հարսանիքի ժամանակ հարսը փեսայի տան մոտ դժվար թե պարեր, իսկ ես պարել եմ»:

Այն, թե որքան կլինի հարսանեկան լիմուզինի երկարությունը, սանրվածքը կլինի ռոկոկո, թե բարոկո, թամադան` լավ սերիալի լավ տղան, թե հայտնի հաղորդավար, եկեղեցում նշանակված օրը 11.11.2011, թե ուղղակի երջանիկ մի օր մեծ հաշվով կարևոր չէ: Առավել կարևոր է, որ այն հիմնված լինի փոխադարձ սիրո և հարգանքի վրա, ունենա ամուր հիմք և ձևավորվի լավի ու գեղեցկի չափանիշներով:

Հ.Գ. Մի փոքր թամադայացած` Սիրարփի Թելիմյան

DJ-ը արտիստ է
Այսօր համացանցում և հատկապես սոցիալական ցանցերում հաճախ են հանդիպում DJ մակագրությամբ անուններ: Սակայն բավական է մի փոքր ուսումնասիրել և պարզ է դառնում,որ այդ անունները ոլորտի հետ կապ չունեցող, միայն այդ մասին լսած և անունով գայթակղված անձինք են: Այս թեմայի, DJ-ության ու այս ոլորտում սեփական գործունեության մասին զրույց նորաբաց Opera կոմպլեկսի  DJ, «Clubnik Production»-ի DJ և ներկայացուցիչ DJ Donz-ի ( Արսեն Բեկեչյանի) հետ:

-Այսօր բոլոր նրանք, ովքեր կարողանում են երկու երաժշտություն միացնել իրար, իրենց DJ են հռչակում: Իրականում ի՞նչ ասել է DJ-ություն:

-DJ-ն արտիստ է: Ես DJ համարում եմ այն մարդուն, ով ինքն է ստեղծում երաժշտություն և ունի երաժշտական լսողություն: Այսօր Երևանում շատացել են «անսլուխ» DJ-ները: Կարաոկեներում կամ ստրիպ ակումբում համակարգչով երաժշտություն միացնելը դեռ DJ-ություն չի, որ  անունը միացնես անվանդ ու քեզ DJ կոչես:

DJ Donz

-Կարիերադ սկսել ես 2007 թվականին սիրողական դասընթացներից: Հետագայում ավելի պրոֆեսիոնալ մասնագիտացում անցե՞լ ես:

-Ես ինքնուս DJ եմ: Իմ երազանքն է եղել դառնալ կայացած DJ և մատուցել մարդկանց որակով, ճաշակով և օրիգինալ երաժշտություն: Իսկ պրոֆեսիոնալ մասնագիտացում ստացել եմ իմ կոլեգա մեծ տարիքով DJ-ներից, որոնց կողմից հետագայում ստացել եմ գովաբանություններ իմ գործի վերաբերյալ:

-Մասնագիտությամբ բժշկական տեխնիկ ես: Երբևէ զբաղվե՞լ ես քո մասնագիտությամբ կամ պատրաստվում ես զբաղվել:

-Ես զբաղվում եմ իմ մասնագիտությամբ: Մինչև հիմա սովորում եմ և կատարելագործում այն: Ուզում եմ իմանալ ավելին բժշկական տեխնիկայի մասին և մտադրություն ունեմ  ապագայում բացել սեփական ընկերություն, որը կզբաղվի բժշկական սարքավորումների վերանորոգմամբ:

Արսենը  նվագում է Երևանի լավագույն ակումբներում,  ինչպես նաև Երևանի և Հայաստանի տարածքում կազմակերպվող բացօթյա տոնախմբություններին և մինչ օրս էլ ստանում է բազմաթիվ հրավերներ արտերկրից` մասնկացելու տարբեր երկրներում կայանալիք միջոցառումներին: Նվագել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Tochka, Kami, Aftershock, Giza (Astral) Regal, Gaudi, Night Lightes, Opera…և այլն, ինչպես նաև անհատական խնջույքներին:

-Ինքդ երաժշտական կրթություն ունե՞ս:Եվ արդյոք դա անհրաժեշտ է DJ-ին:

-Ես որոշակի  երաժշտական դասընթացներ եմ անցել ընկերոջս մոտ: Այսինքն` կարևորագույն դասընթացներից մի քանիսը,որոնք վերաբերվում են կոնկրետ երաժշտություն ստեղծելուն: Իմ կարծիքով երաժշտություն ստեղծելու համար կարևոր են ֆանտազիան, լսողությունն ու ճաշակը: Իսկ երաժշտական կրթությունը պարտադիր չէ, բայց ցանկալի է, քանի որ ավելի հեշտացնում է գործը:

-Մի քանի բառով կբնորոշե՞ս մերօրյա ակումբային հասարակությանը:

-Ակումբային երաժշտությունը գնալով զարգանում է և նույնը կարող եմ ասել  հասարակության մասին: Այսօր կան ինչ-որ փոքր ընկերական խմբեր, որոնք գալիս են ակումբ ոչ թե աղջիկների համար, այլ կոնկրետ լսելու ճաշակով երաժշտություն: ցավոք նրանց թիվը քիչ է: Հիմնականում հասարակությունը չի հասկանում էլեկտրոնային երաժշտությունից և ակումբային երաժշտություն է համարում pop և rap  երաժշտությունը, որը ընդհանրապես կապ չունի house-ի հետ:

Այն ակումբը, որն ինձ հրավիրում է միջոցառման, պետք է ապահովի իմ անվտանգությունը, ունենա DJ վահանակ` Pioneer 800, 1000 կամ 2000, երաժշտության հզորությունը մինիմում 5-7 կվտ...

-Կա՞ն որևէ չափանիշներ,որոնք անհրաժեշտ են, որպեսզի DJ Donz-ը մասնակցի որևէ միջոցառման:

-Չափանիշներ կան: Այն ակումբը, որն ինձ հրավիրում է միջոցառման, պետք է ապահովի իմ անվտանգությունը, ունենա DJ վահանակ` Pioneer 800, 1000 կամ 2000, երաժշտության հզորությունը մինիմում 5-7 կիլովատտ:

-Համագործակցո՞ւմ ես այլ ստեղծագործողների հետ:

-Համագործակցում եմ  արտասահմանի իմ գործընկերների հետ, ովքեր ներկայացնում են տարբեր  լեյբլներ (labels) և սպառում են իրենց երաժշտությունը տարբեր ինտերնետ շուկաներում:

-Պատրաստվում ես թողարկել առաջին ձայնասկավառակը: Կարծում ես Հայաստանում կա՞  այն զանգվածը, որը կվճարի ակումբային երաժշտության համար:

-Ձայնակավառակը դեռ առաջինն է և կլինեն շատ ալբոմներ: Այն չեմ թողարկում, որ Հայաստանում գնեն կամ ոչ: Այն նախատեսված է ինտերնետային տարբեր շուկաներում վաճառքի համար:

DJ Donz-ը ներկայացնում է “CLUBNIK” Production-ը  (www.clubnik.am), որը զբաղվում է բազմաժանր երեկույթների, միջոցառումների կազմակերպմամբ (այդ թվում նաև բարեգործական), շոու բիզնեսի վերջին նորությունների լուսաբանմամբ, և այլն:

-Ո՞րն ես համարում այս արվեստի բարձրակետը:

-DJ-ության մեջ բարձրակետեր գոյություն չունեն: Ինձ համար երաժշտությունը ամեն օր նորացվող և թարմացվող երևույթ է և հետևաբար ամեն օր կարելի է նոր մի բան ստաղծել կամ միքսել:

Ամեն DJ ունի իր ոճը: Չեմ ընդունում, երբ երաժշտությունից չհասկացող մարդիկ քննադատում են DJ-ին: Չեմ ընդունում «DJ-ը վատն է»  արտահայտությունը: Պարզապես պետք է ասել «DJ-ի երաժշտությունը իմ ճաշակով չէ», որովհետև ամեն մարդ ունի երաժշտական իր ճաշակը և իր ձևով է ընկալում երաժշտությունը:

Հայաստանն արտերկրում…
…Հայաստանից հեռացա հիասթափությունից… Շատ բաներ հավանեցի ԱՄՆ-ում… Այստեղ ինձ երբեք օտար չեմ զգացել… Հայկականի հետ շփումը  լրացնում եմ հայկական եկեղեցի, համայնք ու կազմակերպություններ այցելելով… Բայց լավ, թե վատ` միշտ կապրեմ Հայաստանում…

Հայերն արտերկրում  արտահայտությունը պատմական անհրաժեշտությամբ, թե ճակատագրի նախախնամությամբ, բայց արդեն սովորական է հնչում մեր` հայերիս ականջներում: Չկա մի հայ կամ հայկական մի ընտանիք, որը առնչություն ունեցած չլինի արտերկրի հետ կամ չունենա նման ծանոթներ: Հայերի արտերկիր մեկնելու պատճառները տարբեր են`ավելի քիչ  ճանապարհորդելու, միջին զանգվածը` սովորելու և աշխատելու և մեծամասնությունը` մշտական բնակության համար: Արտերկրի հետ կապը, Ճնապարհորդությունները, կրթական ծրագրերն ու աշխատանքային փորձի փոխանակումները անմիջական խթան են հանդիսանում սերնդի զարգացման, կրթվածության և կյանքն ավելի լավ կազմակերպելու համար: Այս եզրակացությանն են եկել այն երիտասարդները, որոնք որոշակի ժամանակ  ապրել են  կամ շարունակում են ապրել արտերկրում:

Այսօր արդեն Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անդամ Լիլիթ Ասատրյանը  ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Ռեյսին քաղաք է մեկնել, երբ  դեռ 15 տարեկան էր: «ԱՄՆ  մեկնեցի FLEX փոխանակման ծրագրով, որը հնարավորություն է տալիս Եվրասիայի բարձր դասարանների աշակերտներին մեկ ուսումնական տարի անցկացնել ԱՄՆ-ում, ապրել ընտանիքներում և հաճախել ամերիկյան դպրոց»: Մեկ տարվա ընթացքում Լիլիթը հասցրել է զգալ բոլոր էմոցիաները`կարոտ, հիացմունք, զարմանք, վախ:

Մի բանում Լիլիթը վստահ է .այդ ժամանակահատվածում ընդլայնվել է իր աշխարհայացքը, մտահորիզոնը, մեծացել է անկախության զգացումը, աշխատանքային և կենսական փորձը, որոնք հետագայում կարևոր ազդեցություն ունեցան իր վրա:

Ըմբռնելով ԱՄՆ-ի մշակույթը, բազմազանությունն  ու հարգելով մարդկանց կարծիքները`Լիլիթը կարճ ժամանակով ստանձնել է իր երկրի դեսպանի դերը, ամերիկացիներին ծանոթացրել է Հայաստանին և  հայ մշակույթին, պատմել

Լիլիթ Ասատրյանի ամերիկյան ընտանիքը

պատմությունը, վարքերի  ու բարքերի մասին: «Առանց մի վայրկյան անգամ մտածելու պետք է ասեմ, որ հայ լինելու համար հպարտանալու շատ առիթներ ունեցա: Ամեն կիրակի այցելում էի Սուրբ Մեսրոպ եկեղեցի, զրուցում  Տեր Եփրեմ քահանա Քելեջյանի հետ, խորհուրդներ հարցնում, իսկ հայկական կիրակնօրյա  դպրոցում հայերին` հայ լեզվին ու մշակույթին ծանոթացնում»:

Բացի լավ հիշողություններից Լիլիթը ԱՄՆ-ից բերել է նաև լավ սովորություններ, դրական երևույթների օրինակներ: «Շատ բաներ հավանեցի ԱՄՆ-ում: Ամենակարևորներից կնշեմ ամերիկյան ուսանողների ակտիվությունը` կլիներ սպորտային, մշակութային, թե ակադեմիական: Շատ հավանեցի նրանց կամավորական աշխատանքների, մյուսին օգնելու գաղափարը, որը ցավոք մեզ մոտ զարգացած չէ»:

Կամավորները` Ռումինիայում (Մելինեն` մեջտեղում)

Մելինե Բաղդասարյանը ևս գնահատում է կամավորական աշխատանքները: Հենց այդպիսի ծրագրով էլ Մելինեն 8 ամսով մեկնել է  Ռումինիա: Այստեղ նա հավանել է հյուրասիրությունը, հարգանքը, կամեցողությունը, հետաքրքիր ապրելու ունակությունը, չի հավանել մայրաքաղաքի լարվածությունը: Որպես երկրի առանձնահատկություն նշում է այն փաստը , որ կային շատ եկեղեցիներ և ժողովուրդն էլ 2 խմբի էր բաժանված`մարդիկ , ովքեր ամեն օր գնում էին եկեղեցի և մարդիկ , որոնք բացարձակ չէին գնում:

Լեզուն` ռումիներեն էր, բայց մեծամասնությունը գիտեր նաև անգլերեն, ինչը հեշտացնում էր օտարերկրացիների շփումը: Ազգային  ու  կրոնական պահանջները լիովին բավարարվում էին, քանի որ Ռումինիայում գործում էին մի քանի հայկական եկեղեցիներ, կար ակտիվ հայկական համայնք: Խնդիրների, որպես այդպիսին, չի հանդիպել: Հայաստանն ու Ռումինիան համեմատելիս Մելինեն առանձնացրեց հետաքրքիր փաստեր. «Մեր երկրի հետ նմանությունն  այն է, որ մարդիկ, ինչպես

Ռումինիա

ամենուր, բողոքում են կառավարությունից, իսկ տարբերությունն, ի ուրախություն մեզ այն է, որ այնտեղ աղջիկները համատարած ծխում են»: Թեև կարծում է, որ այնտեղ առօրյան ավելի հետաքրքիր են կազմակերպում, քան մեզ մոտ և համարում է, որ այնտեղ ավելի լավ է ապրելը, բայց հավատացնում է, որ լավ, թե վատ` կապրի Հայաստանում:

Եվրոպական մեկ այլ երկրում` Ֆրանսիայում  ապրում ու IFP Paris II Panthéon-Assas համալսարանում է սովորում Լիլիթ Ստեփանյանը: Փարիզում սովորելը Լիլիթի  մանկության երազանքն էր: Փարիզը սիրում է մի շարք պատճառներով.« Սիրում եմ ուսումս, ընկերներիս ,կյանքը Փարիզում, երիտասարդների համար հնարավորությունները  բավականին մեծ են, կյանքը հետաքրքիր է, մշակութային առումով` բազմազան: Հանգիստ կարող ենք ճանապարհորդել, հարգում են մեր ինքնությունը, իրավունքները, ազատ ենք մեր նախասիրություններում: Նույնիսկ համալսարանում մենք ինքներս ենք կազմում մեր սեփական դասացուցակը`ընտրելով մեզ հետաքրքրող առարկաները»: Սկզբնական շրջանում Լիլիթի համար խնդիր է եղել վիզա ստանալը և  կրթաթոշակը, որի բացակայության պատճառով այսօր ստիպված է նաև աշխատել: Հիմա դժվարություններ չունի. հարմարվել է հասարակությանը, ունի ֆրանսիացի և այլազգի շատ ընկերներ:

Ֆրանսիացիների վերաբերմունքը դեպի օտարազգիները Լիլիթը  դրական է  գնահատում, իսկ հայերի հանդեպ` առավել լավ: Հայկականի հետ շփումը նա լրացնում է հայկական եկեղեցի, համայնք ու կազմակերպություններ այցելելով: Վերադառնալու մասին Լիլիթը դժվարանում  է մտածել.« Կարոտում եմ շատ Հայաստանը,Երևանը, ընտանիքիս, բայց,

Ֆրանսիայում ապրող հայ երիտասարդների հանրակացարանի բակը

ցավոք, կարծես անելիք չունեմ Հայստանում: Այստեղ ինձ ավելի գնահատված եմ զգում. թե´ որպես մարդ, թե´ որպես մասնագետ»:

Մարին Սիրիա մեկնեց 2008 թվականի ամռանը: Առիթը ամուսնությունն էր: Արդեն երեք տարի է, որ ապրում է Սիրիայում և ամեն ամռանն էլ այցելում է Հայաստան: Սա հնարավորություն է տալիս նրան ավելի լավ տեսնել իր հայրենիքի և ապրելավայրի տարբերությունները: Նշում է, որ այնտեղ իրեն երբեք օտար չի զգացել: Ավելին, նշում է, որ հայերը Սիրիայում իրենց միշտ էլ հարազատ են զգում. պատճառը իշխանության լավ վերաբերմունքն է: Կարծում է` այստեղ մարդիկ ամեն ինչի հասնում են սեփական խելքով ու աշխատասիրությամբ: Իր համար առաջնային ու կարելի է ասել միակ խնդիր համարում է կարոտը դեպի ընտանիքը:

Սկզբնական շրջանում ունեցել է նաև լեզվի խնդիր, բայց հիմա դա էլ է հաղթահարել. սովորում է արաբերեն: Այն փաստին, որ ապրում է ոչ միայն օտար, այլև ոչ քրիստոնյա երկրում, Մարին մեծ հաշվով չի բախվել: “Ունենք հայկական ամեն ինչ` եկեղեցի, դպրոց, մանկապարտեզ, այգի, մարզասրահ, խանութներ: Այդ պատճառով գրեթե չեմ շփվում մահմեդականների  հետ”:

Ի տարբերություն բոլորի` Թորգոմ Տեր-Մկրտչյանը Հայաստանից մեկնել է բացառապես հիասթափությունից: Թորգոմի խոր հիասթափությունը կապված է ամեն ինչի հետ` սուտ, կեղծիք, կոռուպցիա, իրար ստորացնել, լավին չգնահատել ու նման շատ բաներ: Այժմ ապրում է Չեխիայում:

Պրահա

Ընդունում է, որ ամենուր էլ կան խնդիրներ, այդ թվում` Չեխիայում: Բայց նվազագույն պայմանները համարում է ապահովված: Հաճույք է ստանում, երբ օգտվում է տրանսպորտից, հանգիստ ճանապարհորդում է, ստանում նորմալ բժշկական օգնություն: «2009 թվականից աշխատում եմ գիմնազիայում և տնտեսական թեքումով դպրոցում` որպես անգլերենի ուսուցիչ: Իսկ 2010-ից լեզվի դպրոցում: Այս տարի պատրաստվում եմ անցնել Պրահայի համալսարանում երկու տարով ուսուցիչների հատուկ ծրագիր: Հենց այստեղ էլ նկատել եմ տարբերությունը: Աշխատանքի ընդունվել եմ հարցազրույցով, հավանել են իմ գիտելիքները` ի տարբերություն Հայաստանի»: Չնայած այս ամենին Թորգոմը նաև վստահ է. «Պետք է սովորենք սիրել և  լինել օբյեկտիվ: Եթե այս երկուսը լինի, հաջորդ իսկ օրը Հայաստանն առեղծվածային ձևով կփոխվի»:

Արտերկրում հայերին հարմարվել օգնում է  նաև օտար լեզուները հեշտ յուրացնելու ունակությունը: Մեր զրուցակիցներից ոչ մեկի համար լեզվի խնդիրը առաջնային չի եղել: Իսկ միայն հայերին հատուկ հարմարվելու հատկությունը օգնում է նրանց հաստատվել ցանկացած երկրում:

Արտերկիրը  լայն դռներ է բացում կրթվելու, մասնագիտանալու, աշխատելու կամ ճանապարհորդելու համար: Սակայն անհրաժեշտ է այն օգտագործել ճիշտ և արդյունավետ` ինքդ քո և հայրենիքիդ համար:

Հենդմեյդ. “մերն օրիգինալ է”…
“Փոքր բաներ, որոնց օգնությամբ մեծ ժպիտներ ենք քամում սթրեսախեղդ հասարակության մշտազբաղ դեմքերից”…

Վերջին շրջանում սոցիալական հարթակներում, կայքերում, բլոգներում և, ինչու չէ, օֆ-լայնում հաճախակի է հայտնվում “Hand Made” տերմինը` որոշ մարդկանց անունների կողքին կամ որևէ ընկերության, նախաձեռնության մասին պատմող համատեքստում: Անգլերենից թարգմանաբար այս տերմինը նշանակում է “ձեռքով պատրաստած”, ինչն արդեն իսկ ասում է երևույթի ինչ լինելու մասին: Այդ իրերի “առք-վաճառքի” հիմնական հարթակը սոցիալական կայքերն են, որտեղ մարդիկ կարող են պայմանավորվել իր գնելու կամ պատվիրելու համար: Մի քանի տարի առաջ “թափ առած” այս երևույթն արդեն բավականին տարածում է գտել Հայաստանում:

“Ուրախ եմ, որ հենդմեյդ տենդենցը աճում է Հայաստանում, ու, կարծում եմ, մենք մեր հերթին նպաստել ու նպաստում ենք այդ տենդենցի աճին, քանի որ բազմիցս կիսվել ենք այլոց հետ մեր գործունեության հատկապես հաճելի պահերի մասին, նույնիսկ ինկատի առնելով այն փաստը, որ Հայաստանում մարդիկ սիրում են իրար հետ այս կամ այն կերպ մրցակցության մեջ մտնել”, – նշում է “Smart Crafts” /թարգմանաբար Ոգեզարդ/ արվեստների ու արհեստների միջազգային նախաձեռնության համահիմնադիր և ադմինիստրատոր Վահագն Վարդումյանը:

ձեռագործ կիթառ

Իսկ թե ինչու այս ոլորտն այսքան հեշտ և արագ զարգացում ունեցավ, պարզաբանում են իրենք ոլորտի մարդիկ` Մարիաննա Փահլևանյանն, ավելի ճանաչված որպես Մանանա, Սոնա Բարոյանը` “Volna Hand Made” խմբի երեք անդամներից մեկը, և մի փոքր առաջ նշած Վահագն Վարդումյանը. “Հենդմեյդ իրերն օրիգինալ են` դրանում է հաջողության հիմնական գրավականը”:

Հենդմեյդեր լինելու համար պարտադիր չէ մասնագիտությամբ նկարիչ կամ դիզայներ լինել, միակ անհրաժեշտ բանն հենց օրիգինալ մտածելակերպն է, որի արդյունքում էլ ստեղծվում են շուկայում տեղ գտած իրերից կտրուկ տարբերվող ու շուկային նոր շունչ հաղորդող իրեր: Հենդմեյդերները կարողանում են որսալ մարդկանց այս կամ այն ոլորտի նախասիրություններն ու պատրաստել այդ նախասիրությունները բավարարող իրեր:

MananArt - http://mananart.blogspot.com

Այսպես` “Volna Hand Made” բրենդի ամենավաճառվող ապրանքն է էլեկտրոնային կիթառի տեսքով կուլոնը: “Դե, շատերն են հիմա կիթառի սիրահար: Շատ է վաճառվում նաև “Love is” ապրանքանիշի մաստակների հանրահայտ տիպերի պատկերներով օղերը”, – ասում է Սոնան: Իդեպ, “կիթառ” կուլոնները շուտով կվաճառվեն Երևանի երաժշտական խանութներից մեկում, որի ղեկավարությունն համաձայնել է համագործակցել այս խմբի անդամների հետ:

Վահագն Վարդումյանի ձեռքի աշխատանքներից կա մեկը, որի մասին ոգևորությամբ են խոսում շատերը: “Գտնված երազ” մուլտֆիլմի իրերն եմ շատ սիրում”, – խոստովանում է այդ մարդկանցից մեկը` ինքը հենդմեյդեր Մարիաննա Փահլևանյանը:

Պետք է նշել նաև մի փաստ` հենդմեյդերներից գրեթե ոչ ոք այս ոլորտում մրցակից որպես էդպիսին չի տեսնում: Իրար ավելի շատ ոչ թե մրցակիցներ, այլ գործընկերներ են անվանում: Մարիաննան վերջին շրջանում այս ոլորտում օր-օրի շատացող մարդկանց մասին ասում է. “Իհարկե, երբեմն լինում է, որ մարդիկ սկսում են զբաղվել այս գործով առանց գործից գլուխ հանելու, անորակ բաներ են ստացվում, բայց հիմնականում ոլորտի մարդկանցից յուրաքանչյուրն էլ իր տեսակի մեջ օրիգինալ ու հետաքրքիր է”: Ագրեսիվ վերաբերմունք չկա նույնիսկ ինչ-որ գաղափարների “գողության” դեպքում` անգամ այս դեպքում իրերը տարբերվում են, ամեն մեկը յուրովի է պատրաստում:

MananArt (c) http://mananart.blogspot.com

Հենդմեյդերներից յուրաքանչյուրն այս ոլորտում առանձնացնում է մի մասնագետի, ում աշխատանքներն առավել օրիգինալ ու տպավորիչ են: “Ընկերուհիս ասում ա “դու ես ամենալավը”: Ես էլ նույնն իր մասին եմ ասում”, – անկեղծանում է Վահագն Վարդումյանը: – “Մի քիչ տարօրինակ կարող է հնչի, բայց ախր իսկապես ահավոր հաճելի է միասին սարքելը էդ փոքր բաները, որոնց օգնությամբ էդպիսի մեծ ժպիտներ ենք քամում սթրեսախեղդ հասարակության մշտազբաղ դմքերից: Իսկ եթե ավելի լուրջ` ապա ինքս հավանում եմ Բիայնա Մահարիի, Հասմիկ Սողոմոնյանի և այլոց գործերը: Դե շատ են անունները: Բոլորն էլ իրենց շրջապատն ինտենսիվ գեղեցկացնելով են զբաղված: Ինչպես չհիանալ նման տենդենցներով ու մարդկանցով”:

MananArt handmade

Գեղեցկացնելն ու օրիգինալացնելն իր հերթին, բայց հենդմեյդ-ը նաև լավ  վաստակելու միջոց է, սակայն այստեղ էլ դժվարություններ կան. “Ամենադժվարը տարբեր մարդկանց հետ “լեզու գտնելն” է: Մարդիկ կան, որ ինչ-որ բան են գնում, մի քանի օր հետո զանգում ու հայտնում, որ ուզում են վերադարձնել, քանի որ “նկարի վրա այլ տես ուներ տվյալ իրը, իրականում այլ տես ունի”: Կամ իրենց ճաշակով պատվեր են կատարում, իսկ երբ այն պատրաստ է, հրաժարվում են գնել”, – ասում է Սոնան:

Չնայած այս դժվարությունների, “հենդմեյդությունն” անչափ հաճելի գործ է, հաճելի ինչպես չորսբոլորը գեղեցկություն և օրիգինալություն սփրող, այնպես էլ այդ գեղեցկությունից ու օրիգինալությունից օգտվող մարդկանց համար: Մնում է հավելել` սա շուկայի առաջարկն է, այլ առաջարկների շարքում: Ընտրողը Դուք եք…

Օտար(երկրացի)ները Երևանում
Պարսկական Նովրուզն ու զանգվածային այցելությունը դեպի Հայաստան մնացին ետևում: Այսօր արդեն քչացել են Երևանը ողողած իրանցիների խմբերը:

Իրանցիները եկան, տոնեցին, ոմանք գոհ`կրկին վերադառնալու հույսով, իսկ ոմանք էլ`գուցե սա վերջին այցն համարելով հեռացան, բայց հայերի մեջ առաջացրած աժիոտաժը դեռ եռում է: Սոցիալական ցանցերում և բլոգերում անզսպելի էմոցիաները արտահայտելու,հոգու պարտքն հայրենիքին տալու կամ էլ պարզապես ամբոխից ետ չմնալու համար շատ հայ երիտասարդներ կիսում էին ընկերների հետ իրենց կարծիքներն ու նկատած առվելություններն ու թերությունները մեր երկրի բյուջեն 15 միլլիոն դոլլարով (ըստ iranahayer.com կայքի տվյալների) հարստացրած իրանցիների մասին:

Տարին տարվա վրա պատասխանատու մարմիններն ու մենք ինքներս, ուժերի ներածին չափով, փորձում ենք մեր երկիրը դարձնել հաճելի վայր օտարերկրացիների համար: Հայերը դարեր ի վեր համարվել են հյուրասեր ազգ, և հիմա էլ առաջին բնորոշումը, որ տալիս են հայերին օտարազգերը հենց հյուրասիրությունն է:

Արտասահմանցի զբոսաշրջիկները` Երևանում: Լուսանկարը (c) Photo-Week.net

Սակայն  վերջին դեպքերը ցույց են տալիս, որ հյուրեր ընդունելու ու, առավել ևս, նրանց հանդուրժելու հարցում, դատելով շրջանառվող խոսակցություններից, բոլորս չէ, որ բարեհաճ ենք: Չնայած այս փաստին` տուրիստների համար Հայստանը մնում է սիրելի վայր, իսկ հայերը`հյուրասեր ու ջերմ ազգ:

Հայաստանում տուրիզմի զարգացման հաջողություն կարելի է համարել այն փաստը, որ Հայաստան օտարազգիները  գալիս են ոչ միայն տեսնելու, հիանալու և գնալու, այլև… մնալու` սովորելու և աշխատելու համար:

Այն, թե ինչ կարծիքի ենք այս մասին մենք` հայերս, հայտնի է բոլորին  կամ գոնե կարելի է պատկերացնել` դատելով հեղինակային կարծիքների` աջ և ձախ սփռումից, երբ տեսնում ենք որևէ «մեզնից տարբերվող կամ մեր` նորմալ մարդու մասին ունեցած պատկերացումից դուրս» արարածի:

Իսկ ի՞նչ կարծիքի են օտարազգիները մեր,մեր երկրի ու իրենց հանդեպ մեր վերաբերմունքի մասին:

Օտարազգիները,որպես կանոն,մեր երկիր գալիս են սովորելու,կամավորական աշխատանքների և մի փոքր զանգվածն էլ` իրենց բիզնեսը զարգացնելու համար:

Իրանցի զբոսաշրջիկները` Երևանում (c) tert.am

Երևանի Պետական Բժշկական Համալսարանում սովորող հնդիկ ուսանողների մասին գիտեն բոլորը:Նույնիսկ շատերը սրամտում են, թե Աբովյան փողոցի այդ հատվածով անցնելու համար պետք է հնդկերեն իմանալ: Այնուամենայնիվ, նրանց ներկայությանը հայերն արդեն սովորել են ու միգուցե դա է պատճառը, որ պակասել են նրանց ետևից հնչող ծաղրանքն ու տհաճություն արտահայտող մեկնաբանությունները: Գուցե հայերի այս «բարյացկամ» վերաբերմունքն է պատճառը, որ մեզ հետ զրուցած հնդիկները` Ալիս Սայնը, Ռահուլ Մորանն ու Աչաննա Չաուհան դրական կարծիք ունեն հայերի ու Հայաստանի մասին:

Ալիս. «Հավանել եմ հայերին,նրանք շատ սիրալիր են:Չեմ սիրում հայկական խոհանոցը:»

Ռահուլ. «Հայերը բարի ու ընկերասեր են, թեև ոմանց մեջ նկատել եմ գոռոզություն: Շատ եմ սիրում ձեր երկիրը, բնությունն ու եղանակը, չեմ սիրում ուտելիքը:»

Աչաննաշ. «Այստեղ եղանակն ու մարդիկ շատ ջերմ են ու գեղեցիկ: Հատկապես սիրում եմ հայ տարեցներին, նրանք հյուրասեր են ու ջերմ սրտով: 2008 թվականից Հայաստանում եմ ու դեռ չեմ կարող նշել մի բան, որը չեմ հավանում:»

Հայաստանը օտարազգիների ապրելու համար հարմար երկիր է, թե ոչ հարցին հնդիկները թեև պատասխանեցին այո, բայց նաև նշեցին, որ այստեղ կա լեզվի խնդիր և, բացի այդ, Հայաստանում ապրելը  թանկ հաճույք է:

Կամավորական աշխատանքների համար գերմանացի Մակուս Հաթմանը Հայաստան է գործուղվել  2010 թվականի սեպտեմբերին: Մեր հարցերին Մակուսը պատասխանեց անկեղծ, ըստ այդմ էլ` և′  ուրախացնելով մեզ, և′ ապշեցնելով….

Զբոսաշրջիկները` Երևանում, անձրևի տակ.. (c) Photo-Week.net

Մակուս Հաթման. «Հայաստանում կամավոր եմ նշանակվել մեր կազմակերպության կողմից: Ներկայումս խնդիրներ չունեմ Հայաստանում: Հավանում եմ մարդկանց և բնությունը, բայց կարծում եմ, որ Երևանը կեղտոտ և չխնամված քաղաք է: Չեմ կարծում նաև, որ Հայաստանը հարմար երկիր է օտարերկրացիների ապրելու համար: Հայերին նմանեցնում եմ թուրքերի հետ: Ասածս պետք չէ դրական կամ բացասական ընդունել: Պարզապես Գերմանիայում շատ եմ շփվել թուրքերի հետ ու որոշակի նմանություն եմ տեսնում: Իմ երկրի ու Հայաստանի տարբերությունները հսկայական է, նույնիսկ թվարկել հնարավոր չէ:»

Ազգությամբ հնդիկ Վ.Ն.-ն (խնդրել է չհրապարակել անունը) թեև դեռ 23 տարեկան է, բայց իր բիզնեսի զարգացման համար արդեն դուրս է եկել իր երկրի շուկայից ու մտել  միջազգային շուկա: «Անկեղծ ասած Հայաստանի անունը անգամ չէի լսել, երբ եկա Վրաստան աշխատելու: Վրաստանում գործս հաջողության չհասավ և ընկերս ասաց, որ կարող եմ փորձել Հայաստանում: Այդպես հոկտեմբերից Հայաստանում եմ աշխատում ու գործերս լավ են առաջ գնում»,- պատմում է Վ.Ն-ն:

Հայերի մասին նա միանշանակ ոչինչ ասել չի կարող. կարծում է, որ և′ լավերը կան, և′ կոպիտները: Ամեն դեպքում Հայաստան գալու առաջին շրջանում փորձել է դառնալ նրանցից մեկը, բայց որոշ դեպքերից հետո հասկացել է, որ դա անհնար է, որ ինքը իրոք օտար է ու չի կարող լինել մեկը հայաստանցիներից: «Մի անգամ անցնում էի Երևանի փողոցներից մեկով, որտեղ մի խումբ տղաներ էին կանգնած: Նրանք իմ հասցեին վատ բառեր ասեցին, ես էլ պատասխանեցի նրանց, ինչի արդյունքում հայտնվեցինք ոստիկանատանը: Այստեղ երիտասարդները սկսեցին մեղադրել ինձ, թե դուք`հնդիկներդ,հերիք

Iranian tourists in Yerevan

չէ` մեր աղջիկներին եք տանում, նաև գալիս և տիրանում եք մեր աշխատանքին: Ես նրանց բացատրեցի, որ իմ բիզնեսի  շնորհիվ այսօր ավելի քան 40 հայ ընտանիք օրվա հաց ունի: Եթե դուք դեմ եք, ես կարող եմ գնալ և Հայաստանում կավելանա ևս 40 գործազուրկ: Այդ շրջանում ծրագրում էի Հայաստանում բացել 250 աշխատատեղով գործարան, այդ դեպքից հետո դադարեցրի ծրագրերս»:

Լեզվի հարցում Վ.Ն-ն չի նեղվում: Բիզնեսում օգնում է ընկերը, ով արդեն տասնչորս տարի է Հայաստանում, իսկ առօրյայի համար սովորել է որոշ բաներ` թվերը, հասցե բացատրելը և թերևս ամենադժվարը` շփումը տաքսու վարորդների հետ: Ազգային և կրոնական պահանջների հետ կապված որևէ խնդիրներ չունի, քանի որ կրոնական պատկանելիություն էլ չունի. աթեիստ է:

Հ.Գ.Վ.Ն.-ն թեև զբոսնել չի սիրում, բայց մեզ հետ զբոսնեց, խոստովանեց, որ Հայստանում փնտրում է նաև իր երկրորդ կեսին, փորձեց հասկանալ «թարգել» բառի թարգմանությունը և մի փոքր էլ բողոքեց իրանցիների շատությունից. «Երևանում այս օրերին ավելի շատ իրանցի եմ տեսնում , քան հայերի»

Հայաստանյան ֆլեշմոբ` “Just for fun” թե “Just for problem”
«Ֆլեշմոբը պետք է առհասարակ լինի աբսուրդային, բայց Հայաստանում դժվար է ինչ-որ բան անել առանց մեջն իմաստ դնելու»:

Մեկ տարուց ավել է, ինչ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերի փողոցներում կարելի է տեսնել մի խումբ մարդկանց նույն գործողությունը կատարելիս` ծափահարելիս, թեյ խմելիս, գիրք կարդալիս, օճառե պղպջակներ տարածելիս շուրջբոլորը և այլն: „Կայծնամբոխ“. այսպես կթարգմանեն հայերեն և կանվանեն այդ մարդկանց Ֆլեշմոբ Դիվիզիայի անդամները: Տերմինը թարգմանվում է անգլերեն «Flashmob» բառից` «Flash» – բռնկում, կայծակ, „mob“ – ամբոխ: Այսպես, այդ միջոցառումը կրում է ֆլեշմոբ անվանումը և կայանում նրանում,

որ մի խումբ մարդիկ հանկարծակի, անսպասելիորեն հայտնվում են որևէ հասարակական վայրում և արագ կատարում որևէ աբսուրդային գործողություն, ինչից հետո նույնքան անսպասելիորեն “ցրվում” տարբեր կողմեր, կարծես այդպես էլ պետք է լիներ:

Ինչպես նշվեց, Հայաստան այս երևույթը մտավ նախորդ տարվա սկզբին, երբ մեկը մյուսի հետևից փորձեր արվեցին կազմակերպել փոքր և մեծ մաշտաբի տարբեր տեսակի ֆլեշմոբեր: Ինչպես նշում է նախորդ տարվա փետրվար ամսին ստեղծված Ֆլեշմոբ Դիվիզիայի հիմնադիր անդամներից մեկը` Արմեն Սուքիասյանը, սկիզբը դժվար էր.“բայց կամաց-կամաց ժողովուրդը սիրեց այս երևույթը, ֆլեշմոբը մեծ տարածում ունեցավ: Պատճառներից մեկն այն է, որ մարդիկ հոգնել էին էն “հանրահավաքային” հավաքներից: Բազմիցս եմ ասել, “Just for fun” ասվածը քիչ էր երիտասարդության մեջ: Շատ արագ սիրվեց, որովհետև համախոհներն էին շատ, արագ տարածում ունեցավ, որովհետև մարդիկ հնարավորություն ունեին այս ամենով զբաղվել, տեղեկանալ սոցիալական կայքերի միջոցով”:

Ինչպես նշված է Ֆլեշմոբ Դիվիզիյի պաշտոնական կայքի “Ինչ է ֆլեշմոբը” բաժնի կետերում, և ինչպես կա իրականում`

Մեծ Եղեռնին նվիրված ֆլեշմոբ-ակցիա

ֆլեշմոբը պետք է լինի քաղաքականությունից, կրոնից, տնտեսությունից, ինչպես նաև գովազդից դուրս: Սակայն այս խմբի առաջին ֆլեշմոբ-ակցիան որոշակիորեն ունեցել է իր մեջ նշված կետերից` նվիրված էր Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Արմենի պնդմամբ որոշակի շեղումները թույլատրելի են. “Քաղաքականացված չենք ու չենք էլ լինի, բայց լինում են որոշակի շեղումներ: Ֆլեշմոբը պետք է առհասարակ լինի աբսուրդային, բայց Հայաստանում դժվար է ինչ-որ բան անել առանց մեջն իմաստ դնելու: Այդ պատճառով որոշեցինք իմաստ ներդնել` թե երիտասարդությանն ուրախացնելու և թե որոշակի սոցիալական խնդիրներ առաջ բերելու համար, արեցինք ինչ-որ գործողություններ քարոզչական լոբբիզմի հետ կապված: Շեղումները ներելի են, որովհետև ֆլեշմոբը ժողովրդի կողմից է ստեղծված“:

Գուցե սա է պատճառը, որ Հայաստանում աբսուրդային ֆլեշմոբ չի եղել, կամ եղել են` մեկ-երկուսը, բայց էլի որոշակի շեղումներով: Այժմ ֆլեշմոբերի կազմակերպիչներից շատերը փորձում են իրենց նախաձեռնած միջոցառմամբ առաջ բերել ինչ-որ հասարակական, սոցիալական կամ բնապահպանական խնդիր: Հարց է առաջանում. ինչու՞ նման խնդիրները հանկարծ որոշվեց առաջ բերել և խոսել դրանց մասին հենց այս երևույթի` ֆլեշմոբի միջոցով: Պարզաբանում է „Մենք ենք այս քաղաքի տերը“ քաղաքացիական նախաձեռնության PR խմբի անդամ Լուսինե Բեքարյանը. «Կարծում եմ, հիմա ինքը մի քիչ մոդա է ու մեզ էլ հետաքրքիր»: Այս նախաձեռնության կողմից կազմակերպված և մարտի 27-ին տեղի ունեցած ֆլեշմոբ-թեյախմությունն ուներ բնապահպանական խնդիր` «Վերակենդանացնենք Մաշտոցի այգին»: «Ուզում էինք երիտասարդներին ցույց տալ, որ կա սենց Մաշտոցի այգի, որը կարելի է բարեկարգել, ու կարելի է ուշադրություն գրավել այս այգու վրա, որ թեկուզ քաղաքապետարանից այգին բարեկարգեն, որովհետև շատ լավ վայր է ու կարելի է, իսկապես, շատ լավ ժամանակ անցկացնել: Էս միջոցառումը, կարծում եմ, դրա օրինակներից մեկն է»: Լուսինեի խոսքերով, թեյախմությանը ներկա գտնվելու ցանկություն հայտնողների զգալի մասը նույնիսկ չգիտեր, որ տվյալ վայրում այգի է: Այսպես, այս ֆլեշմոբը որոշակիորեն նպաստեց նաև այգու հետ ծանոթանալու խնդրին:

Ֆլեշմոբ-թեյախմություն «Վերակենդանացնենք Մաշտոցի այգին»

Ըստ Արմեն Սուքիասյանի, կարևորը միջոցառման օրիգինալ լինելն է: «Բնականաբար մեր ստատուսն առանց չափազանցնելու հասել է էն մակարդակի, որ պետք է մեկնաբանենք, քննադատաբար մոտենանք մյուսների կողմից արված ֆլեշմոբերին, որովհետև այսօր այդ ասպարեզում ամենամեծ թիմը մերն է: Փոքր մաշտաբի մեջ հաջողված ֆլեշմոբեր լինում են: Մի քանի անգամ արվեցին թեյախմության ֆլեշմոբեր: Մենք գտանք, որ մասնակցել պետք չէ: Նախ` արտասահմանում են եղել մի քանի նման ֆլեշմոբեր` թեյախմության, սուրճ խմելու: Մեր ֆլեշմոբերից ոչ մի տեղ արված չի եղել: Այդ տեսանկյունից մենք օրիգինալ ենք: Նույնիսկ մարդիկ կրկնում են մեր գաղափարները: Բազմիցս նշել եմ, որ Ադրբեջանում մեր գիրք կարդալու ֆլեշմոբից հետո կատարվեց նման բան: Շատ զարմանալի էր, որ նրանք չասեցին, թե առաջինն են դա անում: Նույնիսկ էլ.փոստով ինձ շնորհավորեցին, չնայած բոլորս էլ գիտենք ադրբեջանցիների համար ինչ դժվար է հայերի հետ յուրաքանչյուր տեսակի կոնտակտի մեջ մտնել»:

Այսպես` Հայաստանյան ֆլեշմոբն, ինչպես ամեն երևույթի Հայաստանյան տարբերակն, ունի իր առանձնահատկությունները: Որոշ մարդկանց համար սա պարզապես մի լավ ուրախաալու և ընկերներին հերթական անգամ հանդիպելու հնարավորություն է, մյուսների համար` խնդիր առաջ բերելու և լուծելու միջոց: Իսկ թե այս երկուսից որն է Ձեզ համար ավելի կարևոր, ինքներդ որոշեք:

Առաջին երկու լուսանկարները վերցված են Ֆլեշմոբ Դիվիզիայի պաշտոնական կայքից:

ARMACAD-ն արդեն Արցախում է
4500 անդամ ունեցող ARMACAD (Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիա) հասարակական կազմակերպության ներկայացուցչությունը  այսուհետ  նաև գործում է  Արցախում:

Փետրվարի 15–ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում  կառավարության աջակցությամբ  բացվել է ABC կրթական հասարակական կազմակերպության արցախյան գրասենյակը: Հենց այս գրասենյակում էլ գործում է ARMACAD-ի ներկայացուցչությունը:

Հանդիսանալով Հայաստանի ամենամեծ գիտակրթական ցանցը` ARMACAD-ը օրական տարածում է մինչև տասը հայտարարություն գիտական և կրթական հնարավորությունների մասին, իսկ արդեն մեկ տարի է ARMACAD-ում կարելի է հանդիպել հայտարարություններ Արցախի մասին: Նպատակը պարզաբանում է ARMACAD հասարակական կազմակերպության  նախագահ Խաչիկ Գևորգյանը. «ARMACAD-ում գրանցված է 4500-հոգանոց ցանց, որից 2000–ը օտարերկրյա գիտնականներ ու ուսանողներ են, որոնք կարդում են ցանցում տեղադրված հայտարարությունները: Մի շարք հայտարարություններում տեղ գտած Արցախ բառը գրավում է օտարերկրացիների ուշադրությունը և նրանք ուզում են իմանալ, թե ինչ ասել է Արցախի Հանրապետություն: Իսկ նրանք, ովքեր գիտեն, հասկանում են, որ Արցախը ոչ միայն կոնֆլիկտի կողմ է, այլև գիտակրթական արտադրանք տվող հանրապետություն, որտեղ կազմակերպվում են տարաբնույթ գիտակրթական ծրագրեր, այնպիսիք, որոնք վայել են ինքնիշխան պետությանը»:

Armenian Association for Academic Partnership and Support - ARMACAD

Ցանցում գրանցված են Արցախի տարբեր համալսարանների ներկայացուցիչներ, որոնք տեղեկանալով միջազգային տարբեր ծրագրերի մասին, կարող են դիմել և իրենց կրթությունը շարունակել տարբեր միջազգային հաստատություններում`ստանալով կրթաթոշակ և ապրելավարձ:

Ծրագրի շրջանակներում Արցախում արդեն սկսվել են անգլերենի դասընթացները, դասախոսություններ են եղել վերաբնակեցման և մի շարք միջազգային կառույցների  մասին:

Կազմակերպության տարածած հայտարարությանն ի պատասխան ABC–ի արցախյան գրասենյակը արդեն սպասում է իր առաջին կամավորներին` Լիբանանից և Ֆրանսիայից, որոնք պատրաստակամություն են հայտնել կամավոր աշխատել Արցախի գրասենյակում:

«Արցախի կրթական մակարդակը, միջազգային չափանիշներով եթե չափենք,  դեռևս ցածր է: Ու ոչ միայն կրթական մակարդակը, այլև մտածողությունը, ընկալումը Արցախ-արտերկիր և արցախյան գիտակրթական կենտրոններ – արտերկրյա գիտակրթական կենտրոններ կապի մասին  դեռ ձևավորված չեն: Այն խնդիրները, որոնք ունեցել և դեռ ունենք Հայաստանում, ավելի խորացված ձևով ունենք այսօր Արցախում: Սակայն հուսով ենք և կանենք հնարավորինս, որ առաջիկա տարիներին դա փոխվի»,- նշում է Խաչիկ Գևորգյանը:

ARMACAD ցանցին միանալու համար կարող եք այցելել www.armacad.info կամ այցելել հետևյալ հղումով` http://groups.yahoo.com/subscribe/Armenian-Academic-Association-ARMACAD և գրանցվել ցանցում:

Միացիր Trends.am-ին նաև Facebook սոցիալական ցանցում: Այցելիր www.facebook.com/armtrends և սեղմիր LIKE կոճակը:

Ադրբեջանը հուշարձանների ամենամյա վերականգման համար հատկացնում է 90 մլն դոլար, Հայաստանը` 1 մլն դոլար
Ամեն տարի Ադրբեջանը պատմական հուշարձանների վերկանգման գործընթացին հատկացնում է ավելի քան 90 մլն դոլար, մինչդեռ հայկական կառավարության տրամադրած գումարը չի հասնում նույնիսկ 1 մլն դոլարի:

Ծայրահեղ անմխիթար և մտահոգիչ` Հայաստանի պատմական հուշարձանների ներկայիս իրավիճակը միմիայն այսպես կարելի է բնորոշել:

Հուշարձանների զգալի մասը գտնվում է վթարային վիճակում, որոնց թվում նաև միջազգային նշանակություն ունեցող այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են` Գառնիի ձորի Աղճոց վանքը, Հավուց թառը, Դսեղ գյուղի մոտ գտնվող Բարձրաքաշ սբ.Գրիգոր վանական համալիրը.. այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Այս հուշարձանները ամբողջովին դուրս են մշակութային և տուրիզմի շրջանառությունից, մինչդեռ ողջ աշխարհը` որպես զբոսաշրջության լավագույն գրավական, օգտագործում է նախևառաջ մշակութային հուշակոթողների` որպես տվյալ երկրի բրնեդ կիրառելու գործիքը:

«Գոյություն ունի եվրոպական մի կառույց, որի հուշարձանների պահպանության և վերականգման բաժնում ամեն երկիր տեղեկատվություն է տալիս, թե տարեկան որքան գումար է հատկացնում հուշարձանների վերակագնման համար, և ինչպես է վարում այդ քաղաքականությունը: Հայաստանի անունը նույնիսկ չի նշվում այնտեղ»,- նշում է Հայաստանի պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմանյանը:

Բարձրաքաշ

Հուշարձանների վերականգման համար Ադրբեջանն ամեն տարի հատկացնում է 90 մլն ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանում հուշարձանների պահպանության համար տրամադրվող գումարը նույնիսկ 1 մլն դոլար չի կազմում: Ըստ ասոցիացիայի նախագահի, օրինակ Մեծ Բրիտանիան ամենաշատ գումարն է տրամադրում հուշարձանների վերականգման գործին` մոտ 600 մլն ԱՄՆ դոլար* (Տես աղյուսակը): Հայաստանը տրամադրում է մոտավորապես 700 հազար ԱՄՆ դոլար:

Ճարտարապետը առավել քան համոզված է` այդ գումարով կարելի է տարեկան ընդամենը 1 հուշարձան վերականգնել: «Սա ուղղակի ծիծաղելի է թիվ է»,- նշում է ասոցիացայի նախագահը:

Ֆրասիան եվրոպական այն երկրներից է, ուր ամեն տարի այցելում է ավելի քան 60 մլն տուրիստ: Այս թիվը պայմնավորված է այն հանգամանքով, որ ֆրանսիական կառավարությունը հուշարձանների պահպանման խնդրին հատկացնում է մոտ 400 մլն եվրո:

Բելգիան, որը տարածքով գրեթե հավասար է Հայաստանին, տարեկան 102 մլն եվրո է տրամադրում արդեն վերականգնված հուշարձանների պահպանությանը: Հունաստանը հուշարձանների պահպանման համար տրամադրում է 266 մլն, իսկ Էստոնիան, որը ներկայումս 1,4 մլն բնակչություն ունեցող երկիր է` 3 մլն եվրո:

Համեմատական աղյուսակ

մի շարք Եվրոպական պետությունների կողմից Պատմական Հուշարձանների

պահպանմանը տրամադրվող գումարների.

Երկրի անվանում

Տրամադրվող գումար/միլիոն €/

Բնակչություն

Տարածք/կմք/

Պետ. բյուջեիտոկոսը

1. Իսպանիա

1.526 մլն

46.662.000

504.782

0.6%

2. Գերմանիա

1.200 մլն

82.046.000

3. Ֆրանսիա

408 մլն

65.000.000

675.417

4. Մեծ Բրիտանիա

622/440/ մլն

60.940.000

244.101

5. Բելգիա

102 մլն

10.415.000

30.528

6. Հունաստան

266 մլն

11.260.000

131.940

0,5%

7. Էստոնիա

3 մլն

1.355.000

45.226

8. Ադրբեջան

90/87/ մլն

8.178.000

86.600

0,8%

9. Հայաստան

0,7/0,8 մլն

3.150.000

29.800

0,03-0,04%

Աղյուսակը տրամադրվել է Գագիկ Սողոմոնյանի կողմից

Եվ բոլորովին պատահական չէ, որ առաջատար տուրիզմի երկրները տարեկան հարյուրավոր միլիոն եվրո են տրամադրւմ իրենց Հուշարձանների պահպանման և օգտագործման համար:

«Օրինակ` Ֆրանսիան, որպես հակակրիզիսային միջոցներ ներարկել է հուշարձանների բնագավառը 2009 թ-ին 140 միլիոն եվրո, որպեսզի ավելացնի աշխատատեղերը այդ բնագավառում, ինչպես նաև ամրապնդի իր` առաջնորդի տեղը աշխարհում, ընդունելով տարեկան մոտ 65 միլիոն տուրիստ: Կամ Իսպանիան, որը ընդունում է տարեկան 49 միլիոն տուրիստ և զբաղեցնում է պատվավոր 2-րդ տեղը աշխարհում` ունենալով նպատակ` էլ ավելի զարգացնել այդ ցուցանիշը, ներդնում է Հուշարձանների պահպանման համար 1 միլիարդ 420 միլիոն եվրո», – վրդովված բարձրաձայնում է Գագիկ Սողոմանյանը:

Վերոնշյալ տվյալները հանգեցնում են այն եզրակացությանը, որ հայկական հուշարձանների պահպանությունն ու վերականգնումը բարձիթողի վիճակում են, մինչդեռ կառավարությունը անըդնմեջ բարձրաձայնում է Հայաստանում զբոսաշրջությունը գերակա ճյուղ հռչակելու մասին` դոփելով նույն տեղում:

Աղջոց Սուրբ Ստեփանոս վանք

Հուշարձանների մեծամասնության վթարային վիճակը վկայում է այն մասին, որ մեր ազգային մշակութային ժառանգության պահպանումը և օգտագործումը չի համարվում պետական քաղաքականության առաջնահերթ գործունեության ոլորտ: Դա այն ժամանակ, երբ տուրիզմի ոլորտի զարգացումը համարվում է առաջնահերթ բնագավառ: «Մի պահ մոռացել ենք, որ տուրիզմի ինդուստրիայի զարգացման ամենակարևոր հումքը հանդիսանում է տվյալ երկրի պատմամշակութային Հուշարձանները»,- նշում է ասոցիացիայի նախագահը:

Պատմամշակութային ոլորտի բոլոր բարեփոխումները հնարավոր կլինի իրականացնել, եթե ստեղծվի հուշարձանների պահպանմամբ և օգտագործմամբ զբաղվող առանձին պետական մարմին: «Մենք առաջարկում ենք կառավարությանը ուսումնասիրել հնարավորությունը ստեղծելու Պատմական Հուշարձանների Պահպանման և Օգտագործման Կոմիտե` իրեն հատկացված համապատասխան բյուդջեով, որը կկազմի պետական բյուդջեի առնվազն 0.5 %»,- հավելում է ճարտարագետը:

Այս Կոմիտեն հնարավորություն կունենա մշակելու և իրականացնելու հուշարձանների պահպանման և օգտագործման քաղաքականությունը Հայաստանում, ինչպես նաև կոորդինացնելու և ղեկավարելու այդ բնագավառի հետ կապված բոլոր անհրաժեշտ աշխատանքները` ներգրավվելով բոլոր փորձառու մասնագետներին:

Բարձրաքաշ Ս.Գրիգոր վանք

Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը իրենց պատրաստակամությունը արտահայտեցին համագործակցելու հուշարձանների վերականգնման բնագավառում, մասնավորապես` հուշարձանների գլխավոր ճարտարապետների ինստիտուտի ստեղծման, հուշարձանների վերականգնման գիտանախագծային, գիտաարտադրական աշխատանքների իրականացման, հուշարձանների մոնիթորինգի անցկացման ուղղությամբ: Կողմերը պետք է իրականացնեն նաև բնագավառի մասնագետների վերապատրաստմանն ու բնագավառի օրենսդրության կատարելագործմանն ուղղված ծրագրեր:

Հայաստանի պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների ասոցիացիան լիովին պատրաստակամ է իրականացնել հուշագրում առկա կետերը, եթե իհարկե նախարարությունը շահագրգռված լինի ամբողջապես աշխատել նրանց հետ:

«Եթե կառավարության կողմից ամեն տարի տրամադրվի գոնե 10 մլն դոլար, ապա ես ձեզ խոստանում եմ, որ տարեկան 10 վերակնգնված հուշարձան կունենա Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակում է ճարտարագետը:

Երևանում տոն է, թող բոլորը գան…
Կես տարուց ավել է, ինչ հայտնի է, որ 2012 թվականի գրքերի համաշխարհային մայրաքաղաքն Երևանն է լինելու: Հուլիսից մինչ այսօր այս առիթով հնչել են տարբեր կարծիքներ` թե դրական և թե բացասական: Ոմանք համոզված են, որ ամեն բան լավ կանցնի և մտահոգվելու կարիք չկա, ոմանք էլ պնդում են` խայտառակվելու ենք ամբողջ աշխարհով մեկ:

Այս առիթով հետաքրքիր է «Բուքինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ  Վարդանյանի կարծիքը. «Ես համոզված եմ, որ տոնը լավ կանցկացնենք: Ոչ այն պատճառով, որ լավ բազա ունենք, այլ այն պատճառով, որ մենք կարողանում ենք հյուրեր ընդունել ու ճանապարհել: Բոլորը գոհ կգնան»: Բայց, իհարկե, խնդիրը միայն հյուրերին լավ ընդունելով ու ճանապարհելով չի ավարտվում: Այս ամենի հետ մեկտեղ պետք է ցույց տանք աշխարհին, թե ինչ ունենք և ինչերի ենք հասել: Ինչեր կարվեն մինչև 2012 թվականն, անհայտ է: Բայց խոսել եղածի մասին կարելի է. 4-5 գրքի խանութ, մի քանի բարվոք վիճակում գտնվող գրադարան և «զարգացող» գրքավաճառություն դրսում` գետնանցումներում, Վերնիսաժում և այլն:

Բոլորը գոհ կգնան

Ինչպես նշել ու խոստացել էր Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, մշակված տարվա միջոցառումների համալիր ծրագրի իրականացման արդյունքում զգալի կավելանան գրախանութներն ու գրադարանները, գրադարաններից յուրաքանչյուրը կունենա ընթերցասրահ: Այս մասին խոսվել էր դեռ 2010-ի ամռանը, երբ պարզ դարձավ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2012 գրքերի համաշխարհային մայրաքաղաք է հռչակել Երևանը:

պետք չէ մոռանալ, որ նոր գրադարաններ ու գրախանութներ բացելու հետ մեկտեղ հոգ պետք է տարվի, որպեսզի եղածները պահպանվեն

Թվում է` այս ուղղությամբ աշխատանքները պետք է սկսվեին վաղուց. տոնը սարերի ետևում չէ: Ու պետք չէ մոռանալ, որ նոր գրադարաններ ու գրախանութներ բացելու հետ մեկտեղ հոգ պետք է տարվի, որպեսզի եղածները պահպանվեն, այնինչ այս օրերին եղած 4-5 գրախանութներից մեկում հայտնում են, որ կան այնքան խնդիրներ, որ դեռ պարզ չէ` կմտնի խանութը 2012 թվական թե ոչ:

Ստացվում է` եղած գրախանութները բավարարում են հասարակությանը, մեկ բան էլ ավել: «Ես վախենում եմ ասել, որ այսօրվա թիվը /4-5/ բավարարում է քաղաքի բնակչությանը: Բայց դիտարկումները ցույց են տալիս, որ ցավոք, բավարարում է», – ասում է Խաչիկ Վարդանյանը: Այս դեպքում առաջ է գալիս մեկ ուրիշ խնդիր և հետևություն: Խնդիրն այս միջոցռումների շրջանակներում բացվելիք խանութների հետագա ճակատագիրն է, իսկ հետևությունը կայանում է նրանում, որ պետք է այս առիթով ոչ թե պարզապես արհեստականորեն ավելացնել գրախանութներն ու գրադարանները, այլ փորձել բարձրացնել գրքի արժեքը մարդկանց համար, հասարակության ուշադրությունը դարձնել գրքի վրա: Այլապես, կանցնի 2012 թվականն ու բացված գրախանութները կրկին մեկը մեկի հետևից կփակվեն, ինչպես խորհրդային տարիներից մինչ այսօր փակվեցին ավելի քան 65 խանութներ միայն մայրաքաղաքում: Եվ հենց սա է, ի դեպ, դրսի գրքավաճառության առկայության պատճառը:

խորհրդային տարիներից մինչ այսօր փակվեցին ավելի քան 65 խանութներ միայն մայրաքաղաքում

Սակայն, իհարկե, կան և դրական փոփոխություններ այս ոլորտոմ վերջին տարիների ընթացքում, ինչը կարող է հաջողության մեծ գրավական լինել տոների շրջանակներում: Հրատարակչության իրացման համար, ճիշտ է, խանութները քիչ են, սահմանափակ, բայց այս գործը ծաղկում է, հայերենով լուրջ գրականություն է տպվում: «Նոյյան Տապան» խանութի գրքերի բաժնի պատասխանատու Հայկ Մկրտչյանը պնդում է, որ եթե մի քանի տարի առաջ լավագույն դեպքում տասնյակից շատ քիչ ավել գրքեր կային, որոնց որակական չափանիշները շատ էին զիջում ինչպես ռուսական, այնպես էլ համաշխարհային գրահրատարակչային որակին և տեսականում և որակի առումով, ապա վերջին տարիներին և տեսականին է շատ աճել, և, իհարկե, որակը: «Օրինակ, մեր այդ հատվածի հրատարակչությունների, մասնավորապես, ասենք, «Անտարես», «Արևիկ», «Արեգ» արտադրական տպագրական մակարդակը կարող է մրցակցել կոնկրետ, օրինակ, Ռուսաստանի «Ռոսմեն»—ի արտադրանքի հետ»:

Տոներն ավելի հետաքրքիր դարձնող, ու գուցե փրկող հանգամանք հանդիսացող, մեկ փաստ էլ կա` 2012թ.-ին լրանում է Հակոբ Մեղապարտի կողմից հրատարակված հայերեն տպագիր առաջին գրքի` Ուրբաթագրքի 500-ամյակը, որն, ինչպես հանձնարարվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, անցկացվելու է պատշաճ մակարդակով: Այս ամենի համար ստեղծվել է անգամ հատուկ հանձնաժողով, ինչը վկայում է տոնի նկատմամբ լրջության մասին:

Գրքի ստեղծողը հեղինակն է, դրա ճակատագրի ստեղծողը` հասարակությունը

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած մարդիկ, անկասկած, հետաքրքիր միջոցառումների ականատես կլինեն, կստանան ինչպես Հայաստանի, այնպես էլ բազմաթիվ այլ երկրների գրականության, գրահրատարակչության ոլորտներից հարուստ և արժեքավոր տեղեկատվություն, ինչը կտարածվի աշխարհով մեկ: Խնդիրը մեկն է` իրականացվեն բոլոր խոստացված աշխատանքներն ու չանտեսվեն մանրուք թվացող կետերը: Սակայն առաջնահերթն, ինչպես նշվեց, հասարակության` դեպի գիրք ունեցած վերաբերմունքն է, քանի որ ոչ մի պատշաճ մակարդակով կազմակերպված միջոցառում այնպես չի ներկայացնի Երևանը` 2012 գրքերի համաշխարհային մայրաքաղաք, ինչպես քաղաքում, մասնավորապես հասարակության մեջ տիրող տոնին համապատասխան տրամադրությունն ու մթնոլորտը, որն էլ պետք է ապահովեն սովորական շարքային քաղաքացիները:

«Գիրքը մարդու մտավոր, հոգևոր արժեքային համակարգից դուրս է մնացել: Այսինքն այդ համակարգում անհրաժեշտ առաջնային տեղը չունի: Այս է խնդիրը», – վստահեցնում է Խաչիկ Վարդանյանը: Եվ, ամենից զատ, այս տոնը և միջոցառումների շարքը պետք է  խթան դառնան հայաստանաբնակ հասարակության հոգևոր արժեքային համակարգի զարգացմանը, և առաջնահերթ` գտնի իր տիրոջը, որն այս դեպքում գիրքն է: Եվ ինչպես ասել է Վ.Հյուգոն, «Գրքի ստեղծողը հեղինակն է, դրա ճակատագրի ստեղծողը` հասարակությունը»:

Մնում է հավելել, որ այս դեպքում այդ հասարակության զգալի մասը նույնիսկ չգիտի գալիք տոնի մասին…

Միացիր Trends.am-ին նաև Facebook սոցիալական ցանցում: Այցելիր www.facebook.com/armtrends և սեղմիր LIKE կոճակը: