Հարցազրույցներ բաժնի նյութերը


Օտար(երկրացի)ները Երևանում

Iranians enjoy holidays in Yerevan

Պարսկական Նովրուզն ու զանգվածային այցելությունը դեպի Հայաստան մնացին ետևում: Այսօր արդեն քչացել են Երևանը ողողած իրանցիների խմբերը:

Իրանցիները եկան, տոնեցին, ոմանք գոհ`կրկին վերադառնալու հույսով, իսկ ոմանք էլ`գուցե սա վերջին այցն համարելով հեռացան, բայց հայերի մեջ առաջացրած աժիոտաժը դեռ եռում է: Սոցիալական ցանցերում և բլոգերում անզսպելի էմոցիաները արտահայտելու,հոգու պարտքն հայրենիքին տալու կամ էլ պարզապես ամբոխից ետ չմնալու համար շատ հայ երիտասարդներ կիսում էին ընկերների հետ իրենց կարծիքներն ու նկատած առվելություններն ու թերությունները մեր երկրի բյուջեն 15 միլլիոն դոլլարով (ըստ iranahayer.com կայքի տվյալների) հարստացրած իրանցիների մասին:

Հայաստանյան ֆլեշմոբ` “Just for fun” թե “Just for problem”

գիրք

«Ֆլեշմոբը պետք է առհասարակ լինի աբսուրդային, բայց Հայաստանում դժվար է ինչ-որ բան անել առանց մեջն իմաստ դնելու»:

Մեկ տարուց ավել է, ինչ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերի փողոցներում կարելի է տեսնել մի խումբ մարդկանց նույն գործողությունը կատարելիս` ծափահարելիս, թեյ խմելիս, գիրք կարդալիս, օճառե պղպջակներ տարածելիս շուրջբոլորը և այլն: „Կայծնամբոխ“. այսպես կթարգմանեն հայերեն և կանվանեն այդ մարդկանց Ֆլեշմոբ Դիվիզիայի անդամները: Տերմինը թարգմանվում է անգլերեն «Flashmob» բառից` «Flash» – բռնկում, կայծակ, „mob“ – ամբոխ: Այսպես, այդ միջոցառումը կրում է ֆլեշմոբ անվանումը և կայանում նրանում,

ARMACAD-ն արդեն Արցախում է

Khachik Gevorgyan Photo

4500 անդամ ունեցող ARMACAD (Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիա) հասարակական կազմակերպության ներկայացուցչությունը այսուհետ նաև գործում է Արցախում:

Փետրվարի 15–ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կառավարության աջակցությամբ բացվել է ABC կրթական հասարակական կազմակերպության արցախյան գրասենյակը: Հենց այս գրասենյակում էլ գործում է ARMACAD-ի ներկայացուցչությունը:

Ադրբեջանը հուշարձանների ամենամյա վերականգման համար հատկացնում է 90 մլն դոլար, Հայաստանը` 1 մլն դոլար

Աղջոց

Ամեն տարի Ադրբեջանը պատմական հուշարձանների վերկանգման գործընթացին հատկացնում է ավելի քան 90 մլն դոլար, մինչդեռ հայկական կառավարության տրամադրած գումարը չի հասնում նույնիսկ 1 մլն դոլարի:

Ծայրահեղ անմխիթար և մտահոգիչ` Հայաստանի պատմական հուշարձանների ներկայիս իրավիճակը միմիայն այսպես կարելի է բնորոշել:

Երևանում տոն է, թող բոլորը գան…

Բուկինիստ

Կես տարուց ավել է, ինչ հայտնի է, որ 2012 թվականի գրքերի համաշխարհային մայրաքաղաքն Երևանն է լինելու: Հուլիսից մինչ այսօր այս առիթով հնչել են տարբեր կարծիքներ` թե դրական և թե բացասական: Ոմանք համոզված են, որ ամեն բան լավ կանցնի և մտահոգվելու կարիք չկա, ոմանք էլ պնդում են` խայտառակվելու ենք ամբողջ աշխարհով մեկ: