Ֆոտո-պատմություն բաժնի նյութերը


20-ամյա անկախ Հայաստան, ֆոտո-պատմություն

SDC18821

Հայաստանը ես եմ, դու ես, բոլորս ենք: Սեպտոմբորի 21-ին տոնական տրամադրության ապահովման համար արվել էր հնարավոր ամեն ինչ, իսկ երկրի քաղաքացիներին մնում էր միայն վայելել օրը: Երևանի քաղաքապետարանը նախապես հրապարակել էր  ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի և Էրեբունի-Երևան տոնակատարությունների միջոցառումների ժամանակացույցը:

Մատենադարան. նոր մասնաշենք (ֆոտո-շարք)

DSC00454

Մատենադարանի նոր մասնաշենքի հանդիսավոր բացման արարողությունը կկայանա Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյա տարեդարձի նախօրեին՝ սեպտեմբերի 20-ին: Նորակառույց շենքի նախագծի համար մրցույթ հայտարարվեց դեռևս 1987-88 թթ-ին:

Անկախության օրվան` «անկախ» ժպիտներ

Անկախության օրվան` «անկախ» ժպիտներ

Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման օրն է:

Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց 1918թ-ի մայիսի 28-ին, Թիֆլիսում, «Հայկական ազգային խորհրդի» կողմից:

Այս օրը օրացույցում ոչ աշխատանքային է, և Երևանի ու Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպվում են զանազան միջացառումներ` տոնական տրամադրությունն ըստ հարկի ապահովելու համար:

Բարև, ես Մանանան եմ….

mananart-01

Թանգարանային բուռն օրվա միջնամասում երեկ` մայիսի 14-ին, կայացավ  Մանանայի (Մարիաննա Փահլևանյան) անհատական ցուցահանդեսը:

«Նկարչությամբ միշտ եմ զբաղվել, բայց պրոֆեսիոնալ նկարչության դասերի անցած տարվանից եմ հաճախում»:

Իսկ դու տեղյա ՞կ ես, որ մեր քաղաքում կա և’ս մեկ այգի` Մաշտոցի այգին…

Մաշտոցի այգի

«Վերակենդանացնենք Մաշտոցի այգին» քաղաքացիական նախաձեռնությունը կիրակի օրը` ապրիլի 17-ին,  Մաշտոցի այգում կազմակերպել էին “Արևածագ” բնապահպանական փառատոնը` այգուն նոր շունչ հաղորդելու նպատակով:

Փառատոնն ընգրկում էր նկարչական մրցույթ երեխաների համար, գրաֆիտիի մրցույթ, խաղեր երեխաների համար (օղակ, գնդակ, պարան, պլաստիրին), օրիգամի պատրաստելու արվեստը, հեծանիվ քշելու դասընթաց, երիտասարդները կիթառ էին նվագում, և իհարկե, հայ ազգային երգուպարի ճանաչման լավագույն նպատակով պարային համարներով ներկայացավ նաև  «ԿԱՐԻՆ» ազգագրական երգի-պարի համույթը: