Հարցումներ բաժնի նյութերը


Հայկական ցանց. օգտագործվու՞մ է արդյոք +1 կոճակը… (հարցում)

PlusOne of google

Հայկական ցանցը, ունենալով դինամիկ զարգացման բոլոր հատկանիշները, նույնպես ինտեգրվում է աշխարհում տեղի ունեցող և ամենաակտուալ սոցիալական մեդիա տենդենցներին: Այդպիսի ինտեգրումներից վերջիններից է նաև Google-ի թողարկած +1 կոճակի ներդրումը բազմաթիվ հայկական վեբ-կայքերում, որն ունի իր ուրույն էֆեկտիվությունը ցանցի և Google.com որոնողական համակարգի համար:

Հարցման արդյունքների հետքերով. մանկական և ոչ այնքան մանկական կայքերի թոփ

children toys

Trends.am օնլայն շաբաթաթերթն իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր հայ երեխաների անցուդարձին համացանցում, փորձելով վերլուծել հայկական մանկական /և ոչ այնքան մանկական/ կայքերի քանակը, բովանդակությունն ու երեխաների համար օգտվելու հեշտությունը: Այդ նյութում վերլուծել էինք heqiat.am, impoqrik.am և mybaby.am կայքերը և եկել այն եզրակացության, որ ամբողջովին մանկական կայք, ցավոք, չունենք: Փոխարենը` կայքեր քիչ թե շատ մանկական բաժիններով` մուլտֆիլմեր, հեքիաթներ և այլն:

Երթուղային երաժշտություն (հարցում)

Երևանյան մարշուտկա

<<Մարշուտկա>> –  այս բառն արդեն վաղուց կարելի է մտցնել հայկական բառարանների մեջ: Երթուղայինների մասին շատ են խոսակցություններ, հոդվածներ, վերլուծություններ` վերաբերող Երևանյան տրանսպորտային խնդիրներին… Բայց մեզ այս պահին առավել շատ հետաքրքրում է, թե մեր ուղևորներն ի՞նչ տեսակի երաժշտություն են սովորաբար վայելում երթուղայիններում…

Ի՞նչ ենք նախընտրում կարդալ ինտերնետում (հարցում)

internet_icon

Ի՞նչ են նախընտրում կարդալ հայ օգտվողներն համացանցում: Այս հարցի պատասխանը փորձում ենք ստանալ` տեսնելով հայ ինտերնետ օգտվողների պատասխանները:

Մասնակցեք հարցմանը` ընտրելով մեկից ավելի պատասխաններ.

«Նախընտրում եմ կարդալ ինտերետում». բայց թե ինչ, սա է խնդիրը

Նախընտրում եմ կարդալ ինտերնետում...

<Իսկ Դուք ինչ եք նախընտրում կարդալ>  հարցմանը մասնակցած մարդկանց (Մինչև 2011թ. ապրիլի 23-ի տվյալներով) գերակշիռ մասը` 80%, նախընտրում է մամուլի ինտերնետ տարբերբերակն, այլ ոչ ավանդականը: Եվ մինչդեռ մնացած բոլոր պատասխանները մանրամասնում են կարդացածի պարունակությունը (մասնագիտական, հայկական օրաթերթ, ժամանցային ամսագիր), մամուլի ինտերնետային տարբերակի կողմնակիցների ճաշակն անհայտ է մնում: