Տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժնի նյութերը


Նոր մեդիա, նոր հնարավորություններ

Նոր մեդիա, նոր հնարավորություններ...

Նոր մեդիա աշխարհ

Այն ամենից, ինչից ծնվեց նոր մեդիան, այժմ այնքան էլ այդ ոլորտի մաս չի ընդունվում…

Նոր մեդիա անվանումն ու երևույթն առաջացան, երբ թվային աշխարհում ի հայտ եկան այնպիսի գործիքներ, որոնք կարողանում էին կրել և տարածել ինֆորմացիա:

Հայ երեխաների անցուդարձն համացանցում

internet-for-children

Երբ համացանցն ակտիվ կերպով ներխուժեց մարդկանց կյանք, այն ոչ տարիք հարցրեց, ոչ մեկ այլ բան, և հասուն մարդկանց հետ մեկտեղ ինտերնետց սկսեցին օգտվել երեխաները, որոնք շատ ավելի շուտ և շատ ավելի մեծ հաճույքով և ոգևորությամբ սովորեցին և ընտելացան համակարգչին, համացանցին և դրանցից օգտվելուն:

Հայկական ցանցի տրանսֆորմացիաները

transformation

Հայկական ցանցի տրանսֆորմացիաները. Մաս 1, 2011թ. մայիսի 1
Trends.am Monitoring Project #1

Հայկական ինտերնետային միջավայրն արդեն մի բավական ժամանակ բռնել է բուռն զարգացման և դրական տրանսֆորմացիաների ուղին: Սրանց վառ վկաներն են հայկական ինտերնետում օրեցոր ավելացող նոր ռեսուրսները, արդեն ստեղծված ռեսուրսների նոր բովանդակային և այլ ձևավորումները, հայկական ինտերնետի համար տարաբնույթ նորամուծությունները և այլն:

«Նախընտրում եմ կարդալ ինտերետում». բայց թե ինչ, սա է խնդիրը

Նախընտրում եմ կարդալ ինտերնետում...

<Իսկ Դուք ինչ եք նախընտրում կարդալ>  հարցմանը մասնակցած մարդկանց (Մինչև 2011թ. ապրիլի 23-ի տվյալներով) գերակշիռ մասը` 80%, նախընտրում է մամուլի ինտերնետ տարբերբերակն, այլ ոչ ավանդականը: Եվ մինչդեռ մնացած բոլոր պատասխանները մանրամասնում են կարդացածի պարունակությունը (մասնագիտական, հայկական օրաթերթ, ժամանցային ամսագիր), մամուլի ինտերնետային տարբերակի կողմնակիցների ճաշակն անհայտ է մնում: 

Առաջին հայկական միկրոբլոգային համակարգը դարձավ մեկ տարեկան

Armenix

“էս ի՜նչ քիչ ենք :Ճ լիքը “որակով” “կայֆ” մարդիկ կան, լիքը ընկերներ ես ձեռք բերում”…

Որպես լիդ որոշեցի վերցնել ամենաակտիվ օգտվողների քսանյակից Դավիթ Ավետիսյանի խոսքերը, որոնք արտահայտում են զարմանալի երևույթ (ի դեպ իրականում էդպես է)` համակարգում գրանցված համեմատաբար քիչ թվով մարդիկ կան, որոնցից ավելի քիչ թվով մարդիկ են ակտիվ, բայց լավ մարդիկ ու լավ ծանոթությունները շատ են, լի~քը…