Տուրիզմ և հանգիստ բաժնի նյութերը


«Հայաստանում զբոսաշրջության ոլորտը գտնվում է միջանցիկ փուլում»

amberd Armenia

Այսօր ամենուր խոսվում է հայ զբոսաշրջությունից, դրանում առկա թերություններից և, յուրաքանչյուրը իր «սուրբ պարտքն» է համարում դատողություններ և վերլուծություններ անել, թե ինչու են քիչ զբոսաշրջիկներ այցելում Հայաստան, այցելելու դեպքում ինչու են միայն Գառնի-Գեղարդ գնում, և նմանատիպ շատուշատ հետաքրքրաշարժ զբոսաշրջային քննարկումներ` ամենուր և մանավանդ այս սեզոնին:

Վերնիսաժ. մեկ բառ, հազար խնդիր

yerevan-vernisage-2011

«Երբ քո դեմքը կեղտոտ է, այն չես գցում կամ թափում, այլ լվանում ես երեսդ, որ ճիշտ ու մաքուր ներկայանաս»:

Վերջին ժամանակահատվածում չեն դադարում խոսկցությունները Վերնիսաժի և կառավարության տարբեր տեսակի որոշումների շուրջ:

Trends.am հարցումներ

Շնորհակալություն հարցումները անուշադրության չմատնելու համար ;)

Trends.am կայքում բացված են մի քանի հարցումներ, որոնց կխնդրեինք մասնակցել` անցնելով ներքոնշյալ հղումներով առանձին-առանձին: Բոլոր հարցումներին մասնակցելը Ձեզանից կխլի ընդամենը 2-3 րոպե ժամանակ:

Շնորհակալություն հարցումները անուշադրության չմատնելու համար 😉

Սայաթ-Նովայի անվան երգի փառատոնը` որպես հայկական տուրիզմի լավագույն պրոպագանդա

առաջարկվում է Հաղպատում ստեղծել Սայաթ-Նովայի անվան երգի միջազգային փառատոն

Հայ զբոսաշրջության խնդրով մտահոգված, հուշարձանների վերկանգնմամբ ու պահպանմամբ զբաղվող ճարտարապետ Գագիկ Սողոմոնյանը  առաջարկում է Հաղպատում ստեղծել Սայաթ-Նովայի անվան երգի միջազգային փառատոն:

“Փառատոնը հայաստանյան տուրիզմի լավագույն պրոպագանդան կլինի”,- հավաստիացնում է Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահը:

Օտար(երկրացի)ները Երևանում

Iranians enjoy holidays in Yerevan

Պարսկական Նովրուզն ու զանգվածային այցելությունը դեպի Հայաստան մնացին ետևում: Այսօր արդեն քչացել են Երևանը ողողած իրանցիների խմբերը:

Իրանցիները եկան, տոնեցին, ոմանք գոհ`կրկին վերադառնալու հույսով, իսկ ոմանք էլ`գուցե սա վերջին այցն համարելով հեռացան, բայց հայերի մեջ առաջացրած աժիոտաժը դեռ եռում է: Սոցիալական ցանցերում և բլոգերում անզսպելի էմոցիաները արտահայտելու,հոգու պարտքն հայրենիքին տալու կամ էլ պարզապես ամբոխից ետ չմնալու համար շատ հայ երիտասարդներ կիսում էին ընկերների հետ իրենց կարծիքներն ու նկատած առվելություններն ու թերությունները մեր երկրի բյուջեն 15 միլլիոն դոլլարով (ըստ iranahayer.com կայքի տվյալների) հարստացրած իրանցիների մասին: