Վերջին հոդվածները

airplane in the sky

Որոնում ենք ամենաէժան ավիատոմսերը և գնում օնլայն

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բավականին մեծ կիրառություն է գտնում տոմսերի, մասնավորապես ավիատոմսերի էլեկտրոնային տարբերակը: Շուտով կգա ժամանակ, երբ ընդհանրապես սովորական տպագիր ավիատոմսերը դուրս կգան շրջանառությունից: Էլեկտրոնային տոմսերի առավելություններն անհամեմատ շատ Ամբողջը »

avia

Հայկական որոնողական շուկա. ավիատոմսերի որոնումների վիճակագրություն

Ավիատոմսերի վաճառքի և ամրագրման ծառայությունների շուկան վաղուց արդեն տեղափոխվել է օնլայն միջավայր: Հայաստանում ևս այս գործընթացը թեժ փուլում է. Հայաստանում ավիատոմսերի վաճառքները մեծամասամբ կատարվում են էլեկտրոնային տարբերակով: Ինչպիսի տեսք ունի Google որոնողական Ամբողջը »

monitoring-4

Հայկական ինտերնետ մոնիտորինգ #4. նոյեմբեր 2011 – հունվար 2012

Trends.am-ը շարունակում է հրապարակել հայկական ինտերնետային տենդենցներն ուսումնասիրող մոնիտորինգային վերլուծությունները: Մեր 4-րդ մոնիտորինգային հրապարակումով մենք անդրադառնում ենք 2011-ի վերջին երկու ամիսների և 2012-ի սկզբի հայկական ինտերնետային անցուդարձերին: Ամբողջը »

Սայաթ-Նովայի անվան երգի փառատոնը` որպես հայկական տուրիզմի լավագույն պրոպագանդա

առաջարկվում է Հաղպատում ստեղծել Սայաթ-Նովայի անվան երգի միջազգային փառատոն

Հայ զբոսաշրջության խնդրով մտահոգված, հուշարձանների վերկանգնմամբ ու պահպանմամբ զբաղվող ճարտարապետ Գագիկ Սողոմոնյանը  առաջարկում է Հաղպատում ստեղծել Սայաթ-Նովայի անվան երգի միջազգային փառատոն:

“Փառատոնը հայաստանյան տուրիզմի լավագույն պրոպագանդան կլինի”,- հավաստիացնում է Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահը:

Ինտերնետային <սոցիալիզացիա>

Like-Button

Հայաստանը նույնպես, ինչպես ամբողջ աշխարհը, գնում է դեպի ինտերնետային այսպես ասած` <սոցիալիզացիա>: Սոցիալական մեդիան` բլոգները, սոցիալական ցանցերը, դառնում է ինտերնետի կարևորագույն և ամենամեծ խաղացողը, և առհասարակ, սովորական օգտվողների դերը գնալով մեծանում է ցանցում: Այս մասին են փաստում համաշխարհային ինտերնետ-գիգանտների կողմից պարբերաբար կատարվող փոփոխություններն ու մանիպուլյացիաները դեպի ինտերնետային <սոցիալիզացիա>:

Օտար(երկրացի)ները Երևանում

Iranians enjoy holidays in Yerevan

Պարսկական Նովրուզն ու զանգվածային այցելությունը դեպի Հայաստան մնացին ետևում: Այսօր արդեն քչացել են Երևանը ողողած իրանցիների խմբերը:

Իրանցիները եկան, տոնեցին, ոմանք գոհ`կրկին վերադառնալու հույսով, իսկ ոմանք էլ`գուցե սա վերջին այցն համարելով հեռացան, բայց հայերի մեջ առաջացրած աժիոտաժը դեռ եռում է: Սոցիալական ցանցերում և բլոգերում անզսպելի էմոցիաները արտահայտելու,հոգու պարտքն հայրենիքին տալու կամ էլ պարզապես ամբոխից ետ չմնալու համար շատ հայ երիտասարդներ կիսում էին ընկերների հետ իրենց կարծիքներն ու նկատած առվելություններն ու թերությունները մեր երկրի բյուջեն 15 միլլիոն դոլլարով (ըստ iranahayer.com կայքի տվյալների) հարստացրած իրանցիների մասին:

Քարահունջ` չօգտագործվող բրենդ (մաս երկրորդ)

3.Carahunge

«Եկեք չընկնենք սենսացիաների հետևից, սա ազգային արժեք է, ուրեմն պահենք ու պահպանենք այն»:

Նախորդ շաբաթ անդրադաձել էինք Քարահունջի շուրջ ինտերնետային կայքերում տարածված թյուր ինֆորմացիայի վերլուծմանը: Նշենք, որ Քարահունջի մասին հոդվածները շարունակական են լինելու, մեր կայքը պարբերաբար անդրադառնալու է այս խնդրին: Այս շաբաթ Քարահունջը ներկայացնում ենք որպես բրենդ` ինչպես է ընկալվում այն ներկայումս, և, թե իրականում ինչպես պետք է ընկալվի:

Խանութներում զեղչեր են մարտի 8-ից մինչև…տնօրենը կասի

Yerevan sales

Ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանում հակասական արձագանքներ գտավ: Ոմանք սահմանափակվեցին «սրամիտ» հումորներով, այն է` «Ճգնաժամն իրեն Հայաստանում լավ է զգում. վերադարձել է հայրենիք», մի մասն էլ` ամենադասական անօրինությունները վերագրեցին ճգնաժամին ու նրա` լայն հասարակությանն այդպես էլ անհայտ մնացած հետևանքներին: Այնուամենայնիվ բոլորը միանշանակ փաստեցին, որ գոյություն ունի ճգնաժամ, ու այն կա նաև Հայաստանում: