Վերջին հոդվածները

airplane in the sky

Որոնում ենք ամենաէժան ավիատոմսերը և գնում օնլայն

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բավականին մեծ կիրառություն է գտնում տոմսերի, մասնավորապես ավիատոմսերի էլեկտրոնային տարբերակը: Շուտով կգա ժամանակ, երբ ընդհանրապես սովորական տպագիր ավիատոմսերը դուրս կգան շրջանառությունից: Էլեկտրոնային տոմսերի առավելություններն անհամեմատ շատ Ամբողջը »

avia

Հայկական որոնողական շուկա. ավիատոմսերի որոնումների վիճակագրություն

Ավիատոմսերի վաճառքի և ամրագրման ծառայությունների շուկան վաղուց արդեն տեղափոխվել է օնլայն միջավայր: Հայաստանում ևս այս գործընթացը թեժ փուլում է. Հայաստանում ավիատոմսերի վաճառքները մեծամասամբ կատարվում են էլեկտրոնային տարբերակով: Ինչպիսի տեսք ունի Google որոնողական Ամբողջը »

monitoring-4

Հայկական ինտերնետ մոնիտորինգ #4. նոյեմբեր 2011 – հունվար 2012

Trends.am-ը շարունակում է հրապարակել հայկական ինտերնետային տենդենցներն ուսումնասիրող մոնիտորինգային վերլուծությունները: Մեր 4-րդ մոնիտորինգային հրապարակումով մենք անդրադառնում ենք 2011-ի վերջին երկու ամիսների և 2012-ի սկզբի հայկական ինտերնետային անցուդարձերին: Ամբողջը »

Հայաստանյան ֆլեշմոբ` “Just for fun” թե “Just for problem”

գիրք

«Ֆլեշմոբը պետք է առհասարակ լինի աբսուրդային, բայց Հայաստանում դժվար է ինչ-որ բան անել առանց մեջն իմաստ դնելու»:

Մեկ տարուց ավել է, ինչ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերի փողոցներում կարելի է տեսնել մի խումբ մարդկանց նույն գործողությունը կատարելիս` ծափահարելիս, թեյ խմելիս, գիրք կարդալիս, օճառե պղպջակներ տարածելիս շուրջբոլորը և այլն: „Կայծնամբոխ“. այսպես կթարգմանեն հայերեն և կանվանեն այդ մարդկանց Ֆլեշմոբ Դիվիզիայի անդամները: Տերմինը թարգմանվում է անգլերեն «Flashmob» բառից` «Flash» – բռնկում, կայծակ, „mob“ – ամբոխ: Այսպես, այդ միջոցառումը կրում է ֆլեշմոբ անվանումը և կայանում նրանում,

Ֆուտբոլային օր Երևանում

Armenian football fans

Երևանում 2011թ. մարտի 26-ն ամբողջությամբ ֆուտբոլային էր…

Երևանյան ֆուտբոլային անցուդարձերն ու հայ ֆուտբոլասերներին է հետևել Շարմաղ Սաքունցը, որոնք մարտի 26-ին, մինչ Հայաստան-Ռուսաստան խաղի սկզիբն անց կացրեցին քայլերթ, որը կազմակերպվել էր «Հայկական առաջին ճակատի» (FAF) ջանքերով:

Շարմաղի ֆոտոխցիկը հավերժացրել է մի քանի ֆուտբոլային պատկերներ Երևանում…

Ոչ-ոքիով ավարտված ֆուտբոլային աժիոտաժ

Armenia - Russia UEFA 2012 qualifying round

Մենք ուժեղ էինք, մենք հզոր էինք, մենք այսօր խաղացինք ոչ ոքի…

Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը նախորդող երկու շաբաթները, նամանավանդ վերջին մեկ շաբաթը, Հայաստանում անցան բավականին լարված: Հայ հասարակության մեծ մասն անկախ տարիքից, մասնագիտությունից ու նույնիսկ ֆուտբոլ սիրել-չսիրելուց խոսում էր մարտի 26-ի մասին: Ինչն է կարևոր և զարմանալի. անգամ մեր հավաքականն անհույս վիճակում գտնվելու փաստի կողմնակիցները չէին արտահայտում սովորաբար խաղից առաջ ու հետո լսվող խոսքերը` «տո ֆուտբոլ ունենք, որ մի հատ էլ հաղթանակ ունենանք», «ուր ա ընդեղ ֆուտբոլ որ» և այլն: Միայն սկզբնական շրջանում խոսակցություններ եղան խաղի ու մրցավարի` «ծախված» լինելու մասին, բայց հետո այդ փաստերին այլևս լուրջ անդրադարձ չեղավ:

Քարահունջ` չօգտագործվող բրենդ (մաս առաջին)

Welcome to Karahunj

«Եկեք չընկնենք սենսացիաների հետևից, սա ազգային արժեք է, ուրեմն պահենք ու պահպանենք այն»:

Վերջին շրջանում հատկապես հայկական սոցիալական ցանցերում հայ պատմամշակութային կոթողներից ամենաարծարծվողը Քարահունջն է կամ Զորաց քարերը: Վերջինս դիտարկվում և քննարկում է ամենատարբեր տեսանկյուններից, նույնիսկ հայտնվում թեժ աբսուրդ տեղեկատվության տարածման կիզակետում:

Չվախենալ կարողացողների 5-ամյա ակումբ

Armenian extreme club

Հայաստանի էքստրեմալ սպորտաձևերի ակումբի հիմնադիր նախագահ Գոռ Հովհաննիսյանը մեծացել է իր իսկ բնորոշմամբ «Էքստրեմալ պայմաններում»` պատերազմ, զրկանքներ, մութ և ցուրտ տարիներ: Չնայած դրան` նա գոհ է իր մանկությունից, կարծում է,որ չունեցածների և չեղածների շնորհիվ ավելին է սովորել ու հասկացել, քան այժմյան երիտասարդներն են ընկալում: Այդ իսկ պատճառով ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսանելու տարիներին զգալով էքստրիմի պակասը և այն, որ ապրում է «կիսատ կյանքով» սկսեց փնտրել իր նմաններին: