Ուրախ դեմքեր, գունազարդ երկինք, ապշած դիմային արտահայտությամբ երեխաներ.. մեկ բառով` գույներ..
Կիրակի երևանյան Հյուսիսային պողոտայի երկինքը լի էր պղպջակներով:
Միջոցառմանը մասնակցելու միակ պահանջն այն էր, որ մարդիկ գային գունավոր հագուստներով և «պղպջակներով» J : Հենց այպես էլ եղավ: Հյուսիսային պողոտան մարդաշատ էր, բոլորը երջանիկ, պղպջակները տրամադրության գույներ էին ստեղծել:






















