Armenia-Russia գրանշումների արխիվ


Ֆուտբոլային օր Երևանում

Armenian football fans

Երևանում 2011թ. մարտի 26-ն ամբողջությամբ ֆուտբոլային էր…

Երևանյան ֆուտբոլային անցուդարձերն ու հայ ֆուտբոլասերներին է հետևել Շարմաղ Սաքունցը, որոնք մարտի 26-ին, մինչ Հայաստան-Ռուսաստան խաղի սկզիբն անց կացրեցին քայլերթ, որը կազմակերպվել էր «Հայկական առաջին ճակատի» (FAF) ջանքերով:

Շարմաղի ֆոտոխցիկը հավերժացրել է մի քանի ֆուտբոլային պատկերներ Երևանում…

Ոչ-ոքիով ավարտված ֆուտբոլային աժիոտաժ

Armenia - Russia UEFA 2012 qualifying round

Մենք ուժեղ էինք, մենք հզոր էինք, մենք այսօր խաղացինք ոչ ոքի…

Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը նախորդող երկու շաբաթները, նամանավանդ վերջին մեկ շաբաթը, Հայաստանում անցան բավականին լարված: Հայ հասարակության մեծ մասն անկախ տարիքից, մասնագիտությունից ու նույնիսկ ֆուտբոլ սիրել-չսիրելուց խոսում էր մարտի 26-ի մասին: Ինչն է կարևոր և զարմանալի. անգամ մեր հավաքականն անհույս վիճակում գտնվելու փաստի կողմնակիցները չէին արտահայտում սովորաբար խաղից առաջ ու հետո լսվող խոսքերը` «տո ֆուտբոլ ունենք, որ մի հատ էլ հաղթանակ ունենանք», «ուր ա ընդեղ ֆուտբոլ որ» և այլն: Միայն սկզբնական շրջանում խոսակցություններ եղան խաղի ու մրցավարի` «ծախված» լինելու մասին, բայց հետո այդ փաստերին այլևս լուրջ անդրադարձ չեղավ: