Yerevan գրանշումների արխիվ


Իսկ դու տեղյա ՞կ ես, որ մեր քաղաքում կա և’ս մեկ այգի` Մաշտոցի այգին…

Մաշտոցի այգի

«Վերակենդանացնենք Մաշտոցի այգին» քաղաքացիական նախաձեռնությունը կիրակի օրը` ապրիլի 17-ին,  Մաշտոցի այգում կազմակերպել էին “Արևածագ” բնապահպանական փառատոնը` այգուն նոր շունչ հաղորդելու նպատակով:

Փառատոնն ընգրկում էր նկարչական մրցույթ երեխաների համար, գրաֆիտիի մրցույթ, խաղեր երեխաների համար (օղակ, գնդակ, պարան, պլաստիրին), օրիգամի պատրաստելու արվեստը, հեծանիվ քշելու դասընթաց, երիտասարդները կիթառ էին նվագում, և իհարկե, հայ ազգային երգուպարի ճանաչման լավագույն նպատակով պարային համարներով ներկայացավ նաև  «ԿԱՐԻՆ» ազգագրական երգի-պարի համույթը:

Չափազանց գունավոր երևանյան երկինք

Yerevan Dreamflash 2011

Ուրախ դեմքեր, գունազարդ երկինք, ապշած դիմային արտահայտությամբ երեխաներ.. մեկ բառով` գույներ..
Կիրակի երևանյան Հյուսիսային պողոտայի երկինքը լի էր պղպջակներով:

Միջոցառմանը մասնակցելու միակ պահանջն այն էր, որ մարդիկ գային գունավոր հագուստներով և «պղպջակներով» J : Հենց այպես էլ եղավ: Հյուսիսային պողոտան մարդաշատ էր, բոլորը երջանիկ, պղպջակները տրամադրության գույներ էին ստեղծել:

11 կադր գովազդային Երևանից (ֆոտո-պատմություն)

Yerevan-ads-09

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ գովազդը բիզնեսի առաջխաղացման համար առաջին գործոններից է: Գովազդն է, և հենց ճիշտ կազմակերպված գովազդային արշավներն են, որ ստեղծում են կատաղի մրցակցություն բիզնեսի բոլոր ճյուղերում` հասնելով կազմակերպությունների ներքին օղակների առողջ աշխատանքի, կատարելագործման և ինովացիոն մտածելակերպի առաջացմանը:

Վերջինս էլ իր հերթին բերում է հենց բուն բիզնես ոլորտի զարգացմանն ու դրական իմաստով մուտացիային: